Jump to content

Այծեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Այծեր (լատին․՝ Caprinae) կամ այծեր և ոչխարներ, երկսմբակավորների ենթաընտանիքի, սնամեջ եղջերավորների ընտանիք։

Արտաքին նկարագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համեմատած մյուս սնամեջ եղջյուրավորների, այծերը ունեն ամուր և ուժեղ վերջույթներով մարմնի կոմպակտ կառուցվածք։ Նրանք հարմարված են լեռնային և, մասամբ, բևեռային շրջաններին։ Բացառությամբ մի տեսակի՝ օրոնգոյի, եղջյուրներ ունեն երկու սեռերն էլ, սակայն շատ տեսակների մոտ արուները զգալի խոշոր են քան էգերը։ Կան ենթաընտանիքներ, որոնց ներկայացուցիչների մոտ սեռական երկձևություն գրեթե չկա։

Ի տարբերություն այլ ենթաընտանիքների, այս տեսակի այծերի տեղաբնակեցման հիմնական վայրը ոչ թե Աֆրիկան է այլ Ասիան, որտեղ նրանք հիմնականում բազմանում են լեռնային շրջաններում։ Աֆրիկայում գոյություն ունեն ընդամենը մի քանի տեսակներ։ Մի քանի տեսակներ հանդիպում են նաև Հյուսիսային Ամերիկայում

Վայրի այծերից հիմնական որսի համար նախատեսված կենդանիները համարվում են սիբիրյան լեռնային այծը, որն ապրում է Տյան Շանի, Ալթայական, և Սայանական լեռներում։ Մյուս տեսակի այծերի համար (Կովկասյան մասում, Դաղստանական մասում, ) շատ տեղերում արգելված են։

Այծերի տեսակները և նրանց բնութագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեռնային այծ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեռնային վայրի այծերը շատ ճարպիկ կենդանիներ են։ Նրանք հեշտությամբ մագլցում են ժայռեր, ծառեր բարձրանում և այլն։

Ընտանի այծեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճարպիկ են համարվում նաև հասուն ընտանի այծերը, ըստ երևույթին նրանք այդ հատկությունները ժառանգել են իրենց վայրի նախնիներից՝ բեզոարյան և պտուտակաեղջերավոր այծերից։ Ընտանի այծեր բուծում են ինչպես բուրդ և աղվամազ, այնպես էլ արժեքավոր ու բուժիչ կաթ ստանալու համար, ըստ այդմ էլ՝ ընտանի այծերն ստորաբաժանվում են ցեղերի՝ բրդատու, աղվամազատու և կաթնատու։ Այծերը հեշտությամբ են բուծվում։ Նրանք նաև շատ խելացի են ու խորամանկ։ Անգորական կամ քաշմիրյան այծերի բրդից պատրաստում են բարձրորակ գործվածքներ ու հագուստ։

Բեզոարյան այծեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեզոարյան այծերը փոքրաքանակ են՝ հիմնականում հանդիպում են Հունաստանում, Փոքր Ասիայում, Իրանում, Հարավային Կովկասում, Աֆղանստանում, Պակիստանում։ Դրանցից կա նաև Հայաստանի հանրապետության տարածքում հանդիպում է Վայոց ձորի և Սյունիքի մարզերում, բազմացվում է «Խոսրովի անտառ» արգելոցում։

Պտուտակաեղջերավոր այծեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պտուտակաեղջերավոր այծերը, փոքրաթիվ են, ապրում են Հիմալայներում և Թուրքմենստանի հարավում։ Դրանք նույնպես վերցված են պահպանության տակ։ Բեզոարյան և պտուտակաեղջերավոր այծերն ապրում են լեռներում, հեշտությամբ մագլցում ժայռերը։ Ինչպես վայրի, այնպես էլ ընտանի այծերը սնվում են խոտաբույսերով։

Բրածո տեսակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • D. E. Wilson, D. M. Reeder: Mammal Species of the World. Johns Hopkins University Press, Baltimore 2005. ISBN 0-8018-8221-4
  • Wozencraft, W. C. (2005). «Order Carnivora». In Wilson, D. E.; Reeder, D. M (eds.). Mammal Species of the World (3rd ed.). Johns Hopkins University Press. էջեր 532–628. ISBN 978-0-8018-8221-0. OCLC 62265494.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Այծեր» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Այծեր» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 344