Քալիֆորնիա
| ||||
Երկիր | Կաղապար:Դրօշաւորում/Ամերիկայի Միացեալ Նահանգներ ԱՄՆ | |||
Մաան է | Մայր ցամաքային նահանգներ | |||
Հիմն | I Love You, California? | |||
Կարգավիճակ | ԱՄՆ-ի նահանգ | |||
Մտնում է | ԱՄՆ | |||
Վարչկեդրոն | Սաքրամենթօ | |||
Ամենաբարձր կետ | Mount Whitney? | |||
ԲԾՄ | 884 մեթր | |||
օրէնսդրական մարմին | Քալիֆորնիոյ Նահանգի Օրէնսդիր Մարմին | |||
Դատական մարմին | Supreme Court of California? | |||
պաշտօնական լեզուներ | անգլերէն[1] | |||
Բնակչութիւն | 39 144 818 մարդ (2015) | |||
Տարածք | 423 970 քմ² | |||
Հիմնադրուած է | 9 Սեպտեմբեր 1850 թ. | |||
Կը սահմանակցի | Օրեգոն?, Արիզոնա?, Նևադա? եւ Ստորին Կալիֆոռնիա? | |||
Ժամային գօտի | UTC-8?, Խաղաղօվկիանոսյան ժամային գոտի?, Ամերիկա/Լոս Անջելես? եւ UTC-7? | |||
Յապաւում | CA[2] | |||
Փոխարինեց | Կալիֆոռնիայի հանրապետություն? եւ Վերին Կալիֆոռնիա? | |||
ISO 3166-2 կոդ | US-CA | |||
անուանուած է | The Californias? | |||
Մականուն | The Golden State, الولاية الذهبية, Y Dalaith Aur եւ El Estado Dorado | |||
Lua error in Մոդուլ:Wikidata at line 701: Tried to write global coord_mod. | ||||
ca.gov(անգլերէն) |
Քալիֆորնիա, նահանգ Ամերիկայի Միացեալ Նահանգներուն արեւմտեան մասին մէջ։ Տարածքը 423 հազար քմ2։ Վարչական կեդրոնը՝ Սաքրամենթօ։ Կոչուեր է հարեւան թերակղզիի անունով, որ կը պատկանի Մեքսիքային։ Նահանգէն տարբերելու համար թերակղզին յաճախ կ'անուանեն Ստորին Քալիֆորնիա։ Քալիֆորնիան Ալասքայէն եւ Թեքսասէն յետոյ իր տարածքի մեծութեամբ ԱՄՆ-ի յիսուն նահանգներէն երրորդ նահանգն է, իսկ բնակչութեան թուաքանակով՝ առաջինը[3]։
Պատմութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ժամանակին Քալիֆորնիան Ամերիկայի նուաճողներուն համար եղած է բաղձալի երկիր։ Մեքսիքայի խաղաղ-ովկիանոսեան ափերով նաւարկելով դէպի հիւսիս՝ սպանացիները 16-րդ դարուն հասան Քալիֆորնիայի ափերը։ Այդ ժամանակէն Քալիֆորնիան դարձաւ սպանական գաղութ եւ այդպէս մնաց մինչեւ 1821 թուականը։ Սակայն, երբ Մեքսիքան Սպանիայէն անջատուեցաւ, Քալիֆորնիան մտաւ Մեքսիքայի կազմին մէջ։ 1846 թուականին ԱՄՆ Մեքսիքայէն խլեց Քալիֆորնիան, երբ այնտեղի գետերէն մէկուն մէջ ոսկի յայտնաբերուեցաւ։ Այդ ժամանակ մարդկային հեղեղ մը հոսեցաւ դէպի Քալիֆորնիա. մարդիկ կ'երթային բախտ որոնելու։ Ոսկիի տենդով բռնուած էր նաեւ Քալիֆորնիայի խաղաղ կեանքով ապրող բնակչութիւնը։ Կարճ ժամանակամիջոցին առափնեայ մասը փաստօրէն ամայացաւ։ Այնտեղ խարիսխ նետած նաւերը անտէր մնացին, որովհետեւ ոսկիի տենդով բռնուած անձնակազմը կը ձգտէր դէպի երկրի խորքերը, դէպի Սիերա-Նեւատա։ Սիերա-Նեւատայի լանջերուն նորանոր բնակավայրեր, աւելի ճիշդ՝ ճամբարներ կը ստեղծուէին։ Սակայն շուտով ոսկին սպառեցաւ, ատոր հետ ալ կամաց-կամաց թուլցաւ ոսկիի տենդը։ Երկրի խորքերը հասած մարդկանց մէկ մասը ետ դարձաւ, միւս մասը հրապուրուեցաւ Քալիֆորնիայի բնութեամբ։ Կազմակերպուեցան ագարակներ, հողակալութիւններ վարուցան ընելու, աստիճանաբար զարգացաւ գիւղատնտեսութիւնը, կառուցուեցան գործարաններ, ստեղծուեցան աշխոյժ նաւահանգիստներ, յայտնի դարձան նաւթային մեծ պաշարներ եւ այլն։ 1850 թուականին Քալիֆորնիան պաշտօնապես ինքնուրոյն նահանգ յայտարարուեցաւ եւ մտաւ ԱՄՆ կազմի մէջ։
Վարչական բաժանում
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Քալիֆորնիա նահանգը, որ պաշտօնապէս կը կոչուի Քալիֆորնիայի հանրապետութիւն, կը բաժնուի 58 մարզերու կամ այսպէս կոչուած՝ գաւառներու կամ կոմսութիւններու։
ԱՄՆ–ի մէջ յիսուն նահանգներէն քառասունութ նահանգները, ինչպէս Անգլիոյ եւ անգլօ–սաքսոնական միւս երկիրներու մէջ, կը բաժնուին մարզերու կամ կոմսութիւններու, որոնք աւանդաբար կը կոչուին կոմսութիւններ՝ քաունթի, յոգնակին՝ քաունթիզ, իսկ շրջանները կը կոչուին տիսթրիքթ, յոգնակին՝ տիսթրիքթս՝ district, districts։ Ի դէպ, Քալիֆորնիայի յիսունութ կոմսութիւններէն կամ մարզերէն բնակչութեամբ ամէնամեծը Լոս Անճելըսի կոմսութիւնն է, որ իր տասնհինգ միլիոն բնակչութեամբ առաջին տեղը կը գրաւէ նաեւ ամբողջ ԱՄՆ–ի յիսուն նահանգներու բոլոր կոմսութիւններուն եւ ատոնց համարժէք վարչական միաւորներու շարքին մէջ։[4][5]
Բնակչութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Քալիֆորնիա նահանգի մօտ քառասուն միլիոնանոց բնակչութիւնը խայտաբղէտ է։ Դեռ 16-րդ դարէն գաղթած սպանական վերաբնակիչներու թուաքանակին աւելցան նորանոր ժողովուրդներ թէ՛ եւրոպական եւ թէ ասիական երկիրներէն։ Քալիֆորնիայի բնիկներու մէկ մասը անհետացեր է, իսկ միւս մասը քշուած է լեռներու խորքերը։
Հայերը Քալիֆորնիոյ մէջ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ժամանակին այնտեղ գաղթած են նաեւ հայերը։ Քալիֆորնիայի հայ գաղութը ունի գրեթէ մէկ ու կէս դարու, իսկ աւելի ճշգրիտ՝ հարիւր քառասուն տարուայ պատմութիւն։ Առաջին անգամ հայերը այստեղ բնակութիւն հաստատած են 1881 թուականին։ Պարբերաբար, յատկապէս առաջին համաշխարհային պատերազմէն յետոյ, անոնք համալրուած են նորանոր գաղթականներով, որոնք բնակութիւն հաստատած են Լոս Անճելըսի մէջ, Ֆրեզնօ քաղաքին մէջ ու անոր շրջակայքը։ 1926 թուականին Քալիֆորնիոյ մէջ կար մօտ 20000 հայ, իսկ մեր օրերուն Քալիֆորնիոյ մէջ կը բնակին ամերիկահայութեան մօտ եօթանասունհինգ տոկոսը՝ 2.000.000 ամերիկահայ։
Քալիֆորնիայի նահանգի նշանաւոր քաղաքներէն են Սան Ֆրանսիսքօն եւ Լոս Անճելըսը։
Քաղաքներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]-
Լոս Անճելըս
-
Սան-Ֆրանսիսքօ
-
Սան Տիեկօ
-
Ֆրեզնո
Փոխադրամիջոց
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]-
Սան-Ֆրանսիսքօ միջազգային օդանաւակայան
-
Glendale Freeway
-
Քալիֆորնիա նահանգի առաջին երթուղին
-
Նաւահանգիստ Օքլենտ
Տե՛ս նաեւ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]Ծանօթագրութիւններ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- ↑ https://web.archive.org/web/20220331235205/https://leginfo.legislature.ca.gov/faces/codes_displaySection.xhtml?lawCode=CONS§ionNum=SEC.%206.&article=III
- ↑ https://about.usps.com/who-we-are/postal-history/state-abbreviations.htm
- ↑ (հայերեն) Կալիֆոռնիա, 2024-08-23, https://hy.wikipedia.org/wiki/%D4%BF%D5%A1%D5%AC%D5%AB%D6%86%D5%B8%D5%BC%D5%B6%D5%AB%D5%A1, վերցված է 2024-10-27
- ↑ "2010 FIPS Codes for Counties and County Equivalent Entities". Census.gov. Retrieved July 6, 2018. ^ a b c d e f g h i https://www2.census.gov/geo/pdfs/reference/GARM/Ch4GARM.pdf States, Counties, and Statistically Equivalent Entities (Chapter 4). Census.gov. Retrieved July 6, 2018. ^ "American Fact Finder - Results". United States Census Bureau. Retrieved April 7, 2015. ^ a b "Counties of American Samoa". Statoids.com. Retrieved July 6, 2018. ^ Harch, Charles E. (1957). The First Seventeen Years, Virginia, 1607–1624. Jamestown 350th Anniversary Historical. pp. 20, 75–76. ^ "Historic Court East Greenville". Northampton County, Virginia.
- ↑ 2018 թուականի դրութեամբ, ԱՄՆ–ի բոլոր նահանգներու մէջ առկայ էին 3․142 կոմսութիւններ, այսինքն՝ մարզեր, counties եւ կոմսութեանը համարժէք վարչական միաւորներ, այսինքն՝ county-equivalents․ 50 նահանգներու մէջ, եւ Քոլումպիա դաշնային մայրաքաղաքային շրջանին մէջ՝ District of Columbia, ուր կը գտնուի ԱՄՆ–ի մայրաքաղաք Ուաշինկթընը։ Բացի այդ, եթէ հաշուի առնուին նաեւ 100 կոմսութիւնները եւ ատոնց համարժէքները՝ county equivalents այսպես կոչուած ԱՄՆ ովկիանոսային հողային տիրոյթներու մէջ՝ U.S. territories, ապա ԱՄՆ-ի բուն մայր ցամաքային եւ կղզային բոլոր տարածքներուն մէջ առկայ է 3․242 կոմսութիւն՝ counties եւ կոմսութեան համարժէք վարչական միաւոր՝ county-equivalents։
Գրականութիւն
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- Արեւմտեան կիսագունդի երկիրները, Կամսար Աւետիսեան
Արտաքին յղումներ
[Խմբագրել | Խմբագրել աղբիւրը]- CA.gov – Պաշտօնական կայք