Jump to content

Սևան համայնք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սևան (այլ կիրառումներ)
Սևան համայնք

Զինանշան

ԵրկիրՀայաստան Հայաստան
ԿարգավիճակՀամայնք
Մտնում էԳեղարքունիքի մարզ
Ներառում էՍևան քաղաք, Գագարին, Գեղամավան, Դդմաշեն, Զովաբեր, Լճաշեն, Ծաղկունք, Ծովագյուղ, Նորաշեն, Չկալովկա, Սեմյոնովկա, Վարսեր գյուղերը
ՎարչկենտրոնՍևան քաղաք
ՀամայնքապետՍարգիս Մուրադյան[1]
(05․12․2021 թ․-ից)
sevancity.am

Սևան, համայնքի կարգավիճակով վարչատարածքային միավոր Հայաստանի Գեղարքունիքի մարզում[2][3]։

Սևան համայնքը կազմված է 12 բնակավայրից՝ Գեղամավան, Գագարին, Դդմաշեն, Զովաբեր, Լճաշեն, Ծաղկունք, Ծովագյուղ, Նորաշեն, Չկալովկա, Սեմյոնովկա, Վարսեր գյուղերից և Սևան քաղաքից, որը հանդիսանում է համայնքի վարչական կենտրոնը[2]։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի դրությամբ Սևան քաղաքն ունեցել է 19200 բնակիչ[4]։ Համաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի տվյալների՝ Գագարին գյուղի բնակչությունը կազմել է 1379, Գեղամավանում՝ 1721, Դդմաշենում՝ 2806, Զովաբերում՝ 1683, Լճաշենում՝ 4969, Ծաղկունքում՝ 901, Ծովագյուղում՝ 3943, Նորաշենում՝ 475, Չկալովկայում՝ 516, Սեյմոնովկայում՝ 253, Վարսերում՝ 2024[5]։

Սևան համայնքի ավագանի՝     Սարգիս Մուրադյան դաշինք     Հանրապետություն կուսակցություն     ՀՅԴ

Համաձայն ՀՀ տեղական ինքնակառավարման օրենսգրքի՝ համայնքի բնակչությունը ընտրում է ավագանի, որը նշանակում է համայնքի ղեկավարին՝ համայնքապետին։ Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի ավագանին բաղկացած է 28 անդամներից, որոնցից 21-ը Սարգիս Մուրադյան դաշինքից՝ բաղկացած ՍԴՀԿ և Ռամկավար կուսակցություններից, 4-ը՝ «Հանրապետություն» կուսակցությունից, իսկ 3-ը ՀՅԴ-ից։ Համայնքի ղեկավարը նույնանուն դաշինքի ղեկավար Սարգիս Մուրադյանն է։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]