Անտիլյան կղզիներ
Արտաքին տեսք
Կոորդինատներ | 18°48′07″ հս․. լ. 71°32′06″ ամ. ե.HGЯO | |
Երկիր | Կուբա Հայիթի Դոմինիկյան Հանրապետություն Ճամայկա Պուերտո Ռիկո | |
Կղզիների քանակը | մոտ 50 | |
Ամենամեծ կղզին | Կուբա | |
Ընդհանուր մակերեսը | 228 662 կմ2 | |
Ամենաբարձր կետը | 3087 մ | |
Ջրատարածություն | Ատլանտյան օվկիանոս | |
Բնակչություն (2009) | 42 000 000 մարդ | |
Բնակչության խտությունը | 183,677 մարդ/կմ2 | |
Վիքիպահեստում |
Անտիլյան կղզիներ, ընկած են Հյուսիսային և Հարավային Ամերիկայի միջև և կազմում են կարծես թե կոտրատվող շարունակություն մայրցամաքի համար։ Պարիա ծովածոց Օրինոկոյի գետաբերանի մոտ մինչև Ֆլորիդայի նեղուց նրանք տարածվում են լայնության 13 աստիճանների չափով և հսկայական կիսաշրջանով շրջափակում են Մեքսիկական ծոցն և Անտիլյան (Կարիբյան) ծովը։ Միասին ունեն 228 662 կմ² մակերես և 42 միլիոն մարդ բնակչություն (XXI դարասկիզբ)։ Անվանվել են իսպանացի ծովագնացների կողմից, ովքեր ընդունել էին այս կղզիները որպես առասպելական Անտիլիա կղզին։
Կղզիները բաժանվում են երկու գլխավոր խմբի՝ Մեծ և Փոքր Անտիլյան կղզիներ`
- Առաջին խմբին են պատկանում 4 կղզի` Կուբան, Հայիթին (անցյալում կոչվել է Էսպանյոլա), Ճամայկա և Պուերտո-Ռիկոն, նրանցից առաջին երկուսը և վերջինը (ամենափոքրը) կազմում են համարյա ուղիղ գիծ, ուղղված դեպի Յուկատան թերակղզին։
- Փոքր Անտիլյան կղզիները, թվով մոտ 50, ընկած են 10 - 19° հս. լ. և կազմում են կոր, որը սկսվում է Տրինիդադի մոտ և ձգվում է մինչև Պուերտո-Ռիկոյի արևելյան անկյունը։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտիլյան կղզիներ» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 451)։ |