Հայաստանի վարչական բաժանում
Հայաստանի տարաբաժանումը | ||
---|---|---|
Մարզկենտրոններ | ||
Վարչատարածքային միավոր |
Մարզկենտրոն | |
Արագածոտն | Աշտարակ | |
Արարատ | Արտաշատ | |
Արմավիր | Արմավիր | |
Գեղարքունիք | Գավառ | |
Կոտայք | Հրազդան | |
Լոռի | Վանաձոր | |
Շիրակ | Գյումրի | |
Սյունիք | Կապան | |
Տավուշ | Իջևան | |
Վայոց Ձոր | Եղեգնաձոր | |
Երևան | Ո/Կ |
Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորներն են մարզերը և համայնքները:Համայնքը կարող է ընդգրկել մեկ կամ ավելի թվով բնակավայրեր:
Մարզերում իրականացվում է պետական կառավարում, իսկ համայնքներում՝ տեղական ինքնակառավարում, Սահմանադրությամբ հաստատված կարգով։
Երևան
Երևան քաղաքը Հայաստանի վարչատարածքային բաժանման բնակչությամբ ամենամեծ միավորն է։ Քաղաքում իրականացվում է տեղական ինքնակառավարում, որի մարմիններն են Երևանի ավագանին և քաղաքապետը։ Ըստ 1995թ. Հայաստանի սահմանադրության, Երևանի քաղաքապետը նշանակվում էր վարչապետի ներկայացմամբ նախագահի հրամանագրով, սակայն ըստ 2005թ. փոփոխությունների, Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման առանձնահատկությունները սահմանվում են «Երևանի մասին» օրենքով։ Երևան քաղաքի ավագանին բաղկացած է 65 անդամից և ընտրվում է Երևան քաղաքի բնակիչների կողմից` համամասնական ընտրակարգով: Երևանի քաղաքապետ է ընտրված համարվում այն կուսակցության ընտրական ցուցակի առաջին համարը, որը ստացել է ավագանու տեղերի 40 տոկոս և ավելին: Եթե այդպիսի կուսակցություն չկա, ապա քաղաքապետն ընտրվում է ավագանու կողմից: Երևանը իր հերթին բաժանված է 12 վարչական շրջանների[1]։Դրանք են.
- Աջափնյակ
- Ավան
- Արաբկիր
- Դավիթաշեն
- Էրեբունի
- Կենտրոն
- Մալաթիա-Սեբաստիա
- Նոր-Նորք
- Նորք-Մարաշ
- Նուբարաշեն
- Շենգավիթ
- Քանաքեռ-Զեյթուն
Մարզեր
Մարզը Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման հիմնական միավորն է[փա՞ստ]։ Մարզերում իրականցվում է պետական կառավարում մարզպետի կողմից։ Ըստ Սահմանադրության, մարզպետները նշանակվում և ազատվում են ՀՀ կառավարության որոշմամբ: Կառավարության այդ որոշումները վավերացվում են Հանրապետության Նախագահի կողմից: Մարզպետները իրականացնում են ՀՀ Կառավարության տարածքային քաղաքականությունը, համակարգում են գործադիր մարմինների տարածքային ծառայությունների գործունեությունը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի և հաշվետու են կառավարությանը[2]:
- Արագածոտն - մարզպետ` Սարգիս Սահակյան
- Արարատ - մարզպետ` Էդիկ Բարսեղյան
- Արմավիր- մարզպետ` Աշոտ Ղահրամանյան
- Գեղարքունիք- մարզպետ` Նվեր Պողոսյան
- Լոռի - մարզպետ` Արամ Քոչարյան
- Կոտայք- մարզպետ` Կովալենկո Շահգալդյան
- Շիրակ - մարզպետ` Աշոտ Գիզիրյան
- Սյունիք - մարզպետ` Սուրիկ Խաչատրյան
- Վայոց Ձոր- մարզպետ` Սերգեյ Բագրատյան
- Տավուշ- մարզպետ` Արմեն Ղուլարյան
Համայնքներ
Արտաքին հղումներ և ծանոթագրություններ
- Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին օրենքը
- Օրենքներ, հրամանագրեր, որոշումներ, նախագծեր