Մարտիրոս Ալթունեան
Մարտիրոս Ալթունեան | |
---|---|
Ծնած է | 1888 |
Ծննդավայր | Պուրսա, Հիւտավենտիկեր նահանգ, Օսմանեան Կայսրութիւն[1] |
Մահացած է | 20 Դեկտեմբեր 1958[1] |
Մահուան վայր | Պէյրութ, Լիբանան[1] |
Քաղաքացիութիւն | Լիբանան |
Ազգութիւն | Հայ[1] |
Ուսումնավայր | Փարիզի Գեղարուեստից դպրոցը[1] |
Երկեր/Գլխաւոր գործ | Լիբանանի Խորհրդարան |
Մասնագիտութիւն | ճարտարապետ, շքանշաններ ձեւաւորող |
Մարտիրոս Ալթունեան (1888, Պուրսա, Հիւտավենտիկեր նահանգ, Օսմանեան Կայսրութիւն[1] - 20 Դեկտեմբեր 1958[1], Պէյրութ, Լիբանան[1]) Լիբանանահայ ճարտարապետ:
Ալթունեան աւարտած է Փարիզի Գեղարուեստից Դպրոցը, Ֆրանսա, 1918 թուականին:[2]Զուգահեռաբար ուսումը կատարելագործած է նկարչութեան մէջ։
Գործերը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Մարտիրոս Ալթունեան ապրած է երկու համաշխարային պատերազմները, տեսած է տառապանքը եւ կորուստը ազգերուն ու քաղաքներուն, տեսած է ոճիրներ եւ արիւն, արհաւիրքներ ու կսկիծներ: Իր ստեղծագործական կոթողներուն մէջ առկայ են խաղաղութեան կոչը, ինչպէս նաեւ՝ սիրոյ եւ համերաշխութեան պատկերները[3]:
Անոր գործերէն են՝
- Լիբանանի մէջ Հայոց ցեղասպանութեան սուրբ նահատակներուն նուիրուած առաջին յուշակոթողը` Ֆըրն Շըպպեքի Ազգային գերեզմանատան մէջ[4],
- Լիբանանի Խորհրդարանին Շէնքը, Պէյրութ (1931),
- Պէյրութ քաղաքին Նըժմէ հրապարակին «Ալ-Ապըտ» Ժամացոյցին Աշտարակը (1934),
- Արդիականի ու արաբական ազգային աւանդականի շաղկապումով նախագծած է Պէյրութի ծովեզերեայ նաւահանգիստի ափին «Ապու Պաքըր» մզկիթը,
- Ազունիէի Առողջարանը, Շուֆ, Լիբանան (1937)
- Նախագծած եւ կառուցած է Անթիլիասի Ս․ Գրիգոր Լուսաւորիչ տաճարը (1940),
- Նախագծած է Անթիլիասի նահատակաց մատուռ յուշարձանը (1939),
- Երուսաղէմի Ս․ Հռիփսիմէ մատուռը (1946),
- Պաղտատի Ս․ Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցին (1957),
- Մելգոնեան Կրթական Հաստատութեան հիմնադիրներու դամբարանը (Ֆրանսահայ Լէոն Մուրատով ճարտարապետին հետ), Կիպրոս, որ փոխարինած է տախտակամածէ աւելի հին դամբարան մը, 1956 թուականին:[2][5][6]
- Արքայական համալիրը (մզկիթ, մատենադարան, դահլիճ եւ այլն) Ամման (Յորդանան),
- Վատիկանի պատուէրով, յոյն կաթոլիկ Ս. Պօղոս մայր տաճարը (1947-1950), Լիբանանի Հարիսա գիւղին մօտ։
- Լիբանանի Նահր Քելպի ժայռերուն վրայ յուշագրութիւններ,
- Մարտիրոս Ալթունեան սիրայօժար ընդունած է Խալիլ Պատաուի շրջանի, Ռըմէյլ թաղի Ս. Յարութիւն եկեղեցւոյ յատակագիծին պատրաստութիւնը, նաեւ ղեկավարած՝ ամբողջ շինութիւնը, առանց վարձատրութեան (1930)[7]:
Ալթունեանի գեղանկարչական գործերէն են՝
- Երուսաղէմի ժառանգաւորաց վարժարանի դահլիճին մեծ (12 մ²) կրօնապատմական հինգ որմնանկարները, Թադէոս եւ Բարդողիմէոս առաքեալներու, Վարդան, Յակոբոս, Հեղինէ սուրբերու սրբապատկերները (1949-1950)
- Նիւ Եորքի համաշխարհային ցուցահանդէսի Լիբանանի վրանին նկարազարդումները եւ ծովանկարները,
- Անթիլիասի մայր տաճարին «Սուրբ Գրիգոր Լուսաւորիչը կը մկրտէ Տրդատ արքան» կտաւը եւ Աւագ խորանին Աստուածամօր սրբանկարը (բնորդը՝ Ալթունեանի կինն է):
Հեղինակ է նաեւ քանդակային գործերու՝ (Լիբանանի ազգային զինանշան)։
Գործերուն բնոյթը
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Իր ճարտարապետական ստեղծագործութեան ժամանակաշրջանին ան ներքին հոգեկան ու մտային գաղափարական եւ կրօնաշունչ նկարագիրով գծագրած է Քրիստոսի Յարութեան խորհուրդը, Ս. Գրիգոր Լուսաւորիչին տեսիլքը եւ Ս. Մեսրոպ Մաշտոցի այբուբենի աստուածային գիւտը:
Երբեմն կեանքի անարդարութիւնները, մարդու նենգամիտ չարութիւնները, անհանդուրժող ու ոխակալ աշխարհի կենսավիճակները արտացոլուած են իր «Ծովու պատկերի» ստեղծագործութիւններուն մէջ:
Բարիի եւ չարի, աղքատի եւ հարուստի յաւերժական պայքարը ան կը բանայ թռիչքաձեւ ու երկնասլաց ճարտարարուեստի կառոյցներով:
Ան իր հայեցի դրոշմով ու նկարագիրով անմահացած է եւ իրեն հետ անմահացուցած՝ ամբողջ հայ ժողովուրդը ո՛չ միայն Լիբանանի, այլեւ՝ ամբողջ աշխարհի մէջ:
Պարգեւներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Ճարտարապետ Մարտիրոս Ալթունեան բազմիցս պարգեւատրուած է զանազան շքանշաններով, որոնց շարքին` Լիբանանի Հանրապետութեան նախագահներէն Էմիլ Էտտէի եւ Պշարա Խուրիի կողմէ` «Գնահատանք»ի շքանշանով[8]:
- 2011-ին, Լիբանանի «Էն. Տի. Եու.» համալսարանին մուտքին տեղադրուած է անոր կիսանդրին:
- Պէյրութի կեդրոնական փողոցներէն մէկը կոչուած է ճարտարապետ Մարտիրոս Ալթունեանին անունով:
Ցուցահանդէսներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ալթունեանի գործերը ցուցադրուած են Երեւանի մէջ (1999)։
Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Հայկական սովետական հանրագիտարան / խմբ. Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ 2,0 2,1 THE LEGACY OF MODERN ARCHITECTURE IN BEIRUT, 1950-1975 Archived 2013-08-07 at the Wayback Machine. by Andre Trad Woldview Cities
- ↑ Մարտիրոս Ալթունեանի վաստակը
- ↑ Մարտիրոս Ալթունեան
- ↑ The Armenians of Cyprus Page 31 by Alexander-Michael Hadjilyra
- ↑ Nejmeh Square with aerial photo of Abed clock tower
- ↑ Խալիլ Պատաուի շրջանի, Ռըմէյլ թաղի Ս. Յարութիւն եկեղեցւոյ յատակագիծին պատրաստութիւնը
- ↑ Շքանշաններ