Բունդեսլիգա 2015-16
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Բունդեսլիգա 2015/2016, 53-րդ Գերմանիայի առաջնությունը։ Առաջնությունը սկսվելու է 2015 թվականի օգոստոսի 14-ին, իսկ վերջին խաղերը կայանալու են 2016 թվականի մայիսի 14-ին։ Մրցաշրջանի երկու կեսերի միջև՝ դեկտեմբերի 21-ից մինչև 2016 թվականի հունվարի 21-ը, գտնվում է ձմեռային դադար։ Առաջնությանը մասնակցում են 18 ակումբներ։
Բունդեսլիգա 2015-16 | |
---|---|
Մրցաշրջանի մանրամասներ | |
Անցկացվել է | Օգոստոսի 14, 2015 — Մայիսի 14, 2016 |
Մասնակիցներ | 18 |
Քաղաքներ | 18 |
Մարզադաշտեր | 18 |
Մրցանակային տեղեր | |
Չեմպիոն | Բավարիա |
Երկրորդ տեղ | Բորուսիա |
Երրորդ տեղ | Բայեր 04 |
Մրցաշրջանի վիճակագրություն | |
Հաճախում | 12 873 760 (42 071 յուրաքանչյուր խաղին) |
Խաղեր | 306 |
Խփված գոլեր | 837 (2.74 գոլ խաղում) |
Ռմբարկու(ներ) | Ռոբերտ Լևանդովսկի (30 գոլ) |
Լավագույն խաղացող | Հենրիխ Մխիթարյան |
← 2014–15 2016–17 → |
Փոփոխությունները նախորդ մրցաշրջանի հետ համեմատած
խմբագրելՆախորդ մրցաշրջանի արդյունքներով Երկրորդ Բունդեսլիգա են տեղափոխվում «Ֆրայբուրգը» և «Պադերբորնը»։ «Ֆրայբուրգը» Բունդեսլիգայում անցկացնելով 6 մրցաշրջան, զբազեցնում է 17-րդ տեղը, իսկ նորեկ «Պադերբորնը»՝ 18-րդ, չկարողանալով իր տեղը ամրապնդել առաջին Բունդեսլիգայում։
Բունդեսլիգա դուրս են եկել Երկրորդ Բունդեսլիգայի հաղթող «Ինգոլշտադտ 04»-ը, ում համար այս տարին Բունդեսլիգայում նորամուտ կլինի, և երկրորդ տեղը զբաղեցրած «Դարմշտադտը», ով վերադառնում է Բունդեսլիգա 33 տարվա դադարից հետո։
«Համբուրգը», որ նախորդ մրցաշրջանի արդյունքներով զբաղեցրել է 16-րդ տեղը, լրացուցիչ խաղեր անցկացրեց «Կարլսրուեի» հետ։ Առաջին խաղն ավարտվեց ոչ ոքի արդունքով, իսկ երկրորդ խաղում «Համբուրգը» հաղթեց, պահպանելով իր տեղը Բունդեսլիգայում։
|
|