Ֆիլիպ Լամ
Ֆիլիպ Լամ (գերմ.՝ Philipp Lahm, նոյեմբերի 11, 1983[1][2][3][…], Մյունխեն, Գերմանիա[4]), գերմանացի նախկին ֆուտբոլիստ։ Խաղում էր պաշտպանության եզրերում[5]։ Կարիերայի մեծ մասը անցկացրել է Մյունխենյան «Բավարիայի» կազմում։ «Բավարիա»-ի ավագն էր երբ նրանք 2013-2014 մրցաշրջանում տրեբլ նվաճեցին։ Նա նաև Գերմանիայի հավաքականի նախկին ավագն էր։ Նրա առաջնորդությամբ Գերմանիան հաղթել է 2014 թվականի Աշխարհի առաջնությունը։
Լամը 2015 թվականին | ||||||||||||||||||||||||||||||
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը | Գերմանիա | |||||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 11, 1983[1][2][3][…] (41 տարեկան) | |||||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Մյունխեն, Գերմանիա[4] | |||||||||||||||||||||||||||||
Հասակ | 170 սմ | |||||||||||||||||||||||||||||
Քաշ | 70 կգ | |||||||||||||||||||||||||||||
Դիրք | պաշտպան, հենակետային կիսապաշտպան | |||||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||||||||||||||
1989-1995 | Գերն Մյունխեն | |||||||||||||||||||||||||||||
1995-2001 | Բավարիա | |||||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | ||||||||||||||||||||||||||||
2001-2003 | Բավարիա II | 63 | (3) | |||||||||||||||||||||||||||
2002-2017 | Բավարիա | 332 | (12) | |||||||||||||||||||||||||||
2003-2005 | → Շտուտգարտ | 53 | (2) | |||||||||||||||||||||||||||
2001-2017 | Ընդհանուր | 448 | (17) | |||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||||||||||||||
1999 | Գերմանիա (մինչև 17) | 1 | (0) | |||||||||||||||||||||||||||
2000 | Գերմանիա (մինչև 18) | 1 | (0) | |||||||||||||||||||||||||||
2001-2002 | Գերմանիա (մինչև 19) | 9 | (1) | |||||||||||||||||||||||||||
2002-2003 | Գերմանիա (մինչև 20) | 6 | (0) | |||||||||||||||||||||||||||
2003 | Գերմանիա (մինչև 21) | 3 | (0) | |||||||||||||||||||||||||||
2004-2014 | Գերմանիա | 113 | (5) | |||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||
Պարգևներ
| ||||||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Լամը շատերի կողմից համարվում է պատմության լավագույն ձախ պաշտպանը։ Նա ներառվել է 2006, 2010 և 2014 թվականների Աշխարհի առաջնությունների խորհրդանշական հավաքականներում, 2008 և 2012 թվականների Եվրոպայի առաջնությունների խորհրդանշական հավաքականներում, ինչպես նաև՝ 2006, 2008, 2012, 2013 և 2014 թվականների ՈՒԵՖԱ-ի տարվա խորհրդանշական հավաքականներում։ Թեև Լամը աջլիկ է, նա կարող է խաղալ և՛ աջ, և՛ ձախ եզրում։
Վաղ տարիներ
խմբագրել5 տարեկանում Ֆիլիպը սկսում է մարզվել տեղական ֆուտբոլային «Գերն» դպրոցում, որտեղ նրան տարավ իր հայրը։ Նա սիրում էր խաղալ ֆուտբոլ, նույն դպրոցում են պարապում նաև նրա ընկերները մանկապարտեզից։ 11 տարեկանում Ֆիլիպը դառնում է «Բավարիա»-ի ակադեմիայի սան, որտեղ նրա մարզիչն էր Յան Պիենտան։ Յուրաքանչյուր մարզիչ ասում էր, որ նա մեծանալու է, որպես հայտնի ֆուտբոլիստ։ Կարելի է օրինակ բերել Հերման Հյումելսի խոսքերը. «Եթե Ֆիլիպ Լամը չխաղա Բունդեսլիգայում, ուրեմն ոչ ոք դա չի անի»։ Լամը 2 անգամ հաղթել է երիտասարդական Բունդեսլիգայում 2001 և 2002 թվականներին։
Ակումբային կարիերա
խմբագրել«Բավարիա II»
խմբագրել2001 թվականին՝ 17 տարեկանում, Լամը դառնում է «Բավարիա II»-ի խաղացող։ Այդ ժամանակվա նրա մարզիչը՝ Հերման Գերլանդը մինչև հիմա կարծում է, որ Լամը ամենատաղանդավոր խաղացողն է, որին նա երբևէ մարզել է։ Ֆիլիպն իր առաջին խաղը «Բավարիա II»-ում խաղացել է 2001 թվականի օգոստոսի 25-ին՝ մարզային լիգայի 5-րդ տուրում, որտեղ նա խաղացել է ընդդեմ «Վակեր»-ի Բուրգհաուզենից։ Խաղն ավարտվեց 2։1 հաշվով մյունխենցիների հաղթանակով[6]։ Շուտով Լամը դարձավ «Բավարիա II»-ի ավագը։ Նա խաղում էր հենակետային կիսապաշտպանի և աջ պաշտպանի դիրքում[7]։
2002 թվականի նոյեմբերի 13-ին Լամը իր դեբյուտը նշեց «Բավարիա»-ի հիմնական կազմում՝ դուրս գալով փոխարինման Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի Լանսի դեմ խաղի 92-րդ րոպեին[8]։ Այդ ժամանակ «Բավարիա»-ի կազմում որպես եզրային պաշտպան խաղում էին Վիլլի Սանյոլը և Բիշենտե Լիսարասուն, և Լամը 2002-2003 մրցաշրջանում այլևս Բավարիայի կազմում դաշտ դուրս չեկավ։
«Շտուտգարտ»
խմբագրել2003 թվականի ամռանը Լամը վարձակալվել է «Շտուտգարտ»-ի կողմից 2 տարի ժամկետով։ Ամենասկզբից նրան վերաբերվում էին որպես աջ պաշտպանի՝ Անդրեաս Հինկելին փոխարինող, բայց մարզիչ Ֆելիքս Մագատը որոշեց փորձել Լամին ձախ պաշտպանի դիրքում, որտեղ խաղում էր Հաիկո Գերբերը։ «Շտուտգարտ»-ում իր դեբյուտը նշեց 2003 թվականի օգոստոսի 3-ին՝ Բունդեսլիգայի առաջին խաղում՝ «Հանզա Ռոստոկ»-ի դեմ[9]։ Ֆիլիպը դուրս եկավ խաղադաշտ 76-րդ րոպեին՝ փոխարինելով կիսապաշտպան Սիլվիո Մայսներին։ Իր առաջին լրիվ խաղը անցկացրեց 2003 թվականի սեպտեմբերի 20-ին՝ «Դորտմունդի Բորուսիա»-ի դեմ խաղի ժամանակ։ Այս խաղը ավարտվեց «Շտուտգարտ»-ի հաղթանակով՝ 1։0 հաշվով՝ Կևին Կուրանյիի 67-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ[10]։ 2003 թվականի հոկտեմբերի 1-ին Լամը իր առաջին խաղը անցկացրեց Չեմպիոնների Լիգայում «Շտուտգարտ»-ի կազմում՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դեմ խաղում, որն ավարտվեց 2:1 հաշվով, շնորհիվ Կուրանյիի և Սաբիչի խփած գոլերի, իսկ Լամը ցուցադրեց հիանալի խաղ և փոխարինվեց 71-րդ րոպեին[11]։ Այս մրցաշրջանում Բունդեսլիգայում Լամը անցկացրեց 31 խաղ և խփեց մեկ գնդակ, իսկ Չեմպիոնների լիգայում անցկացրեց 7 հանդիպում, Բունդեսլիգայում ճանաչվեց այդ մրցաշրջանի 2-րդ լավագույն խաղացողը Աիլտոնից հետո։
2004 թվականի Եվրոպայի առաջնությունից հետո Լամը լիովին չէր ապաքինվել։ Դրա հետ մեկտեղ, փոխվել էր «Շտուտգարտ»-ի գլխավոր մարզիչը, ում մարտավարությանը և թիմի նոր դասավորությանը Լամը չէր հարմարվում։ Այնուամենայնիվ, մինչև Նոր Տարվա դադարը Լամը հասցրեց անցկացնել 16 հանդիպում, որոնցից 14-ը՝ մեկնարկային կազմում։ 2005 թվականի հունվարին նա ստացավ աջ ոտքի սրթես-կոտրվածք, ինչի պատճառով բաց թողեց 4 ամիս։ Դաշտ վերադարձավ ապրիլի 9-ին «Շալկե 04»-ի դեմ խաղում, որը ավարտվեց շտուտգարտցիների հաղթանակով` 3:0 հաշվով[12]։ Խաղից 5 շաբաթ անց` մայիսի 17-ին Լամը նորից վնասվածք ստացավ, ինչով էլ ավարտվեց նրա կարիերան «Շտուտգարտ»-ում[13]։
«Բավարիա»
խմբագրել2005 թվականի հուլիսին Լամը վերադառնում է «Բավարիա», բայց վնասվածքի պատճառով նա չէր խաղում թիմի կազմում։ Մոտավորապես 2 ամիս այցելելով բժշկի քիչ-քիչ Լամը վերադարձավ խաղադաշտ։ Նա մասնակցում էր պարապմունքներին, աշխատում էր օրգանիզմի վերականգման ուղղությամբ։ Առաջին խաղը Բունդեսլիգայում 2005 թվականի նոյեմբերի 19-ին էր ընդդեմ «Արմինիա»-ի Բիլեֆելդից։ Հանդիպումը ավարտվեց մյունխենցիների հաղթանակով՝ 2։1 հաշվով[14]։ Ֆիլիպը 64-րդ րոպեում փոխարինում է Բիշենտե Լիսարասուին։ Մրցաշրջանի ավարտից հետո Լիսարասուն ավարտեց իր պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան[15]։ Այդ ժամանակ Ֆիլիպը համարվում էր ամենաթանկ պաշտպաններից մեկը «Բավարիա»-ում և ամբողջ Բունդեսլիգայում։
Լամը «Բավարիա»-ի կազմում անցկացրեց 15 մրցաշրջան։ 2011 թվականից նա թիմի ավագն էր։ «Բավարիա»-ի հետ Լամը 8 անգամ հաղթեց Բունդեսլիգան, 6 անգամ՝ Գերմանիայի գավաթը, ինչպես նաև 2012-2013 մրցաշրջանում հաղթեց Չեմպիոնների Լիգան[16]։ 2017 թվականի փետրվարի 17-ին Լամը հայտարարեց պրոֆեսիոնալ կարիերան այդ մրցաշրջանից հետո ավարտելու մասին[17]։ Մայիսի 20-ին Լամը և իր թիմակից Խավի Ալոնսոն իրենց վերջին պրոֆեսիոնալ հանդիպումը անցկացրեցին՝ «Ֆրայբուրգ»-ի դեմ խաղում[18]։
Միջազգային կարիերա
խմբագրելԳերմանիայի ազգային հավաքականում իր դեբյուտը Լամը նշել է 2004 թվականի փետրվարի 18-ին՝ 20 տարեկանում՝ Խորվաթիայի դեմ խաղում[19]։ Այս խաղում նա ճանաչվեց որպես խաղի լավագույն ֆուտբոլիստ ըստ գերմանական Kicker ամսագրի։ Գերմանիայի ազգային հավաքականի հետ նաև մասնակցեց Եվրո 2004-ին, որում մասնակցեց Գերմանիայի բոլոր 3 խաղերին[20]։
Լամը բաց թողեց հավաքականի խաղերը 2005 թվականի հունվարից մինչև 2006 թվականի մարտը ընկած ժամանակահատվածում վնասվածքների պատճառով։ Վերադառնալով՝ նա մասնակցեց 2006 թվականի Աշխարհի առաջնությանը և խփեց այս առաջնության առաջին գոլը Կոստա Ռիկայի դեմ խաղում[21]։ Այս առաջնությունում Գերմանիան զբաղեցրեց 3-րդ տեղը[22], իսկ Լամը ընդգրկվեց առաջնության խորհրդանշական հավաքականում[23]։
Լամը նաև մասնակցեց Եվրո 2008-ի բոլոր խաղերին։ Կիսաեզրափակչում Թուրքիայի դեմ խաղի 90-րդ րոպեին նա խփեց Գերմանիայի հաղթական գոլը[24]։ Նա ճանաչվեց այս խաղի լավագույն ֆուտբոլիստ։ Եզրափակչում Լամի և դարպասապահ Յանս Լեհմանի միջև թյուրըմբռնման պատճառով Ֆեռնանդո Տոռեսը գոլ խփեց խաղի 33-րդ րոպեին։ Սա դարձավ խաղի միակ գոլը և Իսպանիան հաղթեց առաջնությունում[25]։
Լամը Գերմանիայի հավաքականի միակ ֆուտբոլիստն էր, ով մասնակցել էր 2010 թվականի Աշխարհի առաջնության որակավորման փուլի խաղերին՝ բաց չթողնելով ոչ մի րոպե։ Աշխարհի առաջնությանը չէր մասնակցում Գերմանիայի հավաքականի ավագ Միխայել Բալակը վնասվածքի պատճառով, և հավաքականի ժամանակավոր ավագ ընտրվեց Լամը[26]։ Լամը դարձավ Գերմանիայի հավաքականի ամենաերիտասարդ ավագը Աշխարհի առաջնություններում[27]։ Գերմանիան հասավ մինչև առաջնության կիսաեզրափակիչ, որտեղ պարտվեց Իսպանիային 1-0 հաշվով[28]։ Լամը չէր մասնակցում 3-րդ տեղի համար խաղին հիվանդության պատճառով, սակայն Գերմանիան 3-2 հաշվով հաղթեց Ուրուգվային և զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը[29]։ Այս առաջնությունից հետո Յոախիմ Լյովը հայտարարեց, որ Բալակը այլևս չի խաղալու Գերմանիայի հավաքականի կազմում, և Լամը դառնալու է նոր մշտական ավագը[30]։
Լամը մասնակցեց Գերմանիայի հավաքականի խաղերին նաև Եվրո 2012-ի ժամանակ։ Գերմանիան կիսաեզրափակչում պարտվեց Իտալիային 2-1 հաշվով[31]։
Լամը իր 100-րդ հանդիպումը անցկացրեց Գերմանիայի հավաքականի կազմում 2013 թվականի սեպտեմբերի 6-ին՝ դուրս գալով խաղադաշտ Ավստրիայի դեմ 2014 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլի խաղում[32][33]։
2014 թվականի աշխարհի առաջնության խմբային փուլի բոլոր 3 խաղերում և 1/8 եզրափակչի Ալժիրի[34] դեմ խաղում Լամը խաղում էր կենտրոնական կիսապաշտպանի դիրքում։ Նա վերադարձավ աջ եզր Ֆրանսիայի դեմ քառորդ եզրափակչի խաղում[35] և այս խաղում խաղաց նաև Բրազիլիայի դեմ 7-1 հաշվով ավարտված խաղում[36]։ 2014 թվականի հուլիսի 13-ին եզրափակչում՝ Արգենտինայի դեմ խաղում Գերմանիան 1-0 հաշվով հաղթանակ տարավ և նվաճեց իր 4-րդ աշխարհի առաջնության տիտղոսը[37]։
2014 թվականի հուլիսի 18-ին՝ 30 տարեկան հասակում, Լամը հայտարարեց միջազգային կարիերան ավարտելու մասին[38]։ Գերմանիայի հավաքականի կազմում նա անցկացրեց 113 խաղ՝ դառնալով 5 գոլի հեղինակ[39]։
Անձնական կյանք
խմբագրելՀունիսի 13-ին Աշխարհի առաջնությունից վերադառնալով Գերմանիա Լամը ամուսնանում է իր ընտրյալի՝ քսանհինգամյա Կլաուդիա Շատենբերգի հետ, որի հետ ծանոթ էր շուրջ 10 տարի։ Հարսանիքը ընթացավ ավանդական բավարիական ոճով Այինգ բավարիական քաղաքում՝ 25 կմ հեռու Մյունխենից։ Հանդիսական արարողությանը մասնակցում էր նաև քաղաքապետ Յոհան Էլիչլերը։ Պետական ամուսնական արարողությունից հետո Ֆիլիպը և Կլաուդիան պսակադրվեցին Սբ. Էմմերամ ուխտատեղիում, ոչ հեռու գյուղական մանկական այգուց։ 2012 թվականի օգոստոսին ծնվեց նրանց առաջնեկը, որին կոչեցին Յուլիան։
Հասարակական գործունեություն
խմբագրելԼամը մասնակցություն է ունենում տարբեր սոցիալական ծրագրերի։ 2011 թվականի դեկտեմբերին հիմնում է բարեգործական ֆոնդ իր անունով (գերմ.՝ Philipp Lahm-Stiftung), որի նպատակն է օգնել անապահով երեխաներին Գերմանիայում և Աֆրիկայում։ Բացի դրանից Լամի ֆոնդը մասնակցություն է ունենում «Մանկական գյուղ SOS» (անգլ.՝ SOS Children's Villages) և ուրիշ բարեգործական ծրագրերին։ Իր բարեգործական գործունեությունը ծավալելու 2009 թվականի հունսիսի 30-ին Լամին շնորհեցին մրցանակ Bayerischen Sportpreis-ից։ Բացի այդ նա ակտիվ մասնակցություն է ունեցել տարբեր տեսակի ծրագրերում, որոնք պայքարում էին անհանդուրժողականության և հոմոֆոբիայի դեմ սպորտում։ Նա ունեցել է մեծ ավանդ ամրապնդելու հանդուրժողականությունը և պայքարել է հոմոֆոբիայի դեմ սպորտում, հատկապես ֆուտբոլում[40]։
Վիճակագրություն
խմբագրելԱկումբային վիճակագրություն
խմբագրելԱկումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ1 | Եվրոպա2 | Այլ3 | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Առաջնություն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Բավարիա II | 2001–02 | Ռեգիոնալլիգա Հարավ | 27 | 2 | — | — | 27 | 2 | ||||
2002–03 | 34 | 1 | 1 | 0 | 35 | 1 | ||||||
2005–06 | 2 | 0 | — | 2 | 0 | |||||||
Ընդհանուր | 63 | 3 | 1 | 0 | — | 64 | 3 | |||||
Բավարիա | 2002–03 | Բունդեսլիգա | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 1 | 0 |
2005–06 | 20 | 0 | 4 | 0 | 3 | 0 | 0 | 0 | 27 | 0 | ||
2006–07 | 34 | 1 | 3 | 0 | 9 | 0 | 2 | 0 | 48 | 1 | ||
2007–08 | 22 | 0 | 5 | 0 | 10 | 1 | 3 | 0 | 40 | 1 | ||
2008–09 | 28 | 3 | 3 | 1 | 8 | 0 | — | 39 | 4 | |||
2009–10 | 34 | 0 | 6 | 1 | 13 | 0 | 53 | 1 | ||||
2010–11 | 34 | 3 | 5 | 0 | 8 | 0 | 1 | 0 | 48 | 3 | ||
2011–12 | 31 | 0 | 5 | 0 | 14 | 0 | — | 50 | 0 | |||
2012–13 | 29 | 0 | 5 | 0 | 12 | 0 | 1 | 0 | 47 | 0 | ||
2013–14 | 28 | 1 | 4 | 0 | 12 | 0 | 4 | 0 | 48 | 1 | ||
2014–15 | 20 | 2 | 4 | 0 | 8 | 0 | 1 | 0 | 33 | 2 | ||
2015–16 | 26 | 1 | 6 | 0 | 12 | 0 | 1 | 0 | 45 | 1 | ||
2016–17 | 26 | 1 | 4 | 1 | 7 | 0 | 1 | 0 | 38 | 2 | ||
Ընդհանուր | 332 | 12 | 54 | 3 | 117 | 1 | 14 | 0 | 517 | 16 | ||
Շտուտգարտ | 2003–04 | Բունդեսլիգա | 31 | 1 | 1 | 0 | 7 | 0 | 1 | 0 | 40 | 1 |
2004–05 | 22 | 1 | 2 | 0 | 6 | 1 | 1 | 0 | 31 | 1 | ||
Ընդհանուր | 53 | 2 | 3 | 0 | 13 | 1 | 2 | 0 | 71 | 3 | ||
Կարիերայի ընդհանուր | 448 | 17 | 58 | 3 | 130 | 2 | 16 | 0 | 652 | 22 |
- 1. Ներառում է Գերմանիայի գավաթը։
- 2. Ներառում է Չեմպիոնների Լիգան և ՈՒԵՖԱ գավաթը։
- 3. Ներառում է Գերմանիայի Լիգայի գավաթը, Գերմանիայի Սուպերգավաթը, ՈՒԵՖԱ Սուպերգավաթը, ՖԻՖԱ աշխարհի ակումբային առաջնությունը։
Միջազգային վիճակագրություն
խմբագրելԳերմանիա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2004 | 15 | 1 |
2006 | 15 | 1 |
2007 | 7 | 0 |
2008 | 15 | 1 |
2009 | 11 | 0 |
2010 | 12 | 1 |
2011 | 10 | 0 |
2012 | 10 | 1 |
2013 | 9 | 0 |
2014 | 9 | 0 |
Ընդհանուր | 113 | 5 |
Միջազգային գոլեր
խմբագրել# | Ամսաթիվ | Մարզադաշտ | Մրցակից | Հաշիվ | Արդյունք | Մրցաշար |
---|---|---|---|---|---|---|
1. | Ապրիլի 28, 2004 | Ստադիոնուլ Ջուլեստի, Բուխարեստ, Ռումինիա | Ռումինիա | 1–5 | 1–5 | Ընկերական խաղ |
2. | Հունիսի 9, 2006 | Ալյանց Արենա, Մյունխեն, Գերմանիա | Կոստա Ռիկա | 1–0 | 4–2 | ԱԱ-2006 |
3. | Հունիսի 25, 2008 | Սուրբ Յակոբ Պարկ, Բազել, Շվեյցարիա | Թուրքիա | 3–2 | 3–2 | Եվրո 2008 |
4. | Հունիսի 3, 2010 | Կոմերցբանկ Արենա, Ֆրանկֆուրտ, Գերմանիա | Բոսնիա և Հերցեգովինա | 1–1 | 3–1 | Ընկերական խաղ |
5. | Հունիսի 22, 2012 | PGE Arena, Գդանսկ, Լեհաստան | Հունաստան | 1–0 | 4–2 | Եվրո 2012 |
Ձեռքբերումներ
խմբագրելԱկումբային
խմբագրելԲավարիա
խմբագրել- Բունդեսլիգա. 2005–06, 2007–08, 2009–10, 2012–13, 2013–14, 2014–15, 2015–16, 2016–17
- Գերմանիայի գավաթ. 2005–06, 2007–08, 2009–10, 2012–13, 2013–14, 2015–16
- ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգա. 2012–13
- ՈՒԵՖԱ Սուպերգավաթ. 2013
- Գերմանիայի Սուպերգավաթ. 2010, 2012, 2016
- ՖԻՖԱ աշխարհի ակումբային առաջնություն. 2013
- Գերմանիայի Լիգայի գավաթ. 2007
Միջազգային
խմբագրելԳերմանիա
խմբագրելԱնհատական
խմբագրել- Արծաթե դաթնե տերև. 2006, 2010, 2014
- ՖԻՖԱ աշխարհի առաջնության խորհրդանշական հավաքական. 2006, 2010
- ՖԻՖԱ աշխարհի առաջնության Castrol Index-ի խորհրդանշական հավաքական. 2014
- ՈՒԵՖԱ-ի տարվա խորհրդանշական հավաքական. 2006, 2008, 2012, 2013, 2014
- ՈՒԵՖԱ Եվրոպայի առաջնության տարվա խորհրդանշական հավաքական. 2008, 2012
- ԵՍՄ-ի տարվա խորհրդանշական հավաքական. 2013, 2014
- ՖԻՖԱ աշխարհի ակումբային առաջնության երկրորդ լավագույն ֆուտբոլիստ. 2013
- ՖԻՖԱ-ի տարվա խորհրդանշական հավաքական. 2013, 2014
- ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի մրցաշրջանի խորհրդանշական հավաքական. 2013–2014
- Ոսկե գնդակ. 6-րդ տեղ. 2014
- ՈՒԵՖԱ բոլոր ժամանակների խորհրդանշական հավաքական. 2015
- ՈՒԵՖԱ Եվրոպայի առաջնությունների խորհրդանշական հավաքական. 2016
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #14114873X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ «Germany - P. Lahm - Profile with news, career statistics and history - Soccerway». us.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 13-ին.
- ↑ «SV Wacker Burghausen - FC Bayern Munich II, Aug 25, 2001 - Regionalliga Süd (bis 07/08) - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 13-ին.
- ↑ FIFA.com (2007 թ․ հոկտեմբերի 25). «The undercover playmakers». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 13-ին.
- ↑ uefa.com. «UEFA Champions League 2002/03 - History - Bayern-Lens Lineups – UEFA.com». Uefa.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 13-ին.
- ↑ «Hansa Rostock 0 - 2 Stuttgart Match preview - 8/3/03 Bundesliga - Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 13-ին.
- ↑ «Stuttgart 1 - 0 Borussia Dortmund Match preview - 9/20/03 Bundesliga - Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 13-ին.
- ↑ uefa.com. «UEFA Champions League 2003/04 - History - Stuttgart-Man. United – UEFA.com». Uefa.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 13-ին.
- ↑ «Stuttgart 3 - 0 Schalke 04 Match preview - 4/9/05 Bundesliga - Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 13-ին.
- ↑ «Lahm blow for Stuttgart». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 13-ին.
- ↑ «Arminia Bielefeld vs. Bayern Munich - Football Match Line-Ups - November 19, 2005 - ESPN». ESPN.com. Վերցված է 2017 թ․ հուլիսի 13-ին.
- ↑ «Lizarazu announces retirement». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 13-ին.
- ↑ Humphreys, Jason (2017 թ․ մայիսի 18). «Farewell Philipp Lahm, the man who won it all and left as a champion». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2017 թ․ հուլիսի 13-ին.
- ↑ «Philipp Lahm confirms plan to retire from Bayern Munich after this season». ESPNFC.com. Վերցված է 2017 թ․ հուլիսի 13-ին.
- ↑ «Lahm and Alonso bid Bayern farewell with Freiburg win - bundesliga.com». bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 13-ին.
- ↑ «Croatia v Germany, 18 February 2004». 11v11.com. Վերցված է 2017 թ․ հուլիսի 13-ին.
- ↑ uefa.com. «UEFA EURO 2004 - History - Germany – UEFA.com». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 13-ին.
- ↑ «BBC SPORT | Football | World Cup 2006 | Germany 4-2 Costa Rica». news.bbc.co.uk. Վերցված է 2017 թ․ հուլիսի 13-ին.
- ↑ FIFA.com. «2006 FIFA World Cup Germany ™ - Matches - Germany-Portugal - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 5-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 13-ին.
- ↑ «World Cup 2006 - Team Of The Tournament | Sportslens». Sportslens.com (ամերիկյան անգլերեն). 2006 թ․ հուլիսի 8. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 13-ին.
- ↑ uefa.com (2008 թ․ հունիսի 25). «UEFA EURO 2008 - History - Germany-Turkey – UEFA.com». Uefa.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 13-ին.
- ↑ uefa.com (2008 թ․ հունիսի 29). «UEFA EURO 2008 - History - Germany-Spain – UEFA.com». Uefa.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 13-ին.
- ↑ Bryant, Tom; agencies (2010 թ․ մայիսի 17). «Germany's Michael Ballack ruled out of World Cup after FA Cup injury». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2017 թ․ հուլիսի 13-ին.
- ↑ UEFA.com. «How brilliant is Bayern captain Philipp Lahm?». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 13-ին.
- ↑ FIFA.com. «2010 FIFA World Cup South Africa™ - Matches - Germany-Spain - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 13-ին.
- ↑ FIFA.com. «2010 FIFA World Cup South Africa™ - Matches - Uruguay-Germany - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 13-ին.
- ↑ Schoendorf, Egmont. «Joachim Löw Says Michael Ballack's Days as Capitano Are Over!». Bleacher Report (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 13-ին.
- ↑ uefa.com (2012 թ․ հունիսի 28). «UEFA EURO 2012 - History - Germany-Italy – UEFA.com». Uefa.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 13-ին.
- ↑ uefa.com. «FIFA World Cup 2014 - Germany-Austria – UEFA.com». Uefa.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 13-ին.
- ↑ «Lahm wins 100th Germany cap - Goal.com». Goal.com (անգլերեն). 2013 թ․ սեպտեմբերի 6. Վերցված է 2017 թ․ հուլիսի 13-ին.
- ↑ FIFA.com. «2014 FIFA World Cup Brazil™ - Matches - Germany-Algeria - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 14-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 13-ին.
- ↑ FIFA.com. «2014 FIFA World Cup Brazil™ - Matches - France-Germany - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 13-ին.
- ↑ «Brazil 1-7 Germany». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2014 թ․ հուլիսի 8. Վերցված է 2017 թ․ հուլիսի 13-ին.
- ↑ FIFA.com. «2014 FIFA World Cup Brazil™ - Matches - Germany-Argentina - FIFA.com». FIFA.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 13-ին.
- ↑ (www.dw.com), Deutsche Welle. «Germany captain Philipp Lahm retires from national team | Sports | DW | 18.07.2014». DW.COM (անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 13-ին.
- ↑ staff, Guardian (2014 թ․ հուլիսի 18). «Germany captain Philipp Lahm retires from international football». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2017 թ․ հուլիսի 13-ին.
- ↑ «Tolerantia-Preis für Philipp Lahm und Theo Zwanziger» (գերմաներեն). Queer.de. 2008 թ․ հունիսի 26.
Արտաքին հղումներ
խմբագրել- Լամի պաշտոնական կայք(չաշխատող հղում)
- Լամի պաշտոնական Տվիտերի էջը
- Լամի պաշտոնական Ֆեյսբուքի էջը
- Լամի պաշտոնական Ինստագրամի էջը
- Լամը transfermarkt-ում
- Լամը WhoScored.com կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆիլիպ Լամ» հոդվածին։ |