Չիպոլինոյի արկածները
Արտաքին տեսք
Չիպոլինոյի արկածները (իտալ.՝ Il romanzo di Cipollino, 1951, 1957 թվականին հրատարակվել է «Le avventure di Cipollino» վերնագրով), իտալացի գրող Ջաննի Ռոդարիի հեքիաթը։
Քաղվածքներ
[խմբագրել]- Ես Ձեր մասին արդեն լսել եմ ասպետ Պոմիդորոյից։
- - Նա իմ մասին ոչ մի լավ բան ասած չի լինի;
- - Այդպես էլ կա։ Դրա համար էլ մտածեցի, որ հիանալի տղա եք։ Տեսնում եմ՝ չեմ սխալվել։
- - Իմ խե՜ղճ հայրիկ, Ձեզ գողերի ու ավազակների հետ նույն զնդա՞նն են գցել։
- - Ի՞նչ ես ասում, որդի՛ս, բանտը լեփ-լեցուն է ազնիվ մարդկանցով։
- - Իսկ նրանք ի՞նչ վատ բան են արել։
- - Ոչ մի վատ բան, որդի՛ս։ Դրա համար էլ ձերբակալել են։ Կարգին մարդիկ իշխան Լիմոնեի սրտով չեն։
- - Ուրեմն բանտ ընկնելը մեծ պատի՞վ է։
- - Երբեմն այդպես է։ Բանտերը կառուցվել է նրանց համար, ովքեր գողություն են անում, մարդ սպանում, բայց ինչ իշխան Լիմոնեն է կառավարում երկիրը, գողերն ու մարդասպանները նրա պալատում են, իսկ ազնիվ մարդիկ՝ բանտերում։
- Խոնարհաբար խնդրում ենք սինյոր գողերին, որ այս զանգակը զնգացնեն։ Նրանց իսկույն կթողնեն ներս, և սինյոր գողերը սեփական աչքերով կտեսնեն, որ տանը գողանալու ոչինչ չկա։
- Ինչպե՞ս չհառաչեմ։ Ամբողջ կյանքում աշխատել եմ և միայն հառաչանքներ վաստակել։ Օրական՝ տասնյակ հառաչանք։ Հիմա մի քանի հազար հառաչանք ունեմ կուտակած։ Հարկ է, որ դրանք օգտագործեմ։
- «Աղքատի բժիշկ» էին ասում, որովհետև հիվանդներին քիչ դեղեր էր նշանակում, և ինքն էլ վճարում էր դրանց համար։
- Մենակությունը, մենակությունը վտանգավոր հիվանդություն է։
- Ուզում է իմանալ, թե ինչպես է իմ ժողովուրդն ապրում,- պատասխանեց իշխանն առանց կարմրելու. չէ՞ որ Լիմոնները երբեք չեն կարմրում։
- - Եվ ի՞նչ տպավորություն ստացաք, Ձե՛րդ գերազանցություն,- հարցրեց կոմսուհի Ավագը։
- - Ժողովուրդը միանգամայն երջանիկ է ու գոհ,- հայտարարեց իշխանը,- իմ ժողովրդից երջանիկ ժողովուրդ չկա։
Աղբյուրներ
[խմբագրել]- Ջաննի Ռոդարի, Չիպոլինոյի արկածները, Երևան, 2013։