Պոլիվիա
Պոլիվիա, Հարաւային Ամերիկայի կեդրոնը գտնուող պետութիւն։
Մակերեսը լեռնային է։ Տարածքը կը կազմէ կեդրոնական Անդերի լեռնաճիւղերը եւ անոնց միջեւ գտնուող Պունա սարահարթը։ Հարթավայրերը կը գտնուին հիւսիս արեւելքը, աստիճանաբար իջած են դէպի Ամազոնի դաշտավայրէն։
Բնական Պաշարներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Կան անագի, նավթի, գազի, պղինձի, զինկի, կապարի, արծաթի հանքավայրեր։
Կլիմա
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Կլիման արեւադարձային է։
Գետերը՝ Բենին, Մամորեն եւ Գուապորեն, որոնք արագահոս են, ջրառատ։ Միախառնուելով կ'անցնին Մարդեյրա գետէն։ Խոշոր լիճերն են Պոպոն եւ Տիտիկակայի արեւելեան մասը։
Բնակչութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Հնդկական ցեղերը հին ժամանակներէ ի վեր կը բնակին Պոլիվիայի մէջ։ Գրեթէ 300 տարի Պոլիվիան Սպանիայի գաղութն էր՝ Վերին Փերու անունով։ Ամերիկայի սպանական գաղութներու անկախութեան պատերազմի ընթացքին Սիմոն Պոլիվարի զօրքերը ազատեցին երկիրը (1825 թուականին), այս պատճառաւ երկիրը անուանեցին Պոլիվիայի Հանրապետութիւն։ Բնակչութեան %60-ը հնդիկ է՝ կեչուաներ, այմարաներ եւ այլք։
Տնտեսութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Տնտեսութեան հիմքը հանքային արդիւնաբերութիւնն է, գլխաւորապէս՝ անագի, նավթի, ծարիրի, կապարի եւ զինկի արդիւնահանումը։ Կան սնունդի եւ մալածագործութեան արդիւնաբերութեան ձեռնարկութիւններ։
Գիւղատնտեսութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Գիւղատնտեսական գլխաւոր մշակաբոյսերն են սուրճը, եգիպտացորենը, շաքարի ճակնդեղը, ծխախոտը, կակաոն եւ այլն։ Անասնապահութեամբ կը զբաղին։
Մշակոյթ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Երկիրը պահպանած է հնդիկներու մշակոյթի որոշ աւանդութիւնները։ Ազգային մշակոյթի ամէնաորոշ երեւոյթը դիմակահանդէսներն են, որ Փետրուար-Մարտ ամիսներուն կը կազմակերպուին խոշոր քաղաքներուն մէջ։ Դիմակահանդէսներու օրերուն ներկայացումներ (դիաբլադոս) տեղի կ՚ունենան, որոնց հիմքը բարիի եւ չարի պայքարն է։
Վարչական բաժանում
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Դեպարտամենտ | Տարածք (կմ²) | Բնակչություն* | Կենտրոն | ||||
---|---|---|---|---|---|---|---|
Բենի | 213 564 | 362 521 | Տրինիդադ (Բոլիվիա) | ||||
Չուկիսակա | 51 524 | 1 352 000 | Սուկրե | ||||
Կոչաբամբա | 55 631 | 1 455 711 | Կոչաբամբա | ||||
Լա Պաս | 133 985 | 2 350 466 | Լա Պաս | ||||
Օրուրո | 53 588 | 391 870 | Օրուրո | ||||
Պանդո | 63 827 | 52 525 | Կոբիխա | ||||
Պոտոսի | 118 218 | 709 013 | Պոտոսի | ||||
Տարիխա | 37 623 | 391 226 | Տարիխա | ||||
Սանտա Կրուս | 370 621 | 2 029 471 | Սանտա Կրուս դե լա Սյերա |