Jump to content

Շաշկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Շաշկի (այլ կիրառումներ)
Շաշկի
Միջազգային շաշկիներ 10×10 տախտակի վրա։
Տեսականհատական սպորտաձև, Սպորտային խաղեր և խաղեր տախտակի վրա
Ենթատեսակինտելեկտուալ սպորտաձև և վերացական ռազմավարական խաղ
Խաղացողների քանակ2
Տարիք5+
Տեղադրման ժամանակ10-60 վայրկյան
Պարտիայի տևողություն1 րոպեից մինչև մի քանի օր
Կանոնների բարդությունՑածր
Ռազմավարության մակարդակԲարձր
Պատահականությունների ազդեցությունՏեսականորեն ոչ
Անհրաժեշտ ունակություններՏակտիկա, մարտավարություն
 Draughts Վիքիպահեստում

Շաշկի, կամ տամայախաղ, խաղ բազմավանդակ տախտակի վրա երկու խաղացողի միջև։ Շաշկին որոշ նմանություններ ունի շախմատի հետ։ Շաշկին խաղացվում է հատուկ ֆիշկաներով։ Շաշկու մասին առաջին հիշատակությունները մեզ հասել են հին եգիպտական աղբյուրներից և ունեն գրեթե հինգհազարամյա պատմություն։ Խաղում են երկուսով՝ երկգույն վանդակներով քառակուսի խաղատախտակի վրա, սև ու սպիտակ խաղաքարերով։

Նպատակն է ոչնչացնել մրցակցի խաղաքարերը կամ խաղատախտակի վրա ստեղծել այնպիսի դրություն, որ դրանք զրկվեն քայլ կատարելու հնարավորությունից։

Գոյություն ունեն շաշկիի բազմաթիվ տարատեսակներ։ Այժմ կան շաշկու ռուսական, անգլիական, ամերիկյան, իտալական, կանադական և այլ տեսակներ։ Կա նաև հայկական շաշկի։ Դրանք իրարից տարբերվում են դաշտերի (վանդակների) և խաղաքարերի թվով։

Ռուսական շաշկի

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսական շաշկին տարածված է նաև Հայաստանում։ Այն խաղում են 64 սև ու սպիտակ դաշտերի բաժանված խաղատախտակի վրա՝ 12-ական սև ու սպիտակ խաղաքարերով, որոնք շարվում են առաջին երեք հորիզոնական շարքերի բոլոր սև դաշտերի վրա։

Example of game 01

Քայլ է անվանվում խաղաքարի տեղաշարժը դեպի հարևան ազատ դաշտը (հանդարտ քայլ)։ Կան նաև հարվածող քայլեր, երբ քայլ կատարելու իրավունք ստացած խաղացողը «ուտում» է, այսինքն՝ խաղատախտակից հանում է հակառակորդի՝ սեփական խաղաքարի ճանապարհին հարվածի տակ հանդիպող մեկ և ավելի խաղաքարեր։ Սրանք խաղատախտակից հեռացվում են քայլի ավարտից հետո միայն։ Չի կարելի նույն խաղաքարի վրայով անցնել երկու անգամ։ Լինում են հասարակ խաղաքարեր և «տամաներ». «տամա» է դառնում վերջին հորիզոնականին հասած հասարակ խաղաքարը, որը կարող է անկյունագծով ազատ շարժվել ցանկացած դաշտով։ Եթե մասնակիցներից մեկը չի ուտում կամ չի նկատել, որ քար պետք է ուտի մյուս մասնակիցը կարող է վերցնել մյուս մասնակցի քարը բայց միայն այն քարը որով պետք է ուտի մյուս մասնակցի քարը։ Դա կոչվում է «ֆուկա»[փա՞ստ]։

1725 թ. սահմանվել են 100-վանդականոց խաղատախտակով՝ 20-ական խաղաքարով միջազգային շաշկու խաղի կանոնները։ 1947 թ. հիմնադրվել է Շաշկու համաշխարհային ֆեդերացիան, որը միավորում է շուրջ 50 երկիր և զբաղվում է այդ խաղի զարգացման հարցերով։ Ներկայումս անցկացվում են 100 - վանդականոց շաշկու միջազգային մրցաշարեր, աշխարհի չեմպիոնատներ։ Հայաստանում նույնպես տեղի են ունենում 100 - վանդականոց շաշկու մրցումներ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Շաշկի» հոդվածին։