Jump to content

Wonder Girls (խումբ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Wonder Girls
Ձախից աջ. Սոն Մի, Յե Ըն, Հյե Ռիմ և Յու Բին
Բնօրինակ անունկորեերեն՝ 원더걸스
ԵրկիրՀարավային Կորեա Հարավային Կորեա, Սեուլ
ԺանրերK-pop
Փոփ
R&B
Գործունեություն2007 (2007)–այժմ (այժմ)
ԼեյբլJYP Entertainment(Կորեա)
Jonas Records (ԱՄՆ)
Կայքwondergirlsworld.com/,
Անդամներ
Սոն Մի
Յե Ըն (Yenny)
Յու Բին
Հյե Ռիմ (Lim)
Նախկին անդամներ
Հյոնա
Սոն Յե (MiMi)
Սո Հի
 Wonder Girls Վիքիպահեստում

Wonder Girls (կորեերեն՝ 원더걸스), հարավկորեական հայտնի փոփ խումբ[1][2]։ Խմբում ներկա պահի դրությամբ չորս հոգի են՝ Սոն Մին, Յե Ընը, Յու Բինը և Հյե Ռիմը։

Խումբը գոյություն ունի 2007 թվականից։ Խմբի պրոդյուսեր Պակ Ջին Յոնգը խումբը կազմել է շատ երկար ժամանակ, տարբեր երաժշտական մրցույթներ ու լսումներ կազմակերպելով։ Նրանց հովանավորում է JYP Entertaiment-ը[2]։

«Wonder Girls» անունը թարգմանվում է որպես «աղջիկներ, ովքեր կգերեն երկիրը»[3]։ Առաջնելույթ ունենալով 2007 թվականի սկզբին, խումբն ավելի հայտնի դարձավ աշնանը, երբ թողարկեց իր հայտնի «Tell Me» երգը[4]։ Հաջորդ տարիներին աղջիկները թողարկում են ևս մի քանի սինգլեր, որոնք առաջին հորիզոնական են գրավում կորեական հիթ-շքերթներում։ Դրանցից են «So Hot», «Nobody», «2 Different Tears» և «Be My Baby» սինգլերը։ 2008 թվականին աղջիկները ստանում են երկու «Daesang» («Տարվա արտիստ») մրցանակներ։

Բացի այդ, 2008 թվականին խումբը ելույթ է ունեցել Jonas Brothers խմբի հետ նրանց համաշխարհային շրջագայությունների ժամանակ ու կատարել է «Nobody» երգի անգլերեն տարբերակը։

Ամերիկայում խմբի պրոդյուսերն է Jonas Records լեյբլը։

2007—2008 թվականներ։ Առաջնելույթ, «The Wonder Begins» և «The Wonder Years»

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խմբի առաջնելույթը կայացել է 2007 թվականի սկզբին նույնանուն շոուի ժամանակ, որը հատուկ նկարահանվում էր MTV հեռուստաալիքով հեռարձակվելու համար։ Առաջին չորս մասերը ներկայացնում էին խմբի չորս անդամների (Սոն Յե, Սո Հի, Հյոնա և Սոն Մի) կենսագրություններն ու նրանց առանձնահատկությունները, իսկ երբ խմբին միացավ նաև Յե Ընը, նրանք առաջին անգամ ելույթ ունեցան Pussycat Dolls խմբի «Don’t cha» երգի պարային տարբերակով։ Նաև նրանք կատարել են իրոնց «Irony» և «It’s Not Love» երգերը։ Սոն Յեն, որպես մենակատար, կատարել է Destiny’s Child-ի «Stand Up for Love» երգը, Հյոնան պարել է, իսկ Յե Ընը, Սոն Մին և Սո Հին կատարել են Janet Jackson-ի «Together Again» երգի քավըր տարբերակը։

Պաշտոնապես խումբն իր մասին հայտնել է «MBC Show! Music Core» հաղորդման ժամանակ, կատարելով իրենց առաջնելույթային «The Wonder Begins» մինի-ալբոմի «Irony» երգը։ Միայն 2007 թվականին վաճառվել է ալբոմի 11 454 օրինակ։ Հաջողակ առաջնելույթից հետո կազմվում է խմբի պաշտոնական ֆան ակումբը, որը ստանում է «Wonderful» անվանումը։ Ինչպես նաև խումբը ունենում է մի քանի համերգներ Չինաստանում, դրան զուգահեռ ստանալով չինարենի դասընթացներ[5]։

Նույն թվականին խմբի որոշ անդամների մոտ ի հայտ են եկել առողջական խնդիրներ։ Հունիսի 25-ին Սո Հին «Հրեշուհիները»(«I like it hot») ֆիլմի նկարահանման ժամանակ վնասել է ծունկը և մեկ ամսով սահմանափակել է շարժումները[6]։ Մնացած աղջիկները շարունակել են ելույթ ունենալ չորս հոգով, մինչև հուլիս։ Հուլիս ամսին Հյոնայի ծնողները հայտնել են, որ իրենց դուստրը պետք է լքի խումբը առողջական խնդիրների՝ քրոնիկական Սուր գաստրոէնտերիտի պատճառով[4]։ Նույն թվականի աշնանը Հյոնայի փոխարեն խմբին է միանում Յու Բինը։ Նրա անձնական պաշտոնական առաջնելույթը կայացել է երեք օր անց Music Bank շոուի ժամանակ «Tell me» երգով[7]։

Խմբի առաջին կազմը. (ձախից աջ) Սո Հի, Հյոնա, Սոն Յե, Յե Ըն, Սոն Մի

Հաջորդ շաբաթվա ընթացքում խումբը թողարկել է իր առաջին լիարժեք ալբոմը, որն ուներ «The Wonder Years» անվանումը։ Ալբոմը գլխավոր երգը դարձել էր արդեն հայտնի «Tell me» սինգլը։ Սակայն, քանի որ Յու Բինի մեկ րոպեանոց ռեփը ավելացվել էր ավելի ուշ, ալբոմը չէր պարունակում նոր տարբերակը։ Ավելի ուշ երգը փոփոխության է ենթարկվում, և գործակալությունը պաշտոնապես հայտարարել է, որ 3 րոպե 35 վայրկյանանոց երգը համարվում է ճիշտ տարբերակը։ Սինգլը շատ արագ դարձել է հիթային և գրավել է Կորեայի հիթ-շքերթների ու ռադիոների առաջին հորիզոնականները։ Հասարակ և հեշտ ընկալվող ու հիշվող պարի շնորհիվ երգը սկսել են ծաղրանմանակել։ Տեսանյութերը հայտնվել են համացանցի հայտնի կայքերում[8], իսկ ամենամեծ տարածումը ստացել է ոստիկանների խմբի կողմից կատարվող պարի տեսանյութը, որոնց ավելի ուշ ելույթի համար հրավիրել են Star King շոու։

2007 թվականի վերջում խումբը սկսել էր կատարել ալբոմի երկրորդ թրեքը՝ «This fool» անունով։ Խմբի երգերը հաճախ հնչել են ռադիոյով, խումբը հաճախ հայտնվել է տարբեր հաղորդումների և հեռուստավիկտորինաների ժամանակ, հրավիրվել է բարձր նորաձևության ցուցադրումների։ Նրանց առավել մեծ հանրաճանաչություն է բերել, հատկապես, այլ խմբերի հետ ելույթները, ինչպիսիք են BIGBANGը և Girls' Generation (խումբ)ը։ MTV հեռուստաալիքը հեռարձակել է «The Wonder Life» ռեալիթի շոուի չորս եթերաշրջան, որտեղ ցուցադրվում էր աղջիկների առօրյա կյանքը։

Խումբը Կորեա է վերադարձել 2008 թվականի գարնանը։ Մայիսին, հինգ օրերի ընթացքում, թողարկվել են աղջիկների թիզեր նկարները։ Ավելի ուշ տեղադրվել է խմբի նոր երգի թիզերը։ Նույն ժամանակահատվածում լուրեր են տարածվել, որ Հյոնան պետք է վերադառնա խումբ, սակայն այդ լուրերը հերքվել են կազմակերպության ներկայացուցիչների կողմից[9]։ 2008 թվականի մայիսի 22-ին խումբը թողարկել է իր նոր սինգլը, որը կրում էր «So hot» անունը։ Երգը միանգամից զբաղեցրել է հիթ-շքերթների բարձր հորիզոնականներ, իսկ պաշտոնական կայքից տեսահոլովակի ներբեռնումների քանակը գերազանցել է հնարավորը[10][11]։ Մի քանի օր անց թողարկվել է սինգլ, որը պարունակել է «So Hot», «Tell Me»-ի ռեփ տարբերակը, «This Time» և «You’re Out» երգերը։

Չնայած փոքր ժամակահատվածին, աշնանը խումբը թողարկել է նոր սինգլ և «Nobody» երգի լիարժեք տեսահոլովակը, և հաջորդ հանգստյան օրերին ելույթ է ունեցել Music Core-ի, Music Bank-ի և Inkigayo-ի բեմերի վրա։ Երգը գրավում է Music Bank-ի առաջին հորիզոնականն ու այնտեղ մնում չորս շաբաթ անընդմեջ[12]։ Սինգլը նաև ստացել է «Ամսվա լավագույն երգ» մրցանակաը սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսների համար։ Ինչպես «Tell me»-ն «Nobody»-ն ևս դարձել է երկրպագուների կողմից նմանակվող[13]։

«MNet KM Music Festival Awards» մրցանակաբաշխության ժամանակ խումբը ստացել է երեք մրցանակ՝ «Լավագույն կանացի խումբ», «Լավագույն տեսահոլովակ» («Nobody»), ինչպես նաև «Լավագույն կանացի խումբ» 2008 թվականին։ 2008 թվականին կայացած «Golden Disk Awards» մրցանակաբաշխության ժամանակ խումբը պարգևատրվում է սկավառակների մեծ վաճառքի համար, իսկ «18th Seoul Music Awards» մրցանակաբաշխության ժամանակ ճանաչվել է «Տարվա արտիստ»։

Խումբը 2008 թվականին «Bucheon World Intangible Cultural Heritage Expo» երեկույթի բացման ժամանակ

2008 թվականի փետրվարին խումբը, որպես հատուկ հյուր, միացել է պրոդյուսեր Պակ Ջին Յոնգի մեկ ամիս տևած շրջագայությանը, որն անց է կացվել Կորեայի ու Ամերիկայի քաղաքներում (ներառյալ Նյու Յորքն ու Լոս Անջելեսը)։ Ինչպես նաև, խումբը օգտվելով առիթից Նյու Յորքում նկարահանում է «Wishing On a Star» երգի տեսահոլովակը։ Նույն թվականի սեպտեմբերին խումբը Virgin Media-ի կարծիքով հայտնվել է ամենաէֆեկտիվ խմբերի ցուցակում, որտեղ ներգրավված էին նաև Pussycat Dolls, Girls Aloud և Danity Kane խմբերը[14]։

2008 թվականի հոկտեմբերին խումբը պայմանագիր է կնքել «Creative Artists Agency» (CAA) գործակալության հետ[15]։ 2008 թվականին խումբը վաստակել է շուրջ 12 միլիարդ վոն (մոտավորապես 9 միլիոն դոլլար)[16]։

2009 թվական։ Առաջնելույթ Ամերիկայում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խմբի շրջագայությունները սկսվել են 2009 թվականի փետրվարի 28-ից Բանգկոկում։ WG-ն համերգներ է անց կացրել ԱՄՆ-ում, հյուրընկալվելով Լոս Անջելեսում մարտի 5-ին, Լա Միրադայում մարտի 6-ին և Նյու Յորքում մարտի 8-ին։ Ինչպես նաև նրանք ելույթ են ունեցել MTV Iggy-ի բեմում մարտի 10-ին։

Խումբը վերադարձել է Հարավային Կորեա՝ մարտի վերջին համերգներ անց կացնելով Սեուլում և Բուսանում։ Շրջագայությունից հետո Wonder Girls-ը թողարկել է «Now» երգի տեսահոլովակը, որն իրենց երրորդ ալբոմից էր։ LG ընկերության գովազդի համար նկարահանված տարբերակը, որը ցույց էր տալիս միայն պարը, թողարկվել է 2009 թվականի ապրիլի 9-ին։ Բացի այդ, խումբը նաև իր էջն է բացում MySpace-ում։ Այդ էջում հայտնել են, որ խումբ իր առաջնելույթային անգլերեն երգը կթողարկի 2009 թվականի ամռանը և այն կլինի «Nobody» երգի անգլալեզու տարբերակը։

2009 թվականի հունիսի JYP Ent.-ը հայտնել է, որ Wonder Girls-ը պետք է ելույթ ունենա Jonas Brothers-ի հետ իրենց շրջագայությունների ժամանակ։ Ընկերությունը նաև հայտարարել է, որ առաջին ամերիկյան սինգլը կլինի «Nobody»-ին, իսկ դրանից հետո կթողարկվի «Tell Me»-ն։ Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Սո Հին ու Սոն Մին պետք է թողնեն ուսումը, որպեսզի լավ կենտրոնանան ամերիկյան առաջնելույթի համար։

Աղջիկները «Nobody» երգի անգլալեզու տարբերակը թողարկում են 2009 թվականի հունիսի 26-ին՝ Jonas Brothers-ի հետ միասին շրջագայությունից մեկ օր առաջ։ Սկզբնապես աղջիկները պայմանագիր էին կնքել 13 համերգների համար, սակայն նրանց հնարավորություն է տրվել 45 համերգների համար։ «Nobody»-ն առաջնելույթ է կատարել «Billboard Hot 100»-ում 2009 թվականի հոկտեմբերին։ Այդ ձևով, Wonder Girls-ը դարձել է առաջին հարավկորեական խումբը, որը ներառվել է այդ հիթ-շքերթում։

2010 թվական։ Խմբի կազմի փոփոխություն և Համաշխարհային շրջագայություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի հունվարի 22-ին հայտարարվել է, որ Սոն Մին կլքի խումբը ուսման պատճառով, իսկ նրա տեղը կզբաղեցնի Հյե Ռիմը (Լիմ), ով JYP Ent.-ում փորձաշրջան անցնող էր։ Սոն Մին շարունակել է ելույթ ունենալ խմբի հետ մինչև փետրվարի վերջը, որպեսզի ավարտի բոլոր ծրագրավորված միջոցառումները։

Wonder Girls-ը Ամերիկայի առաջնելույթային ալբոմի համար պատրաստել էին 6 հին երգեր, որոնք թարգմանված էին անգլերեն, և մի քանի նոր երգեր։ Նոր ալբոմը ծրագրավորված էր 2010 թվականի փետրվարին։ Ինչպես նաև խումբը 2010 թվականի հունվարին ծրագրավորել էր սեփական շրջագայությունները, սակայն Սոն Միի խումբը լքելուց հետո ժամանակավորապես հետաձգում են և՛ ալբոմի թողարկումը, և՛ շրջագայություները։

Ինչպես Ասիայում, այնպես էլ ամբողջ աշխարհում հանրաճանաչության շնորհիվ, Sony Ericsson-ը աղջիկներին ընտրել է որպես իր ներկայացուցիչներ Ասիական-Խաղաղօվկիանոսյան շրջանում, այսինքն Հարավային Կորեայում, Չինաստանում, Սինգապուրում, Ճապոնիայում, Ինդոնեզիայում, Թայվանում, ինչպես նաև Ավստրալիայում և Նոր Զելանդիայում։ Այդ հայտարարությունից հետո խումբը հյուրընկալվել է Սինգապուրում, որտեղ անց են կացրել մամլո ասուլիս և կատարել են «So Hot», «Tell Me», «Nobody» երգերը։

2010 թվականի ապրիլի 5-ին խումբը հայտարարել է Ամերիկայու և Կանադայում շրջագայությունների մասին, որոնք ներառում են 20 համերգներ։ Շրջագայություններին պետք է միանար նաև 2PM խումբը, որը ելույթ պետք է ունենար 9 համերգներով Վաշինգտոնում, Ատլանտայում, Նյու Յորքում, Չիկագոյում, Հյուսթոնում, Դալասում, Լոս Անջելեսին, Անահայմում և Սան Ֆրանցիսկոյում։ Համերգների ժամանակ պետք է կատարվեին ոչ միայն ամերիկյան երգերը, այլ նաև հայտնի կորեական երգեր, հայտնի երգերի քավըր տարբերակներ և թրեքներ աղջիկների նոր ալբոմից։ Շրջագայությունը սկսվել է 2010 թվականի հունիսի 4-ին Վաշինգտոնում։

Մայիսին այդ ցուցակում ներառվել են նաև ԱՄՆ-ի ու Կանադայի 8 քաղաքներ։

Շրջագայության մասին լուրերի հայտարարումից հետո խումբը նաև ազդարարում է «2 Different Tears» անունով երգի մասին։ Գլխավոր երգը ձայնագրվում է երեք լեզուներով՝ անգլերեն, կորեերեն և չինարեն։ Երգը Youtube-ում թողարկվել է 2010 թվականի մայիսի 15-ին։ Տեսահոլովակում նկարահանվել են Պակ Ջին Յոնգը և կատակերգու Bobby Lee-ն։ Ինչպես նաև նկարահանվել են այդ տեսահոլովակի երեք տարբերակներ տարբեր լեզուներով։ Սինգլը թողարկվել է նույն օրը, ինչպես տեսահոլովակը։ Երկու շաբաթվա ընթացքում՝ մայիսի 15-ից 31-ը, խումբը ելույթ է ունենում կորեական բազմաթիվ հեռուստահաղորդումների բեմերում։ Նրանց առաջին ելույթը կայացել է 2010 թվականի մայիսի 22-ին «M.Net M!Countdown»-ի բեմում։ Մայիսի 27-ին աղջիկները ստացել են իրենց առաջին մրցանակը։ Երկու շաբաթների ընթացքում խումբը հայտնվել է այնպիսի ժամանցային շոուներում, ինչպիսիք են «Win Win», «Happy Together», «Family Outing 2» և «Come to Play» շոուները։ Վերջին ելույթը կայացել է Music Core-ի բեմում՝ 2010 թվականի մայիսի 29-ին։

Հուլիսի 29-ին MTV-ն ներկայացրել է «MTV Wonder Girls» հաղորդման չորրորդ եթերաշրջանը։ Հաղորդման մեջ պետք է ցուցադրվեր աղջիկների առօրյա կյանքը Ամերիկայում, նրանց տունը Նյու Յորքում, նաև Մալայզիայում անց կացվելիք «MTV World Stage»-ին նախապատրատումների մասին։ «MTV World Stage»-ը անց է կացվում «Sunway Lagoon Surf Beach»-ում հուլիսի 31-ին։ Շոուն եթե է հեռարձակվում օգոստոսի 21-ից MTV Asia հեռուստաալիքով։ Հուլիսի 30-ից M.net հեռուստաալիքը սկսում է ցուցադրել նոր շոու՝ Made in Wonder Girls անունով։

2011 թվական։ Վերադարձ Կորեա «Wonder World»-ով

[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի հունվարին հայտնել է նոր լուր խմբի ալբոմի մասին։ Խմբի պրոդյուսեր Պակ Ջին Յոնգը գրում է Թվիթերում, որ ինքը «Dream High»-ի նկարահանումների ժամանակ գրել է նոր երգ։ Ավելի ուշ նա ավելացրել է, որ ալբոմի պրոդյուսերը միայն ինքը չի։ Միաժամանակ, Rainstone-ը, (Ռի Ու Սոկը), JYP Ent.-ի պրոդյուսերներից մեկը, հայտնել է, որ նոր ալբոմում տեղ կգտնեն 6 կամ 7 երգեր։ Հայտնի է դարձել, որ Rodney «Darkchild» Jerkins-ը, ով երգերի հեղինակ ու կատարող է, ու Գրեմմի մրցանակի նոմինանտ Claude Kelly-ն ևս մասնակցել են ալբոմի ստեղծման գործում։

Փետրվարին «Starsing Records»-ը հայտնել է, որ ամենավաճառվող ալբոմների ցանկում, Լեդի Գագայի ու Թեյլոր Սվիֆթի ալբոմների հետ նույն ցուցակում առաջատար տեղ է զբաղեցնում Wonder Girls-ի «Special Edition» ալբոմը։

2011 թվականին Շանհայում անց կացվող «Chloe Fashion Show»-ի ժամանակ աղջիկները մի քանի հարցազրույներ են տվել։ Սոն Յեն, որպես ավագ ասել է, որ դեռևս անհայտ է, արդյոք կլինեն չինարեն երգեր նոր աբոմի մեջ և, որ հնարավոր է ապագայում թողարկվի չինարեն ալբոմ։ Յե Ընը հայտնել է, որ շատ հետաքրքրված է նոր ալբոմի երգերի ստեղծումով։

Ապրիլի 6-ին «Kim Hee Chul’s Young Street» հաղորդման եթերի ժամանակ Սոն Յեն ասել է, որ մոտ ժամանակներում հնարավոր է նրանց վերադարձը Կորեա։ Ունկնդրողներից մեկի հարցին պատասխանելով, նա ասել է. «Չնայած, մենք հիմա ելույթ չենք ունենում Կորեայում, ես շատ հպարտ եմ, որ քեյ-փոփը հայտնի է դարձել ամբողջ աշխարհում։ Այդ պատճառով ես շատ եմ ցանկանում ելույթ ունենալ Կորեայում։ Ես գիտեմ, մեր երկրպագուները շատ են սպասում մեզ։ Ես կարծում եմ, որ տարեվերջին մենք լավ նորություններ կունենանք։» Դրանից հետո նա ավելացրել է. «Այն երկրպագուների համար, ովքեր մեզ շատ են սպասում, հավատացած եղեք, մենք տարեվերջին կհանդիպենք ձեզ հետ։ Խնդրում եմ, աջակցեք մեզ։»

Հունիսի 30-ին հայտարարել են, որ աղջիկները հրավիրվել են Աթենքում անց կացվող «2011 Special Olympics»-ի փակման արարողությանը։ Նրանք կատարել են կորեական ազգային «Արիրան» երգը, ինչպես նաև «Nobody» երգը անգլերենով և «Tell Me»-ն՝ կորեերենով։ Ելույթը կայացել է հուլիսի 4-ին։ Սո Հիին հրավիրում են Nylon Korea ամսագրի օգոստոսյան համարի համար ֆոտոսեսիայի ու հարցազրույցի։ Խումբը JYP Nation-ի հետ «JYP Nation in Japan 2011»-ի շրջանակներում համերգներ է անց կացնում «Saitama Super Arena»-ում օգոստոսի 17-ին և 18-ին։

Օգոստոսի 5-ին խումբը մասնակցել է «Mashup Monday» հաղորդմանը, որտեղ աղջիկները կատարում են B.O.B.-ի և Բրունո Մարսի «Nothin' On You» երգի քավըրը։ Սոն Յեն ասել է. «Մենք պարզապես ցանկանում էինք ցույց տալ մեր սերը դեպի երկրպագուները… Սա իդեալական երգէ դրա համար»։ Յե Ընը շարունակել է. «Սա առաջին անգամ է, երբ մենք կենդանի ելույթ ենք ունեցել երաժշտական գործիքներով։ Ես սկսեցի մասնագիտանալ դաշնամուր նվագել, հետո մեզ միացան երկու կիթառահարներ։ Հետո մենք ավելացրինք հարվածային գործիքներ։ Մենք միշտ շարժման մեջ ենք գտնվում, չենք մնում նույն երկրում երկար ժամանակ։ Մեզ մնում էր պարապել ճանապարհին։»

Հոկտեմբերի 23-ին JYP Ent.-ը ներկայացրել է նոր պաստառ «R U Ready?» գրությամբ։ Այդ ժամանակ էլ հայտնի է դարձել, որ խմբի նոր ալբոմը հասանելի կլինի նոյեմբերի 7-ից։ Ալբոմին և ներկայացումներին պատրաստվելու հարցում աղջիկներին օգնել են Բեյոնսեի պարային բեմադրող Jonte-ն և Քեթի Փերրիի հետ աշխատած ոճաբան Johnny Wujek-ը։

Առաջին թիզեր տեսահոլովակը, նկարներից հետո, որոնք ներկայացվել էին տարբեր կայքերում, Յություբյան էջում տեղադրվում է նոյեմբերի 1-ին։ Երկրորդ թիզերը ներկայացրել են նոյեմբերի 3-ին, իսկ թրեքների ցանկը թողարկվել է նոյեմբերի 4-ին։ Ալբոմում տեղ են գտել 12 երգեր, որոնցից մեկը՝ «G.N.O»-ն, գրվել էր Յե Ընի կողմից։

Նոյեմբերի 7-ին թողարկվել է ալբոմն ու «Be My Baby» երգի տեսահոլովակը։ Նոյեմբերի 11-ից սկսվել են Music Bank-ում ելույթները։ Այդ ժամանակ նաև հայնտնի է դարձել, որ խումբը School Gyrls խմբի հետ միասին նոր հեռուստաշոու պետք է թողարկի։

2012 թվական։ Առաջընթաց արտասահմանում. Չինաստան, Ճապոնիա, Ամերիկա և վերադարձ Կորեա

[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի հունվարին աղջիկները Miss A խմբի հետ ելույթ են ունեցել Թայվանում «2012 Superstar Red & White Red White Music Festival» (2012超級巨星紅白藝能大賞) միջոցառման ժամանակ[17]։

Հետագայում նրանք թողարկել են «The Wonder Girls» հեռուստատեսային ֆիլմը Ամերիկայում։ Ինչպես նաև այդ ֆիլմի համար թողարկվել է «The DJ is Mine» սաունդթրեքը, որը ձայնագրվել է School Gyrls խմբի հետ։ Երգը թողարկվել է հունվարի 11-ին։ Դրանից անմիջապես հետո երգը գրավել է կորեական հիթ-շքերթների առաջին հորիզոնականներ[18]։ Ֆիլմի պրեմիերան կայացել է Լոս Անջելեսում հունվարի 20-ին։ Հեռուստատեսությամբ պրեմիերան կայացել է փետրվարի 2-ին TeenNick հեռուստաալիքով։

Երկար դադարից հետո Յե Ընը հայտնել է, որ խմբի վերադարձը տեղի է ունենալու հունիսին։ Խումբը նոր մինի-ալբոմ թողարկել է հունիսի 3-ին։ Այն ուներ «Wonder Party» անունը։ Ալբոմի գլխավոր երգի՝ «Like This», տեսահոլովակը թողարկվել է նույն օրը։ Այն միանգամից բարձր հորիզոնականներ է զբաղեցրել այնպիսի հիթ-շքերթներում, ինչպիսիք են «Daum»-ը և «Soribada»-ն։ Հունիսի 12-ին խումբը «MBC's Show Champion»-ի բեմում ստացել է իր առաջին մրցանակը այս երգի համար։

Հունիսի կեսին խումբը հայտնել է Ճապոնիայում առաջնելույթի մասին։ Նրանց ճապոնական DefStar Records լեյբլը հետաքրքրվել է «Nobody» երգով, և լսելով աղջիկների հին երգերն ու ալբոմները, որոշել է, որ խմբի առաջին ճապոնական սինգլը պետք է ունենա «Nobody For Everybody» անունը։ Երգը թողարկվել է հուլիսի 25-ին[19]։ Խումբը ընտրվել է ճապոնական «Kowa for the Marshpuff» ապրանքանիշի համար, որպես CF մոդելներ։ Գովազդի համար, որպես երաժշտություն ընտրվել է խմբի առաջին ճապոնական սինգլը[20]։

2012 թվականի հուլիսի 3-ին ասվել է, որ խմբի նոր երգը՝ «Like Money», թողարկվելու է հուլիսի 10-ին։ Akon-ը աջակցել է խմբին երգի ձայնագրման և տեսահոլովակի նկարահանման հարցերում։ Հուլիսի 21-ին և 22-ին Wonder Girls-ը Akon-ի հետ ելույթ է ունեցել «Green Groove Festival 2012» փառատոնի ժամանակ։

Սեպտեմբերի 5-ին խումբը «iHeartRadio»-ի եթերում կատարել է «Ouch», «Stay Together» և «Wake Up» երգերը, որոնց նրանց ապագա ամերիկյան ալբոմից էին։ Հոկտեմբերին «A Very Special Christmas 25th Anniversary» սկավառակի համար թողարկվել է «Best Christmas Ever» երգը։ Խումբը նաև նոյեմբերի 14-ին թողարկել է ճապոնական «Wonder Best» ալբոմը, որտեղ ներառված էին ինչպես ճապոներեն, այնպես էլ կորեերեն և անգլերեն երգեր։

2013-2014 թվականներ։ Դադար և Սոն Յեի հեռացում խմբից

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեռևս 2012 թվականի նոյեմբերին Սոն Յեն հայտարարել է, որ պատրաստվում է ամուսնանալ 2013 թվականի հունվարին, այդ պատճառով JYP-ն հայտարարել է, որ խումբը դադար է վերցնում[21]։ 2013 թվականի փետրվարի 5-ին Փյոնգ Չանգում Wonder Girls-ը մինչ դադարի անցնելը ելույթ է ունեցել վերջին անգամ[22]։ Հոկտեմբերին լույս աշխարհ է գալիս Սոն Յեի դուստրը։

2013 թվականի դեկտեմբերին Սո Հին լքել է JYP-ին և միացել Big Hit Entertaiment-ին•՝ կենտրոնանալով դերասանական կարիերայի վրա[23] : Սակայն դա չի անդրադարձել նրա երաժշտական կարիերայի վրա, և նա շարունակել է մնալ JYP-ի անդամ։ Այնուամենայնիվ, Սո Հին շարունակել է ելույթ ունենալ խմբի հետ, ինչը խթանել է JYP-ի և Big Hit-ի համագործակցությանը։ BH Ent.-ը հայտնել է. «Սո Հիի JYP-ի հետ ունեցած պայմանագարի ժամկետը պարզապես լրացել է. ճիշտ չէ, որ նա ամբողջովին դադարեցրել է երաժշտական կարիերան։ Եթե նրա նախորդ լեյբլն առաջարկի ալբոմի կամ երգի տեսքով համագործակցություն, ապա մեր դռները բաց են։ Այնուամենայնիվ, մենք պետք է հաշվի առնենք նաև Սո Հիի կարծիքը[24]։»

Խմբի անդամների հեռանալու լուրերի պատճառով շատ կորեական լրատվամիջոցներ և օգտատերեր սկսել են քննարկել խմբի լուծարման թեման։ Սակայն JYP-ին հայտնել և հանգստացրել է երկրպագուներին, որ այդ լուրերը կեղծ են և խումբը չի լուծարվում։ Նա նաև հերքել է Սոն Յեի լեյբլը լքելու մասին տարածվող լուրերը, ասելով, որ նա դեռ մնում է խմբի և լայբլի անդամ, անկախ իր ոչ ակտիվ կարգավիճակից[25][26][27][28]։

2014 թվականի դեկտեմբերին Սոն Յեն հայտարարել է, որ վերջանականապես լքում է JYP-ին և դադարեցնում իր կարիերան, ավելի շատ կենտրոնանալով ընտանիքի և Հայիթիում ամուսնու հետ միսիոներական աշխատանքներ կատարելու վրա։

2015 թվականի հարցազրույցի ժամանակ խմբի գլխավոր ռեփեր Յու Բինը խոսել է Ջասթին Թորնի հետ համագործակցության մասին։ Հունիսի 24-ին JYP-ին հայտնել է խմբի վերադարձի մասին երկու տարի դադարից հետո։ Ընկերության ներկայացուցիչներից մեկը հայտարարել է, որ Սոն Մին, ով լքել էր խումբը 2010 թվականին, կրկին միանալու է խմբին։ Չնայած, որ հայտարարվել էր, որ Սոն Մին ու Սո Հին մասնակցություն են ունենալու գովազդային գործունեության մեջ, հուլիսի 20-ին խմբի ֆան-ակումբում հայտնել են, որ նրանք դեռ վերջանակապաես չեն միացել խմբին[29]։

Կազմվել է նաև գործիքային խումբ այլ կազմով, որտեղ ամեն անդամ նվագում էր որևէ գործիքի վրա. Յու Բինը հարվածային գործիքներ, Յե Ընը ստեղնաշարային գործիքներ, Հյե Ռիմը կիթառ և Սոն Մին բաս-կիթառ։ Խումբը օգոստոսի 3-ին թողարկել է իր երրորդ ալբոմը՝ «Reboot»[30]: Ալբոմը մեծ ուշադրության է արժանացել, քանի որ միանգամից զբաղեցրել է Gaon Albums հիթ-շքերթի հինգերորդ և Billboard US World Albums-ի երկրորդ հորիզոնականները։ Օգոստոսի 2-ին թողարկվել է ալբոմի գլխավոր երգը, որն ուներ «I Feel You» անունը։

Խմբի ժամանակավոր անդամները՝ Սոն Յեն և Սո Հին, օգոստոսի 8-ին ներկա են եղել Music Core-ում։ Յու Բինը հայտնել է, որ Սոն Յեն իր դստեր հետ նկարահանվել է «I Feel You»-ի տեսահոլովակում։

Սեպտեմբերին Սոն Յեն հայտնել է, որ վերջանակապես չի հեռանում երաժշտական արդյուանբերությունից, և, որ որոշ ժամանակ անց պետք է վերադառնա։ Նա նաև նշել է, որ կմասնակցի խմբի հետ ելույթներին, եթե ընկերությունն առաջարկի։

Հոկտեմբերի 2-ին մասնակցել է «Saturday Night Live Korea» հեռուստահաղորդման վեցերորդ եթերաշրջանում, որը հեռարձակվել է հոկտեմբերի 10-ին։ Նրանք կատարել են «Nobody» և «I Feel You» երգերը։ Նրանք դեկտեմբերի 27-ին ելույթ են ունեցել SBS Gayo Daejeon-ի բեմում։ Ինչպես նաև, դեկտեմբերի 31-ին ելույթ են ունեցել «2015 MBC Gayo Daejejeon»-ի ժամանակ, կատարելով «So Hot» և «I Feel You» երգերը։

Խմբի երրորդ ալբոմը ներառվել է «Billboard» ամսագրի «10 լավագույն քեյ-փոփ ալբոմներ» կազմած ցուցակում, գրավելով առաջին հորիզոնականը։

Ելույթ 2016 թվականի հուլիսին

2016 թվական։ Վերադարձ «To the Beautiful You» ալբոմով

[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականի կեսերին խումբը սկսել է իր պրոմոշրջագայությունները չորրորդ ստուդիական ալբոմով։ Հունիսի 18-ին թողարկվել է «To the Beautiful You» ալբոմի գլխավոր երգը[31]։ Հուլիսի 5-ին խումբը թողարկել է երկրորդ գլխավոր երգը՝ «Why So Lonely»[32]:

Ներկայիս կազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Անուն Հանգըլ/Հանչա Ծննդյան ամսաթիվ Ծանոթագրություններ
Կիմ Յու Բին հանգըլ։ 김유빈
հանչա։ 金瑜斌
1988 թվականի հոկտեմբերի 4 Խմբին է միացել 2007 թվականին։
Նկարահանվել է 2PM խմբի «10 points out of 10», Chun G’s-ի «Weak Man»և Կիմ Բոմ Սուի «Do You Know That» տեսահոլովակներում։
Հաճախ հիշատակվում է, որպես խմբի ամենասեքսուալ անդամ։
Պակ Յե Ըն (Yenny) հանգըլ։ 박예은
հանչա։ 朴譽恩
1989 թվականի մայիսի 26 Խմբին է միացել առաջնելույթից ամիսներ առաջ։
Նկարահանվել է H-eugene-ի «Baby I Love You» և One Two-ի «Bad Girl» տեսահոլովակներում։
Խմբում ամենաշատն է սիրում ուտել։
Սոն Մի հանգըլ։ 이선미
հանչա։ 李宣美
1992 թվականի մայիսի 2 JYP-ում փարձաշրջան է անցել 1,5 տարի։
Հեռուստահաղորդումների ժամանակ նա է ամենաշատը խոսում, քանի որ իրեն դուր է գալիս իր էկրանային պատկերը։
Հետաքրքրություն ունի երկրաբանության, աշխարհագրության և քարտեզագրության հանդեպ։
Ու Հյե Ռիմ (Lim) հանգըլ։ 우혜림
հանչա։ 禹惠林
1992 թվականի սեպտեմբերի 1 Սկզբնապես Հյե Ռիմը եղել է «JYP Sisters» խմբի անդամ։ Այն հայտնի է եղել Չինաստանում։
Այդ խմբում են եղել նաև Ֆեին ու Ջիան, ովքեր ավելի ուշ առաջնելույթ են ունեցել Miss A խմբի կազմում։
Խմբին է միացել Սոն Միի փոխարեն։

Նախկին անդամներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Անուն Հանգըլ/Հանչա Ծննդյան ամսաթիվ Ծանոթագրություններ
Hyuna հանգըլ։ 김현아 1992 թվականի հունիսի 6
Լքել է խումբը 2007 թվականին առողջական խնդիրների պատճառով։
Սիրում է պարել։
2009 թվականից 4Minute խմբի անդամ էր, սակայն 2016 թվականին խումբը լուծարվել է։
Մին Սոն Յե (Sun) հանգըլ։ 민선예
հանչա։ 閔先藝
1989 թվականի օգոստոսի 12 Կազմակերպություն է ներգրավվել 2001 թվականին։
Մինչ խմբի առաջնելույթը փորձաշրջան է անցել 5,5 տարի
Նկարահանվել է կոլեգաների տեսահոլովակներում
Համարվել է խմբի ամենաճկունը, ունի մականուն՝ Աշխատասեր։
Ան Սո Հի հանգըլ։ 안소희
հանչա։ 安昭熙
1992 թվականի հունիսի 27 Կրթվել է JYP-ում 3 տարիների ընթացքում (մինչև առաջնելույթը)։
Նկարահանվել է «I Like It Hot» դորմամայում։
2014 թվականին լքել է ընկերությունը.

Ժամանակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]


Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ և անվանակարգեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շրջագայություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Գլխավոր
  • Wonder Girls 1st Wonder Tour (2009)
  • Wonder Girls World Tour (2010)
  • Wonder Girls 1st Asia Tour (2010)
  • Wonder World Tour (2012)
  • The Like Money US Tour (2012)
Բացման արարողություններ
  • Jonas Brothers World Tour 2009 (2009)
  • JYP Nation (2009)
  • JYP Nation «Team Play» (2010)
  • JYP Nation (2011)
  • JYP Nation «One Mic» (2014)
  • JYP Nation «Hologram Concert» (2016)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Yi, Dong-jun (2007 թ․ մարտի 13). «원더걸스, "남자 가수로 구성된 팬클럽 있다!"» (Korean). Paran Media. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2007 թ․ մարտի 18-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  2. 2,0 2,1 «《On Air》代言人神秘美女5人组» (Chinese). Eastday. 2007 թ․ մարտի 7. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2007 թ․ մարտի 19-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. Netizens learn the meanings behind the names of girl groups | Kpopseven
  4. 4,0 4,1 Yang, Jeff. ASIAN POP: Next stop, Wonderland. San Francisco Chronicle. April 9, 2008. Retrieved March 2, 2009.
  5. http://www.ietn.co.kr/2007/entertainment/view.php?code=0101&idx=26649
  6. Park, Eun-kyung (2007 թ․ հունիսի 25). «원더걸스 소희, 촬영 중 오토바이 사고» (Korean). Joynews24. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 27-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  7. Kim, Won-gyum (2007 թ․ սեպտեմբերի 5). «원더걸스, 새멤버 공개..19세 김유빈» (Korean). Star News. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 8-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. «[2007연예결산]올해의 사자성어 '원더걸스(原多渴水)'» (Korean). Gonews. 2007 թ․ դեկտեմբերի 31. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2007 թ․ հունվարի 19-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  9. Kim, Hyeong-u (2008 թ․ մայիսի 21). «원더걸스 전 멤버 현아,복귀» (Korean). Paran. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 2-ին. Վերցված է 2008 թ․ մայիսի 25-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  10. «원더걸스 'So Hot', 온라인 3관왕». Վերցված է 2008 թ․ մայիսի 29-ին.
  11. «Wonder Girls' Yubin Suffers Vocal Cord Injury». KBS World. 2008 թ․ մայիսի 28. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 10-ին.
  12. 원더걸스 JYP 선배 비 제치고 뮤직뱅크 1위 등극. Newsen/Joins.com. October 24, 2008. Retrieved November 6, 2008.
  13. Nobody sparks dance craze. The Straits Times. May 17, 2009. Retrieved June 13, 2009.
  14. Girl groups: the ones to watch. Virgin Media. Retrieved January 19, 2009.
  15. «Wonder Girls plans for America revealed». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հունիսի 9-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 24-ին.
  16. 원더걸스 `돈방석` 올 120억 벌었다 (Wonder Girls «Cash Cow», Have Earned 120 Billion). HanKyung.com. November 4, 2008. Retrieved November 6, 2008.
  17. «Wonder Girls Arrives In Taiwan, Lim Sheds Tears In Upcoming Movie | Wonderfuls World». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 24-ին.
  18. Wonder Girls’ «The DJ is Mine» is a hit at CES 2012
  19. Wonder Girls Official Website(ワンダーガールズ オフィシャルウェブサイト) Արխիվացված 2012-05-16 Wayback Machine. Wondergirls.jp (July 25, 2012). Retrieved 14 August 20.
  20. マシュパフコーワ CM情報 | コーワの製品情報・CM情報サイト Արխիվացված 2013-03-05 Wayback Machine. Hc.kowa.co.jp. Retrieved 14 August 20.
  21. «The M-Word In K-Pop: Marriage». Seoul Beats. 2014 թ․ մարտի 18. Վերցված է 2016 թ․ փետրվարի 7-ին.
  22. Benjamin, Jeff (2013 թ․ փետրվարի 6). «Wonder Girls Begin Hiatus After Special Olympics Concert». Billboard. Վերցված է 2015 թ․ հունվարի 9-ին.
  23. «소희 BH엔터테인먼트 "연기자 꿈, 원걸 멤버-JYP 식구 지지에 용기"». 10 February 2014. M-Wave. Վերցված է 2014 թ․ մարտի 19-ին.
  24. «Sohee's upcoming plans with BH Entertainment revealed». Allkpop. Վերցված է 2015 թ․ հունիսի 25-ին.
  25. «'아이티行' 선예..JYP "원걸 탈퇴·해체? 모두 아냐"». 18 March 2014. Naver News. Վերցված է 2014 թ․ մարտի 19-ին.
  26. «JYP Says Sunye Isn't Leaving Wonder Girls and Wonder Girls Isn't Disbanding». 18 March 2014. Mwave. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 19-ին.
  27. «JYP "선예, 원더걸스 탈퇴 아냐..여전히 소속 멤버"». Korea Daily (Korean). 2014 թ․ դեկտեմբերի 10. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 10-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 10-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  28. 원더걸스 멤버 선예 "가수에 대한 공허감 컸다". Sports Donga (Korean). Naver. 2014 թ․ դեկտեմբերի 10. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 13-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  29. http://media.daum.net/entertain/star/newsview?newsid=20150720132216167
  30. Ho-jung, Won (2015 թ․ հունիսի 24). «Wonder Girls confirmed to return as band». Kpop Herald. The Korean Herald. Վերցված է 2015 թ․ հունիսի 25-ին.
  31. http://www.allkpop.com/article/2016/06/wonder-girls-drop-official-teaser-image-for-their-summer-comeback
  32. http://www.kpopstarz.com/articles/272862/20160626/wonder-girls-comeback-why-so-lonely-album-teaser-schedule-release-date-jyp-entertainment.htm
  33. Peak chart positions for Wonder Girls albums on the Gaon Music Chart:
  34. 34,0 34,1 34,2 «Oricon Ranking 1-300 - Subscription». Oricon. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 2-ին.
  35. 35,0 35,1 [BillboardURLbyName «Wonder Girls Album & Song Chart History: World Albums»]. Billboard. wonder girls. Վերցված է 2012 թ․ հուլիսի 22-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն); Unknown parameter |chart= ignored (օգնություն)CS1 սպաս․ այլ (link)
  36. «August 2008 Ranking» (Korean). Music Industry Association of Korea. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 11-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  37. Cumulative sales for "Wonder World":
  38. 2015년 08월 Album Chart [August 2015 Album Chart]. Gaon Chart (Korean). Korea Music Content Industry Association. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 5-ին. {{cite web}}: Invalid |script-title=: missing prefix (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  39. 39,0 39,1 Peak positions for Wonder Girls EPs on the Gaon Music Chart:
  40. 40,0 40,1 «Wonder Girls discography on Oricon» (Japanese). Oricon. Վերցված է 2013 թ․ մարտի 31-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  41. «Wonder Girls – Heatseakers». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 24-ին.
  42. 42,0 42,1 «September 2008 Ranking» (Korean). Music Industry Association of Korea. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 3-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  43. «Top 100 Albums 2010» (Korean). Gaon Music Chart. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ փետրվարի 13-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 24-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  44. «2012 Album Chart» (Korean). Gaon Music Chart. Վերցված է 2015 թ․ ապրիլի 24-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  45. 45,0 45,1 «World Digital Songs». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 8-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 12-ին. {{cite web}}: Invalid |url-access=yes (օգնություն)
    • «Be My Baby». 2011 թ․ նոյեմբերի 26. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 24-ին.
    • «Like This». 2012 թ․ հունիսի 23. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 24-ին.
    • «I Feel You». 2015 թ․ օգոստոսի 22. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունվարի 17-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 24-ին.
    • «Why So Lonely». 2016 թ․ հուլիսի 23. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 24-ին.
  46. 46,0 46,1 «Billboard K-Pop Hot 100» (Korean). Billboard Korea. Վերցված է 2014 թ․ հունվարի 20-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  47. «2008. 6 월 - 가요음반 판매량». Music Industry Association of Korea. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 11-ին.
  48. «Gaon Chart: Online download – 2010 Year End Chart». Gaon Chart. Korea Music Content Industry Association. Վերցված է 2014 թ․ հունվարի 11-ին.
  49. Cumulative sales for "Be My Baby":
  50. 50,0 50,1 «Gaon Chart: Online download – 2012 Year End Chart». Gaon Chart. Korea Music Content Industry Association. Վերցված է 2014 թ․ հունվարի 11-ին.
  51. «2015 Download Chart». Gaon Chart (Korean). Korea Music Content Industry Association. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 11-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  52. 2016년 28주차 Digital Chart [28th week of 2016 Download Chart]. Gaon Music Chart (կորեերեն). Վերցված է 2016 թ․ հուլիսի 13-ին. {{cite web}}: Invalid |script-title=: missing prefix (օգնություն)
  53. 53,0 53,1 «Gaon Digital Chart». Gaon Chart (Korean). Korea Music Content Industry Association. Վերցված է 2014 թ․ հունվարի 11-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  54. [BillboardURLbyName «Wonder Girls Album & Song Chart History: Hot 100»]. Billboard. wonder girls. Prometheus Global Media. Վերցված է 2012 թ․ հուլիսի 17-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն); Unknown parameter |chart= ignored (օգնություն)CS1 սպաս․ այլ (link)
  55. Cumulative sales for "Like Money":
  56. «Army Song on hanteo». hanteo. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 14-ին.
  57. «Anybody on hanteo». hanteo. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 14-ին.
  58. «found these at tumblr WonderGirls - Kfood Party DVD». Soompi. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 24-ին.
  59. «Wonder Girls Shares Vinyl Cover For New Single». Soompi. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 4-ին.
  60. «Wonder Girls - Chart history». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 6-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 20-ին.
  61. «Gaon Chart: Online Download - June 2012». Gaon Music Chart. Gaon. 17-23 June 2012. Վերցված է 2012 թ․ հունիսի 28-ին.
  62. «Gaon Chart: Online Download - June 2012». Gaon Music Chart. Gaon. 17-23 June 2012. Վերցված է 2012 թ․ հունիսի 28-ին.
  63. «Gaon Chart: Online Download - July 2012». Gaon Music Chart. Gaon. 15-21 July 2012. Վերցված է 2012 թ․ հուլիսի 26-ին.
  64. «Gaon Chart: Online Download - June 2012». Gaon Music Chart. Gaon. 17-23 June 2012. Վերցված է 2012 թ․ հունիսի 28-ին.
  65. «Gaon Music Chart: Online Download - August 2015». Gaon Music Chart. Gaon. 2-8 July 2015. Վերցված է 2015 թ․ հուլիսի 13-ին.
  66. «Gaon Chart: Online Download - August 2015». Gaon Music Chart. Gaon. 2-8 July 2015. Վերցված է 2015 թ․ հուլիսի 13-ին.
  67. «Gaon Chart: Online Download - July 2015». Gaon Music Chart. Gaon. 2-8 July 2015. Վերցված է 2015 թ․ հուլիսի 13-ին.
  68. «Gaon Music Chart in Korea». 28th week of 2016 Download Chart. 10-16 July 2016. Վերցված է 2016 թ․ հուլիսի 21-ին.
  69. «Gaon Music in Chart». Gaon Music Chart. Gaon. 3-9 July 2016. Վերցված է 2016 թ․ հուլիսի 14-ին.
  70. 70,0 70,1 70,2 70,3 70,4 70,5 70,6 70,7 «JAE HYEOK JANG 장재혁». Breakfast Film. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 24-ին.
  71. 미안한 마음 (tears) (Korean). Mnet. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 15-ին. {{cite web}}: Invalid |script-title=: missing prefix (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  72. «Wonder Girls — "Tell Me"». MTV Iggy. Վերցված է 2015 թ․ փետրվարի 15-ին.
  73. 뮤직비디오 심의신청 곡목 및 심의결과 [Music video deliberation results] (XLS) (Korean). MBC. 2007 թ․ սեպտեմբերի 13. Վերցված է 2015 թ․ փետրվարի 15-ին. {{cite web}}: Invalid |script-title=: missing prefix (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  74. Kim, Min-young (2008 թ․ փետրվարի 25). 원더걸스 뉴욕서 깜짝 파티로 스태프 감동 선사 (Korean). Newsen. Վերցված է 2015 թ․ փետրվարի 16-ին. {{cite web}}: Invalid |script-title=: missing prefix (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  75. 원더걸스, 후속곡 '디스 타임' M/V 공개와 동시에 관심 폭발!. hankyung.com (Korean). The Korea Economic Daily. 2008 թ․ օգոստոսի 23. Վերցված է 2015 թ․ փետրվարի 15-ին. {{cite web}}: Invalid |script-title=: missing prefix (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  76. 원더걸스, 핑클의 'NOW' 리메이크한 뮤직비디오 공개!. hankyung.com (Korean). The Korea Economic Daily. 2009 թ․ մայիսի 2. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 24-ին. {{cite web}}: Invalid |script-title=: missing prefix (օգնություն)CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  77. 77,0 77,1 ‘컴백’ 보이프렌드, ‘내가 갈게’ 음원차트서 인기↑. dongA.com (Korean). The Dong-a Ilbo. 2011 թ․ դեկտեմբերի 8. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 25-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  78. «I Feel You – WONDER GIRLS». Lumpens. Վերցված է 2016 թ․ հուլիսի 4-ին.
  79. «Wonder Girls - Jaesun Song - Portfolio». jaesunsong.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 25-ին.
  80. Xu, Tina (2012 թ․ հունվարի 11). «The Wonder Girls Reveal "The DJ Is Mine" MV Featuring School Gyrls!». mtvk.com. MTV. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 25-ին.(չաշխատող հղում)
  81. «Like Money Wonder Girls Music Video». MTV. 2012 թ․ օգոստոսի 28. Արխիվացված է օրիգինալից 2013-10-08-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 25-ին.
  82. 82,0 82,1 Shim, Jae-geol (2007 թ․ դեկտեմբերի 14). «[골든디스크] 원더걸스, 본상-인기상 '텔미'로 싹쓸이» (Korean). Sportsseoul. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 12-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 8-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  83. 2007 Golden Disk Awards. soompi.November 7, 2007.
  84. Wonder Girls Nominations at the 23rd Golden Disk Awards. Wonder Girls Wordpress. November 8, 2008
  85. Vote for Wonder Girls for the 2010 Golden Disk Awards! Արխիվացված 2011-05-07 Wayback Machine. wonderfulsworld. November 25, 2010.
  86. Golden Disk Awards in Malaysia: List of nominees. hellokpop. December 8, 2012
  87. GALAXY The 27th GDA in Kuala Lumpur Nominees. Hype Malaysia. December 10, 2012.
  88. 원더걸스, 서울가요대상 신인상 수상! (Korean). Joongang. 2008 թ․ հունվարի 31. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 10-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 8-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  89. 89,0 89,1 89,2 원더걸스, `서울가요대상` 대상 (Wonder Girls, "Seoul Music Awards" Artist of the Year). Joins.com. February 12, 2009. Retrieved February 12, 2009.
  90. Kang, Ji-hun (2007 թ․ նոյեմբերի 17). «'텔미' 열풍 원더걸스, MKMF 신인상 수상» (Korean). Mydaily. Վերցված է 2008 թ․ հուլիսի 8-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  91. "2007 Mnet KM Music Festival Part1" Արխիվացված 2014-10-26 Wayback Machine. MAMA. Retrieved 2014-12-14.
  92. Kim, Shi-eun. ‘MKMF 3관왕’ 원더걸스 “변치 않는 원더걸스 되겠다” (MKMF Triple Winner Wonder Girls "Will Never Change"). HanKyung.com. November 16, 2008. Retrieved November 16, 2008.
  93. [NEWS] 090204 Wonder Girls Nominated for 3 Korean Music Awards Արխիվացված 2016-02-03 Wayback Machine. yeeunimpact. February 4, 2009.
  94. (կոր.) 한국대중음악상, 아이돌 가수는 후보제외‥그 기준은?. Newsen. February 4, 2009.
  95. Park, Eun-gyeong (2007 թ․ մարտի 20). 원더걸스, 디지털 뮤직어워드 '신인상' 수상 (Korean). Joynews24. Վերցված է 2008 թ․ հուլիսի 8-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  96. Nam, An-u (2007 թ․ նոյեմբերի 19). 원더걸스, 상복 터졌다…'10월의 노래'상도 접수 (Korean). Mydaily. Վերցված է 2008 թ․ հուլիսի 8-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  97. Park, Se-yeon (2008 թ․ հուլիսի 9). 원더걸스 이달의 노래 영예.. '텔미' 넘은 '소핫' 열풍 뜨거워 (Korean). Newsen. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 10-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  98. 2008 MNet Choice Awards Results Արխիվացված 2013-03-28 Wayback Machine. allkpop. August 23, 2008.
  99. Bugs reveals the results for “2010 Bugs Music Awards”. allkpop. December 14, 2010.
  100. (կոր.) 소녀시대, 벅스뮤직어워드 '올해의 노래' 등 3관왕. Nate. December 15, 2010.
  101. Gaon Chart Awards
  102. Super Junior wins 2008 MTV Asia Award Արխիվացված 2012-03-04 Wayback Machine. allkpop. August 2, 2008.
  103. Jung, Gyeong-hwa (2007 թ․ նոյեմբերի 29). 원더걸스, 2007 국회대상 대중음악상 수상 (Korean). Mydaily. Վերցված է 2008 թ․ հուլիսի 8-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  104. Choi, Hyeon-u (2007 թ․ դեկտեմբերի 7). 대한민국 영상대전, 유재석-원더걸스 등 '포토제닉' (Korean). OSEN. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 8-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  105. Wonder Girls, Daesang winner for singer category @ 2007 Korean Parliamentary Awards. Wonder Girls Wordpress. November 30, 2007.
  106. Ahn, Hyo-eun (2008 թ․ փետրվարի 28). «원더걸스, '한국PD대상' 가수부문 수상» (Korean). Mydaily. Վերցված է 2008 թ․ հուլիսի 8-ին.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  107. Tian, Gan. Doing Things in Style. China Daily. December 4, 2009. Retrieved December 10, 2009.
  108. «Metro Radio Mandarin Hit Music Awards 2010 Winners List». Fooyoh.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 17-ին.
  109. «音樂專欄». Hk.music.yahoo.com. 2010 թ․ դեկտեմբերի 18. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 17-ին.
  110. 110,0 110,1 «rthk.hk 香港電台網站 新聞稿 Press Release - "RTHK International Pop Poll Award Presentation" Reveals the Top Ten Foreign Music Awards». App3.rthk.org.hk. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 17-ին.
  111. «ent.qq.com». ent.qq.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 10-ին.
  112. «원더걸스 '인기가요' 1위하며 저력 과시…"박진영 PD님 감사하다"». The Dong-a Ilbo (կորեերեն). 2016 թ․ հուլիսի 17. Վերցված է 2016 թ․ հուլիսի 17-ին.
  113. Kim Ji-a (2016 թ․ հուլիսի 14). «'엠카운트다운' 원더걸스, 비스트 제치고 1위…10년차 걸그룹의 위엄(종합)». Herald Pop (կորեերեն). Վերցված է 2016 թ․ հուլիսի 14-ին.
  114. Kim Ji-ha (2016 թ․ հուլիսի 12). «'더쇼' 원더걸스 1위 "팬들에게 제일 고맙다"» ['The Show' Wonder Girls' 1st win "Many thanks to the fans"]. TV Daily (կորեերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 12-ին.
  115. «Wonder Girls + Big Bang music drama @ SBS Gayo Daejun 071229 " Wonder Girls Wonderland». Wondergirls.wordpress.com. 2007 թ․ դեկտեմբերի 29. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 17-ին.
  116. «mnet.mnet.com». mnet.mnet.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 10-ին.
  117. 원더랜드 (2009 թ․ ապրիլի 10). «mnet.mnet.com». mnet.mnet.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 10-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Wonder Girls (խումբ)» հոդվածին։