Պոսթըն
Պոսթըն | |||
Boston | |||
| |||
Երկիր | Ամերիկայի Միացեալ Նահանգներ[1] | ||
---|---|---|---|
Mayor of Boston? | Michelle Wu?[2] | ||
Օրէնսդրական մարմին | Boston City Council? | ||
Հիմնադրուած է՝ | 7 (17) Սեպտեմբեր 1630թ. | ||
Տարածութիւն |
232 140 634 քառակուսի մեթր քմ² ջրայինը 46,1435 տոկոս | ||
ԲԾՄ | 43 մեթր մ | ||
Կլիմայ | Խոնաւ Ցամաքային Կլիմայ | ||
Բնակչութիւն | 675 647 մարդ (1 Ապրիլ 2020)[3] | ||
Կը գտնուի ափին | Charles River?, Neponset River?, Mystic River? եւ Boston Harbor? | ||
Ժամային գօտի | Հիւսիս-ամերիկեան ժամային գօտի, UTC-5 եւ UTC−4? | ||
Հեռախօսային ցուցանիշ | 617 | ||
Փոստային ցուցանիշ | 02150 | ||
Անուանուած է | Boston? | ||
Մականուն | Beantown, The Hub եւ The Cradle of Liberty | ||
Հիմնադիր | Ջոն Ուինթրոպ? | ||
Պաշտօնական կայքէջ | cityofboston.gov | ||
Պոսթըն (անգլերէն՝ Boston), ԱՄՆ-ի Մասսաչուսէթս նահանգի կեդրոնն է։ Քաղաքը յայտնի է նաեւ Նոր Անգլիա անունով։ ԱՄՆ-ի ամենահին քաղաքներէն մէկն է։ Պոսթընը Նոր Անգլիայի ամենամեծ քաղաքն է։ 2014 թուականի դրութեամբ բնակչութիւնը 645.966 է[4]։ Այս ցուցանիշով Պոսթընը ԱՄՆ 24-րդ ամենամեծ քաղաքն է[5]։
Աշխարհագրական դիրք
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Քաղաքը շատ կոմպակտ եւ յարմարաւէտ դիրք ունի։ Ընդհանուր մակերեսը կը կազմէ 232,1 կմ²։ Քաղաքի մեծ մասը կը գտնուի ծովի մակարդակէն 5-7 մեթր բարձր, իսկ Պելիվիւ Հիլը 101 մ բարձրութեան վրայ է։
Պատմութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Պոսթընը հիմնադրուեր է 1630 թ. 17 Սեպտեմբեր-ին։ Հիմնադրումէն յետոյ այստեղ բացուեր է առաջին անգլալեզու քոլէճը՝ Հարվըրտի համալսարանը։
Տեսարժան վայրեր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Սուրբ Խաչ եկեղեցի (Պոսթըն) - կաթոլիկ եկեղեցի
- Պոսթընի վանք - մորմոնական եկեղեցի
Կլիման
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Պոսթընը, ինչպէս Նոր Անգլիան, կը գտնուի մայրցամաքային կլիմայական գօտիին մէջ, քանի որ գերիշխող արեւմտեան հոսանքները կը մեղմացնեն ովկիանոսի ազդեցութիւնը։ Ամառը, գլխաւորապէս տաք է եւ խոնաւ, ձմռանը ցուրտ է, քամի եւ ձիւնառատ։ Ամենատաք ամիսը Յուլիսն է, ցերեկային միջին ջերմաստիճանը +28 °C։ ամէնէն ցուրտ ամիսը Յունուարն է, գիշերային միջին ջերմաստիճանը −6 °C։ Տարեկան միջին տեղումներու քանակը 1000—1100 մմ։ ամէնէն շատ տեղումները Դեկտեմբեր-Մարտ ինկած հատուածի մէջ է։ Գարնանը եւ ամռան սկիզբը յաճախակի կ'ըլլան մառախուղեր։
Թերթեր եւ ամսագրեր, որոնք լոյս կը տեսնեն Պոսթընի մէջ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Boston Business Journal
- Boston Globe
- Boston Haitian Reporter
- Boston Herald
- Boston Irish Reporter
- Boston Phoenix
- Jewish Advocate
- Mass High Tech
- Boston Magazinee
- Cape Cod Life Magazine
Քոյր քաղաքներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Կաղապար:Country data Սսպանիա Բարսելոնա (սպ.՝ Barcelona), Սպանիա
- Կաղապար:Country data Պրազիլիա Բելու-Օրիզոնտի (փորթ.՝ Belo Horizonte), Պրազիլիա (2007)
- Ճափոն Կիոտո (ճափ.՝ 京都市), Ճափոն
- Աւստրալիա Մելպուրն (անգլերէն՝ Melbourne), Աւստրալիա (1985)
- Իտալիա Փատովա (իտալ.՝ Padova), Իտալիա
- Կաղապար:Country data Կանա Սեկոնդի-Տակորադի (անգլերէն՝ Sekondi-Takoradi), Կանա
- Ֆրանսա Սթրասպուրկ (ֆրանսերէն՝ Strasbourg), Ֆրանսա
- Կաղապար:Country data Թայուան Թայփեյ, Թայուան
- Չինաստան Հանչժու, Չինաստան
- Կաղապար:Country data Իրլանտա Շանոն (անգլերէն՝ Shannon, իռլ.՝ An tSionna), Իրլանտա
Սպորտ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Պոսթընի մէջ կը գտնուին շարք մը մարզական ակումբներ։
Ակումբ | Լիկա | Մարզաձեւ | Տան հարկ/դաշտ (տարողութիւն) | Հիմնադրում | Առաջնութիւններ |
---|---|---|---|---|---|
Պոսթըն Ռեդ Սոքս | Պեյսպոլի բարձրագոյն լիկա (MLB) | Պեյսպոլ | «Ֆենուեյ փարկ» (37 500) | 1901 | 8 Համաշխարհային շարք |
Պոսթըն Բրուինս | Հոքեյի ազգային լիկա (NHL) | Տափօղակով հոքեյ | «Թի Դի Գարդեն» (17 565) | 1924 | 6 Սթենլիի գաւաթ |
Պոսթըն Սելտիքս | Պասքէթպոլի ազգային միութիւն (NBA) | Բասկետբոլ | «Թի Դի Գարդեն» (18 625) | 1946 | 17 NBA-ի առաջնություն |
Նիւ Ինկլընտ Փեյթրիոթս | Ֆութպոլի ազգային լիգա (NFL) | Ամերիկեան ֆութպոլ | «Ճիլեթ սթեդիում» (68 750) | 1960 | 3 Սուպերբոլ |
Նիւ Ինկլընտ Ռեվոլիուշըն | ֆութպոլի բարձրագոյն լիկա (MLS) | Ֆուտբոլ | «Ճիլեթ stadium արշաւարան» (68 750) | 1995 | 1 «US Open» գաւաթ; 1 սուփըրլիկա |
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ archINFORM — 1994.
- ↑ https://www.boston.gov/departments/mayors-office
- ↑ 2020 թվականի ԱՄՆ մարդահամար / խմբ. ԱՄՆ Բնակչության մարդահամարի բյուրո
- ↑ quickfacts.census.gov
- ↑ «Population and Housing Occupancy Status: 2010 – State – County Subdivision, 2010 Census Redistricting Data (Public Law 94-171) Summary File»։ United States Census Bureau
Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Քաղաքի պաշտոնական կայքը (անգլերէն)
|