Թթենի
Թթենի | ||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգութիւն | ||||||||||||
|
||||||||||||
Լատիներէն անուանում | ||||||||||||
Morus
L.1753
| ||||||||||||
|
Թթենի[1] կամ թութի ծառ, շերամածառ, թթազգիներու ընտանիքի տերեւաթափ ծառերու կամ թուփերու ցեղ։ Կ'ընդգրկէ թափուող ծառերու 17 տեսակ, տարածուած է տաք ջերմային գոտիներուն մէջ, ինչպէս նաեւ մերձարեւադարձային գոտիներուն մէջ Ասիա, Ափրիկէ, Հիւսիսային Ամերիկա։
Կենսաբանական նկարագիր
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Բունը մուգ է՝ խոր ճեղքուածքներով, պսակը՝ խոշոր, լայն, բրգաձեւ, բարձր.՝ 12-20 մ։ Տերեւները մուգ կանաչ են, հերթադիր, սրտաձեւ, հաւկթաձեւ, ամբողջական կամ ատամեւաեզր, երբեմն՝ թոյլ բլթակաւոր։ Ծաղկաբոյլը կատուիկանման է, գլանաձեւ, կախ ընկած։ Ծաղիկները միասեռ են, երկտուն կամ միատուն։ Կը ծաշկին է վաղ գարնան։ Պտուղը չոր ընկոյզ է, պտղաբոյլը՝ խոշոր, սպիտակ, վարդագոյն, կարմիր, հիւթալի, քաղցր, կիսաքաղցր եւ այլն։
Նշանակութիւն եւ կիրառում
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Պտուղները կ'օգտագործուին որպէս սնունդ, իսկ տերեւները հումք կը հանդիսանան մետաքսի համար։ Թերեւս հնագոյն ժամանակներվն ան դեղաբոյս կը համարուի։ Չինական, ճաբոնական, հնդկական բժշկութեան մէջ կ'օգտագործուին թթենիի տերեւները, ծառի արմատները, կեղեւն ու պտուղները՝ շաքարային միզահիւծութեան, ջրգողութեան, սիրտ-անոթային համակարգի հիւանդութիւններու ժամանակ։ Պտուղը կը պարունակէ շաքարներ, թթուներ, կենսանիւթ C եւ այլն։ Կ'օգտագործուի է թարմ եւ վերամշակուած, կը ստանան նաեւ օղի, սպիրտ։ Բնափայտն ամուր է, կը կիռարուի շինարարութեան, ատաղձագործութեան, երաժշտական գործիքներու արտադրութեան մէջ։ Բնափայտէն եւ կեղեւէն կը ստացուի բարձրորակ դեղին ներկանիւթ, իսկ տերեւները լավորակ կեր են շերամորդի համար։ Կը բազմանան կտրոններով, պատուաստներով եւ սերմերով։ Մեղրատու է։ Հայաստանի մէջ կը մշակուի Արարատեան դաշտին մէջ, հարաւային, հիւսիս-արեւելեան գոտիներուն մէջ, Արագածոտնի, Կոտայքի, Սիւնիքի մարզերուն մէջ եւ այլն։
Տեսակներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Յայտնի է մոտ 700 տեսակ։[2] ՀՀ-ին մէջ մշակութեան մէջ տարածուած են
- թթենի սպիտակը (Morus alba)
- թթենի սեւ (Mrous nigra)։
- Կաղապար:Bt-latarm
- Կաղապար:Bt-latarm
- Կաղապար:Bt-latarm
- Կաղապար:Bt-latarm
- Կաղապար:Bt-latarm
- Կաղապար:Bt-latarm
- Կաղապար:Bt-latarm
- Կաղապար:Bt-latarm
- Կաղապար:Bt-latarm
- Կաղապար:Bt-latarm
- Կաղապար:Bt-latarm
- Կաղապար:Bt-latarm
- Կաղապար:Bt-latarm
- Կաղապար:Bt-latarm
- Կաղապար:Bt-latarm
- Կաղապար:Bt-latarm
- {{bt-latarm|Morus wittiorum|aut=Hand.-Mazz.|}
Արուեստի մէջ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- «Թթենի», Զորայր Խալափեանի պատմուածքը։
- «Թթենի», 1979 թուականին նկարահանուած հայկական ֆիլմ՝ Զորայր Խալափեան համանուն պատմուածքի պատկերաւորումը։
Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Флора Китая: Morus Archived 2009-07-05 at the Wayback Machine.
- Флора Северной Америки: Morus Archived 2007-02-26 at the Wayback Machine.
- Университет Мельбурна: Сортировка Morus
- pdf. Филогенетика рода Morus. African Journal of Biotechnology 4 (6)։ 563—569
- Шелковица. Полезные свойства
- Flora of China: Morus
- Flora of North America: Morus
- University of Melbourne: Sorting Morus names
- Propagation (growing) by vegetative method
- Propagation (growing) by seed method
- 300 year old Japanese mulberry
- Central Sericultural Germplasm Resources Centre Ministry of Textiles Government of India
- Replant a mulberry tree Archived 2013-01-26 at Archive.is
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ шелкови́ца [не шелко́вица] — словари Грамота.ру
- ↑ Список видов Morus в базе сайта IPNI