Տամա
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տամա (այլ կիրառումներ)
Տամա Տեսակ սեղանի խաղ և շաշկի Ենթատեսակ շաշկի և regulation of sport?
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Տամա (այլ կիրառումներ)
Տամա, կամ հայկական շաշկի, սեղանի հայկական ազգային սեղանի խաղ[1][2]։ Հայտնի են «տամա», «գիլու (գայլի) տամա», «ռեզ» (շարք) և անվանումների այլ տարբերակներ։ Ի տարբերություն այլ շաշկիների, այստեղ քայլերը կատարում են ոչ թե անկյունագծով, այլ` հորիզոնական և ուղղահայաց։ Խաղում են երկու մարդ երկգույն, 64 վանդականոց տախտակի վրա, 16-ական «քարով»։
Հայաստանի մարզերում և քաղաքներում հաճախ անցկացվում են տամայի առաջնություններ[3]։ Հայերն ունեն նաև «Գայլի տամա» խաղը[3]։
Կանոններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Խաղատախտակ և նախնական դասավորվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայկական շաշկի խաղալու համար օգտագործվում է 8×8 չափսով ուղղանկյուն խաղատախտակ, որը բաժանված է 64 վանդակների։ Վանդակների գույները էական չեն։ Խաղաքարերը շարվում են խաղացողի երկրորդ և երրորդ հորիզոնական շարքերով, յուրաքանչյուր խաղացողին բաժին է հասնում 16 խաղաքար, յուրաքանչյուր վանդակի մեջ դրվում է մեկ խաղաքար։
Հակառակորդների խաղաքարերը տարբերվում են գույներով։ Խաղացողի առաջին հորիզոնական շարքը ազատ է մնում[3]։ Վանդակները համարակալվում են վարից՝ վեր, ձախից՝ աջ։ Վերջին վանդակաշարին հասնելու դեպքում «քարը» դառնում է «տամա» և կարող է շարժվել տախտակի ցանկացած ուղղությամբ և հեռավորությամբ: Բոլոր խաղաքարերը` մինչև «տամա» դառնալը, հավասարարժեք են։
Քայլերի հերթականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պարզ խաղաքարը մեկ քայլ է կատարում առաջ, աջ կամ ձախ։
- Տաման քայլում է ցանկացած քանակությամբ դատարկ վանդակներով ուղղահայաց, հորիզոնական և անկյունագծով` ցանկացած ութ ուղղությամբ։ Տամայի քարը պարտադիր չէ դնել հենց նոր վերցրած քարի փոխարեն։ Այն հնարավոր է դնել նույն շարքի ցանկացած վանդակի վրա։ Եթե հնարավորություն է ստեղծվում հակառակորդի խաղաքարը վերցնել, ապա խաղացողը պարտավոր է վերցնել այն[3]։
Հակառակորդի խաղաքարերի վերցման կանոններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Եթե խաղացողը խաղի ընթացքում հնարավորություն է ունենում վերցնել հակառակորդի խաղաքարերը, ապա նա պետք է վերցնի այն։ Մարտը հնարավոր է այն դեպքում, երբ հակառակորդի շաշկու հետևում գտնվող վանդակն ազատ է։ Եթե հակառակորդի խաղաքարի տեղում հայտնված շաշկով հնարավոր է առաջ շարժվել, ապա մարտը շարունակվում է (մի քայլով կարելի է վերցնել հակառակորդի մի քանի խաղաքարեր)
- Եթե կան մի քանի մարտի տարբերակներ, ապա խաղացողը պետք է ընտրի այն մեկը, որտեղ վերցվում է հակառակորդի խաղաքարերի ամենամեծ քանակը։ Սա վերաբերում է շաշկիի և թագուհիների գրավմանը։
- Եթե կա հավասար քանակությամբ շաշկիներ վերցնելու մարտի մի քանի տարբերակ, ապա խաղացողն ընտրում է դրանցից որևէ մեկը։
- Շաշկին հարվածում է հակառակորդի շաշկուն, որը կանգնած է դիմացից, ձախից կամ աջից, ցատկելով նրա վրայով հաջորդ դաշտ ուղղահայաց և հորիզոնական ուղղություններով։
- Տաման խփում է հակառակորդի այն խաղաքարին, որը գտնում է իրենից ցանկացած քանակությամբ դատարկ վանդակներից առաջ, հետ, դեպի աջ կամ ձախ, եթե դրանից հետո գտնվող վանդակն ազատ է։ Ինչպես սովորական խաղաքարը, տաման ևս կարող է մեկ քայլով վերցնել հակառակորդի մի քանի խաղաքար։
- Մեկ քայլով մի քանի խաղաքար վերցնելու դեպքում հակառակորդի յուրաքանչյուր խաղաքար ընդունված է միանգամից վերցնել։ Դա արվում է այն պատճառով, որ մի քայլի ընթացքում նույն խաղաքարը չվերցվի երկու անգամ։
Փոխակերպում թագուհու
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ութերորդ հորիզոնական մուտք գործած խաղաքարը դառնում է թագուհի։
- Եթե քարը հասնում է վերջին հորիզոնականին, այն կարող է շարունակել խաղը նույն քայլերով, բայց արդեն` որպես թագուհի։
Խաղի ավարտ և հաղթողի որոշում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հաղթողը նա է, ով կարողացել է ոչնչացնել թշնամու բոլոր խաղաքարերը կամ զրկել նրանց շարժելու հնարավորությունից։
- Խաղացողների համաձայնությամբ հնարավոր է խաղն ավարտել ոչ-ոքի։ Նույնը արձանագրվում խաղատախտակին մեկական «քար» մնալու դեպքում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Мухина Н.Н. /Ориентализмы в системе языковой картины мира современной России /Современные проблемы науки и образования. – 2014. – № 6
- ↑ Тама /Энциклопедический словарь по физической культуре и спорту/. Том 3. Гл. ред.- Г. И. Кукушкин. М., 'Физкультура и спорт', 1963. 423 с.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Армянские национальные виды спорта, физические упражнения и игры /Энциклопедический словарь по физической культуре и спорту. Том 1. Гл. ред.- Г. И. Кукушкин. М., "Физкультура и спорт", 1961 г.-368 с.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Попова Е. А. 105 самых популярных настольных игр. — М.: АСТ; Сталкер, 2004. — С. 8,9. — ISBN 5-1702-6572-7, ISBN 9-6669-6635-2
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Армянские шашки». Games21.info. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 3-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 11, էջ 554)։ |