European Hot 100 Singles, կազմվել է Billboard և Music & Media ամսագրերի կողմից 1984 թվականի մարտից մինչև 2010 թվականի դեկտեմբեր։ Չարթը հիմնվել է 17 եվրոպական երկրներում՝ Ավստրիա, Բելգիա (առանձին երկու չարթ Ֆլանդրիայի և Վալոնիայի համար), Դանիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Գերմանիա, Հունաստան, Հունգարիա, Իռլանդիա, Իտալիա, Նիդերլանդներ, Նորվեգիա, Պորտուգալիա, Իսպանիա, Շվեդիա, Շվեյցարիա, և Միացյալ Թագավորություններ սինգլների վաճառքի ազգային չարթերի վրա։

2010 թվականի նոյեմբերի 13-ին European Hot 100-ը հավաքել է 400 թիվ մեկ հիթ։ Վերջնական չարթը հրապարակվել է 2010 թվականի դեկտեմբերի 11-ին՝ Billboard-ի լոնդոնյան գրասենյակի փակման և Մեծ Բրիտանիայից աշխատակիցների հեռացման մասին լուրերից հետո[1]։ Չարթում վերջին համար մեկ սինգլը եղել է Ռիհաննայի «Only Girl (In the World)»-ը։

Պատմություն

խմբագրել

Europarade Top 30

խմբագրել

Համաեվրոպական չարթի ստեղծման առաջին փորձը եղել է Europarade-ը, որը թողարկվել է 1976 թվականի սկզբին հոլանդական TROS ռադիո ցանցի կողմից։ Ի սկզբանե չարթը բաղկացած է եղել միայն վեց երկրներից՝ Նիդերլանդներ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա, Բելգիա և Իսպանիա[2][3]։ 1979 թվականին ավելացվեցին Իտալիան և Դանիան, իսկ 1980 թվականին՝ Ավստրիան և Շվեյցարիան։ Իռլանդիան ավելացվել է որպես տասնմեկերորդ երկիր 1983 թվականի հոկտեմբերին[4]։ Կազմողները յուրաքանչյուր երկրից հավաքել են լավագույն 15 ձայնագրությունները, այնուհետև շնորհել համապատասխան միավորներ՝ կախված այն բանից, թե յուրաքանչյուր ձայնագրություն որտեղ է գտնվում 1-ից 15 դիրքերից։ 1980-ական թվականների սկզբից «Europarade»-ը հրատարակվել է Music Week-ում և հոլանդական Hitkrant ամսագրում։ 1984 թվականն այն տարին էր, երբ չարթի երկարությունը մեծացավ՝ Թոփ 30-ից դառնալով Թոփ 40[5]։

Euro Hot 100

խմբագրել

1984 թվականի մարտին Ամստերդամում Music & Media ամսագիրը սկսել է իր սեփական սինգլների չարթը՝ «European Top 100 Singles», որը նրանք հրապարակել են Eurotip Sheet-ում առաջին երկու տարիների ընթացքում մինչև 1986 թվականի ապրիլի 19-ի թողարկումը[6][7], որից հետո դրա անունը փոխվել է Music & Media-ի՝ 1986 թվականի ապրիլի 26-ի թողարկումից հետո[8]։ Չարթը հիմնվել է 16 եվրոպական երկրներում՝ Ավստրիա, Բելգիա (առանձին երկու չարթ Ֆլանդրիայի և Վալոնիայի համար), Դանիա, Ֆինլանդիա, Ֆրանսիա, Արևմտյան Գերմանիա, Հունաստան, Իռլանդիա, Իտալիա, Նիդերլանդներ, Նորվեգիա, Պորտուգալիա, Իսպանիա, Շվեդիա, Շվեյցարիա, և Միացյալ Թագավորություններ, սինգլների վաճառքի ազգային չարթերի վրա[9]։ Այս չարթը կազմվել է՝ հաշվի առնելով յուրաքանչյուր երկրի չարթերի դիրքերը՝ զուգակցված տվյալ երկրում ձայնագրությունների վաճառքի ազգային տոկոսի հետ։

1986 թվականին պաշտոնական Eurochart-ը դարձել է նաև Music Box հեռուստաալիքի երաժշտական հեռուստաշոուն՝ հոլանդացի հաղորդավար Էրիկ դե Զվարտի հետ[10]։ Այն հայտնի էր որպես «Coca-Cola Eurochart Hot 100 Singles» 1988 թվականի մայիսից մինչև 1992 թվականի վերջը[11]։ Որպես սինդիկացված շոու, այն ներկայացվել է նաև Մեծ Բրիտանիայի առևտրային ռադիոյով և հեռարձակվել է 1989 թվականիի ամառ-աշուն և 1991 թվականի հունվարից ապրիլ ընկած ժամանակահատվածում. սակայն, դրա մեկնարկի և ավարտի ճշգրիտ ամսաթվերը հայտնի չեն։ 1989 թվականի սեպտեմբերին «Coca-Cola Eurochart Hot 100» չարթը հեռարձակվել է եվրոպական 65 ռադիոկայաններով[12]։

Հաղորդավար Փեթ Շարփի հյուրընկալմամբ[13], այն հեռարձակվել է մի շարք կայաններում, այդ թվում՝ Radio Trent, BRMB, Viking FM և GWR FM: Հեռուստատեսային տարբերակը հեռարձակվել է Super ալիքով 1989 և 1990 թվականներին[14][15], և այն վարել է հոլանդացի հաղորդավարուհի Քերոլայն Թենսենը։ Eurochart-ը արագորեն թափ հավաքեց, քանի որ ավելի շատ երկրներ սկսեցին ներգրավվել դրանում[9]։

Չարթի նվաճումները

խմբագրել

Արտիստների նվաճումները

խմբագրել

Թիվ մեկ սինգլների մեծ մասը

խմբագրել

Ինքնփոխարինում թիվ մեկում

խմբագրել
«Bad»-ը փոխարինել է «I Just Can't Stop Loving You»-ին (հոկտեմբեր 1987)
«Say You'll Be There»-ը փոխարինել է «Wannabe»-ին (նոյեմբեր 1996)
«Meet Me Halfway»-ը փոխարինել է «I Gotta Feeling»-ին (դեկտեմբեր 2009)
«Only Girl (In the World)»-ը փոխարինել է «Love the Way You Lie»-ին (նոյեմբեր 2010)

Սինգլների և ալբոմների չարթերում միաժամանակ առաջին հորիզոնականները զբաղեցրած արտիստներ

խմբագրել

Մադոննան այն արտիստն է, ով միաժամանակ զբաղեցրել է առաջին հորիզոնականը յոթ սինգլով և վեց ալբոմով, նրան հաջորդում են Մայքլ Ջեքսոնը՝ հինգ սինգլով և երեք ալբոմով, և Լեդի Գագան՝ երեք սինգլով և մեկ ալբոմով։

2-ից ավելի թիվ մեկ
«Papa Don’t Preach» և True Blue (Օգոստոս 1986)
«True Blue» և True Blue (Հոկտեմբեր 1986)
«Like a Prayer» և Like a Prayer (Ապրիլ 1989)
«Don’t Cry for Me Argentina» և Evita OST (Փետրվար 1997)
«Music» և Music (Հոկտեմբեր 2000)
«Hung Up» և Confessions on a Dance Floor (Նոյեմբեր 2005)
«4 Minutes» և Hard Candy (Մայիս 2008)
«Bad» և Bad (Հոկտեմբեր 1987)
«Dirty Diana» և Bad (Հուլիս 1988)
«Black or White» և Dangerous (Դեկտեմբեր 1991)
«Scream» և HIStory: Past, Present and Future, Book I (Հունիս 1995)
«You Are Not Alone» և HIStory: Past, Present and Future, Book I (Սեպտեմբեր 1995)
«Poker Face» և The Fame (Մայիս 2009)
«Bad Romance» և The Fame (Հունվար 2010)
«Telephone» և The Fame (Ապրիլ 2010)
2 թիվ մեկ սինգլ և ալբոմ
«I Wanna Dance with Somebody (Who Loves Me)» և Whitney (Օգոստոս 1987)
«I Will Always Love You» և The Bodyguard OST (Հունվար 1993)
«(Everything I Do) I Do It for You» և Waking Up the Neighbours (Նոյեմբեր 1991)
«All for Love» և So Far So Good (Հունվար 1994)
«Always» 7 Cross Road (Նոյեմբեր 1994)
«It's My Life» և Crush (Հունիս 2000)
«Oops!... I Did It Again» և Oops!... I Did It Again (Հունիս 2000)
«Womanizer» և Circus (Դեկտեմբեր 2008)
«Somethin’ Stupid» և Swing When You're Winning (Հունվար 2002)
«Do They Know It’s Christmas?» և Greatest Hits (Նոյեմբեր 2004)
«All Good Things (Come to an End)» և Loose (Հունվար 2007)
«Give It to Me» և Loose (Ապրիլ 2007)
1 թիվ մեկ սինգլ և ալբոմ
«With or Without You» և The Joshua Tree (Մայիս 1987)
«Faith» և Faith (Դեկտեմբեր 1987)
«Another Day in Paradise» և ...But Seriously (Հունվար 1990)
«No Limit» և No Limits (Մայիս 1993)
«What's Up?» և Bigger, Better, Faster, More! (Հոկտեմբեր 1993)
«I'd Do Anything for Love (But I Won't Do That)» և Bat Out of Hell II: Back into Hell (Նոյմեբեր 1993)

«Love Is All Around» և End of Part One: Their Greatest Hits (Սեպտեմբեր 1994)
«Back for Good» և Nobody Else (Մայիս 1995)
«Killing Me Softly» և The Score (Հուլիս 1996)
«Candle in the Wind 1997» և The Big Picture (Հոկտեմբեր 1997)
«Believe» և Believe (Փետրվար 1999)
«I Want It That Way» և Millennium (Հունիս 1999)
«Maria Maria» և Supernatural (Մայիս 2000)
«Stan» և No Angel (Փետրվար 2001)
«Angel» և Hot Shot (Օգոստոս 2001)
«Can’t Get You Out of My Head» և Fever (Հոկտեմբեր 2001)
«Whenever, Wherever» և Laundry Service (Մարտ 2002)
«Without Me» և The Eminem Show (Հունիս 2002)
«Crazy in Love» և Dangerously in Love (Հուլիս 2003)
«Bring Me to Life» և Fallen (Օգոստոս 2003)
«Get Right» և Rebirth (Մարտ 2005)
«SexyBack» և FutureSex/LoveSounds (Սեպտեմբեր 2006)
«I Don't Feel Like Dancin'» և Ta-Dah (Հոկտեմբեր 2006)
«1973» և All the Lost Souls (Հոկտեմբեր 2007)
«Mercy» և Rockferry (Ապրիլ 2008)
«Sexy Bitch» և One Love (Սեպտեմբեր 2009)
«Only Girl (In the World)» և Loud (Դեկտեմբեր 2010)

Երգերի նվաճումներ

խմբագրել

Թիվ մեկում գրանցված

խմբագրել

Շաբաթների մեծ մասը թիվ մեկում

խմբագրել

  • 18 շաբաթ
«(Everything I Do) I Do It for You» - Բրայան Ադամս (1991)
  • 17 շաբաթ
«My Heart Will Go On» - Սելին Դիոն (1998)
  • 16 շաբաթ
«Can’t Get You Out of My Head» - [[

Քայլի Մինոուգ]] (2001)

«Poker Face» - Լեդի Գագա (2009), ոչ անընդմեջ
«The Ketchup Song (Aserejé)» - Las Ketchup (2002-2003), ոչ անընդմեջ
  • 15 շաբաթ
«Lambada» - Կաոմա (1989)
«Rhythm Is a Dancer» - Snap! (1992), ոչ անընդմեջ
«Without Me» - Էմինեմ (2002)
«Hips Don’t Lie» - Շակիրա (Վայքլեֆ Ժանի մասնակցությամբ) (2006), ոչ անընդմեջ
«Apologize» - Թիմբալենդ (OneRepublicի մասնակցությամբ) (2007), ոչ անընդմեջ

  • 14 շաբաթ
«I Just Called to Say I Love You» - Սթիվի Ուանդեր (1984)
«Gangsta's Paradise» - Քուլիո (L.V.ի մասնակցությամբ) (1995), ոչ անընդմեջ
«Believe» - Շեր (1999)
  • 13 շաբաթ
«Rivers of Babylon»/«Brown Girl in the Ring» - Բոնի Էմ (1978)
«I Will Always Love You» - Ուիթնի Հյուսթոն (1993)
«No Limit» - 2 Unlimited (1993)
«Love Is All Around» - Wet Wet Wet (1994)
«Children» - Ռոբերտ Մայլս (1996)
«Whenever, Wherever» by Շակիրա (2002)
«Shut Up» - The Black Eyed Peas (2003)

Ոչ անգլերեն լեզվով թիվ մեկ սինգլներ

խմբագրել

Այս երգերը մասամբ անգլերեն են, մասամբ նաև այլ լեզվով։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «Billboard closing London office». CMU. Արխիվացված է օրիգինալից 2011-07-16-ին. Վերցված է 2011 թ․ փետրվարի 15-ին.
  2. Van Gelder, Henk (1976 թ․ հուլիսի 10). «Dutch Debut 'Europarade'» (PDF). Billboard. էջ 51. Վերցված է 2023 թ․ մարտի 11-ին.
  3. «Dutch Europarade for six countries' hits» (PDF). Music Week. 1976 թ․ հունիսի 19. էջ 8. Վերցված է 2023 թ․ մարտի 12-ին.
  4. «Europarade» (PDF). Music Week. 1983 թ․ հոկտեմբերի 8. էջ 6. Վերցված է 2023 թ․ մարտի 12-ին.
  5. «Europarade» (PDF). Music Week. 1984 թ․ ապրիլի 14. էջ 6. Վերցված է 2023 թ․ մարտի 12-ին.
  6. «European Top 100 Singles» (PDF). Eurotip Sheet. 1984 թ․ մարտի 19. էջեր 10–11. Վերցված է 2023 թ․ մարտի 12-ին.
  7. «European Hot 100 Singles» (PDF). Eurotip Sheet. 1986 թ․ ապրիլի 19. էջեր 12–13. Վերցված է 2023 թ․ մարտի 12-ին.
  8. «European Hot 100 Singles» (PDF). Music & Media. 1986 թ․ ապրիլի 26. էջեր 14–15. Վերցված է 2023 թ․ մարտի 12-ին.
  9. 9,0 9,1 Sperwer, Mark (1994 թ․ հուլիսի 23). «The History Of The Charts» (PDF). Music & Media. էջ 4. Վերցված է 2023 թ․ մարտի 13-ին.
  10. «Music Box Links Up With Dutch Co» (PDF). Music & Media. 1986 թ․ օգոստոսի 30. էջ 5. Վերցված է 2023 թ․ մարտի 13-ին.
  11. Maes, Marc (1993 թ․ ապրիլի 10). «Coca-Cola Sponsors Radio Concert Series» (PDF). Music & Media. էջ 3. Վերցված է 2023 թ․ մարտի 12-ին.
  12. «Eurochart Now Heard On 65 Stations» (PDF). Music & Media. 1989 թ․ սեպտեմբերի 30. էջ 2. Վերցված է 2023 թ․ մարտի 12-ին.
  13. Inglis, Cathy (1988 թ․ մարտի 19). «Willem Van Kooten - A Firm Believer In Commercialism» (PDF). Music & Media. էջեր 33–34. Վերցված է 2023 թ․ մարտի 13-ին.
  14. «Eurochart On Super» (PDF). Music & Media. 1989 թ․ ապրիլի 29. էջ 3. Վերցված է 2023 թ․ մարտի 13-ին.
  15. «Coca-Cola Renews Euro Hot 100 Deal» (PDF). Music & Media. 1990 թ․ հունիսի 9. էջ 3. Վերցված է 2023 թ․ մարտի 13-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել