Jump to content

նեղություն

Վիքիբառարան-ից
06:19, 9 Մարտի 2024 տարբերակ, Arax (Քննարկում | խմբագրումներ)
(տարբ.) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ.) | Հաջորդ տարբերակ→ (տարբ.)

Հայերեն

Դասական ուղղագրութեամբ՝ նեղութիւն

վանկեր՝ նե•ղութ•յուն 

Ստուգաբանություն

[խմբագրել]

նեղ + -ություն

Գոյական

  1. նեղ լինելը, նեղվածք լինելը ◆ Շնորհիվ սահմանի նեղության, ժողովուրդը կնեղվի։ (Ակսել Բակունց)
  2. նեղված դրություն՝ վիճակ՝ կացություն ◆ Կարծես, ամեն օր այդ մարդկանց համար տոն էր, կարծես, նրանք երբեք վիշտ ու նեղություն չէին տեսել։ (Րաֆֆի)
  3. (փխբ․) անհանգստություն, գլխացավանք, չարչարանք ◆ Ճանապարհի տաղտուկն ու նեղություններն ավելի զգալի էին դառել։ Դերենիկ Դեմիրճյան
  4. (փխբ․) մտատանջություն, հոգս
  5. (փխբ․) սեղմություն, փոքրություն (հագուստեղենի)

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. անձկություն, նեղվածք
  2. սեղմություն, փոքրություն
  3. կարիք, զրկանք, կարոտություն, չքավորություն
  4. տե՛ս չարչարանք
  5. տե՛ս սրտնեղություն
  6. տե՛ս հոգս

Արտահայտություններ

[խմբագրել]
  1. նեղություն կրել՝ քաշել
    1. նեղ դրության մեջ լինել, ծանր պայմաններում ապրել, կարիքի մեջ լինել ◆ Որքան տանջված կլինես, որքան նեղություն կրած կլինես։ (Րաֆֆի) ◆ Մինչև նեղություն չքաշես, բան չես սովորի։ (Րաֆֆի)
    2. մեկի խնդրանքը՝ պահանջը կատարելու համար անհանգստանալ
  2. նեղություն տալ՝ պատճառել - անհանգստացնել, անհանգստություն պատճառել ◆ Բնավ չի համարձակվի նեղություն պատճառել քեզ։ (Րաֆֆի)

Աղբյուրներ

[խմբագրել]