Jump to content

Ստաֆիլակոկեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ստաֆիլակոկեր - գրամդրական, գնդաձև (կոկեր) անշարժ, 0․5-1․5 մկմ տրամագծով բակտերիաներ, որոնք չեն առաջացնում սպոր և պատիճ։ Բջիջները խմբավորվում են առաջացնելով խաղողի ողկույզ հիշեցնող փաթեթներ։

Ստաֆիլոկոկի տեսակները ֆակուլտատիվ անաէրոբ օրգանիզմներ են (ընդունակ են աճել ինչպես աերոբ, այնպես էլ անաերոբ պայմաններում):

Staphylococcus անվանումը առաջարկվել է շոտլանդացի վիրաբույժ և բակտերիոլոգ Ալեքսանդր Օգսթոնի կողմից (1844-1929) 1880 թ․-ին: Staphylococcus անվանումը բաղկացած է «staphylo-» նախածանցից ( հին հունարեն՝ σταφυλή, staphylē — «խաղողի ողկույզ» ), և ժամանակակից լատին․՝ coccus ( հին հունարեն՝ κόκκος, kókkos — «գունդ, գնդաձև») վերջածանցից:

Ստաֆիլակոկերը ներկայացված են առնվազն 40 տեսակներով: Դրանցից 9-ը ունեն երկու ենթատեսակ, մեկը՝ երեք ենթատեսակ, իսկ մեկը` չորս ենթատեսակ: [1] Ստաֆիլակոկերի մեծամասնությունը անվտանգ են և տարածված են փոշում, օդում, ջրում, տարբեր սննդամթերքներում, ինչպես նաև, մարդու և կենդանիների մաշկի, լորձաթաղանթների, վերքերի վրա: Սակայն որոշ տեսակներ կարող են հարուցել հարմարողական (օպորտունիստական) վարակներ։ Ախտածին ստաֆիլակոկերը առաջացնում են էնտերոտոքսիններ, որոնք հարուցում են սննդային թունավորումներ։

  1. «An introduction to Staphylococcus aureus, and techniques for identifying and quantifying S. aureus adhesins in relation to adhesion to biomaterials: review». European Cells & Materials. 4: 39–60. December 2002. PMID 14562246.