Զաւէն Տէր Եղիայեան
Զաւէն Տէր Եղիայեան | |
---|---|
| |
Ծնած է | 8 Սեպտեմբեր 1868 |
Ծննդավայր | Մոսուլ, Նինուէ[1] |
Մահացած է | 4 Յունիս 1947 (78 տարեկանին) |
Մահուան վայր | Պաղտատ, Իրաքի Թագաւորութիւն[1] |
Քաղաքացիութիւն | Օսմանեան Կայսրութիւն |
Կրօնք | Հայ Առաքելական Եկեղեցի |
Մասնագիտութիւն | քահանայ |
Աշխատավայր | Մելգոնեան Կրթական Հաստատութիւն |
Վարած պաշտօններ | Կոստանդնուպոլսի հայոց պատրիարք? եւ տնօրէն |
Զավէն Տէր-Եղիայեան (Մոսուլ, Օսմանեան Իրաք 1868 - Պաղտատ, Իրաք 1947), Կոստանդունպոլսոյ Հայոց Պատրիարք 1913-22-ին[2]։ Աքսորուած է Մոսուլ Հայոց ցեղասպանութեան ժամանակ։
Կենսագրութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Զավէն Տէր-Եղիայեանը ստացած է նախնական կրթութիւնը Պաղտատի մէջ եւ ուսումը շարունակած՝ Արմաշի հոգեւոր ճեմարանին մէջ։ Եպիսկոպոսի աստիճանին բարձրանալէ ետք, դարձած է Տիարպեքիրի առաջնորդ եւ 1913-ին ընտրուած՝ Կոստանդնուպոլսոյ պատրիարք։ 1916-1918-ին աքսորուած է Պաղտատ օսմանեան կառավարութեան կողմէ։ 1922-ին պարտադրուած է հրաժարիլ աթոռէն, իսկ 1926-ին դարձած է տնօրէն լիազոր Մելգոնեան Կրթական Հաստատութեան մէջ (Կիպրոս)։ 1927-ին տեղափոխուած է Պաղտատ։ Հեղինակն է «Պատրիարքական յուշերս» (Գահիրէ, 1947) հատորին։ Այս յուշերը ընթերցողներուն կը հրամցնեն ականատեսի կողմէ մանրամասն տուեալներ Հայոց ցեղասպանութեան շրջանին մասին[3]։
Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #131653997 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ Balakian Grigoris Balakian ;; translated by Peter Balakian with Aris Sevag (2010)։ Armenian Golgotha : a memoir of the Armenian genocide, 1915-1918 (1st Vintage Books հրտրկթն․)։ New York: Vintage Books։ էջ 443։ ISBN 9781400096770
- ↑ Der Yeghiayan Zaven, annotated by Vatche Ghazarian (2002)։ My patriarchal memoirs (transl. from the Armenian by Ared Misirliyan հրտրկթն․)։ Barrington (R.I.): Mayreni publ.։ ISBN 9781931834056
|