Jump to content

Թթվառվույտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թթվառվույտ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ինֆրաթագավորություն Streptophyta
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophytes)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophytes)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Թթվառվույտածաղկավորներ (Oxalidales)
Ընտանիք Թթվառվույտազգիներ (Oxalidaceae)
Ցեղ Թթվառվույտ (Oxalis)
L., 1753

Թթվառվույտ (լատին․՝ Oxalis), գառնականջիկ, թթվառվույտազգիների ընտանիքի բազմամյա պալարավոր կամ սոխուկավոր խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է մոտ 850 (այլ ավալներով՝ 700-800), Հայաստանում՝ 1 տեսակ՝ եղջրավոր թթվառվույտ (Oxalis corniculata)։

Տարածվածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Տավուշի և Սյունիքի մարզերի ստորին ու միջին լեռն, գոտիներում, Երևանի շրջակայքում։ Աճում է կավային լանջերին, ստվերոտ, խոնավ վայրերում, գետափերին։

Արտաքին տեսք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ցողունի բարձր. 5-40 սմ է։ Տերևները հերթադիր են, մանր տերևակիցներով, եռաբաժան։ Ծաղկաբույլը ցիմոզային է, ծաղիկները՝ երկսեռ, դեղին։ Ծաղկում է ապրիլ-մայիսին։ Պտուղը երկարավուն տուփիկ է, սերմերը՝ մանր, ձվաձև, կլոր կամ տափակ, շագանակագույն։

Թթվառվույտը բժշկության մեջ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թփվառվույտը դեղաբույս է, պարունակում է վիտամին C, թրթնջակաթթու։ Պատրաստուկներն օգտագործվում են լեղապարկի հիվանդությունների, տենդի դեպքերում, նաև որպես միզամուղ։

Վարդագույն թթվառվույտ

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թթվառվույտ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թթվառվույտ» հոդվածին։