Ջեյմս Լ. Էլլիոթ
Ջեյմս Լ. Էլլիոթ James Ludlow Elliot | |
---|---|
Ծնվել է | հունիսի 17, 1943 Կոլումբուս |
Մահացել է | մարտի 3, 2011[1] (67 տարեկան) Wellesley, Նորֆոլկ շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ |
Բնակության վայր(եր) | ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | աստղագետ և աստղաֆիզիկոս |
Հաստատություն(ներ) | Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ և Կոռնելի համալսարան |
Գործունեության ոլորտ | աստղագիտություն |
Ալմա մատեր | Հարվարդի համալսարան, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ և Կոռնելի համալսարան |
Ջեյմս Լ. Էլլիոթ (անգլ.՝ James Ludlow Elliot, հունիսի 17, 1943, Կոլումբուս - մարտի 3, 2011[1], Wellesley, Նորֆոլկ շրջան, Մասաչուսեթս, ԱՄՆ), ամերիկացի աստղագետ և գիտնական։ Իր թիմի հետ համատեղ հայտնաբերել է Ուրանի օղակները[2][3]։ Էլլիոթը նաև մասնակցում էր Նեպտունի արբանյակ Տրիտոնի վրա գլոբալ տաքացման դիտարկմանը[4][5]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էլլիոթը ծնվել է 1943 թվականին ԱՄՆ Օհայո նահանգի Կոլումբուս քաղաքում, ստացել է իր բակալավրի աստիճանը Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում (ՄՏԻ) 1965 թվականին և դոկտորական կոչումը Հարվարդի համալսարանում 1972 թվականին։ Դոկտորական կոչումը պաշտպանելուց հետո աշխատել է Կոռնելի համալսարանի Մոլորակային գիտությունների լաբորատորիայում, և սկսել է դասավանդել այդ համալսարանում 1977 թվականից։ Էդվարդ Դանհամի և Դուգլաս Մինկի հետ համատեղ Կոռնելի համալսարանում Ուրանի օղակների հայտնաբերումից հետո Էլլիոթը 1978 թվականին վերադարձավ ՄԻՏ և սկսեց աշխատել այնտեղ որպես ֆիզիկայի, ինչպես նաև Երկրի, մթնոլորտի և մոլորակագիտության պրոֆեսոր։ Այս հաստատությունում նա ստանձնեց նաև Ջորջ Ռ. Վոլասի անվան աստղագիտարանի տնօրենի պաշտոնը, և աշխատեց այնտեղ մինչև իր մահը[6]։
Ուրանի օղակների հայտնաբերման մասին
[խմբագրել | խմբագրել կոդը]Կան որոշ կասկածներ Էլլիոթի և իր խմբի կողմից Ուրանի օղակների հայտնաբերման մասին, կան տվյալներ, որ այդ օղակները հայտնաբերել է Ուիլիամ Հերշելը 1797 թվականին[7]։ Այնուամենայնիվ, այժմ Էլլիոթն է համարվում օղակների հայտնաբերողը[8]։
Էլլիոթը հայտնաբերել է նաև մեկ աստերոիդ[9] տրանս-նեպտունյան մարմին (95625) 2002 GX32[10]։ Իսկ հիմնական գոտու (3193) Էլլիոթ աստերոիդը, որ հայտնաբերել է Էդվարդ Բոուելը անվանվել է նրա պատվին[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 http://www.nytimes.com/2011/03/11/us/11elliot.html?_r=1&ref=obituaries
- ↑ Elliot, J. L.; Dunham, E.; Mink, D. (May 1977). «The rings of Uranus». Nature. 267 (5609): 328–330. Bibcode:1977Natur.267..328E. doi:10.1038/267328a0. Վերցված է 2016 թ․ հուլիսի 13-ին.
- ↑ 3,0 3,1 Schmadel, Lutz D. (2007). Dictionary of Minor Planet Names – (3193) Elliot. Springer Berlin Heidelberg. էջ 265. ISBN 978-3-540-00238-3. Վերցված է 2016 թ․ հուլիսի 13-ին.
- ↑ HubbleSite - NewsCenter - Hubble Space Telescope Helps Find Evidence that Neptune's Largest Moon Is Warming Up (06/24/1998) - Release Text
- ↑ Elliot, J. L., H. B. Hammel, L. H. Wasserman, O. G. Franz, S. W. McDonald, M. J. Person, C. B. Olkin, E. W. Dunham, J. R. Spencer, J. A. Stansberry, M. W. Buie, J. M. Pasachoff, B. A. Babcock, T. H. McConnochie, Global warming on Triton, Nature, 393, 765-767, 1998
- ↑ EAPS, physics professor James Elliot dies at 67
- ↑ Rincon, Paul (2007 թ․ ապրիլի 18). «Uranus rings 'were seen in 1700s'». BBC News.
- ↑ «Did William Herschel Discover The Rings Of Uranus In The 18th Century?». Physorg.com. 2007. Վերցված է 2007 թ․ հունիսի 20-ին.
- ↑ «Minor Planet Discoverers (by number)». Minor Planet Center. 2016 թ․ հունիսի 20. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «95625 (2002 GX32)». Minor Planet Center. Վերցված է 2016 թ․ հուլիսի 13-ին.
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Հունիսի 17 ծնունդներ
- 1943 ծնունդներ
- Մարտի 3 մահեր
- 2011 մահեր
- ԱՄՆ-ում մահացածներ
- Հարվարդի համալսարանի շրջանավարտներ
- Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի շրջանավարտներ
- Կոռնելի համալսարանի շրջանավարտներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Ամերիկացի աստղագետներ
- Ամերիկացի գիտնականներ
- Աստղաֆիզիկոսներ