Բուխարեստ
Բուխարեստ (ռումիներեն՝ Bucureşti, [bukuˈreʃtʲ]), Ռումինիայի մայրաքաղաքը։ Տնտեսական և մշակութային կարևոր կենտրոն է։ Բուխարեստում և նրա արվարձաններում ապրում է ավելի քան 1 883 425 մարդ։ Քաղաքի ընդհանուր մակերեսը 238 կմ² է։ Դա ամենամեծ քաղաքն է Բալկանյան թերակղզում։
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Բուխարեստ | |||||
ռումիներեն՝ Bucureşti | |||||
| |||||
տեսարաններ Բուխարեստ քաղաքից | |||||
Երկիր | Ռումինիա | ||||
Ենթարկում | Մայրաքաղաք | ||||
Համայնք | Ռումինիա | ||||
Քաղաքապետ | Սորին Օպրեսկու | ||||
Հիմնադրված է | 1459 թ. | ||||
Առաջին հիշատակում | 1459 | ||||
Այլ անվանումներ | Բուկարեշտ | ||||
Մակերես | 238[1] կմ² | ||||
ԲԾՄ | 75 մ | ||||
Պաշտոնական լեզու | Ռումիներեն | ||||
Բնակչություն | ▼1 883 425[2][3] մարդ (2011) | ||||
Խտություն | 8,260 մարդ/կմ² | ||||
Ազգային կազմ | ռումինացիներ, գնչուներ, հունգարացիներ, հրեաներ, չինացիներ | ||||
Կրոնական կազմ | ուղղափառներ, կաթոլիկներ, մուսուլմաններ | ||||
Տեղաբնականուն | բուխարեստցի | ||||
Ժամային գոտի | UTC+2, ամառը UTC+3 | ||||
Հեռախոսային կոդ | (+40) x1 | ||||
Փոստային ինդեքս | 0xxxxx | ||||
Փոստային դասիչ | 010011–062397[4] | ||||
Ավտոմոբիլային կոդ | B | ||||
Պաշտոնական կայք | pmb.ro(ռում.) (անգլ.) | ||||
| |||||
Պատմություն
խմբագրելԲուխարեստի մասին առաջին հիշատակումները պատմիչները գտնում են Վլադ Դրակուլայի 1459 թվականի փաստաթղթերում, ով ժամանակակից քաղաքի տեղում ամրոց է կառուցել Վալախիան թուրքերից պաշտպանելու համար։
200 տարի անց Բուխարեստը դառնում է Վալախիայի մայրաքաղաքներից մեկը, իսկ դքսության մայրաքաղաքն այստեղ վերջնականապես տեղափոխել է Կոնստանտին Բրինկովյանուն։
1862 թվականին Բուխարեստը հռչակվել է Ռումինիայի մայրաքաղաքը։ Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ Բուխարեստը կառուցապատվում էր ֆրանսիական բոզար ոճով։
Անվանում
խմբագրելԺամանակակից անունով հայտնի է 17-րդ դարից։ Ենթադրում են, որ անվանումն առաջացել է Բուկուր անձնանունից (հավանաբար եղել է ֆեոդալ տիրոջ անունը)[5]։ Արևմտահայերենում տարածված է Պուքրէշ ձևը։
Բուխարեստում կնքված հաշտության պայմանագրեր
խմբագրել- 1812 թվականի մայիսի 28-ի հաշտության պայմանագիր՝ 1806-1812 թվականների ռուս-թուրքական պատերազմից հետո, որի համաձայն Մոլդովական դքսությունը զրկվել է Բեսարաբիայից։
- 1886 թվականի մարտի 3-ի հաշտության պայմանագիր՝ Սերբիայի և Բուլղարիայի միջև պատերազմից հետո։
- 1913 թվականի օգոստոսի 10-ի հաշտության պայմանագիր՝ Բալկանյան երկրորդ պատերազմից հետո։
- 1916 թվականի օգոստոսի 14 (27)-ի հաշտության պայմանագիր՝ Ռումինիայի և Անտանտի միջև։
- 1918 թվականի մայիսի 6-ի հաշտության պայմանագիր՝ Ռումինիայի և Եռյակ դաշինքի միջև, որն երբեք չի վավերացվել[6]։
Աշխարհագրություն և կլիմա
խմբագրելԲուխարեստը գտնվում է հարավային Ռումինիայում, Ստորին դանուբյան հարթավայրի կենտրոնում՝ ոչ նավարկելի Դիմբովիցա (ռումիներեն՝ Dâmboviţa) գետի վրա, Դանուբից 45 կմ հեռավորության վրա։
Դիմբովիցա գետի ոչ մեծ վտակից՝ Կոլենտինա գետից բացի, քաղաքի հյուսիսային ծայրամասում գտնվում է լճերի շղթա։ Դրանցից ամենախոշորներն են՝ Ֆլորյասկա, Տեյ, Հերաստրաու լճերը։ Քաղաքի կենտրոնում ստեղծվել է արհեստական Չիշմիջիու լիճը, որը շրջապատված է այգիներով և զբոսայգիներով։
Քաղաքի ընդհանուր մակերեսը 238 կմ²։ Բարձրությունը ծովի մակարդակից տատանվում է 55,8 մետրի (Բուխարեստի հարավարևելյան հատվածում) և 91,5 մետրի (եկեղեցու մոտ, Միլիտար շրջանում) միջև։
Մինչ վերջերս Բուխարեստը հիմնականում շրջապատում էր գյուղական տեղանքը, սակայն 1989 թվականից հետո Իլֆով գավառում սկսվեց ակտիվ կառուցապատումը նոր արվարձանային շրջաններում։
Մոտակա քաղաքներ
խմբագրել- Պլոեշտի (Ploiești) (60 կմ դեպի հյուսիս)
- Տիրգովիշտե (Târgoviște) (80 կմ դեպի հյուսիս-արևմուտք)
- Ալեքսանդրիա (Alexandria) (84 կմ դեպի հարավ-արևմուտք)
- Բուզեու (Buzău) (110 կմ դեպի հյուսիս-արևելք)
Կլիմա
խմբագրելԲուխարեստի կլիման չափավոր ցամաքային է։ Այստեղ բնորոշ են հարաբերականորեն տոթ ամառներ և մեղմ փոփոխական ձմեռներ։ Այդպիսի կլիման պայմանավորված է քաղաքի համեմատաբար ցածր լայնությամբ։ Օդի միջին ջերմաստիճանը կազմում է +10,8 °C:
Բուխարեստի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 17.1 (62.8) |
24.1 (75.4) |
29.0 (84.2) |
32.2 (90) |
36.9 (98.4) |
39.0 (102.2) |
42.2 (108) |
41.0 (105.8) |
38.5 (101.3) |
35.2 (95.4) |
25.1 (77.2) |
18.4 (65.1) |
42.2 (108) |
Միջին բարձր °C (°F) | 2.8 (37) |
5.5 (41.9) |
11.4 (52.5) |
18.0 (64.4) |
24.0 (75.2) |
27.7 (81.9) |
29.8 (85.6) |
29.8 (85.6) |
24.6 (76.3) |
17.9 (64.2) |
9.8 (49.6) |
3.8 (38.8) |
17.1 (62.8) |
Միջին օրական °C (°F) | −1.3 (29.7) |
0.4 (32.7) |
5.4 (41.7) |
11.2 (52.2) |
16.8 (62.2) |
20.6 (69.1) |
22.5 (72.5) |
22.0 (71.6) |
16.9 (62.4) |
11.0 (51.8) |
4.7 (40.5) |
0.2 (32.4) |
10.8 (51.4) |
Միջին ցածր °C (°F) | −4.8 (23.4) |
−4.0 (24.8) |
0.1 (32.2) |
4.9 (40.8) |
9.6 (49.3) |
13.6 (56.5) |
15.4 (59.7) |
14.9 (58.8) |
10.5 (50.9) |
5.4 (41.7) |
0.6 (33.1) |
−3.4 (25.9) |
5.2 (41.4) |
Ռեկորդային ցածր °C (°F) | −32.2 (−26) |
−29.0 (−20.2) |
−19.9 (−3.8) |
−9.5 (14.9) |
−1.1 (30) |
4.5 (40.1) |
7.4 (45.3) |
5.2 (41.4) |
−3.1 (26.4) |
−8.0 (17.6) |
−19.4 (−2.9) |
−25.6 (−14.1) |
−32.2 (−26) |
Տեղումներ մմ (դյույմ) | 37 (1.46) |
37 (1.46) |
44 (1.73) |
50 (1.97) |
56 (2.2) |
83 (3.27) |
70 (2.76) |
56 (2.2) |
64 (2.52) |
53 (2.09) |
46 (1.81) |
48 (1.89) |
643 (25.31) |
Ձյան տեղումներ սմ (դյույմ) | 13.7 (5.39) |
11.0 (4.33) |
10.5 (4.13) |
1.5 (0.59) |
0.0 (0) |
0.0 (0) |
0.0 (0) |
0.0 (0) |
0.0 (0) |
0.0 (0) |
8.8 (3.46) |
10.5 (4.13) |
56.0 (22.05) |
Միջ. անձրևոտ օրեր | 6 | 6 | 9 | 11 | 12 | 11 | 9 | 8 | 8 | 10 | 10 | 9 | 109 |
Միջ. ձնառատ օրեր | 8 | 7 | 5 | 1 | 0.03 | 0 | 0 | 0 | 0 | 0.3 | 3 | 7 | 31 |
% խոնավություն | 89 | 83 | 75 | 71 | 69 | 70 | 68 | 68 | 73 | 79 | 85 | 88 | 76 |
Միջին ամսական արևային ժամ | 70.6 | 84.5 | 138.0 | 184.8 | 246.3 | 265.8 | 289.2 | 281.4 | 224.1 | 177.4 | 87.5 | 62.8 | 2112,4 |
Աղբյուր #1: Pogoda.ru.net (average temperatures, humidity, precipitation, and snowy days)[7] | |||||||||||||
Աղբյուր #2: NOAA (snowfall and sunshine, 1961–1990)[8], Administrația Națională de Meteorologie (extremes)[9] |
Բնակչություն
խմբագրելԲուխարեստի բնակչության թիվը զգալիորեն աճել է վերջին երկու հարյուրամյակների ընթացքում Ռումինիայի ուրբանիզացման շնորհիվ։ Մինչև 20-րդ դարի կեսերը Ռումինիան ագրարային երկիր էր։ Ներկայումս Ռումիայի բնակչության մոտ 9%-ը բնակվում է Բուխարեստում։
Բուխարեստում բնակիչների կյանքի միջին տևողությունը 2000-2002 թվականների դրությամբ 73,1 տարեկան էր, ինչը 2 տարով ավելի շատ է, քան միջին ցուցանիշն ամբողջ Ռումինիայում։
Բուխարեստի բնակչության մոտ 97 %-ը կազմում են էթնիկ ռումինացիները։ Երկրորդ խոշոր էթնիկ խումբը կազմում են գնչուները (1,4 %), այնուհետև հունգարացիները (0,3 %), հրեաները (0,1 %) և չինացիները (0,1 %)[10]։ Բուխարեստի բնակիչների 96,1 %-ը ուղղափառ են, 1,2 %-ը՝ կաթոլիկներ, 0,5 %-ը՝ մուսուլմաններ, 0,4 %-ը՝ հույն կաթոլիկներ։
Բնակչության 1798-2021 թվականների վիճակագրություն | ||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
|
Տրանսպորտ
խմբագրելԲուխարեստի տրանսպորտային ցանցը համարվում է Ռումինիայի խոշորագույնը և Հարավ-արևելյան Եվրոպայի խոշորագույններից մեկը։
Բուխարեստի տրանսպորտային համակարգը կարելի է բաժանել հետևյալ մասերի՝
- մետրոպոլիտեն
- վերգետնյա տրանսպորտային համակարգ, որը բաղկացած է ավտոբուսներից, տրամվայներից, տրոլեյբուսներից և արագընթաց տրամվայներից (ղեկավարվում է RATB ընկերության կողմից)։ Քաղաքում առկա է 106 ավտոբուս, 37 տրոլեյբուս և 26 տրամվայ։
- մասնավոր տաքսիների ցանց
Բուխարեստի մոտ գտնվում է Անրի Կոանդայի անվան միջազգային օդանավակայանը (նախկին «Օտոպեն» օդանավակայանը)։ Այնտեղ գործում են TAROM, Alitalia, Lufthansa, Air Canada և Air France ավիաընկերությունները։ Ռումինական այլ մասնավոր ավիաընկերություններն օգտագործում են «Աուրել Վլայկու» օդանավակայանը։
Մշակույթ
խմբագրելԲուխարեստում գործում է մի քանի թատրոն, որոնցից են՝
- Բուխարեստի ազգային թատրոնը
- Հրեական պետական թատրոնը (նախկին «Բարաշեում» թատրոնը)
Գիտություն և կրթություն
խմբագրելՌումինիայի առաջին բարձրագույն ուսումնական հաստատությունը՝ Սուրբ Սավվայի ակադեմիան, ստեղծվել է 1694 թվականին։ 1864 թվականին ստեղծվել է Բուխարեստի համալսարանը։ Ներկա դրությամբ մայրաքաղաքում 21 բարձրագույն ուսումնական հաստատությունում կրթություն է ստանում մոտ 100 հազար ուսանող։
Ուսումնական հաստատություններ
խմբագրել- Բուխարեստի համալսարան
- Բուխարեստի պոլիտեխնիկական համալսարան
- Բուխարեստի երաժշտության ազգային համալսարան
- Յոն Լուկա Կարաջալեյի անվան թատրոնի և կինոյի ազգային համալսարան
- Բուխարեստի տնտեսական ակադեմիա
- «Կարոլ Դավիլա» բժշկական և դեղագործական համալսարան Արխիվացված 2019-02-07 Wayback Machine
- Գյուղատնտեսության և անասնաբուժության համալսարան Արխիվացված 2008-03-28 Wayback Machine
- Բուխարեստի տեխնիկական շինարարական համալսարան
- Ռումինա-ամերիկյան համալսարան
- Բրիտանա-ռումինական համալսարան
- Բուխարեստի տեխնիկական ռազմական ակադեմիա
Գիտություն
խմբագրել1908 թվականի ապրիլի 1-ին Գիտության և ազգային կրթության նախարարի հրամանով ստեղծվել է Բուխարեստի աստղագիտական աստղադիտարանը՝ Ռումինիայի առաջին պետական աստղագիտական աստղադիտարանը։ Այդ աստղադիտարանը հիմք է հանդիսացել Ռումինիայի առաջին գիտա-հետազոտական ինստիտուտի՝ Ռումինիայի Գիտությունների ակադեմիայի Աստղագիտական ինստիտուտի համար։
Քույր-քաղաքներ
խմբագրել- Սոֆիա, Բուլղարիա
- Մոնրեալ, Կանադա
- Քիշնև, Մոլդովա
- Մոսկվա, Ռուսաստան
- Ստամբուլ, Թուրքիա
- Դամասկոս, Սիրիա
- Լագոս, Նիգերիա
- Մանիլա, Ֆիլիպիններ
- Լոնդոն, Մեծ Բրիտանիա
- Աթենք, Հունաստան (1993)
- Ատլանտա, ԱՄՆ (1994)
- Անկարա, Թուրքիա (1998)
- Ամման, Հորդանան (1999)
- Երևան, Հայաստան
- Սան Պաուլու, Բրազիլիա (2000)
- Ռիո դե Ժանեյրո, Բրազիլիա (2002)
- Թբիլիսի, Վրաստան
- Նիկոսիա, Կիպրոս (2004)
- Պեկին, Չինաստան (2005)
- Տիրանա, Ալբանիա (2007)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Romanian Statistical Yearbook 2008 – Geography, Meteorology, and Environment» (PDF) (Romanian). National Institute of Statistics (Romania). 2007 թ․ հուլիսի 1. էջ 18. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 29-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Official data for 2011 census» (Romanian). National Institute of Statistics (Romania). 2013 թ․ հուլիսի 4. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 4-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Urban Audit: Bucharest Profile». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 14-ին.
- ↑ https://orasultau.ro/cod-postal/bucuresti-o
- ↑ Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան, Աշխարհագրական անունների բառարան, «Լույս», Երևան, 1987։ ISBN 5-545-00020-1
- ↑ «Город Бухарест — Столица Румынии, город радости». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ ապրիլի 6-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 29-ին.
- ↑ «The Climate of Bucharest 1981–2010 (Average Temperatures, Humidity)» (Russian). Weather and Climate (Погода и климат). Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 23-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «București Băneasa Climate Normals 1961–1990». National Oceanic and Atmospheric Administration. Վերցված է 2015 թ․ մարտի 21-ին.
- ↑ «București Băneasa: Record mensili dal 1929» (Italian). Administrația Națională de Meteorologie. Վերցված է 2016 թ․ փետրվարի 14-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ http://www.insse.ro/rpl2002rezgen/14.pdf Արխիվացված 2006-02-19 Wayback Machine (չաշխատող հղում — պատմություն)
- ↑ Populaţia stabilă pe judeţe, municipii, oraşe şi localităti componenete la RPL_2011 (ռումիներեն) — INS.
- ↑ 2021 Romanian census — National Institute of Statistics.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բուխարեստ» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 603)։ |