Լեղապարկ
Լեղապարկ | |
---|---|
Պատկերի վրա ցույց է տրված լեղապարկի տեղագրությունը | |
Լեղապարկի կառուցվածքը | |
Տեսակ | օրգանի տիպ և անատոմիական կառուցվածքների դաս |
Ենթադաս | կենդանական օրգան, organ with organ cavity?[1] և անհատական անատոմիական կառուցվածք |
Մասն է | մարսողական համակարգ |
Անատոմիական տեղայնացում | Որովայն |
Լատիներեն անվանում | Vesica biliaris, vesica fellea |
Համակարգ | Ստամոքսաղիքային համակարգ |
Զարկերակ | Լեղապարկային զարկերակ |
Երակ | Լեղապարկային երակ |
Նյարդ | Ընդերային հանգույց, թափառող նյարդ[2] |
Ավշային հանգույց | Լեղապարկի ավշահանգույց |
Արտադրում է | Լեղի |
Անատոմիական կառուցվածքի զարգացում | gall bladder development? |
MeSH | A03.159.439 |
Foundational Model of Anatomy | 7202 |
Terminologia Anatomica 98 | A05.8.02.001 |
Նկարագրված է | Գրեյի անատոմիա (20-րդ հրատարակություն)[3], Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան և Բրոքհաուզի և Եֆրոնի փոքր հանրագիտական բառարան |
Gallbladder Վիքիպահեստում |
Լեղապարկը (vesica biliaris) տանձաձև է։ Նրա լայն, լյարդի առաջային եզրի տակից դուրս եկող ծայրը կոչվում է հատակ (fundus)։ Լեղապարկի հակառակ բարակ ծայրը կոչվում է վզիկը (collum vesicae), իսկ միջին մասը՝ մարմին (corpus vesicae)։ Վզիկի շարունակությունը պարկային ծորանն է (ductus cysticus)՝ մոտ 3.5 սմ երկարությամբ։ Պարկային ծորանի (ductus cysticus) և լյարդի ընդհանուր ծորանի (ductus hepaticus communis) միաձուլումից գոյանում է ընդհանուր լեղածորանը (ductus choledochus)։
Լյարդում արտադրված լեղին արտահոսում է լյարդային ընդհանուր ծորանով (ductus hepaticus communis)։ Անհրաժեշտության դեպքում նա լեղածորանի միջոցով (ductus choledochus) իսկույն լցվում է տասներկումատնյա աղիքի մեջ։ Եթե դրա կարիքը չկա, ապա ընդհանուր լեղածորանը (ductus choledochus) և նրա Օդդի սեղմանը (sphincher Odii) գտնվում են կծկված վիճակում և կանխում են լեղու հոսքը դեպի աղիքը, որի հետևանքով վերջինս կարող է ուղղվել միայն պարկային ծորանի (ductus cysticus), ապա լեղապարկի մեջ, որին նպաստում է պտուտակաձև ծալքերի կազմությունը (plicae spirales)։
Երբ կերակուրը մտնում է ստամոքս և առաջանում է համապատասխան ռեֆլեքս, տեղի է ունենում լեղապարկի մկանային պատի կծկում և միաժամանակ լեղածորանի ու Օդիի սեղմիչի մկանների թուլացում, որի շնորհիվ լեղին մտնում է տասներկումատնյա աղիքի մեջ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ անատոմիայի հիմնարար մոդել
- ↑ Ginsburg, Ph.D., J.N. (2005 թ․ օգոստոսի 22). «Control of Gastrointestinal Function». In Thomas M. Nosek, Ph.D. (ed.). Gastrointestinal Physiology. Essentials of Human Physiology. Augusta, Georgia, United State: Medical College of Georgia. էջեր p. 30. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2007 թ․ հունիսի 29-ին.
- ↑ http://www.bartleby.com/107/250.html
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լեղապարկ» հոդվածին։ |
|
|