Jump to content

Ուրան (մոլորակ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ուրան
Ձայնային ֆայլն ստեղծվել է հետևյալ տարբերակի հիման վրա ( Սեպտեմբերի 8, 2016‎) և չի պարունակում այս ամսաթվից հետո կատարված փոփոխությունները։ Տես նաև ֆայլի մասին տեղեկությունները կամ բեռնիր ձայնագրությունը Վիքիպահեստից։ (Գտնել այլ աուդիո հոդվածներ)

Ուրան ⛢
(Uranus)
Հիմնական տվյալներ
Հայտնաբերվել է13 մարտ 1781 թ. (Ուիլիամ Հերշելի կողմից)
Հեռավորությունը Արեգակից19,22941195 ա. մ.[1]
Արբանյակներ28
Ուղեծրային տվյալներ
Պերիհելին2 748 938 461 կմ (18,37551863 ա. մ.)
Ապոհելին3 004 419 704 կմ (20,08330526 ա. մ.)
Մեծ կիսաառանցք2 876 679 082 կմ (19,22941195 ա. մ.)
Էքսցենտրիսիտետ0,044405586
Սիդերիկ պարբերություն30 799,095 օր (84,323326 տարի)[2]
Սինոդիկ պարբերություն369,66 օր[3]
Ուղեծրային արագություն6,81 կմ/վ[3]
Թեքվածություն0,772556° (Խավարածրի նկատմամբ)
6,48° (Արեգակի հասարակածի նկատմամբ)
Ծագման անկյան երկայնություն73,989821°
Պերիկենտրոնի արգումենտ96,541318°
Ֆիզիկական հատկանիշներ
Սեղմվածություն0,02293
Հասարակածային շառավիղ25 559 կմ[4][5]
Բևեռային շառավիղ24 973 կմ[4][5]
Մակերևույթի մակերես8,1156 × 109 կմ²[5][6]
Ծավալ6,833 × 1013 կմ³[3][5]
Զանգված8,6832 × 1025 կգ[7]
Միջին խտություն1,27 գ/սմ³[3][5]
Հասարակածային պտույտի արագություն2,59 կմ/վ
2-րդ տիեզերական արագություն21,3 կմ/վ[3][5]
Պտույտի պարբերություն0,71833 օր
17 ժ 14 ր 24 վ
Առանցքի թեքում97,77°[4]
Ալբեդո0,300[3]
Մթնոլորտային տվյալներ
Քիմիական կազմ83±3 % - Ջրածին (H2)
15±3 % - Հելիում (He)
2,3 % - Մեթան (CH4)
Մթնոլորտի ջերմաստիճան53 Կ[8] (−220 °C)

Ուրան (լատին․՝ Uranus), Արեգակնային համակարգի Արեգակից հեռավորությամբ յոթերորդ, տրամագծով երրորդ և զանգվածով չորրորդ մոլորակն է։ Հայտնաբերվել է 1781 թվականին անգլիացի աստղագետ Ուիլիամ Հերշելի կողմից և անվանվել է հունական երկնքի աստված Ուրանի պատվին։

Ուրանը դարձավ առաջին մոլորակը, որը հայտնաբերվել է «Նոր ժամանակներում» և աստղադիտակի միջոցով[9]։ Ուրանի հայտնաբերման մասին Ուիլիամ Հերշելը հայտարարեց 1781 թվականի մարտի 13-ին, այսպիսով, առաջին անգամ անտիկ ժամանակներից ի վեր ընդլայնելով մարդկության առաջ Արեգակնային համակարգի սահմանները։ Չնայած այն հանգամանքին, որ երբեմն Ուրանը տեսանելի է անզեն աչքով, ավելի վաղ ժամանակներում դիտարկողները չէին ընդունում այն որպես մոլորակ, նրա խամրածության և ուղեծրով դանդաղ շարժման պատճառով[10]։

Պատկանում է հսկա մոլորակների թվին։ Սակայն, ի տարբերություն Յուպիտերի և Սատուրնի, որոնք կազմված են հիմնականում ջրածնից և հելիումից, Ուրանի և նրա նմանակի, Նեպտունի մթնոլորտում կան տարբեր սառույցների, ինչպես օրինակ՝ ջրային, ամոնիակային կամ մեթանային սառույցներ, ինչպես նաև հիդրոկարբոնատների որոշ հետքեր[8]։ Այդ պատճառով մասնագետները այս երկու մոլորակները առանձնացրել են առանձին կատեգորիայի մեջ՝ «Սառցե հսկաներ»։ Ուրանը ունի Արեգակնային համակարգի մոլորակների միջև ամենասառը մթնոլորտը՝ 49 Կ (−224 °C)։ Ենթադրվում է, որ Ուրանը ունի բարդ շերտավոր ամպերի համակարգ, որտեղ ջուրը կազմում է ներքին շերտերը, իսկ մեթանը վերինը[8]։ Ի տարբերություն Յուպիտերի և Սատուրնի, Ուրանի միջուկը կազմված է սառույցներից և լեռնային ապարներից[11]։

Ինչպես և մյուս գազային հսկաները, Ուրանն ունի օղակների համակարգ և մագնիսոլորտ, բացի այդ այն ունի 27 արբանյակ։ Ուրանի ուշագրավ առանձնահատկությունն այն է, որ ի տարբերություն մյուս Արեգակնային համակարգի մոլորակների՝ նրա պտտման առանցքը գտնվում է գրեթե ուղեծրային հարթության մեջ, որի պատճառով էլ ամառն ու ձմեռը մոլորակի կիսագնդերում տարիներ են տևում (ամռանը Արեգակը մայր չի մտնում, իսկ ձմռանը դուրս չի գալիս)[12]։ 1986 թվականին «Վոյաջեր-2» ԱՄԿ-ից ստացված պատկերների վրա Ուրանը երևում է առանց տեսանելի առանձնահատկությունների, այն չունի ամպերի տեսանելի խմբեր կամ հողմերշ ինչպիսիք ունեն այլ հսկա մոլորակները[13]։ Քամիների արագությունները Ուրանի վրա կարող են հասնել 250 մետր վայրկյանում (900 կմ/ժ)[13]։

Ուրանը Արեգակի շուրջը պտտվում է շրջանայինին մոտ ուղեծրով՝ Արեգակից 19,8 ա. մ. հեռավորությամբ։ Ուրանի սիդերական պարաբերությունը 84,01 երկրային տարի է, իսկ սինդորականը՝ 369,66 երկրային օր։ Ուղեծրային արագությունը 6,8 կմ/վայրկյան, իսկ պարաբոլական արագությունը՝ 22 կմ/վայրկյան։ Խավարածրի հարթությունն ուղեծրային հարթության հետ կազմում է 0,8 աստիճան, իսկ հասարակածի հարթության հետ՝ 98 աստիճան անկյուն։ Ուրանի շառավիղը 25 400 կմ է, զանգվածը 10,4 երկրային զանգված, ծավալը 61 երկրային ծավալ։ Միջին խտությունը՝ 1,24 գրամ/սմ խորանարդ է, սեղմվածությունը՝ 0,07, ուղեծրի էքսցենտրիսիտետը 0,047։ Իր առանցքի շուրջը պտտվում է 10,8 ժամ պարբերությամբ՝ ուղեծրային շարժմանը հակառակ ուղղությամբ։

Ուրանի մթնոլորտը կազմված է H2-ից, CH4-ից He-ից։ Ուրանն ունի հինգ արբանյակ՝ Միրանդա, Արիել, Ումբրիել, Տիտանիա և Օբերոն։

Նշանավոր իրադարձություն դարձավ 1977 թվականին Ուրանի 5 օղակների հայտնաբերումը, որոնք, ի տարբերություն Սատուրնի օղակների, շատ նեղ են և մութ։ 1978 թվականին հայտնաբերվեց ևս 4 օղակ։ Ուրանի մերձակա օղակների լայնությունը հավանաբար չի անցնում 10 կմ-ից, իսկ արտաքին օղակներինը՝ 100 կմ-ից։ Ուրանին ամենամոտ գտնվող օղակի հեռավորությունը մոլորակի ամպային ծածկույթի վերին սահմանից մոտ 18000 կմ է, իսկ արտաքին օղակինը՝ 25000 կմ։

Մոլորակի հայտնաբերում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդիկ դիտարկել են Ուրանը դեռևս մինչև Ուիլիամ Հերշելը, սակայն սովորաբար այն ընդունում էին աստղի տեղ։ Ամենավաղ փաստաթղթավորված վկայությունն այդ մասին համարվում է անգլիացի աստղագետ Ջոն Ֆլեմստեդի գրառումները, նա դիտել էր Ուրանը 1690 թվականին, ամենաքիչը 6 անգամ, և գրանցել էր այն, որպես աստղ համար 34 Ցուլի համաստեղությունում։ 1750-ից մինչև 1769 թվականները ֆրանսիացի աստղագետ Պիեր լե Մոնյերը դիտել է Ուրանը 12 անգամ[14]։ Ընդհանուր առմամբ, Ուրանը մինչև իր հայտնաբերման 1781 թվականը դիտարկվել է 21 անգամ[15]։

Հայտնաբերման ժամանակ Հերշելը աշխատում էր աստղերի պարալաքսի դիտարկման ծրագրում՝ օգտագործելով սեփական նախագծման աստղադիտակ[16], և 1781 թվականի մարտի 13-ին առաջին անգամ տեսավ այդ մոլորակը իր տան այգուց № 19 Նյու Քինգ փողոցի վրա (Բատ քաղաք, Սոմերսեթ կոմսություն Մեծ Բրիտանիա)[17][18], սակայն հայտնեց այդ մասին ընդամենը մեկ և կես ամիս անց՝ ապրիլի 26-ին, ընդ որում, որպես «գիսաստղ»։

Աստղադիտակի մոդել, որի միջոցով Հերշելը հայտնաբերեց Ուրանը։ Այն գտնվում է Ուիլիամ Հերշելի թանգարանում, Բատքաղաքում

Մարտի 13-ին նա կատարեց հետևյալ գրառումը իր մատյանում[19]՝

- Մեկ քվարտիլ[20] հեռավորության վրա Ցուլի ζ աստղից... Կամ մշուշոտ աստղ, կամ հնարավոր է, գիսաստղ։

Մարտի 17-ին մատյանում հայտնվում է այլ գրառում[21]։

Ես որոնում էի գիսաստղ կամ մշուշոտ աստղ, իսկ պարզվեց որ դա գիսաստղ է, քանզի այն փոխել է իր դիրքը։

Դրանից հետո նա ներկայացրեց իր հայտնագործությունը Թագավորական միությանը, շարունակելով պնդել, որ հայտնաբերել է գիսաստղ, սակայն համեմատելով նոր գտնված մարմինը մոլորակների հետ[22]։

Առաջին անգամ ես դիտել եմ այդ գիսաստղը 227 անգամ խոշորացմամբ։ Իմ փորձը ցույց է տալիս, որ աստղերի տրամագիծը, ի համեմատ մոլորակների, համաչափորեն չի փոփոխվում, երբ փոխվում է օգտագործվող ոսպնյակի խոշորացման աստիճանը, տալով հնարավորություն ենթադրել, որ դա աստղ չէ, քանի որ համեմատության համար վերցրած աստղերի չափերը չեն փոփոխվել։ Ավելին, այն խոշորացման դեպքում, որը գերազանցում էր նրա պայծառությունը, գիսաստղը դառնում էր լղոզված, վատ տարբերվող, մինչդեռ մնացած աստղերը մնում էին պայծառ և հստակ, այնպես ինչպես և ես ենթադրեցի հազարավոր դիտարկումների արդյունքում։ Կրկնակի դիտարկումը հաստատեց իմ ենթադրությունները, դա իրականում գիսաստղ էր։

Հերշելը տեղեկացրեց Թագավորական միությանը և ապրիլի 23-ին ստացավ թագավորական աստղագետ Նևիլ Մասկելայնի պատասխանը, որում ասվում էր[23]՝

Ես չգիտեմ ինչպես դա անվանել։ Դա կարող է լինել, ինչպես հասարակ մոլորակ, որը պտտվում է Արեգակի շուրջ համարյա շրջանաձև ուղեծրով, այնպես էլ գիսաստղ, որը շարժվում է շատ ձգված էլիպսով։ Ես առայժմ չեմ նկատել ոչ գիսաստղի գլուխ, ոչ էլ պոչ։

Այն ժամանակ, երբ Հերշելը դեռ շարունակում էր զգուշորեն բնութագրել գտնված մարմինը որպես գիսաստղ, ուրիշ աստղագետները սկսեցին կասկածել, որ դա ինչ-որ այլ մարմին է։ Բեռլինյան աստղագետ Յոհան Բոդեն նկարագրեց Հերշելի հայտնաբերած մարմինը որպես, «շարժվող աստղ, կարող է համարվել մոլորակի նմանակ, որը շարժվում է շրջանաձև Սատուրնի ուղեծրից դուրս»[24], և արեց հետևություն, որ այս ուղեծիրը ավելի նման է մոլորակի ուղեծրին, քան գիսաստղի։ Շուտով դարձավ ակնհայտ, որ մարմինը իրականում հանդիսանում է մոլորակ։ 1783 թվականին Հերշելը ինքը տեղեկացրեց այս փաստի ճանաչման մասին Թագավորական միության նախագահ Ջոզեֆ Բենքսին[25]՝

Եվրոպայի առավել ականավոր աստղագետների դիտարկումները ապացուցեցին, որ գիսաստղը, որը ես պատիվ ունեի նշելու 1781 թվականի մարտին, հանդիսանում է մեր Արեգակնային համակարգի մոլորակ։

Իր ներդրումների համար Հերշելը պարգևատրվեց Գեորգ III-ի կողմից 200 ֆունտ ցմահ թոշակով այն պայմանով, որ նա կմեկնի ապրելու Վինձոր, որպեսզի թագավորական ընտանիքը հնարավորություն ունենա դիտել նրա աստղադիտակներով[26].

Ուիլիամ Հերշելը, Ուրանի հայտնաբերողը

Նևիլ Մասկելայնը Հերշելին գրել է նամակ, որում խնդրել է նրան անվանում տալ մոլորակին, որի հայտնաբերումը ամբողջությամբ այս աստղագետի շնորքն էր[27]։ Ի պատասխան Հերշելը առաջարկել է անվանել մոլորակը «Georgium Sidus» (լատիներենից՝ «Գեորգի աստղ»), կամ Գեորգի մոլորակ ի պատիվ Գեորգ III-ին[28]։ Իր որոշումը նա բացատրել է իր նամակում Ջոզեֆ Բենքսին[25]՝

Հիանալի անցյալում մոլորակներին տվել են Մերկուրիի, Վեներայի, Մարսի, Յուպիտերի և Սատուրնի անուններ, ի պատիվ դիցական հերոսների և աստվածների։ Մեր կրթված փիլիսոփայական ժամանակներում տարօրինակ կլիներ վերադառնալ այդ ավանդույթին և անվանել հայտնաբերված մարմինը Ջունո, Պալաս, Ապոլոն կամ Միներվա։ Ցանկացած իրադարձության կամ ուշագրավ դեպքի մասին քննարկելիս մենք առաջին հերթին ուշադրություն ենք դարձնում թե երբ է այն տեղի ունեցել։ Եթե ապագայում ինչ-որ մեկը կուզենար իմանալ, թե երբ է հայտնաբերվել այդ մոլորակը, ապա ամենալավ պատասխանը այդ հարցին կարող է լինել՝ «Գեորգ III-ի գահակալման ժամանակ»։

Ֆրանսիացի աստղագետ Ժոզեֆ Լալանդն առաջարկեց անվանել մոլորակը նրա հայտնաբերողի անունով՝ «Հերշել»[29]։ Առաջարկվում էին նաև այլ անվանումներ՝ օրինակ Կիբելա, Դիցաբանությունում Սատուրն աստծո կնոջ անունով[15]։ Գերմանացի աստղագետ Յոհան Բոդեն առաջինը առաջարկեց անվանել մոլորակը Ուրան, հին հունական դիցաբանության երկնքի աստծո պատվին։ Նա այս առաջարկությունը հիմնավորեց նրանով, որ «քանի որ Սատուրնը հանդիսանում էր Յուպիտերի հայրը, ապա նոր մոլորակը պետք է անվանել Սատուրնի հոր անունով»[26][30][31]։ Ամենավաղ պաշտոնական հիշատակումը, որտեղ հանդիպում է մոլորակի Ուրան անվանումը, դա գիտական աշխատությունն է 1823 թվականին, արդեն մեկ տար անց Հերշելի մահից հետո[32][33]։ Նախկին «Georgium Sidus» կամ «Գեորգ» անվանումը հանդիպում էր արդեն ոչ շատ հաճախ, չնայած Մեծ Բրիտանիայում այն օգտագործվել է համարյա 70 տարվա ընթացքում[15]։ Վերջնականապես մոլորակը սկսեց անվանվել Ուրան միայն այն բանից հետո, երբ Նորին Մեծության ծովային ալմանախը («HM Nautical Almanac Office») 1850 ինքը ամրագրեց այդ անվանումը իր ցանկերում[30]։

Ուրանը միակ մոլորակն է, որի անվանումը ծագում է ոչ թե հռոմեական պանթեոնից, այլ հունականից։ Ուրանի աստղագիտական նշանը «», հանդիսանում է Մարսի և Արեգակի նշանների խառնուրդը։ Դրա պատճառն է բերվում այն, որ հունական դիցաբանությունում Ուրան-երկինքը գտնվում է Արեգակի և Մարսի համատեղ իշխանության ներքո[34]։ Ուրանի աստղաբաշխական նշանը , որը առաջարկվել էր Լալանդի կողմից 1784 թվականին, բացատրվում էր Լալանդի կողմից Հերշելին ուղղված նամակում[29]՝

Դա երկրագունդն է վերևից նշված Ձեր անվան առաջին տառով։

Չինարեն, Ճապոներեն, Վիետնամերեն և Կորեերեն լեզուներում մոլորակի անվանումը թարգմանվում է բառացիորեն որպես՝ «Երկնային արքայի Աստղ/Մոլորակ»[35][36]։

Ուղեծիր և պտույտ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուրանը, նրա օղակները և արբանյակները

Մոլորակի միջին հեռավորությունը Արեգակից կազմում է 19,1914 ա. մ. (2,8 միլիարդ կմ)։ Ուրանի մեկ ամբողջական պտույտի պարբերությունը Արեգակի շուրջ կազմում է 84 երկրիային տարի։ Երկրի և Ուրանի միջև հեռավորությունը տատանվում է 2,7 - 2,9 միլիարդ կմ[37]։ Ուղեծրի մեծ կիսաառանցքը հավասար է 19,229 ա. մ., կամ մոտ 3 միլիարդ կմ։ Այսպիսի հեռավորության վրա արեգակնային ճառագայթման ինտենսիվությունը կազմում է Երկրի ուղեծրի մեծության 1/400[38]: Ուրանի ուղեծրի տարրերը առաջին անգամ հաշվարկվել են 1783 թվականին ֆրանսիացի աստղագետ Պիեռ Սիմոն Լապլասի կողմից[39], սակայն ժամանակի հետ ի հայտ եկան այս հաշվարկների անհամապատասխանությունները մոլորակի իրական շարժման հետ։ 1841 թվականին բրիտանացի Ջոն Կուչ Ադամսը առաջինը ենթդրեց, որ սխալները հաշվարկներում պայմանավորված են այլ, դեռ չհայտնաբերված մոլորակի ձգողության ազդեցությամբ։ 1845 թվականին ֆրանսիացի մաթեմատիկոս Ուրբեն Լե Վերյեն անկախ մյուսներից սկսեց հաշվարկել Ուրանի ուղեծրի տարրերը, իսկ 1846 թվականի սեպտեմբերի 23-ին Յոհան Գալլեն հայտնաբերեց նոր մոլորակը, որն ավելի ուշ անվանվեց Նեպտուն, համարյա այն դիրքում, որտեղ և կանխատեսել էր Լեվերյեն[40]։

Ուրանի պտույտի պարբերությունը սեփական առանցքի շուրջ կազմում է 17 ժամ 24 րոպե։ Սակայն, ինչպես և այլ հսկա-մոլորակների մոտ, մթնոլորտի վերին շերտերում փչում են չափազանց ուժեղ քամիներ, պտտման ուղղությամբ, որոնք հասնում են 240 մ/վ արագության։ Այսպիսով, հարավային լայնության 30 աստիճանի մոտակայքում մթնոլորտի որոշ մասեր պտտվում են մոլորակի շուրջ ընդամենը 14 ժամում[41]։

Պտույտի առանցքի թեքում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուրանի հասարակածի հարթությունը թեքված է նրա ուղեծրի հարթության նկատմամբ 97,86° աստիճանի անկյան տակ, այսինքն մոլորակը պտտվում է «կողքի վրա պառկած»։ Սա բերում է նրան, որ տարվա եղանակների փոփոխությունը Ուրանի մոտ բոլորովին տարբեր է, քան բոլոր մյուս Արեգակնային համակարգի մոլորակների մոտ։ Եթե մյուս մոլորակները կարելի է համեմատել պտտվող հոլի հետ, ապա Որանը ավելի նման է գլորվող գնդի։ Այսպիսի անսովոր պտույտի պատճառ սովորաբար նշվում է Ուրանի բախումը այլ պլանետեզեմալի հետ իր ձևավորման վաղ ժամանակաշրջանում[42]։ Առճակատման պահերին մոլորակի բևեռներից մեկը ուղղված է լինում Արեգակին։ Միայն հասարակածին մոտ գտնվող նեղ շերտում է տեղի ունենում գիշեր-ցերեեկ փոփոխություն, ընդ որում Արեգակը այդ ընթացքում շատ ցածր է լինում հորիզոնի նկատմամբ, ինչպես Երկիր բևեռային լայնություններում։ Կես տար հետո դրությունը փոխվում է հակադարձին, «բևեռային օրը» սկսվում է մյուս կիսագնդում։ Ամեն բևեռը 42 երկրային տարի գտնվում է մթության մեջ և ևս 42 տարի Արեգակի լույսի տակ[43]։ Գիշերահավասարի պահերին Արեգակը կանգնած է Ուրանի հասարակածի «դիմաց», ինչը հանգեցնում է համարյա նույն գիշեր-ցերեկ ցիկլին ինչպես և բոլոր մյուս մոլորակների մոտ է։ Ուրանի հերթական գիշերահավասարը սկսել է 2007 թ. դեկտեմբերի 7-ին[44][45]։

Հյուսիսային կիսագունդ Տարի Հարավային կիսագունդ
Ձմեռային առճակատում 1902, 1986 Ամառային առճակատում
Գարնանային գիշերահավասար 1923, 2007 Աշնանային գիշերահավասար
Ամառային առճակատում 1944, 2028 Ձմեռային առճակատում
Աշնանային գիշերահավասար 1965, 2049 Գարնանային գիշերահավասար

Այսպիսի առանցքի թեքման շնորհիվ տարվա ընթացքում Ուրանի բևեռային շրջանները ստանում են ավելի շատ Արեգակնային էներգիա, քան հասարակածայինները։ Սակայն Ուրանը ավելի «տաք է» հասարակածային շրջաններում, քան բևեռայիններում։ Այսպիսի էներգիայի բաշխման գործընթացի մեխանիզմը դեռևս մնում է անհայտ։ Այսպիսի անսովոր պտույտի առանցքի թեքման պատճառը նույնպես մնում է վարկածների հարթությունում, սակայն, ընդունված է համարել, որ Արեգակնային համակարգի ձևավորման ժամանակ մոտավորապես Երկրի չափերի պրոտոմոլորակ բախվել է Ուրանի հետ և փոխել է նրա պտույտի առանցքի ուղղվածությունը[46]։

Շատ գիտնականներ համաձայնվում են այս վարկածի հետ, քանի որ այն կարող է բացատրել, թե ինչու Ուրանի արբանյակներից ոչ մեկը չունի այսպիսի թեքության պտույտի առանցք։ Առաջարկվել է նաև վարկած, որ մոլորակի պտույտի առանցքը միլիոնավոր տարիների ընթացքում շեղել է խոշոր արբանյակը, որը հետագայում կորսվել է[47]։

«Վոյաջեր-2» ԱՄԿ-ի առաջին այցի ժամանակ 1986 թվականին Ուրանի հարավային բևեռն էր ուղղված Արեգակին։ Այս բևեռի նշանակումը որպես «հարավային» ընդունված է Միջազգային աստղագիտական միության կողմից, ելնելով այն բանից, որ հյուսիսային բևեռը պետք է լինի Արեգակնային համակարգի հարթությունից վեր[48][49]։ Սակայն կա համաձայնություն, ըստ որի Ուրանի բևեռների մասին խոսելիս օգտվում են «աջ ձեռքի կանոնից»[50]։ Այս մեթոդով դիտելիս, «Վոյաջեր-2»-ը 1986 թվականին տեսել է մոլորակի ոչ թե հարավային, այլ հյուսիսային բևեռը։ Աստղագետ Պատրիկ Մուրը այս խնդիրը բնութագրել է հետևյալ կերպ՝ «Ընտրեք ուր կուզեք»[51]։

Տեսանելիություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1995-ից 2006 թվականները Ուրանի տեսանելի աստղային մեծությունը տատանվում էր +5,6 - +5,9 միջև, այսինքն մոլորակը տեսանելի էր անզեն աչքով հնարավորությունների սահմանին մոտ (անզեն աչքով տեսանելի սահմանային մեծությունն է +6,0[52])։ Մոլորակի անկյունային չափը գտնվում էր 3,4 - 3,7 անկյունային վայրկյան միջակայքում (համեմատության համար՝ Սատուրն - 16-20 անկյունային վայրկյան, Յուպիտեր՝ 32-45 անկյունային վայրկյան[52])։ Ուրանը տեսանելի է անզեն աչքով առճակատման դիրքում պարզ երկնքում գիշերով, այն կարելի է դիտել նաև քաղաքային պայմաններում հեռադիտակով[53]։ Մեծ սիրողական աստղադիտակներով, օբյեկտիվի տրամագիծը՝ 15 - 23 սմ, Ուրանը երևում է որպես բաց-երկնագույն սկավառակ պարզ արտահայտված մթագնումով մի կողմում։ Ավելի մեծ աստղադիտակներով, 25 սմ-ից մեծ օբյեկտիվով, կարելի է տարբերել ամպերը և տեսնել մեծ արբանյակները՝ (Տիտանիան և Օբերոնը)[54]։

Ֆիզիկական բնութագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներքին կառուցվածք

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուրանի և Երկրի չափերի համեմատություն

Ուրանը Երկրից ծանր է 14,5 անգամ, այն Արեգակնային համակարգի հսկա-մոլորակներից ամենաթեթևն է։ Ուրանի խտությունը, 1,270 գ/սմ³, կանգնեցնում է նրան երկրորդ տեղը Սատուրնից հետո Արեգակնային համակարգի ամենափոքր խտություն ունեցող մարմինների շարքում[7]։ Չնայած այն բանին, որ Ուրանի շառավիղը մի փոքր ավելի մեծ է քան Նեպտունինը, նրա զանգվածը ավելի փոքր է[4], ինչը խոսում է այն վարկածի օգտին, ըստ որի ենթադրվում է, որ Ուրանը կազմված է հիմնականում տարբեր սառույցներից՝ ջրային, ամոնիակային և մեթանային[55]։ Նրանց զանգվածը, տարբեր գնահատականներով, կազմում է 9,3 - 13,5 երկրային զանգված[55][56]։ Ջրածինը և հելիումը կազմում են ամբողջ զանգվածի միայն մի փոքր մասը (0,5 - 1,5 երկրային զանգված[55]); մնացած մասը (0,5 - 3,7 երկրային զանգված[55]) կազմում են լեռնային ապարները (որոնք, ինչպես ենթադրվում է, կազմում են մոլորակի միջուկը)։

Ուրանի երեք շերտերը՝
միջուկ - քար,
մանտիա - սառույց
արտաքին - ջուր/հելիում

Ուրանի ստանդարտ մոդելը ենթադրում է, որ այն կազմված է երեք մասերից՝ կենտրոնում (մանտիա), քարե միջուկ, միջին մասում - սառցե շերտ, և դրսից - ջրա-հելիումային մթնոլորտ[55][57]։ Միջուկը համեմատաբար փոքր է, նրա զանգվածը կազմում է 0,55 - 3,7 երկրային զանգված և ունի շառավիղ, որը ամբողջ մոլորակի շառավղի 20% է կազմում։ Մանտիան (սառույցները) կազմում է մոլորակի հիմնական մասը (60 % ընդհանուր շառավղից, մինչև 13,5 երկրային զանգված)։ Մթնոլորտը, ունենալով ընդամենը 0,5 երկրային զանգված (այլ գնահատականներով 1,5), տարածվում է Ուրանի շառավղի 20% ի չափով[55][57]։ Ուրանի կենտրոնում խտությունը պետք է աճի մինչև 9 գ/սմ³: Մանտիայի և միջուկի սահմանին ճնշումը պետք է հասնի մինչև 8 միլիոն բար (800 ԳՊա) իսկ ջերմաստիճանը՝ 5000 Կ[56][57]։ Սառցե շերտը փաստացիորեն չի հանդիսանում սառույցից ինչպես ընդունված է հասկանալ, քանի-որ կազմված է տաք և խիտ հեղուկից, որը հանդիսանում է ջրի, ամոնիակի և մեթանի խառնուրդ[55][57]։ Այս հեղուկը, որը ունի բարձր էլեկտրական հաղորդականություն, երբեմն անվանում են «ջրային ամոնիակի օվկիանոս»[58]։ Ուրանի և Նեպտունի կազմությունը չափազանց տարբեր է Յուպիտերի և Սատուրնի կազմությունից հենց այս «սառույցների» շնորհիվ, որոնք գերակշռում են գազերի նկատմամբ, դասելով Ուրանին և Նեպտունին սառցե հսկա մոլորակների դասին։

Չնայած նրան, որ վերը նկարագրված մոդելը ամենատարածվածն է, այն միակը չէ։ Դիտարկուների վրա հիմնվելով կարելի է նաև կառուցել այլ մոդելներ, օրինակ՝ այն դեպքում եթե ջրածնային և քարե նյութի զգալի մաս է խառնվում սառցե մանտիայի հետ, ապա ընդհանուր սառույցների զանգվածը կարող է լինել ավելի փոքր, և համապատասխանաբար ջրածնի և քարային նյութի ընդհանուր զանգվածը կլինի բարձր[56]։ Այսօրվա դրությամբ հասանելի տեղեկությունները թույլ չեն տալիս ճշգրտել թե որ մոդելն է ավելի ճիշտ։ Ներքին հեղուկ կառուցվածքը թույլ է տալիս որոշել, որ Ուրանը չունի պինդ մակերես, քանի-որ գազանման մթնոլորտը սահուն կերպով անցնում է հեղուկ շերտերին[55]։ Սակայն, հեշտության համար պայմանականորեն «մակերևույթ» է որոշվել համարել սեղմված սֆերոիդը, որտեղ ճնշումը հավասար է 1 բարի։ Այս սեղմված սֆերոիդի հասարակածային և բևեռային շառավիղները կազմում են համապատասխանաբար՝ 25 559 ± 4 և 24 973 ± 20 կմ։ Հետայսու, այս հոդվածում, այս մեծությունը կընդունվի որպես Ուրանի բարձրությունների զրոյական մակարդակ[4]։

Ներքին ջերմաստիճան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուրանի ջերմաստիճանը զգալիորեն ցածր է քան Արեգակնային համակարգի բոլոր մյուս հսկա-մոլորակների մոտ[59][60]։ Մոլորակի ջերմային ճառագայթումը չափազանց ցածր է, և դրա պատճառը այս պահին մնում է անհասկանալի։ Նեպտունը, որը նման է Ուրանին և չափերով և կազմությամբ, տիեզերք է ճառագայթում 2,61 անգամ ավելի շատ ջերմային էներգիա, քան ստանում է Արեգակից[60]։ Ուրանի մոտ այս ցուցանիշը հավասար է 0,042 ± 0,047 Վտ/մ², և այս մեծությունը ավելի փոքր է նրանից, որը ճառագայթում է երկրի միջուկը (~0,075 Վտ/մ²)[61]։ Հեռավոր ինֆրակարմիր մասում կատարված չափումները ցույց տվեցին, որ Ուրանը ճառագայթում է Արեգակից ստացված էներգիայի ընդամենը 1,06 ± 0,08% (այսինքն ավելցուկային տաքությունը ծայրահեղ քիչ է, համարյա բացակայում է)[8][61]։ Ամենացածր ջերմաստիճանը, որը գրանցվել է Ուրանի Տրոպոդադարում, կազմում է 49 Կ, ինչը դարձնում է այս մոլորակը Արեգակնային համակարգի ամենասառը մոլորակը, նույնիսկ ավելի սառը քան Նեպտունը[8][61]։

Գոյություն ունեն երկու վարկած, որոնք փորձում են բացատրել այս ֆենոմենը։ Դրանցից առաջինը պնդում է, որ պրոտոմոլորակը, որը ենթադրաբար բախվել էր Ուրանի հետ Արեգակնային համակարգի ձևավորման ժամանակ և առաջացրել է նրա պտույտի առանցքի մեծ թեքում, նույնպես իր հետ «տարել» է ջերմության մի մասը, թողնելով մոլորակը արդեն իսկ սպառված ջերմության քանակով[62]։ Երկրորդ վարկածը նշում է, որ Ուրանի մթնոլորտում կա մի շերտ, որը խոչընդոտում է միջուկի ջերմությանը հասնելու մթնոլորտի վերին շերտորին և նրանիցից դուրս, այն քանակներով, որքան որ ներթափանցել է մթնոլորտ[55]։ Օրինակ՝ այսպիսի կենվեկցիան կարող է տեղի ունենալ այն դեպքում, երբ երկու կազմությամբ տարբեր շերտերը իրար մոտ են տեղակայված, որոնք կարող են խոչընդոտել տաք բարձրացող «հոսանքների» անցումը[8][61]։

Ավելցուկային ջերմային ճառագայթման բացակայությունը զգալիորեն բարդեցնում է նրա ընդերքների ջերմաստիճանի չափումը, սակայն եթե ենթադրենք, որ ջերմաստիճանային պայմանները Ուրանի ընդերքում նման են այլ հսկա-մոլորակների պայմաններին, ապա այնտեղ հնարավոր է հեղուկ ջրի գոյությունը, և հետևաբար Ուրանը կարող է մտնել Արեգակնային համակարգի այն մոլորակների ցանկը, որտեղ հնարավոր է կյանքի գոյությունը[63]։

Չնայած Ուրանը և չունի պինդ մակերևույթ, գազային ծածկույթի առավել բարձր տեղակայված շերտը ընդունված է անվանել նրա մթնոլորտ[8]։ Ենթադրվում է, որ Ուրանի մթնոլորտը սկսվում է արտաքին շերտից 300 կմ հեռավորության վրա, 100 բար ճնշման և 320 Կ ջերմաստիճանի պայմաններում[64]։ «Մթնոլորտային թագը» ծավալվում է հեռավորության վրա, որը 2 անգամ գերազաանցում է 1 բար ճնշմամբ «մակերևույթի» շառավիղը[65]։ Մթնոլորտը պայմանականորեն կարելի է բաժանել 3 մասի՝ տրոպոսֆերա (-300 կմ - 50 կմ, ճնշումը կազմում է 100 - 0,1 բար), ստրատոսֆերա (50 - 4000 կմ, ճնշումը կազմում է 0,1 - 10−10 բար) և ջերմոլորտ/մթնոլորտային թագ (4000 - 50000 կմ մակերևույթից)[8]։ Մեզոսֆերան Ուրանի մոտ բացակայում է։

Ուրանի մթնոլորտի կազմությունը նկատելիորեն տարբերվում է մոլորակի մյուս մասերի կազմությունից շնորհիվ մոլեկուլյար ջրածնի և հելիումի բարձր պարունակության[8]։ Հելիումի մոլյար մասը (այսինքն հելիումի ատոմների քանակի հարաբերությունը ջրածին/հելիում մոլեկուլների քանակին) վերին տրոպոսֆերայում հավասար է 0,15 ± 0,03 և համապատասխանում է 0,26 ± 0,05 զանգվածային մասին[8][61][66]։ Այս արժեքը շատ մոտ է պրոտոաստղային հելիումի զանգվածային մասին (0,275 ± 0,01)[67]: Հելիումը չի կենտրոնացած մոլորակի կենտրոնում, ինչը բնորոշիչ է այլ գազային հսկաների համար[8]։ Ուրանի մթնոլորտի քանակությամբ երրորդ տարրը մեթանն (CH4) է[8]։ Մեթանը ունի լավ երևացող կլանման գծեր տեսանելի և մերձավոր ինֆրակարմիր սպեկտրներում։ Նրա քանակը կազմում է ըստ մոլեկուլների քանակի 2,3% (1,3 բար ճնշման մակարդակում)[8][68][69]։ Այս հարաբերակցությունը զգալիորեն նվազում է բարձրության հետ, այն պատճառով, որ չափազանց ցածր ջերմաստիճանը «ստիպում» է մեթանին վերածվել սառույցի[70]։ Մեթանի, որը կլանում է սպեկտրի կարմիր մասի լույսը, առկայությունը տալիս է մոլորակին իր կանաչա-կապտավուն գույնը[71]։ Մթնոլորտի խերքում այլ ավելի պակաս ցնդողունակության նյութերիայնպիսիք, ինչպիսին են ամոնիակը, ջուրը և ջրածնի սուլֆիդը, տարածվածության աստիճանը վատ է ուսումնասիրված[8][72]։ Բացի այդ, Ուրանի մթնոլորտի վերին շերտերում հայտնաբերվել են էթանի (C2H6), մեթիլացետիլենի (CH3C2H) և դիացետիլենի (C2HC2H) հետքեր[70][73][74]։ Այս ածխաջրածինները, ինչպես ենթադրվում է, հանդիսանում են մեթանի ֆոտոլիզի արդյունք արեգակնային ուլտրամանուշակագույն ռադիացիայի ազդեցության տակ[75]։ Սպեկտրասկոպիայի արդյունքում հայտնաբերվել է նույնպես ջրային գոլորշու, շմոլ գազի ածխաթթու գազի հետքեր։ Հավանաբար, նրանք ընկնում են Ուրանի վրա արտաքին աղբյուրներից (օրինակ, կողքով անցնող գիսաստղներից)[73][74][76]։

Ջերմաստիճանի ճնշումից կախման գրաֆիկը Ուրանի վրա

Տրոպոսֆերան ամենաներքևի և ամենախիտ մթնոլորտի մասն է, այստեղ բարձրության անկման հետ իջնում է նաև ջերմաստիճանը[8]։ Ջերմաստիճանը ընկնում է 320 Կ-ից տրոպոսֆերայի ամենաներքևում (300 կմ խորության վրա) մինչև 53 Կ - 50 կմ բարձրության վրա[64][69]։ Տրոպոսֆերայի ամենավերին մասում (տրոպոդադարում) տատանվում է 57-ից 49 Կ կախված լայնությունից[8][59]։ Տրոպոդադարն է պատասխանատու մոլորակի ինֆրակարմիր ճառագայթման մեծ մասի համար (սպեկտրի հեռու ինֆրակարմիր մասում), և այն թույլ է տալիս պարզել մոլորակի էֆեկտիվ ջերմաստիճանը (59,1 ± 0,3 Կ)[59][61]։ Տրոպոսֆերան ունի բարդ կազմություն. ենթադրաբար, ջրային ամպերը կարող են գտնվել ճնշման 50 - 100 բար միջակայքում, ամոնիակի հիդրոսուլֆիդի ամպերը՝ 20-40 բար միջակայքում, ամոնիակի և ածխաջրածնի ամպերը՝ 3-10 բար միջակայքում։ Սակայն մեթանային ամպերը կարող են տեղաբաշխված լինել 1 - 2 բար միակայքում[8][64][68][77]։ Տրոպոսֆերան մթնոլորտի չափազանց շարժուն մաս է, և նրա մեջ լավ երևում են սեզոնային փոփոխությունները, ամպերը և ուժեղ քամիները[60]։

Մթնոլորտի վերին մաս

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տրոպոդադարից հետո սկսվում է ստրատոսֆերան, որտեղ ջերմաստիճանը չի իջնում, այլ հակառակը աճում է բարձրության հետ. 53 Կ-ից տրոպոդադարում մինչև 800 - 850 Կ ջերմոլորտի հիմնական մասում[65]։ Ստրատոսֆերայի տաքացումը պայմանավորված է մեթանի և այլ ածխաջրածինների կողմից Արեգակի ինֆրակարմիր և ուլտրամանուշակագույն ճառագայթման կլանմամբ, որը առաջանում է մեթանի ֆոտոլիզի շնորհիվ[70][75]։ Բացի այդ ստրատոսֆերան տաքանում է նաև ջերմոլորտի կողմից[78][79]։ Ածխաջրածինները զբաղեցնում են համեմատաբար ցածր շերտ 100-ից մինչև 280 կմ, 10-ից 0,1 միլիբար միջակայքում և 75 - 170 Կ ջորմաստիճանային սահմաններում[70]։ Առավել տարածված ածխաջրածիններն են ացետիլենը և էթանը, որոնք կազմում են այս տարածքում ջրածնին 10−7 հարաբերությամբ, որի պարունակությունը այստեղ մոտ է մեթանի և ածխաթթու գազի պարունակությանը[70][73][76]։ Ավելի ծանր ածխաջրածինների համար այդ հարաբերությունը ևս 3 աստիճանով ցածր է[73]։ Էթանը և ացետիլենը կոնդենսացվում են ստրատոսֆերայի ավելի սառը և ստորին մասերում և տրոպոդադարում, առաջացնելով մառախուղներ[75]։ Սակայն ածխաջրածինների պարունակությունը այս մառախուղներից վեր զգալիորեն ավելի քիչ է, քան ահլ հսկա մոլորակների վրա[70][78]։

Մոլորակի մակերևույթից առավել հեռու գտնվող մթնոլորտի մասերը, ջերմոլորտը և թագը, ունեն 800 - 850 Կ ջերմաստիճան[8][78], սակայն այսպիսի ջերմաստիճանի պատճառները հասկանալի չեն։ Ոչ արեգակնային ուլտրամանուշակագույն ճառագայթումը (ուլտրամանուշակագույն սպեկտրի ոչ մոտ, ոչ էլ հեռու մասերը), ոչ բևեռային փայլը չեն կարող ապահովել այս քանակի էներգիա (չնայած հովացման ցածր էֆեկտիվությունը ստրատոսֆերայի վերին շերտերում ածխաջրածինների բացակայության պատճառով, կարող է ունենալ իր ազդեցությունը[65][78])։ Բացի մոլեկուլային ջրածնից, ջերմոլորտը պարունակում է մեծ քանակով ազատ ջրածնի ատոմներ։ Նրանց փոքր զանգվածը և բարձր ջերմաստիճանը կարող են բացատրել, թե ինչու ջերմոլորտը ձգվում է 50 000 կմ (երկու մոլորակի շառավղի չափով)[65][78]։ Այս ձգված թագը Ուրանի յուրահատուկ առանձնահատկությունն է[78]։ Հենց դա է Ուրանի օղակներում փոշու ցածր պարունակության պատճառը[65]։ Ուրանի ջրմոլորտը և ստրատոսֆերայի վերին շերտը ձևավորում են Ուրանի իոնոսֆերան[69], որը գտնվում է 2000-ից 10000 կմ բարձրությունների վրա[69]։ Ուրանի իոնոսֆերան ավելի խիտ է, քան Սատուրնի կամ Նեպտունի մոտ, հնարավոր է, որ դա պայմանավորված է ածխաջրածինների ցածր պարունակությամբ վերին ստրատոսֆերայում[78][80]։ Իոնոսֆերան հիմնականում պահպանվում է արեգակնային ուլտրամանուշակագույն ճառագայթման շնորհիվ և նրա խտությունը կախված է արեգակնային ակտիվությունից[81]։ Բևեռափայլերը մոլորակի վրա ոչ այնքան հաճախ են լինում և ոչ այնքան նշանակալի են, ինչպես Յուպիտերի և Սատուրնի վրա[78][82]։

Բնական լույսում լուսանկարը (ձախից) և ավելի կարճ ալիքներում (աջից), թույլ են տալիս տարբերել ամպերի շերտերը և մթնոլորտային «ծածկը» (լուսանկարները «Վոյաջեր-2»)

Ուրանի մթնոլորտը արտասովոր հանգիստ է համեմատած մյուս հսկա մոլորակների հետ, նույնիսկ համեմատած Նեպտունի հետ, որը մոտ է Ուրանին կազմությամբ և չափերով[60]։ Երբ «Վոյաջեր-2-ը» մոտեցավ Ուրանին, հնարավոր եղավ տարբերել ընդամենը 10 ամպերի շերտեր մոլորակի երևացող մասում[83][84]։ Այսպիսի հանգստությունը մթնոլորտում կարող է բացատրվել ներքին չափազանց ցածր ջերմաստիճանով։ Այն զգալիորեն ավելի փոքր է, քան մյուս հսկա մոլորակների մոտ է։ Ամենացածր ջերմաստիճանը գրանցվել է Ուրանի տրոպոդադարում, և կազմում է 49 Կ (-224 °C), ինչ դարձնում է մոլորակը Արեգակնային համակարգի մոլորակներից ամենասառը, նույնիսկ ավելի սառը քան նրանից հեռու գտնվող Նեպտունը և Պլուտոնը[8][61]։Գիտնականների կարծիքով այս մոլորակի վրա անձրևի փոխարեն ադամանդ է տեղում, քանի որ մեթանի ածխածնի և ջրածնի ատոմները բաժանվում են և կարող են սեղմվել և ստեղծել ադամանդ։

Մթնոլորտային ձևավորումները, ամպերը և քամիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուրանի ամպերի զոնային արագությունները

«Վոյաջեր-2-ի» 1986 թվականին կատարած լոսանկարները ցույց տվեցին, որ Ուրանի տեսանելի հարավային կիսագունդը կարելի է բաժանել երկու մասերի՝ պայծառ «բևեռային ծածկույթ» և ավելի մութ հասարակածային շրջաններ[83]։ Այս մասերը իրար հետ սահմանակցում են −45° լայնության վրա։ Նրանց միջև ընկած նեղ շերտը −45°-ից −50°, կոչվում է հարավային «օղակ», և հանդիսանում է կիսագնդի, ինչպես նաև ամբողջ տեսանելի մակերեսի ամենանկատելի առանձնահատկությունը[83][85]։ «Ծածկույթը» և օղակը, ինչպես ենթադրվում է տեղակայված են 1,3 - 2 բար ճնշման գոտում, և հանդիսանում են մեթանի խիտ ամպեր[86]։

Ցավոք, «Վոյաջեր-2» ԱՄԿ-ն մոտեցավ Ուրանին «Հարավային բևեռային ամառվա» ժամանակ և չկարողացավ լուսանկարել հյուսիսային բևեռային շրջանը։ Սակայն XXI դարի սկզբում, երբ հնարավոր եղավ դիտել Ուրանի հյուսիսային կիսագունդը, տիեզերական «Հաբբլ» աստղադիտակով և Կեկի աստղադիտարանից, այստեղ ոչ մի «ծածկույթ» կամ «օղակ» չհայտնաբերվեց[85]։ Այսպիսով, նշվեց Ուրանի կառուցվածքում հերքական ոչ-սիմետրիկությունը, որը հատկապես պայծառ է հարավային բևեռի մոտ և հավասարաչափ մուգ «հարավային օղակից» հյուսիս ընկած շրջաններում[85]։

Բացի մեծ շերտավոր մթնոլորտի առանձնահատկության, «Վոյաջեր-2» ԱՄԿ-ն նկատեց 10 փոքր պայծառ ամպիկներ, դրանց մեծ մասը նկատվել էր «հարավային օղակից» մի քանի աստիճան հյուսիս ընկած շրջանում[83], բոլոր մյուս կետերում Ուրանը երևում էր որպես «դինամիկորեն մեռյալ» մոլորակ։ Սակայն 1990-ական թվականներին գրանցված պայծառ ամպիկների քանակը կտրուկ աճեց, ընդ որում դրանց մեծ մասը նկատվել է մոլորակի հյուսիսային կիսագնդում, որը այդ ժամանակ դառնում էր տեսանելի[60]։ Դրա առաջին բացատրությունը, ըստ որի պայծառ ամպերը ավելի հեշտ է նկատել հյուսիսային կիսագնդում, քան ավելի պայծառ հարավայինում, չի հաստատվել։ Երկու կիսագնդերի ամպերի կառուցվածքում կան տարբերություններ[87]. հյուսիսային ամպերը ավելի փոքր են, պայծառ և ավելի հստակ են արտահայտված[88]։ Հավանաբար, նրանք գտնվում են ավելի մեծ բարձրության վրա[88]։ Ամպերի կյանքի տևողությունը չափազանց տարբեր է, նկատված ամպերից որոշները գոյություն են ունեցել մի քանի ժամ, միևնույն ժամանակ առնվազն մեկ ամպ հարավային կիսագնդում պահպանվում է մինչև այսօր Ուրանի մոտով «Վոյաջեր-2» սարքի անցման պահից[60][84]։ Նեպտունի և Ուրանի վերջերս կատարած դիտարկումները ցույց տվեցին, որ այս մոլորակների ամպերի միջև կան նաև շատ ընդհանուր առանձնահատկություններ[60]։ Չնայած Ուրանի վրա եղանակը ավելի հանգիստ է, նրա վրա, ինչպես և Նեպտունի վրա նկատվել են «մութ հետքեր» (մթնոլորտային հողմեր), 2006 թվականին այնտեղ առաջին անգամ նկատվել և լուսանկարվել է հողմ[89]։

Առաջին մթնոլորտային հողմը նկատված Ուրանի վրա։ Լուսանկարը կատարվել է «Հաբբլ» աստղադիտակով:

Տարբեր ամպերի դիտարկումը թույլ տվեց որոշել զոնային քամիները, որոնք փչում են Ուրանի տրոպոսֆերայում[60]։ Հասարակածի վրա քամիները հակադարձ ուղղությամբ են փչում մոլորակի պտույտին, և նրանց արագությունները (քանի որ նրանք փչում են հակադարձ պտույտի ուղղությանը) կազմում են −100 և −50 մ/վ[60][85]։ Հասարակածից հեռավորության մեծացմանը համընթաց քամիների արագությունները ձգտում են զրոյիընդհուպ մինչև ± 20° լայնությունը, որտեղ քամիներ համարյա չկան։ Այստեղից հետո քամիները սկսում են փչել մոլորակի պտույտին համընթաց ընդհուպ մինչև բևեռներ[60]։ Քամիների արագությունները սկսումեն աճել, հասնելով իրենց առավելագույն արժեքներին ±60° լայնություններում և հետո նվազում են մինչև գործնականորեն զրոն բևեռներում[60]։ Քամու արագությունը −40° լայնության վրա տատանվում է 150 - 200 մ/վ, դրանից հետո դիտարկումներին խանգարում է «հարավային օղակը», որը իր պայծառությամբ ստվերում է ամպերը և թույլ չի տալիս որոշել քամու արագությունը հարավային բևեռի մոտ։ Մոլորակի վրա գրանցված ամենամեծ արագությունը, դիտարկվել է հյուսիսային կիսագնդի +50° լայնության վրա և հավասար է եղել 240 մ/վ[60][85][90]։

Սեզոնային փոփոխություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուրան: 2005 թվական: Երևում է «հարավային օղակը» և պայծառ ամպ հյուսիսում

Կարճ ժամանակահատվածի ընթացքում 2004 թվականի մարտից մայիս ամիսները, Ուրանի վրա նկատվեց ամպերի ավելի ակտիվ առաջացում, համարյա ինչպես Նեպտունի վրա[88][91]։ Դիտարկումները գրանցեցին մինչև 229 մ/վ (824 կմ/ժ) քամու արագություն և անընդհատ կայծակ, որը անվանեցին «հուլիսի չորսի հրավառություն»[84]։ 2006 թվականի օգոստոսի 23-ին Տիեզերական տարածության հետազոտությունների ինստիտուտը (Բոուլդեր, Կոլորադո նահանգ, ԱՄՆ) և Վիսկոնսինի համալսարանը դիտարկում էին մութ հետք Ուրանի վրա, որը թույլ տվեց ընդլայնել գիտելիքները եղանակների փոփոխության մասին այս մոլորակի վրա[89]։ Թե ինչու են տեղի ունենում այսպիսի ակտիվության ժամանակահատվածներ հստակ պարզ չէ, հնարավոր է, Որանի չափազանց մեծ առանցքի թեքումը բերում է նույնպիսի մեծ հետևանքներով եղանակների փոփոխություն[45][92]։ Սեզոնային փոփոխությունների պարզումը մնում է ընդամենը ժամանակի խնդիր, քանի որ Ուրանի մասին քիչ թե շատ որակյալ տեղեկություններ ստացվել են ավելի քիչ քան 84 տարի առաջ, իսկ «ուրանյան տարին» շարունակվում է 84 երկրային տարի։ Լուսաչափությունը, որը սկսվել է մոտ կես ուրանյան տարի առաջ (1950-ական թվականներին), ցույց է տվել մոլորակի պայծառության տատանումներ երկու միջակայքերում՝ մաքսիմումներով, որոնք ընկնում են արևադարձի ժամանակահատվածի վրա, և մինիմումներով, գիշերահավասարի ժամանակ[93]։ Այսպիսի պարբերական տատանումները գրանցվել են շնորհիվ տրոպոսֆերայի միկրոալիքային չափումներին, որոնք սկսվել էին 1960-ական թվականներին[94]։ Ստրատոսֆերային ջերմաստիճանային փոփոխությունները, որոնք հայտնվեցին 1970-ական թվականներին, նույնպես թույլ տվեցին բացահայտել արևադարձերի ժամանակ ի հայտ եկող մաքսիմումները (մասնավորապես, 1986 թվականին)[79]։ Այդ փոփոխությունների մեծ մասը, ենթադրաբար, տեղի են ունենում մոլորակի ոչ-սիմետրիկության պատճառով[87]։

Այնուամենայնիվ, ինչպես ցույց են տալիս հետազոտությունները, Ուրանի վրայի սեզոնային փոփոխությունները ոչ միշտ են կախված վերը նշված գործոններոից[92]։ Իր վերջին «հյուսիսային արևադարձի» ժամանակ, 1944 թվականին, Ուրանի մոտ հյուսիսային կիսագնդում բարձրացավ պայծառության աստիճանը, դա ցույց տվեց, որ այն ոչ միշտ է եղել աղոտ[93]։ Տեսանելի, Արեգակին ուղղված բևեռը արևադարձի ժամանակ պայծառանում է և գիշերահավասարից հետո կտրուկ մուգանում է[92]։ Տեսանելի և միկրոալիքային փոփոխությունների մանրամասն վերլուծությունը ցույց տվեց, որ պայծառության ավելացումը ոչ միշտ է համընկնում արևադարձի հետ։ Տեղի են ունենում փոփոխություններ միջօրեականային ալբեդոյում[92]։ Իվերջո, 1990-ական թվականներին, երբ Ուրանը լքեց արևադարձի կետը, «Հաբբլ» աստղադիտակի շնորհիվ հնարավոր եղավ նկատել, որ հարավային կիսագունդը սկսել է նկատելիորեն մթնել, իսկ հյուսիսայինը դառնում է ավելի պայծառ[86], այնտեղ ավելանում են քամիների արագությունները և շատանում են ամպերը[84], սակայն կա նաև պարզանալու միտում[88]։ Սեզոնային փոփոխությունների կառավարող մեխանիզմը դեռևս լավ չի ուսումնասիրված[92]։ Ամառային և ձմեռային արևադարձերի ժամանակ երկու կիսագնդերը գտնվում են կամ Արեգակի լույսի ներքո կամ խավարում։ Արեգակի լույսի տակ գտնվող շրջանների պայծառությունը կապված է տեղային մառախուղի և մեթանիային ամպերի հաստացման պատճառով տրեպեսֆերայի շերտերում[86]։ Պայծառ օղակը −45° լայնության վրա նույնպես կապված է մեթանային ամպերի հետ[86]։ Հարավային բևեռային շրջանում տեղի ունեցող այլ փոփոխությունները կարող են բացատրվել ավելի ցածր շերտերում փոփոխություններով։ Մոլորակի միկրոալիքային ճառագայթման ինտենսիվության փոփոխությունները, հավանաբար, պայմանավորված են խորքային տրոպոսֆերային գազի շարժումներով, քանի որ հաստ բևեռային ամպերի շերտերը կարող են խանգարել կոնվեկցիային[95]։ Երբ մոտենում է աշնանային գիշերահավասարի օրը, շարժող ուժերը փոխվում են, և կոնվեկցիան կարող է նորից սկսվել[84][95]։

Ուրանի մագնիսոլորտ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուրանի մագնիսոլորտ, որը ուսումնասիրվել էր 1986 թվականին Վոյաջեր-2-ի միջոցով:

Մինչև «Վոյաջեր-2» ԱՄԿ-ով կատարված ուսումնասիրությունները Ուրանի մագնիսական դաշտը երբեք չէր հետազոտվել։ Մինչև սարքի մոտենալը մոլորակի ուղեծրին 1986 թվականին, ենթադրվում էր, որ այն կհամապատասխանի արեգակնային քամու ուղղությանը։ Այս դեպքում գեոմագնիսական բևեռները պետք է, որ համընկներին երկրաբանական բևեռների հետ, որոնք ընկած են խավարածրի հարթության մեջ[96]։ Սակայն, «Վոյաջեր-2» ԱՄԿ-ի չափումները թույլ տվեցին հայտնաբերել Ուրանի մոտ բավականին յուրահատուկ մագնիսական դաշտ, որը ուղղված է մոլորակի երկրաբանական բևեռից և թեքված է 59 աստիճանով պտույտի առանցքի հանդեպ[96][97]։ Փաստորեն մագնիսական դիպոլը շեղված է մոլորակի կենտրոնից դեպի հարավային բևեռ մոտ մոլորակի շառավղի 1/3-ի չափով[96]։ Այս անսովոր երկրաչափությունը բերում է չափազանց ոչ-սիմետրիկ մագնիսական դաշտի առաջացմանը, որտեղ հարավային կիսագնդում մակերևույթի վրա լարվածությունը կարող է կաղմել 0,1 գաուս, իսկ հյուսիսային կիսագնդում այն կարող է հասնել 1,1 գաուսի[96]։ Միջինում մոլորակի վրա այս ցուցանիշը հավասար է 0,23 գաուսի[96] (համեմատության համար, Երկրի մագնիսական դաշտը նույնն է երկու կիսագնդերում, և մասնիսական հասարակածը մոտավորապես համընկնում է «ֆիզիկական հասարակածի» հետ[97]Դիպոլային մոմենտը Ուրանի մոտ գերազանցում է Երկրայինը 50 անգամ[96][97]։ Բացի Ուրանից, նմանատիպ շեղում և թեքում դիտարկվում է նաև Նեպտունի մոտ[97], դրա հետ կապված, ենթադրում են, որ այսպիսի կառուցվածքը բնորոշիչ է սառցե հսկաների համար։ Վարկածներից մեկը բացատրում է այս երևույթը այն հանգամանքով, որ Երկրային խմբի մոլորակների և այլ հսկա մոլորակների մոտ մագնիսական դաշտը ստեղծվում է կենտրոնական միջուկում, իսկ «սառցե հսկաների» մագնիսական դաշտը ձևավորվում է համեմատաբար փոքր խորություններում, օրինակ հեղուկ ամոնիակի օվկիանոսում, բարակ միախառնվող ծածկույթում, որը շրջապատում է հաստատուն շերտավոր կառուցվածք ունեցող հեղուկ ներքին մասը[58][98]։

Այնուամենայնիվ, մագնիսոլորտի ընդհանուր կառուցվածքով Ուրանը նման է Արեգակնային համակարգի մյուս մոլորակներին։ Կա գլխամասային հարվածային ալիք, որը գտնվում է Ուրանից 23 նրա շառավիղ հեռավորության վրա, և մագնիսոդադար (18 շառավիղ հեռավորության վրա Ուրանից)։ Կան նաև զարգացած մագնիսական պոչ և ռադիացիոն գոտիներ[96][97][99]։ Ընդհանուր առմամբ Ուրանի մագնիսոլորտի կառուցվածքը տարբերվում է Յուպիտերից և ավելի մոտ է Սատուրնին[96][97]։ Ուրանի մագնիսական պոչը ձգվում է միլիոնավոր կիլոմետրերով մոլորակի երևում, և պարուրված է սպիրալի մեջ մոլորակի պտույտի պատճառով[96][100]։ Ուրանի մագնիսոլորտը պարունակում է լիցքավորված մասնիկներ՝ պրոտոններ, էլեկտրոններ և քիչ քանակությամբ H2+ իոններ[97][99]։ Հետազոտությունների ընթացքում ոչ մի այլ ավելի ծանր տեսակի իոններ չեն հայտնաբերվել։ Այս մասնիկներից շատերը անկասկած ծագում են Ուրանի տաք ջերմոսֆերայից[99]։ Իոնների և էլեկտրոնների էներգիան կարող է հասնել 4 և 1,2 մեգաէլեկտրոնվոլտ (ՄէՎ) համապատասխանաբար[99]։ Ցածր էներգետիկ իոնների (այսինքն իոնների, որոնց էներգիան փոքր է քան 0,001 ՄէՎ) խտությունը ներքին մագնիսոլորտում մոտ 2 իոն է խորանարդ սանտիմետրում[101]։ Ուրանի մագնիսոլորտում կարևով դեր են կատարում նրա արբանյակները, որոնք ձևավորում են մեծ հարթություններ մագնիսական դաշտում[99]։ Մասնիկների հոսքը բավականին հզոր է, որպեսզի մգեցնի արբանայկների մակերևույթները 100 000 տարվա ընթացքում[99]։ Սա կարող է լինել Ուրանի օղակների և արբանյակների մուգ գույնի պատճառը[102]։ Ուրանի վրա լավ են զարգացած բևեռափայլերը, որոնք երևում են որպես պայծառ աղեղներ երկու բևեռների շուրջ[78]։ Սակայն ի տարբերություն Յուպիտերի, Ուրանի բևեռափայլերը աննշանակալի են ջերմոսֆերայի էներգետիկ հավասարակշռության համար[82]։

Ուրանի օղակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուրանի ներքին օղակները: Արտաքին պայծառ օղակը՝ ε, նույնպոս երևում են այլ ութ օղակները
Ուրանի օղակների սխեման

Ուրանը ունի թույլ արտահայտված օղակների համակարգ, որոնք կազմված են չափազանց մուգ մասնիկներից, որոնց չափերը տատանվում են միկրոմետրից մինչև մեկ մետր[83]։ Սա երկրորդ օղակների համակարգն է հայտնաբերված Արեգակնային համակարգում (առաջինը Սատուրնի օղակների համակարգն էր)[103]։ Այս պահին հայտնի են Ուրանի 13 օղակներ, որոնցից ամենապայծառն է ε (էպսիլոն) օղակը։ Ուրանի օղակները, հավանաբար բավականին երիտասարդ են, դրա մասին վկայում են նրանց միջև միջակայքերը, ինչպես նաև նրանց թափանցիկության տարբերությունները։ Սա խոսում է այն մասին, որ օղակները չեն առաջացել մոլորակի հետ մեկտեղ։ Հնարավոր է, որ օղակները նախկինում եղել են Ուրանի արբանյակներից մեկը, որը ավերվել է կամ ինչ-որ մարմնի հետ բախումից, կամ մակընթացային ուժերի ազդեցության տակ[102][103]։

1789 թվականին Ուիլիամ Հերշելը պնդում էր, որ տեսել է օղակները, սակայն այս փաստը կասկածելի է, քանի որ դեռևս երկու հարյուրամյակների ընթացքում այլ աստղագետները չէին կարողանում դրանք տեսնել։ Ուրանի օղակների համակարգի գոյությունը հաստատվեց միայն 1977 թվականի մարտի 10-ին ամերիկացի աստղագետ Ջեյմս Լ. Էլլիոթի, Էդվարդ Վ. Դանեմի և Դագլաս Ջ. Մինկի կողմից, օգտագործելով Կոյպերի աստղադիտարանը, տեղադրված ինքնաթիռի վրա։ Հայտնաբերումը կատարվել է անսպասելի, երբ հետազոտողների խումբը պատրաստվում էր դիտել Ուրանի կողմից SAO 158687 աստղի ծածկումը։ Սակայն, վերլուծելով ստացված տվյալները, նրանք հայտնաբերեցին աստղի պայծառության թուլացումը դեռևս Ուրանի ծածկումից առաջ, ընդ որում դա տեղի էր ունեցել մի քանի անգամ։ Արդյունքում հայտնաբերվեցին Որանի 9 օղակներ[104]։ Երբ Ուրանին մոտեցավ «Վոյաջեր-2» ավտոմատ կայանը, նրա վրա տեղադրված օպտիկական սարքերի միջոցով հնարավոր եղավ հայտնաբերել ևս երկու օղակ, այսպիսով Ուրանի մոտ հայտնի դարձան 11 օղակներ[83]։ 2005 թվականի հոկտեմբերին տիեզերական «Հաբբլ» աստղադիտակով հնարավոր եղավ հայտնաբերել ևս 2 նախկինում անհայտ օղակներ։ Նրանք պտտվում են երկու անգամ հեռու մոլորակից քան նախկինում հայտնաբերված օղակները, այդ պատճառով այս երկու օղակները անվանում են նաև «Ուրանի արտաքին օղակների համակարգ»։ Բացի օղակներից «Հաբբլը» հնարավորություն տվեց հայտնաբերել նաև երկու նախկինում անհայտ արբանյակներ, որոնցից մեկը (Մաբը) կիսում է իր ուղեծիրը ամենաարտաքին օղակի հետ։ Վերջին երկու օղակները հասցրին Ուրանի օղակների ընդհանուր թիվը մինչև 13[105]։ 2006 թվականի ապրիլին Հավայան կղզիներում գտնվող Կեկի աստղադիտարանից կատարված լուսանկարները թույլ տվեցին տարբերել արտաքին օղակների գույները։ Նրանցից մեկը կարմիր էր, իսկ մյուսը ամենահեռավորը՝ կապույտ[106][107]։ Ենթադրում են, որ արտաքին օղակի կապույտ գույնը պայմանավորված է նրանով, որ այն կազմված է Մաբի մակերևույթից դուրս շպրտված սառույցի բեկորներից[106][108]։ Մոլորակի ներքին օղակները մոխրագույն են[106]։

Ուրանի հայտնաբերող Ուիլիամ Հերշելի աշխատություններում օղակների մասին առաջին հիշատակումը հանդիպում է 1789 փետրվարի 22-ի գրառումներում։ Ծանոթություններում նա նշում է, որ ենթադրում է Ուրանի մոտ օղակների առկայությունը[109]։ Հերշելը նույնպես նշել է, որ կասկածում է որ նրանք կարմիր են (ինչը հաստատվեց 2006 թվականի Կեկի աստղադիտարանի դիտարկումերով)։ Հերշելի ծանոթությունները տպագրվել են Թագավորական միության ամսագրում 1797 թվականին։ Սակայն հետագայում, համարյա երկու հարյուրամյակների ընթացքում 1797-ից մինչև 1979, գրականության մեջ օղակները ընդհանրապես չեն հիշատակվում, ինչը, իհարկե թույլ է տալիս կասկածել, որ գիտնականը սխալվել էր[110]։ Այնուամենայնիվ, Հերշելի տեսածի բավականին ճշգրիտ նկարագիրը ույլ չի տալիս հենց այնպես հաշվի չառնել նրա դիտարկումները[106]։

Երբ Երկիրը հատում է Ուրանի օղակների հարթությունը, նրանք տեսանելի են դառնում կողքից։ Դա տեղի է ունեցել 2007 - 2008 թվականներին։

Ուրանի ձևավորում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյություն ունեն բազմաթիվ փաստարկներ այն բանի օգտին, որ սառցե և գազային հսկաների միջև տարբերությունները ծագել են դեռևս Արեգակնային համակարգի ձևավորման փուլում[111][112]։ Ինչպես ենթադրվում է, Արեգակնային համակարգը ձևավորվել է հսկայական պտտվող գնդից, որը բաղկացած էր գազից և փոշուց, այն անվանում են Պրոտոարեգակնային միգամածություն։ Հետո գունդը խտացավ, և ձևավորվեց սկավառակ Արեգակով կենտրոնում[111][112]։ Ջրածնի և հելիումի մեծ մասը ծախսվեց Արեգակի ձևավորման ժամանակ։ Իսկ փոշու հատիկները սկսեցին միավորվել, և հետագայում ստեղծել պրոտոմոլորակներ[111][112]։ Մոլորակների մեծանալու հետ համընթաց նրանցից որոշները ձևավորեցին իրենց բավարար հզոր գրավիտացիոն դաշտերը, որը բավարար էր, որպեսզի նրանց շուրջը հավաքվի մնացորդային գազը։ Նրանք շարունակում էին հավաքել գազ այնքան, մինչև չհասան սահմանին։ Սառցե հսկաներին հաջողվեց հավաքել զգալիորեն ավելի քիչ գազ, ընդամենը մի քանի Երկրի զանգված։ Այսպիսով նրանց զանգվածը չհասավ այդ սահմանին[111][112][113]։ Արեգակնային համակարգի ձևավորման ժամանակակից տեսությունները ունեն որոշ բարդություններ Ուրանի և Նեպտունի ձևավորման բացատրության գործում։ Այս մոլորակները չափազանց խոշոր են այն հեռավորության համար, որտեղ նրանք գտնվում են։ Հնարավոր է, որ նրանք նախկինում եղել են ավելի մոտ տեղակայված Արեգակին, սակայն ինչ-որ պատճառներով փոխել են իրենց ուղեծրերը[111]։ Չնայած, մոլորակային մոդելավորման նոր մեթոդները թույլ են տալիս ապացուցել, որ իրոք, Ուրանը և Նեպտունը կարող էին առաջանալ իրենց այսօրվա վայրերում, և նրանց չափերը կարելի է բացատրել Արեգակնային համակարգի առաջացման մոդելի շրջանակներում[112].

Ուրանի արբանյակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուրանի առավել խոշոր արբանյակները: Ձախից աջ՝ Միրանդա, Արիել, Ումբրիել, Տիտանիա, Օբերոն:

Ուրանի համակարգում հայտնաբերվել են 27 բնական արբանյակներ[113]։ Նրանց անվանուները ընտրվել են Ուիլյամ Շեքսպիրի և Ալեքսանդր Փոփի ստեղծագործության կերպարների անուններից[57][114]։ Կարելի է առանձնացնել հինգ ամենախոշոր հիմնական արբանյակները՝ Միրանդա, Արիել, Ումբրիել, Տիտանիա և Օբերոն[57]։ Որանի արբանյակների համակարգը զանգվածով ամենափոքրն է Արեգակնային համակարգի գազային հսկա մոլորակների միջև։ Նույնիսկ այդ բոլոր հինգ արբանյակների գումարային զանգվածը չի կազմում Նեպտունի արբանյակ Տրիտոնի զանգվածի կեսը[7]։ Ուրանի արբանյակներից ամենամեծը, Տիտանիան, ունի ընդամենը 788,9 կմ շառավիղ, ինչը երկրային Լուսնի շառավղի կեսից քիչ է, չնայած այն ավելի մեծ է քան Ռեյաինը, Սատուրնի մեծությամբ երկրորդ արբանյակինը։ Բոլոր արբանյակները ունեն համեմատաբար ցածր ալբեդո՝ 0,20-ից Ումբրիելի մոտ մինչև 0,35 Արիելի մոտ[83]։ Ուրանի արբանյակները կազմված են սառույցից և լեռնային ապարներից մոտավորապես 50 - 50 հարաբերությամբ։ Սառույցը կարող է իր մեջ պարունակել ամոնիակ և ածխաթթու գազ[102][115]։ Արբանյակների միջև Արիելը, ամենայն հավանականությամբ ունի ամենաերիտասարդ մակերևույթը, ամենաքիչ խառնարաններով։ Ումբրիելի մակերևույթը, դատելով խառնարանների մեծ քանակից, ամենահինն է[83][102]։ Միրանդայի վրա կան մինչև 20 կիլոմետր խորությամբ կիրճեր, սարավանդեր և քաոտիկ լանդշաֆտ[83]։ Վարկածներից մեկը բացատրում է դա նրանով, որ Միրանդան բախվել է ինչ-որ երկնային մարմնի հետ, բաժանվել մասերի, իսկ հետո նորից միացել ձգողության ուժերի ազդեցությամբ[102][116]։

Ուրանի հետազոտություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնաբերումների ժամանակացույց

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ամսաթիվ Հայտնաբերում Հայտնաբերող(ներ)
13 մարտ 1781 Ուրան Ուիլիամ Հերշել
11 հունվար 1787 Տիտանիա և Օբերոն Ուիլիամ Հերշել
22 փետրվար 1789 Հերշելը հիշատակում է Ուրանի օղակները Ուիլիամ Հերշել
24 հոկտեմբեր 1851 Արիել և Ումբրիել Ուիլիամ Լասել
16 փետրվար 1948 Միրանդա Ջերարդ Կոյպեր
10 մարտ 1979 Ուրանի օղակների համակարգ մի խումբ հետազոտողներ
30 դեկտեմբեր 1985 Պակ Սթիվեն Սիննոտ և «Վոյաջեր-2»
3 հունվար 1986 Ջուլիետ և Պորցիա Սթիվեն Սիննոտ և «Վոյաջեր-2»
9 հունվար 1986 Կրեսսիդա Սթիվեն Սիննոտ և «Վոյաջեր-2»
13 հունվար 1986 Դեզդեմոնա, Ռոզալինդա և Բելինդա Սթիվեն Սիննոտ և «Վոյաջեր-2»
18 հունվար 1986 Պերդիտա Կարկոշկա և «Վոյաջեր-2»
20 հունվար 1986 Կորդելիա և Օֆելիա Տերիլ և «Վոյաջեր-2»
23 հունվար 1986 Բիանկա Սմիթ և «Վոյաջեր-2»
6 սեպտեմբեր 1997 Կալիբան և Սիկորաքս մի խումբ հետազոտողներ
18 հուլիս 1999 Սետեբոս, Ստեֆանո և Պրոսպերո մի խումբ հետազոտողներ
13 օգոստոս 2001 Տրինկուլո, Ֆերդինանդ և Ֆրանցիսկո մի խումբ հետազոտողներ
25 օգոստոս 2003 Մաբ և Կուպիդոն Շոուոլտեր և Լիզյոր
29 օգոստոս 2003 Մարգարիտա Շեփարդ և Ջուիտ
23 օգոստոս 2006 Ուրանի մութ հետք Հաբբլ տիեզերական աստղադիտակ և մի խումբ հետազոտողներ

Ուրանի հետազոտությունները ավտոմատ միջմոլորակային կայաններով

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուրանի լուսանկարը, կատարված «Վոյաջեր-2» ԱՄԿ-ից, երբ նա «մեկնում» էր դեպի Նեպտուն

1986 թվականին ՆԱՍԱ«Վոյաջեր-2» ԱՄԿ-ն անցումային հետագծով հատեց Ուրանի ուղեծիրը և անցավ 81 500 կմ հեռավորության վրա մոլորակից։ Դա առայժմ միակ այցելությունն է Ուրանի համակարգ։ «Վոյաջեր-2» մեկնարկել էր 1977 թվականին, մինչև Ուրանի մոտով անցնելը այն հետազոտել էր Յուպիտերը և Սատուրնը (իսկ Ուրանից հետո, Նեպտունը)։ Սարքը իրականացրեց Ուրանի կառուցվածքի և մթնոլորտի կազմության ուսումնասիրություններ[69], հայտնաբերեց 10 նոր արբանյակներ, հետազոտեց յուրահատուկ եղանակային պայմանները, որոնք առաջանում են 97,77° առանցքային շեղման հետևանքով, և հետազոտեց օղակների համակարգը[83][117]։ Ինչպես նաև հետազոտվեց մագնիսական դաշտը և մագնիսոլորտի կազմությունը, հատկապես «մագնիսական պոչը»։ Հայտնաբերվեց ևս երկու նոր օղակ և լուսանկարվեցին 5 ամենամեծ արբանյակները[83][102]։ Այս պահին ՆԱՍԱ-ն նախատեսում է արձակել նոր սարք 2020 թվականին՝ Uranus orbiter and probe:

168 գիտնականների խմբի կողմից Եվրոպական տիեզերական գործակալությանը առաջարկված նախագծով, նախատեսվում է ճանապարհորդություն դեպի արտաքին Արեգակնային համակարգ, որի վերջնական նպատակն է Ուրանը[118]։ Առաքելությունը անվանվել է Uranus Pathfinder: Այն թույլ կտա ուսումնասիրել մոլորակի յուրօրինակ քիմիական կազմությունը, նրա օղակները և արբանյակները, ինչպես նաև բացահայտել մոլորակի մի քանի ամենակարևոր գաղտնիքները։ Այս առաքելությունը, իր հերթին, կնպաստի մեր գիտելիքների ավելացմանը Արեգակնային համակարգի մասին։ Նախագծի ղեկավարը ասել է, որ այս առաքելության դրդապատճառն է հանդիսանում Արեգակնային համակարգի հսկայական արտաքին մասերի ուսումնասիրությունը, որոնց մասին մենք առայժմ շատ քիչ բան գիտենք։ Տիեզերանավի չափերից կախված առաքելությունը կարող է ձգվել 8-ից 15 տարի։ Նախագծի խումբը հույս ունի, որ Uranus Pathfinder-ը կարող է արձակվել 2021 թվականին[119]։

Ուրանը մշակույթում

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Սեյլոր Մուն» մանգայում և անիմե-մուլտսերիալում Ուրան մոլորակը մարմնավորում է աղջիկ-զինվոր Սեյլոր Ուրանը, նույն ինքը Խարուկա Տենոն։ Նրա հարձակման ձևերն են երկրաշարժը, քամին և լույսը։
  • Սերգեյ Պավլովի գիտաֆանտաստիկ «Լուսնային ծիածան» վեպում սյուժյի զարգացումը սկսվում է, երբ անբացատրելի պատահարներ են կատարվում Ուրանի արբանյակ Օբերոն ուղարկված արշավախմբերի հետ։
  • Գեորգի Գուրևիչի «Արարման առաջին օրը» վիպակում մարդիկ կտրատում են Ուրանը, որպեսզի ստեղծեն մի քանի բնակելի մոլորակներ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Յեոմանս, Դոնալդ (13 հուլիսի, 2006). «Հորիզոններ համակարգը». ՆԱՍԱ. Վերցված է 8 օգոստոս, 2007-ին.
  2. Սելիգման, Քորտնի. «Պտույտի պարբերությունը և օրվա երկարությունը». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2009 թ․ օգոստոսի 13–ին-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Ուիլլիամս, Դևիդ (31 հունվար, 2005). «Ուրանի տվյալները». ՆԱՍԱ. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 10–ին-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Սեյդելման, Քենեթ; Բ. Ա. Արքինալ, Մ. Ֆ. Ա՛հերն և ընկ. (2007). «Քարտեզագրական կոորդինատների և պտույտի տարրերի ՄԱՄ աշխատանքային խմբի հաշվետվությունը՝ 2006». Երկնային մեխանիկա դինամիկ աստղագիտություն. 90: 155–180.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Հաշվարկվել է 1 բար մթնոլորտային ճնշման մակարդակի համար
  6. Մանսել, Կիրկ (14 մայիսի, 2007). «ՆԱՍԱ. Արեգակնային համակարգի հետազոտություններ, Մոլորակներ. Ուրան. Փաստեր և թվեր». ՆԱՍԱ. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 13–ին-ին.
  7. 7,0 7,1 7,2 Ջակոբսոն, Ռ. Ա.; Կեմպբել Ջ. Կ.; Թեյլոր Ա. Հ.; Սիննոտ Ս. Պ. (1992). «Ուրանի և նրա մեծ արբանյակների զանգվածները, հիմնվելով Վոյաջերի և Երկրից կատարված դիտարկումների վրա». Աստղագիտական ամսագիր. 103 (6): 2068–2078. doi:10.1086/116211. ISSN 0004-6256.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  8. 8,00 8,01 8,02 8,03 8,04 8,05 8,06 8,07 8,08 8,09 8,10 8,11 8,12 8,13 8,14 8,15 8,16 8,17 8,18 Լունին, Ջոնաթան (1993). «Ուրանի և Նեպտունի մթնոլորտները». Աստղագիտության և աստղաֆիզիկայի տարեկան տեսություն. 31: 217–263.
  9. «MIRA կրթական ինտերնետային ծրագիր, Ուրանի մասին բաժին». Աստղագիտության հետազոտությունների ինստիտուտ Մոնտերեյում. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 27–ին-ին.
  10. «MIRA կրթական ինտերներ ծրագիր, ճանապարհորդություններ դեպի աստղերը». Աստղագիտության հետազոտությունների ինստիտուտ Մոնտերեյում. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 27–ին-ին.
  11. Պոդոլակ, Մ.; Վեյզման, Ա.; Մարլի, Մ. (1995 թ․ դեկտեմբեր). «Ուրանի և Նեպտունի համեմատական մոդելները». Մոլորակային և տիեզերքի գիտություններ. 43 (12): 1517–1522.
  12. Սմիթ, Բ. Ա.; Սոդերբլոմ, Լ. Ա.; Բիբի, Ա.; Բլիս, Դ.; Բոյս, Ջ. Մ.; Բրահիչ, Ա.; Բրիգս, Գ. Ա.; Բրաուն, Ռ. Հ.; Քոլինզ, Ս. Ա. (1986 թ․ հուլիսի 4). «Վոյաջեր 2-ը Ուրանի համակարգում». Սայենս. 233 (4759): 43–64. PMID 17812889.
  13. 13,0 13,1 Ստրոմովսկի, Լ. Ա.; Ֆրայ, Պ. Մ. (2005 թ․ դեկտեմբեր). «Ուրանի ամպերի շարժումը». Իկարուս. 179 (2): 459–484.
  14. Դանկերսոն, Դուեյն. «Ուրան - հայտնաբերումը, բնութագիրը». thespaceguy.com. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2007 թ․ ապրիլի 17-ին.
  15. 15,0 15,1 15,2 Լ. Տ. Էլկինս-Տանտոն (2006). Ուրանը, Նեպտւնը, Պլուտոնը և Արտաքին Արեգակնային համակարգը. Արեգակնային համակարգ. Նյու Յորք: Չելսի Հաուզ. էջեր 5. ISBN 0-8160-5197-6.
  16. Թագավորական միության և Թագավորական աստղադիտական միության ամսագիր 1, 30, բերված Էլլիս Մայների՝ Ուրանը. Մոլորակը, օղակները և արբանյակները, Նյու Յորք, Ջոն Ուիլի և որդիներ, 1998 էջ՝ 8
  17. «Բատ քաղաքի մշակութային ժառանգությունը». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 29–ին-ին.
  18. Ուիլիամ Հերշել. «Գիսաստղի հաշվարկը, կատարված մր. Հերշելի կողմից». Լոնդոնի Թագավորական միության փիլիսոփայական գործողությունները: 492–501. {{cite journal}}: Unknown parameter |Volume= ignored (|volume= suggested) (օգնություն)
  19. Royal Astronomical Society MSS W.2/1.2, 23; quoted in Miner p. 8
  20. 90 աստիճանի սահմաններում այդ աստղի կորից
  21. RAS MSS Herschel W.2/1.2, 24, quoted in Miner p. 8
  22. Թագավորական աստղագիտական միություն 1, 30; quoted in Miner p. 8
  23. RAS MSS Herschel W1/13.M, 14 quoted in Miner p. 8
  24. Յոհան Էլերտ Բոդե, Բեռլինյան աստղագետների տարեգիրք, էջ՝ 210, 1781
  25. 25,0 25,1 Ջ> Լ. Ե. Դրեյեր, (1912). Սեր Ուիլիամ Հերշելի գիտական փաստաթղթերը. Vol. 1. Թագավորական աստղագիտական միություն. էջ 100.{{cite book}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  26. 26,0 26,1 Miner p. 12
  27. RAS MSS Herschel W.1/12.M, 20, quoted in Miner p. 12
  28. «Վոյաջերը Ուրանի մոտ». ՆԱՍԱ ՌՇԼ. 7 (85): 400–268. 1986. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ փետրվարի 10-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 8-ին.
  29. 29,0 29,1 29,2 Ֆրանչեսկա Հերշել (1917). «H+o սիմվոլի իմաստը Ուրան մոլորակի համար». Աստղադիտարանը. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 05–ին-ին.
  30. 30,0 30,1 Լիտմանն, Մարկ (2004). Հեռու մոլորակները. Հայտնաբերելով արտաքին արեգակնային համակարգը. Կուրիեր Դովեր Փաբլիքեյշնս. էջեր էջեր՝ 10–11. ISBN 0-486-43602-0.
  31. Դոգերտի, Բրայան. «Աստղագիտությունը Բեռլինում». Բրայան Դոգերտի. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2007 թ․ մայիսի 24-ին.
  32. «ԱՏՀ տվյալների բազայից ստացված հարցման պատասխանները». Սմիթսոնիան/ՆԱՍԱ-ի աստղաֆիզիկական տեղեկատվական համակարգեր (ԱՏՀ). Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2007 թ․ մայիսի 24-ին.
  33. Ֆրիդրիխ Մագնուս Շվերդ. «Ուրանի առճակատումը 1821». Astronomische Nachrichten. 1: 18–21.
  34. «Մոլորակների նշանները». ՆԱՍԱ Արեգակնային համակարգի ուսումնասիրությունները. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 04–ին-ին.
  35. «Սեյլորմունի եզրերը և տեղեկությունները». Սեյլոր Սենիշիի էջ. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2006 թ․ մարտի 5-ին.
  36. «Ասիական աստղագիտությունը 101». Համիլտոնի աստղագետները. 4 (11). 1997 թ․ հոկտեմբեր. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 05–ին-ին.
  37. http://ramenki-compclub.narod.ru/clublife/work09-10/artem/planet/index.html Մոլորակներ, Ուրան
  38. «Հաջորդ կանգառը Ուրան». 1986. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2007 թ․ հունիսի 9-ին.
  39. Ջորջ Ֆորբս (1909). «Աստղագիտության պատմութոյւն». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 07–ին-ին.
  40. Ջ. Ջ. Օ՛Քոնոր և Ի. Ֆ. Ռոբերտսոն (1996). «Մոլորակների մաթեմատիկական հայտնաբերումը». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2007 թ․ հունիսի 13-ին.
  41. Պետեր Գիրաշ և Ֆիլիպ Նիկոլսոն (2004). «Ուրան». ՆԱՍԱ-ի Աշխարհի գիրք. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2007 թ․ հունիսի 9-ին.
  42. Լ. Տ. Էլկինս-Տանտոն (2006). Ուրան, Նեպտունը, Պլուտոնը և արտաքին Արեգակնային համակարգը. Արեգակնային համակարգ. Նյու Յորք: Չելսի հաուզ. էջեր 9. ISBN 0-8160-5197-6.
  43. Լոուրենս Սրոմովսկի (2006). «Հաբբլը նկատել է հազվագյուտ, անցողիկ ստվեր Ուրանի վրա». Վիսկոնսին Մեդիսոն համալսարան. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2007 թ․ հունիսի 9-ին.
  44. Հեմմել, Հեյդի Բ. (5 սեպտեմբերի 2006 թ.). «Ուրանը մոտ է գիշերահավասարին» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2009 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 26-ին. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  45. 45,0 45,1 «Հաբբլը հայտնաբերել է մութ ամպ Ուրանի մթնոլորտում». Սայենս դեյլի. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2007 թ․ ապրիլի 16-ին.
  46. Ջեյ Տ. Բերգստրալ, Էլիս Մայներ, Միդրեդ Մեթյուս (1991). Ուրան. էջեր 485–486.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  47. Պրավդա.ռու Գիտություն և Տեխնիկա (ռուս.)
  48. «ՄԱՄ հաշվետվություն մոլորակների և արբանյակների պտույտի պարամետրերի և քարտեզագրման մասին. 2000». ՄԱՄ. 2000. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2007 թ․ հունիսի 13-ին.
  49. «Քարտեզագրման ստանդարտները» (PDF). ՆԱՍԱ. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2007 թ․ հունիսի 13-ին.
  50. «MASL-ու օգտագործվող կոորդինատների համակարգերը». 2003. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2007 թ․ հունիսի 13-ին.
  51. Մուր, Պատրիկ (սեպտեմբեր). «Դիտելով կանաչ հսկան». Սքայ ընդ Նայթ մագազին: 47. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 26-ին.
  52. 52,0 52,1 Fred Espenak (2005). «Twelve Year Planetary Ephemeris: 1995 - 2006». NASA. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2007 թ․ հունիսի 14-ին.
  53. «ՆԱՍԱ-ի Ուրանի տվյալների ցանկը». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2007 թ․ հունիսի 13-ին.
  54. Գերի Տ. Նովակ (2006). «Ուրան». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2007 թ․ հունիսի 14-ին.
  55. 55,0 55,1 55,2 55,3 55,4 55,5 55,6 55,7 55,8 Պոդոլակ, Մ.; Վեյզման, Ա.; Մարլի, Մ. (1995). «Ուրանի և Նեպտունի համեմատական մոդելը». Մոլորակային Տիեզերական Գիտություն. 43 (12): 1517–1522.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  56. 56,0 56,1 56,2 Պոդոլակ, Մ.; Պոդոլակ, Ջ. Ի.; Մարլի, Մ. Ս. (2000). «Ուրանի և Նեպտունի մոդելների հետագա հետազոտությունը». Մոլորակային Տիեզերական Գիտություն. 48: 143–151.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  57. 57,0 57,1 57,2 57,3 57,4 57,5 Ֆաուր, Գյունտեր; Մենսինգ, Թերեզա (2007). «Ուրան՝ Ի՞նչ է տեղի ունեցել». In Ֆաուր, Գյունտեր, Մենսինգ Թերեզա (ed.). Մոլորակագիտության ներածություն. Սփինգեր Նիդերլանդներ. doi:10.1007/978-1-4020-5544-7_18.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: editors list (link)
  58. 58,0 58,1 Ատրեյա, Ս.; Իգելեր, Պ.; Բեյնս, Կ. (2006). «Ջրային-ամոնիակային իոնացված օվկիանոսները Ուրանի և Նեպտունի վրա» (PDF). Գեոֆիզիկական հետազոտությունների սեղմագրեր. 8: 05179. Արխիվացված է օրիգինալից (pdf) 2012-02-05-ին. Վերցված է 2012-09-27-ին.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  59. 59,0 59,1 59,2 Հենել, Ռ.; Կոնրաթ, Բ.; Ֆլասար, Ֆ.Մ.; և ընկ. (1986). «Ուրանի համակարգի ինֆրակարմիր հետազոտությունները». Սայենս. 233: 70–74.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  60. 60,00 60,01 60,02 60,03 60,04 60,05 60,06 60,07 60,08 60,09 60,10 60,11 Սրոմովսկի, Լ. Ա.; Ֆրայ, Պ. Մ. (2005). «Ուրանի ամպային կառուցվածքների շարժումը». Իկարուս. 179: 459–483. doi:10.1016/j.icarus.2005.07.022.
  61. 61,0 61,1 61,2 61,3 61,4 61,5 61,6 Փերլ, Ջ. Ս.; Կոնրաթ, Բ. Ջ.; Հենել, Ռ. Ա.; և Պիրալիա, Ջ. Ա. (1990). «Ուրանի ալբեդոն, էֆեկտիվ ջերմաստիճանը և էներգետիկ հավասարակշռությունը ինչպես պարզվել է Վոյաջերի IRIS սարքի տվյալներով». Իկարուս. 84: 12–28. doi:10.1016/0019-1035(90)90155-3.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  62. Դևիդ Հաուկսեթ (օգոստոս). «Արեգակնային համակարգի տասը գաղտնիքները. Ի՞նչու է Ուրանը այսպես սառը։». Աստղագիտությունը հիմա: 73.
  63. Էլկիս-Տանտոր Լ. Տ. (2006). Ուրանը, Նեպտունը, Պլուտոնը և Արտաքին Արեգակնային համակարգը. Առեգակնային համակարգ. Նյու Յորք: Չելսի Հաուս. էջեր 18-20. ISBN 0-8160-5197-6.
  64. 64,0 64,1 64,2 դեՊատեր, Իմկե; Ռոմանի, Պաուլ Ն.; Ատրեյա, Սուշիլ Կ. (1991). «Ուրանի և Նեպտունի մթնոլորտներում H2S գազի կողմից միկրոալիքների հնարավոր կլանումը» (PDF). Իկարուս. 91: 220–233. doi:10.1016/0019-1035(91)90020-T.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  65. 65,0 65,1 65,2 65,3 65,4 Հերբերտ, Ֆլոյդ; Սանդել, Բ. Ռ.; Յելլե, Ռ. Վ.; և ընկ. (1987). «Ուրանի վերին մթնոլորտը» (PDF). Գեոֆիզիկական հետազոտությունների ամսագիր. 92: 15, 093–15, 109.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  66. Բ. Կոնրաթ, և ընկ. «Հելիումի տարածվածությունը Ուրանի վրա հիմնվելով Վոյաջերի չափումների վրա». Գեոֆիզիկական հետազոտությունների ամսագիր. 92: 15003–15010. {{cite journal}}: Unknown parameter |yar= ignored (օգնություն)
  67. Լոդերս, Կատարին (2003). «Քիմիական տարրերի տարածումը և կոնդենսացման խտությունները Արեգակնային համակարգում». Աստղաֆիզիկական ամսագիր. 591: 1220–1247. doi:10.1086/375492.
  68. 68,0 68,1 Լինդալ, Գ. Ֆ.; Լիոնս, Ջ. Ռ.; Սվիթնամ, Դ. Ն.; և ընկ. (1987). «Ուրանի մթնոլորտը. Ռադիո-հետազոտությունների արդյունքները Վոյաջեր-2-ից». Գեոֆիզիկական հետազոտությունների ամսագիր. 92: 14, 987–15, 001.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  69. 69,0 69,1 69,2 69,3 69,4 Տիլեր, Ջ. Լ.; Սվիթնամ, Դ. Ն.; Անդերսոն, Ջ. Դ.; և ընկ. (1986). «Վոյաջեր 2-ի Ուրանի համակարգի ռադիո-դիտարկումները. Մթնոլորտ, օղակներ և արբանյակներ». Սայենս. 233: 79–84.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  70. 70,0 70,1 70,2 70,3 70,4 70,5 Բիշոպ, Ջ.; Ատրեյա, Ս. Կ.; Հերբերտ, Ֆ.; և Ռոմանի, Պ. (1990). «Վոյաջեր 2 տվյալների կրկնակի վերլուծություն. Ածխաջրածինների պարունակությունը հասարակածային մթնոլորտում» (PDF). Իկարուս. 88: 448–463. doi:10.1016/0019-1035(90)90094-P.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  71. Էլկինս-Տանտոն Լ. Տ. (2006). Ուրանը, Նեպտունը, Պլուտոնը և արտաքին Արեգակնային համակարգը. Արեգակնային համակարգ. Նյու Յորք: Չելսի Հաուս. էջեր 13. ISBN 0-8160-5197-6.
  72. դեՊատար, Իմկե; Ռոմանի, Պաուլ Ն.; Ատրեյա, Սուշիլ Կ. (1989). «Ուրանի խորը մթնոլորտը բացահայտված» (PDF). Իկարուս. 82 (12): 288–313. doi:10.1016/0019-1035(89)90040-7.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  73. 73,0 73,1 73,2 73,3 Բուրգդորֆ, Մարտին; Օրտոն, Գլեն; վան Քլիվ, Ջեֆրի; և ընկ. (2006). «Նոր ածխաջրածինների հայտնաբերումը Ուրանի մթնոլորտում ինֆրակարմիր սպեկտրոսկոպիայով». Իկարուս. 184: 634–637. doi:10.1016/j.icarus.2006.06.006.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  74. 74,0 74,1 Էնկրենազ, Թերեզ (2003). «Հսկա-մոլորակների և Տիտանի ISO-ի դիտարկումները. ի՞նչ ենք մենք սովորել։». Մոլորակային տիեզերական գիտություններ. 51: 89–103. doi:10.1016/S0032-0633(02)00145-9.
  75. 75,0 75,1 75,2 Սամերս, Միքաել Ե.; Ստրոբել, Դարել Ֆ. (1989). «Ուրանի մթնոլորտի ֆոտոքիմիան». Աստղաֆիզիկական ամսագիր. 346: 495–508. doi:10.1086/168031.
  76. 76,0 76,1 Էնկրենազ, Թ.; Լելուշ, Ի.; Դրոսարտ, Պ. (2004). «Ուրանի վրա CO-ի առաջին հայտնաբերումը» (PDF). Աստղագիտություն և աստղաֆիզիկա. 413: L5–L9. doi:10.1051/0004-6361:20034637. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 05–ին-ին.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  77. Աթրեյա, Սուշիլ Կ.; Վոնգ, Ահ-Սան (2005). «Հսկա մոլորակների զույգված ամպերը և քիմիան». Տիեզերական գիտության հաշվետվություններ. 116: 121–136. doi:10.1007/s11214-005-1951-5.
  78. 78,0 78,1 78,2 78,3 78,4 78,5 78,6 78,7 78,8 Հերբերտ, Ֆլոյդ; Սանդել, Բիլ Ռ. (1999). «Ուրանի և Նեպտունի ուլտրամանուշակագույն դիտարկումները». Մոլորակագիտության տիեզերական գիտություններ. 47: 1119–1139.
  79. 79,0 79,1 Յանգ, Լեսլի Ա.; Բոշ, Ամանդա Ս.; Բուի, Մարկ; և ընկ. (2001). «Ուրանը Արեգակի հետ առճակատումից հետո. 1998 թվականի նոյեմբերի 6-ի օսկուլացիայի արդյունքները» (PDF). Իկարուս. 153: 236–247. doi:10.1006/icar.2001.6698.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  80. Տրաֆտոն, Լ. Մ.; Միլեր, Ս.; Գեբալ, Տ. Ռ.; և ընկ. (1999). «Ուրանի H2 քառաբևեռի և H3+ էմիսիան. Ուրանի ջերմոլորտը, իոնոսֆերան և Ավրորան». Աստղաֆիզիկական ամսագիր. 524: 1059–1023. doi:10.1086/307838.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  81. Էնկրենազ, Թ.; Դրոսար, Պ.; Օրթոն, Գ.; և ընկ. (2003). «Ուրանի վրա H+3 ջերմաստիճանը և խտությունը» (PDF). Մոլորակային և տիեզերական գիտություններ. 51: 1013–1016. doi:10.1016/S0032-0633(03)00132-6.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  82. 82,0 82,1 Լամ, Հոան Ան; Միլեր, Սթիվեն; Ջոզեֆ, Ռոբերտ Դ.; և ընկ. (1997). «Ուրանի H+3 էմիսիայի տատանումները». Աստղաֆիզիկական ամսագիր. 474: L73–L76. doi:10.1086/310424.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  83. 83,00 83,01 83,02 83,03 83,04 83,05 83,06 83,07 83,08 83,09 83,10 Սմիթ, Բ. Ա.; Սոդերբլոմ, Լ. Ա.; Բիբի, Ա.; և ընկ. (1986). «Վոյաջեր 2-ը Ուրանի համակարգում. Լուսանկարման արդյունքները». Սայենս. 233: 97–102.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  84. 84,0 84,1 84,2 84,3 84,4 Էմիլի Լակդավալա (2004). «Այլևս ձանձրալի չէ. Հրավառություն և այլ անակնկալներ խայտաբղետ Ուրանի վրա օգտագործելով ադապտիվ օպտիկա». Մոլորակային միություն. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2007 թ․ հունիսի 13-ին.
  85. 85,0 85,1 85,2 85,3 85,4 Հեմել, Հ. Բ.; դե Պատեր, Ի.; Գիբարդ, Ս.; և ընկ. (2005). «Ուրանը 2003-ին. Զոնային քամիները, խմբավորված կառուցվածքները և դիսկրետ առանձնահատկությունները» (PDF). Իկարուս. 175: 534–545. doi:10.1016/j.icarus.2004.11.012. Արխիվացված է օրիգինալից (pdf) 2007 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 16-ին.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  86. 86,0 86,1 86,2 86,3 Ռեյջես, Կ. Ա.; Համել, Հ. Բ.; Ֆրեդսոն, Ա. Ջ. (2004). «Ուրանի հարավային բևեռում եղանակային փոփոխության ապացույց». Իկարուս. 172: 548–554. doi:10.1016/j.icarus.2004.07.009.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  87. 87,0 87,1 Կարկոշկա, Էրիկ (2001). «Ուրանի տեսանելի սեզոնային փոփոխականությունը». Իկարուս. 151: 84–92. doi:10.1006/icar.2001.6599.
  88. 88,0 88,1 88,2 88,3 Համել, Հ. Բ.; դե Պետեր, Ի.; Գիբարդ, Ս. Ջ.; և ընկ. (2005). «Նոր ամպերի ակտիվություն Ուրանի վրա 2004 թվականին. Հարավային կիսագնդում առաջին դիռտարկումները» (pdf). 175: 284–288. doi:10.1016/j.icarus.2004.11.016. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն); Unknown parameter |journa= ignored (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)(չաշխատող հղում)
  89. 89,0 89,1 Սրոմովսկի, Լ.; Ֆրայ, Պ.; Համել, Հ.; Ռեյջես, Կ. «Հաբբլը հայտնաբերել է մութ հետք Ուրանի մթնոլորտում» (pdf). physorg.com. Արխիվացված (PDF) օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 22–ին-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  90. Համել, Հ. Բ.; Ռեջես, Կ.; Լոքվուդ, Ջ. Վ.; և ընկ. (2001). «Ուրանի քամիների նոր չափումները». Իկարուս. 153: 229–235. doi:10.1006/icar.2001.6689.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  91. Դևիտ, Թերի (2004). «Ուրանի տարօրինակ առանձնահատկությունների Կեկի դիտարկումները». Վիսկոնսին-Մեդիսոն համալսարան. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ դեկտեմբերի 9-ին. Վերցված է 2006 թ․ դեկտեմբերի 24–ին-ին.
  92. 92,0 92,1 92,2 92,3 92,4 Համել, Հ. Բ.; Լոքվուդ, Գ. Վ. (2007). «Ուրանի և Նեպտունի երկարաժամկետ մթնոլորտային փոփոխականությունը». Իկարուս. 186: 291–301. doi:10.1016/j.icarus.2006.08.027.
  93. 93,0 93,1 Լոքվուդ, Գ. Վ.; Յերժիկեվիչ, Միկոլայ (2006). «Ուրանի և Նեպտունի լուսաչափական փոփոխականությունը, 1950–2004». Իկարուս. 180: 442–452. doi:10.1016/j.icarus.2005.09.009.
  94. Քլեյն, Մ. Ջ.; Հոֆստադտեր, Մ. Դ. (2006). «Ուրանի մթնոլորտի միկրոալիքային պայծառության երկարաժամկետ տատանումները». Իկարուս. 184: 170–180. doi:10.1016/j.icarus.2006.04.012.
  95. 95,0 95,1 Հոֆստադտեր, Մարկ Դ.; և Բաթլեր, Բրայան Ջ. (2003). «Ուրանի խորքային մթնոլորտում սեզոնային փոփոխությունները». Իկարուս. 165: 168–180. doi:10.1016/S0019-1035(03)00174-X.
  96. 96,0 96,1 96,2 96,3 96,4 96,5 96,6 96,7 96,8 Նեսս, Նորման Ֆ.; Ակունա, Մարիո Հ.; Բիհանոն, Քենեթ Վ; և ընկ. (1986). «Ուրանի մագնիսական դաշտը». Սայենս. 233: 85–89.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  97. 97,0 97,1 97,2 97,3 97,4 97,5 97,6 Ռասել, Ս. Թ. (1993). «Մոլորակների մագնիսոլորտները» (pdf). Ֆիզիկայի առաջխաղացումների հաշվետվություններ. 56: 687–732.
  98. Սթենլի, Սաբին; Բլոքսհամ, Ջերեմի (2004). «Միախառնվող շրջանի երկրաչափությունը որպես Ուրանի և Նեպտունի անսովոր մագնիսական դաշտերի աղբյուր» (PDF). Նամակներ Բնությանը. 428: 151–153. doi:10.1038/nature02376. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2007 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 05–ին-ին.
  99. 99,0 99,1 99,2 99,3 99,4 99,5 Կրիմիգիս, Ս. Մ.; Արմսթրոնգ, Թ. Փ.; Էքսֆորդ, Վ. Ի.; և ընկ. (1986). «Ուրանի մագնիսոլորտը. Տաք պլազման և ռադիացիոն միջավայրը». Սայենս. 233: 97–102.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  100. «Վոյաջեր. Ուրան. Մագնիսոլորտը». ՆԱՍԱ. 2003. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2007 թ․ հունիսի 13-ին.
  101. Բրիջ, Հ. Ս.; Բելչեր, Ջ. Վ.; Կոպի, Բ.; և ընկ. (1986). «Պլազմայի դիտարկումները Ուրանի մոտ.Վոյաջեր 2-ի նախնական արդյունքները». Սայենս. 233: 89–93.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  102. 102,0 102,1 102,2 102,3 102,4 102,5 «Վոյաջերի Ուրանի մասին տեղեկությունների ամփոփում». ՆԱՍԱ/ՌՇԼ. 1988. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2007 թ․ հունիսի 9-ին.
  103. 103,0 103,1 Էսպոզիտո, Լ. Վ. (2002). «Մոլորակների օղակները» (pdf). Ֆիզիկայի առաջխաղացումների մասին հաշվետվություններ. 65: 1741–1783.
  104. Ջ. Լ. Էլլիոթ, Ե Դանհամ և Դ. Մինկ (1977). «Ուրանի օղակները». Քորնելի համալսարան. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2007 թ․ հունիսի 9-ին.
  105. «ՆԱՍԱ-ի Հաբբլը հայտնաբերեց նոր օղակներ և արբանյակներ Ուրանի շուրջ». Հաբբլի կայք. 2005. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2007 թ․ հունիսի 9-ին.
  106. 106,0 106,1 106,2 106,3 դե Պատեր, Իմկե; Համմել, Հեյդի Բ.; Գիբբարդ, Սերան Ջ.; Շոուոլտեր, Մարկ Ռ. (2006). «Ուրանի նոր փոշու օղակները. Երկու օղակ, կարմիր օղակ, կապույտ օղակ». Սայենս. 312: 92–94. doi:10.1126/science.1125110.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  107. Սանդերս, Ռոբերտ (2006 թ․ ապրիլի 6). «Ուրանի մոտ հայտնաբերվել է կապույտ օղակ». ՅուՍի Բերքլի Նյուս. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2006 թ․ հոկտեմբերի 03–ին-ին.
  108. Ստեֆեն Բատերսբի (2006). «Ուրանի կապույտ օղակը կապված է փայլող սառույցի հետ». Նյու Սայենթիսթ Սփեյս. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2007 թ․ հունիսի 9-ին.
  109. «Ուրանի օղակները 'տեսել են 1700-ականներին'». Բի-Բի-Սի Նյուս. 2007 թ․ ապրիլի 19. Վերցված է 2007 թ․ ապրիլի 19-ին.
  110. «Արդյոք Ուրլիամ Հերշելը հայտնաբերել էր Ուրանի օղակները 18-րդ դարում». Physorg.com. 2007. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2007 թ․ հունիսի 20-ին.
  111. 111,0 111,1 111,2 111,3 111,4 Թոմես, Էդվարդ Վ.; Դունկան, Մարտին Ջ.; Լևիսոն, Հարոլդ Ֆ. (1999). «Ուրանի և Նեպտունի ձևավորումը Արեգակնային համակարգի Յուպիտեր-Սատուրն շրջանում» (pdf). Նեյչր. 402: 635–638. doi:10.1038/45185.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  112. 112,0 112,1 112,2 112,3 112,4 Բրունինի, Էդրիան; Ֆերնանդես, Խուլիո Ա. (1999). «Ուրանի և Նեպտունի ծագման թվային մոդելավորում». Մոլորակային տիեզերական գիտություններ. 47: 591–605. doi:10.1016/S0032-0633(98)00140-8.
  113. 113,0 113,1 Շեփարդ, Սքոթ Ս.; Ջուիթ, Դևիդ; Կլեյնա, Ժան (2006). «Ուրանի անկանոն արբանյակների ուլտրախորը հետազոտությունը. Ամբողջականության սահմանները» (PDF). Աստղագիտական ամսագիր. 129: 518–525. doi:10.1086/426329.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  114. «Ուրան». nineplanets.org. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 3-ին.
  115. Հասման, Հաուկի; Սոհլ, Ֆրանկ; Սփոն, Թիլման (2006). «Միջին չափի հեռավոր մոլորակիների արբանյակների և տրանսնեպտունային մարմինների անդրմակերևույթային օվկիանոսները և խորքային կազմությունը». Իկարուս. 185: 258–273. doi:10.1016/j.icarus.2006.06.005.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  116. Մարզարի, Ֆ.; Դոտտո, Ե.; Դևիս, Դ. Ռ; և ընկ. (1998). «Միրանդայի քանդման և հավաքման մոդելավորումը» (PDF). Աստղագիտության և աստղաֆիզիկայի ամսագիր. 333: 1082–1091. doi:10.1051/0004-6361:20010803. Արխիվացված է օրիգինալից (pdf) 2008 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  117. «Վոյաջեր. Միջաստղային առաքելությունը. Ուրան». ՌՇԼ. 2004. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2007 թ․ հունիսի 9-ին.
  118. «Ուրանուս փաթֆայնդերը նախատեսվում է հետազոտելու համար սառցե հսկաների առաջացումը և էվոլյուցիան». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին.
  119. «Ուրանուս փաթֆայնդեր. Առաքելություն դեպի առեղձվածային սառցե հսկա». news.discovery.com. 25.01.2011. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2012 թ․ նոյեմբերի 18-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
arXiv.org-ից հոդվածներ
Նորություններում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուրան (մոլորակ)» հոդվածին։