Քրիստիան Պուլիշիչ (սեպտեմբերի 18, 1998(1998-09-18)[1], Hershey, Դոֆին շրջան, Derry Township, Փենսիլվանիա, ԱՄՆ[2]), ամերիկացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ է, ով ներկայումս խաղում է գերմանական Բորուսիա Դորտմունդ ակումբում[3][4]։ ԱՄՆ-ում ցույց տված տպավորիչ խաղի շնորհիվ գալիս է Դորտմունդի «Բորուսիայի» երկրորդ կազմ, որտեղ ընդամենը 11 խաղ անցկացնելուց հետո Թոմաս Տուխելի կողմից հրավիրվում է առաջին կազմ[5]։

Քրիստիան Պուլիշիչ
անգլ.՝ Christian Pulisic
Անձնական տվյալներ
Ազգությունը Խորվաթները ԱՄՆ-ում և Sicilian Americans?
Քաղաքացիությունը  ԱՄՆ և  Խորվաթիա
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 18, 1998 (26 տարեկան)
Ծննդավայր Հերշեյ, Փենիսլավիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Հասակ 178 սմ
Քաշ 73 կիլոգրամ
Դիրք կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Գերմանիա Բորուսիա Դորտմունդ
Համար 22
Պատանեկան կարիերա
2015 - 2016 Գերմանիա Բորուսիա Դորտմունդ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2016 - Գերմանիա Բորուսիա Դորտմունդ 70 (9)
Ազգային հավաքական
2013 Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ (Մ15) 10 (2)
2013 - 2015 Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ (Մ17) 34 (20)
2016 - Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ 21 (9)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Ակումբային կարիերա

խմբագրել

Բորուսիա Դորտմունդ

խմբագրել

2016 թվականի հունվարի 4-ին Դորտմունդի Բորուսիան պայմանագիր կնքեց տասնյոթամյա Պուլիշիչի հետ, ով պետք է հանդես գար Բորուսիայի Մ19 տարիքային կազմում։ Ընդամենը 11 խաղում 5 գոլ և 5 գոլային փոխանցում կատարելոուց հետո Պուլիշիչը հրավիրվեց առաջին կազմ[6]։ Ձմեռային դադարի ժամանակ առաջին կազմի հետ մասնակցելով ստուգաղական 2 հանդիպումների երկրորդ խաղակեսերում մասնակցելով դարձավ 1 գոլի հեղինակ և կատարեց 1 գոլային փոխանցում[7]։ 2016 թվականի հունվարի 24-ին ամբողջությամբ մասնակցեց «Յունիոն Բեռլին»-ի դեմ ընկերական հանդիպմանը, դառնալով 1 գոլի հեղինակ և կատարելով 1 գոլային փոխանցում[8]։ Բունդեսլիգայում նորամուտը նշել է հունվարի 30-ին Ինգոլշտադ 04-ի դեմ խաղում՝ դառնալով առաջնության ամենաերիտասարդ 3-րդ դեբյուտանտ-ֆուտբոլսիստը:2017 թվականի մարտի 9-ին Չեմպիոնների լիգայի խաղերից մեկում Բենֆիկայի դեմ գրանցեց 1 գոլ և 2 գոլային փոխանցում։

Կարիերան հավաքականում

խմբագրել

Պուլիշիչը ներկայացրել է ԱՄՆ-ի Մ15 և Մ17 տարիքային հավաքականները։ 2015 թվականի Չիլիում կայացվող Մ17 տարիքային խմբերի աշխարհի առաջնության ժամանակ եղել է ԱՄՆ-ի Մ17 հավաքականի ավագը, դառնալով 3 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ[9]։ Մ17 տարիքային խմբում 2 մրցաշրջան խաղալուց հետո դարձել է մասնակցել է 34 խաղի՝ դառնալով 20 գոլի հեղինակ։

Կարիերայի վիճակագրությունը

խմբագրել
Ակումբ Մրցաշրջան Լիգա Գավաթ Միջմայրցամաքային Ընդհանուր
Լիգա Փոխանցում Գոլ Փոխանցում Գոլ Փոխանցում Գոլ Փոխանցում Գոլ
Բորուսիա Դորտմունդ 2015–16 Բունդեսլիգա 8 2 0 0 3 0 11 2
Ողջ կարիերայում 8 2 0 0 2 0 11 2

Արտաքին հղումներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 https://www.ussoccer.com/players/p/christian-pulisic
  3. «Christian Pulisic». soccerway.com. Վերցված է 2016 թ․ հունվարի 24-ին.
  4. «Christian Pulisic - USMNT - US Mens Soccer Official Site». www.ussoccer.com. Վերցված է 2016 թ․ հունվարի 26-ին.
  5. Pulisic, Christian. «MLS Soccer».
  6. «Der nächste Schritt für Passlack und Pulisic». kicker online. Վերցված է 2016 թ․ հունվարի 26-ին.
  7. «Christian Pulisic scores in Dortmund win». Soccer By Ives (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2016 թ․ հունվարի 26-ին.
  8. «Christian Pulisic scores second friendly goal of month for Dortmund». Soccer By Ives (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2016 թ․ հունվարի 26-ին.
  9. «2015 FIFA U-17 World Cup». Wikipedia, the free encyclopedia (անգլերեն).
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիստիան Պուլիշիչ» հոդվածին։