The Jimi Hendrix Experience
The Jimi Hendrix Experience | |
---|---|
ժանր | |
տարիներ | 1966–1969, 1970[6] |
երկիր | ՄԹ/ԱՄՆ |
քաղաք | Լոնդոն |
երգի լեզու | անգլերեն |
լեյբլ | |
նախկին մասնակիցներ | |
պարգևներ | Ռոքնռոլի փառքի սրահ |
jimihendrix.com | |
The Jimi Hendrix Experience Վիքիպահեստում |
The Jimi Hendrix Experience, բրիտանաամերիկյան ռոք խումբ, որը ստեղծվել է 1966 թվականի սեպտեմբերին Լոնդոնում։ Խմբի կազմի մեջ էին երգիչ, երգերի հեղինակ և կիթառահար Ջիմի Հենդրիքսը, թմբկահար Միթչ Միթչելը և բասիստ Նոել Ռեդինգը։ The Jimi Hendrix Experience խումբը գոյություն է ունեցել մինչև 1969 թվականի հունիս։ Այդ ժամանակի ընթացքում նրանք թողարկել են 3 ստուդիական ալբոմ և դարձել ռոք երաժշտության ամենահայտնի իրադարձություններից մեկը։
Նրանք մեծ դեր են ունեցել հարդ ռոքի և փսիխոդելիկ ռոքի մասսայականացման մեջ[7]։ The Experience-ը շատ հայտնի էր խմբի ֆրոնտմեն Ջիմի Հենդրիքսի խարիզմայի, հմտությունների և ոճի շնորհիվ[8]։ Խմբի բոլոր երեք ալբոմները՝ Are You Experienced-ը (1967), Axis: Bold as Love-ը (1967) և Electric Ladyland-ը (1968) ընդգրկվել են Rolling Stone ամսագրի «Բոլոր ժամանակների 500 մեծագույն ալբոմներ» ցանկում՝ 15-րդ, 82-րդ և 54-րդ հորիզոնականներին համապատասխանաբար։ 1992 թվականին The Jimi Hendrix Experience-ը ավելացվել է Ռոքնռոլի փառքի սրահ։
1969 թվականի հունիսին The Experience-ի փլուզումից հետո, Հենդրիքսը փորձարկում էր տարբեր խմբերի կազմերի հետ։ Սակայն 1970 թվականի ապրիլին նա ևս մեկ անգամ միացել է Միթչելի և բասիստ Բիլի Քոքսի հետ։ Տրիոն սկսել է իր Cry of Love շրջագայությունը։ Չունենալով նոր անվանում խմբի համար, տրիոն հաճախ գովազդվում էր որպես «Jimi Hendrix Experience»։ Անվանումն երբեք պաշտոնապես չի ձևակերպվել, սակայն մի քանի անգամ հայտնվել է խմբի ձայնագրությունների մեջ, որոնք թողարկվել են առանց Ռեդինգի մասնակցության[9]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջիմի Հենդրիքսը ժամանել է Անգլիա 1966 թվականի սեպտեմբերի 24-ին[10] և իր նոր մենեջեր և Animals խմբի հիմնադիր և բասիստ Չես Չենդլերի, բասիստ Նոել Ռեդինգի և թմբկահար Միթչ Միթչելի հետ ստեղծել է վերադաշնակող խումբ[11]։ Միթչելը փորձառու թմբկահար էր Լոնդոնից, ով նախկինում եղել է Georgie Fame and the Blue Flames խմբի կազմում։ Հենդրիքսն ընտրել է Ռեդինգին երաժշտության հանդեպ իր վերաբերմունքի և սանրվածքի համար։ Ռեդինգը մինչ այդ կիթառ էր նվագում, սակայն խմբում սկսել է բաս կիթառ նվագել։ «The Jimi Hendrix Experience» անվանումը մտածել է խմբի բիզնես մենեջեր Մայքլ Ջեֆերին[12]։ «The Jimi Hendrix Experience»-ի առաջին պաշտոնական հայտնումը տեղի է ունեցել 1966 թվականի հոկտեմբերի 13-ին Ֆրանսիայի Էվրե քաղաքում։ Վեց օր անց խումբը նվագել է իր առաջին բրիտանակն համերգը Scotch of St James-ում կայացած փակ ցուցահանդեսի ժամանակ։
Սկզբում Հենդրիքսի համար որպես վերդաշնակող խումբ ստեղծված The Experience-ը հռչակի և քննադատների կողմից բարձր գնահատականների է արժանացել։ Հետևելով Cream խմբի օրինակին, The Jimi Hendrix Experience առաջին խմբերից էր, որոնք մասսայականացրել են «power trio» ձևաչափը, որը սահմանափակում էր ռոք խմբերի կազմը կիթառով, բասով և հարվածայիններով[13]։ Հենդրիքսը զուգակցում էր հիմնական և ռիթմ կիթառների ոճերը[14][15], օգտագործելով fuzz և wah-wah պեդալները տոնը փոխելու համար։ Միթչելն երբեմն օգտագործում էր ջազային գրուվներ, այն ժամանակ, երբ Ռեդինգը նվագում էր հասարակ բասային գծեր, որոնք օգնում էին ամրապնդել խմբի ձայնը։
Խումբը փսիխոդելիկ հագուստների և սանրվածքների թրենդ է առաջացրել։ Նրանց վաղ ելույթները, ինչպիսին է օրինակ The Bag O'Nails-ը Լոնդոնում, հաճախվում էին անգլիական ռոք բեմի ամենախոշոր աստղերի կողմից, ներառյալ The Beatles, The Rolling Stones խմբի անդամներին և կիթառահարներ Ջեֆ Բեքին և Էրիկ Կլեպտոնին։ The Who խմբի անդամ Փիթ Թաունսենդը խոստովանել է․ «Ջիմին փոխել է էլեկտրակիթառի ամբողջ ձայնը և տակնուվրա արել ռոքի աշխարհը»։ Կլեպտոնը համաձայնվել է․ «Այն բանից հետո, երբ ես Փիթ Թաունսենդի հետ որոշել եմ տեսնել, թե ինչպես է նա նվագում, ես մտածել եմ, որ վերջ՝ մեր համար խաղն ավարտված է»[16]։
Խումբը հայտնի է դարձել ԱՄՆ-ում 1967 թվականի Monterey Pop փառատոնից հետո[17], որն առաջին խոշորագույն ռոք երաժշտական փառատոններից էր[11]։ Ելույթն ավարտվել է այն բանով, որ Հենդրիքսը այրել է իր փսիխոդելիկ ներկված Fender Stratocaster-ը[12]։ Փառատոնից հետո նրանք գաստրոլներով հանդես են եկել The Monkees-ի հետ, սակայն լքել են շրջագայությունը լսարանի ռեակցիայի բացակայության պատճառով[12]։
Experience-ի հետ Հենդրիքսը ձայնագրել է մի շարք հիթ սինգլներ, ինչպիսիք են «Hey Joe», «Purple Haze»[17], «The Wind Cries Mary», «Burning of the Midnight Lamp» և «All Along the Watchtower» երգերը, և երեք հաջող ալբոմներ՝ «Are You Experienced», «Axis: Bold as Love» և «Electric Ladyland»։ 1969 թվականի ապրիլին, սակայն, Հենդրիքսի և Ռեդինգի հարաբերությունների վատացումը հասել է իր գագաթնակետին, և Հենդրիքսը զգացել է, որ տրիոյի ձևաչափը դանդաղեցնում է իր կարիերայի զարգացումը[18]։
Սկզբնական կազմով խումբը հանդես է եկել բավականին երկար, որպեսզի կատարի բոլոր պարտականությունները, որոնցից վերջինը 1969 թվականի հունիսի 29-ի Denver Pop փառատոնն էր։ Իմանալով, որ Հենդրիքսը պլանավորում է լայնեցնել Experience-ի գիծը առանց նրա հետ խորհրդակցելու, Ռեդինգը լքել է խումբը և վերադարձել Անգլիա։
Հենդրիքսը և Միթչելը փորձարկել են մեծ նվագախմբի հետ, որը ներառում էր բասիստ Բիլի Քոքսին։ Երբեմն նրանց անվանում են գնչուական Արև և Ծիածան։ Նրանք ելույթ են ունեցել Վուդստոք փառատոնին 1969 թվականի օգոստոսին։ Նոյեմբերին, խումբը բաժանվել է և Հենդրիքսը վերադարձել է տրիոյի ձևաչափին Քոքսի և թմբկահար Բադի Մայլսի հետ։ «Band of Gypsys» ալբոմի ձայնագրումից և 1970 թվականի հունվարին ընդհատված ելույթից հետո Մայլսը հեռացվել է խմբից։ Մայքլ Ջեֆերին (հիմա Հենդրիքսի միակ մենեջերը) զանգել է Ռեդինգին ու Միթչելին և հայտնել Experience-ի վերաստեղծման մասին։ Երկուսն էլ համաձայնվել մասնակցել շրջագայությանը։ Հենդրիքսը պատրաստ էր տեսնել խմբի կազմում Միթչելին, բայց դեմ էր, որ Ռեդինգի վերադարձին։
1970 թվականի փետրվարի սկզբին Ջեֆերին հարցազրույց է տվել Rolling Stone ամսագրին, որպեսզի հայտնի խմբի վերադարձի մասին։ Հարցարզրույցը հրատարակվել է 1970 թվականի մարտի 19-ին Rolling Stone ամսագրում «J.H.: The End of a Beginning Մայիսիbe» վերնագրով։ Ռեդինգը մի քանի շաբաթ սպասում էր, որ նրան հայտնեն սպասվող շրջագայության համար փորձերի մասին, և երբ նա ի վերջո խոսել է Միթչելի ընկերուհու հետ, Նոելը իմացել է, որ նրան փոխարինել է Քոքսը։ Շրջագայության սկզբից մի քիչ հետո Հենդրիքսը անվանել է այն «The Cry of Love Tour»։ Խումբն էլ անվանվել է «Jimi Hendrix», իսկ երբեմն՝ «Jimi Hendrix Experience»։
Տրիոն ձայնագրվել և գաստրոլներով հանդես է եկել ԱՄՆ-ով 1970 թվականի ապրիլից մինչև օգոստոս։ Օգոստոսի վերջին սկսել է շրջագայության եվրոպական մասը, որի հեդլայնը եղել է Isle of Wight Festival 1970-ը։ 1970 թվականի սեպտեմբերի 18-ին՝ շրջագայության դադարի ժամանակ, Ջիմի Հենդրիքսը մահացել է[11]։ 1992 թվականին, նրա խումբը ընդգրկվել է Ռոքնռոլի փառքի սրահ[10]։ 2003 թվականի մայիսի 11-ի Ռեդինգը մահացած է գտնվել Իռլանդիայում՝ իր տանը[19]։ ԱՄՆ-ով իր շրջագայության ժամանակ Միթչ Միթչելը նույնպես մահացած է գտնվել 2008 թվականի նոյեմբերի 12-ին, Օրեգոնի Փորթլենդ քաղաքի Benson Hotel-ի իր սենյակում[20]։
Ժառանգություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նրանք մեծ դեր են ունեցել հարդ ռոքի և փսիխոդելիկ ռոքի մասսայականացման մեջ[7]։ The Experience-ը շատ հայտնի էր խմբի ֆրոնտմենի՝ Ջիմի Հենդրիքսի խարիզմայի, հմտությունների և ոճի շնորհիվ։ Խմբի բոլոր երեք ալբոմները՝ Are You Experienced-ը (1967), Axis։ Bold as Love-ը (1967) և Electric Ladyland-ը (1968) ընդգրկվել են Rolling Stone ամսագրի «Բոլոր ժամանակների 500 մեծագույն ալբոմներ» ցանկում՝ 15-րդ, 82-րդ և 54-րդ հորիզոնականներին համապատասխանաբար։ 1992 թվականին The Jimi Hendrix Experience-ը ընդգրկվել է Ռոքնռոլի փառքի սրահ։
Քննադատություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երաժշտությունն, որը կատարում էր խումբը բոլորի համար չէր հասկանալի և մոտ։ Բրիտանիայում շատերը չէին ընդունում խմբի արտաքին տեսքը։ Քննադատությունը կարող էր լինել և նրանց կողմից, ովքեր չէին ընդունում ընդհանրապես ռոք երաժշտությունը, այլ նաև նրանց կողմից, ովքեր լսում էին ավելի «դասական» ռոքնռոլ։ Այսպես Ջոն Դիքինը գրել է «New Musical Express» հրատարակությանը (1967 թվականի մայիս)՝
Քննադատության էին ենթարկվում ինչպես խմբի արտաքին տեսքը, այդպես էլ Հենդրիքսի պահվածքը բեմի վրա։ Այսպես Ջինջեր Բեյքերը ասյպիսի գնահատակ է տվել՝
Ես տեսել եմ, որ Ջիմին ականավոր կիթառահար էր, դրա հետ անհնար է չհամաձայնվել։ Բայց երբ նա սկսում էր իր այդ բաները՝ ընկնում էր ծնկերի վրա, նվագում ատամներով․․․ դա ինձ միայն ջղայնացնում էր[21]։ |
Խմբի երաժշտությունը քննադատում էին նաև սևամորթ ամերիկացիներն, որոնք կարծում էին, որ Հենդրիքսն աղավաղում է նրանց երաժշտությունը։
Հետաքրքիր փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Առաջին փորձից հետո Հենդրիքսը և Ռեդինգը խոսում էին երաժշտության մասին, ընդ որում Հենդրիքսը հարցնում էր Ռեդինգին անգլիացի կատարողների մասին, իսկ Ռեդինգը Հենդրիքսին՝ ամերիկացի։
- Երբ Հենդրիքսը չէր կարողացել ընտրություն կատարել Միթչ Միթչելի և Էյնսլի Դանբերի մեջ, Չես Չենդլերն առաջարկել է մետաղադրամ նետել։
- Քիթ Լամբերտն, ում հետ նոր ստեղծված խումբը պլանավորել է պայմանագիր կնքել, այնքան էր տպավորված, տեսնելով թե ոնց է նվագում Հենդրիքսը «Scotch Of St. James» լոնդոնյան ակումբում, որ գրել է Չենդլերի հետ պայմանագրի տեքստը գարեջրի համար պատվանդանի վրա։
- Երբ The Experience-ը ելույթ էր ունեցել Լուլուի հեռուստաշոուում, որն ուղիղ եթերում էր ընթանում, Ջիմին համարներից մեկը նվիրել է Cream խմբին և նվագել է այդ կոմպոզիցիան մինչև հաղորդման ավարտը, և, այսպիսով, Լուլուի եզրափակող ելույթի համար ժամանակ չէր մնացել։ Պրոդյուսերը ջղայնանում էր, բայց չէր կարող բան անել[22]։
Անդամներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ջիմի Հենդրիքս՝ հիմնական վոկալ, կիթառներ[23]
- Միթչ Միթչել՝ հարվածայիններ, բեք վոկալ[24]
- Նոել Ռեդինգ՝ – բաս կիթառ, բեք վոկալ[25]
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստուդիական ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարեթիվ | Ալբոմի մանրամասնություններ | Ամենաբարձր հորիզոնականներ | Հավաստագրումներ | |||
---|---|---|---|---|---|---|
US[26] | UK[26][27] | Այլ[28] | ||||
US թողարկում | UK թողարկում | |||||
1967 | Are You Experienced | 5 | 2 | |||
| ||||||
Axis: Bold as Love[32] | 3 | 5 | ||||
|
| |||||
1968 | Electric Ladyland[34] | 1 | 6 | |||
|
|
Կենդանի ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարեթիվ | Ալբոմի մանրամասնություններ | Ամենաբարձր հորիզոնականներ | Հավաստագրումներ | ||||
---|---|---|---|---|---|---|---|
US[26] | UK[26][27] | Այլ[28] | |||||
US թողարկում | UK թողարկում | ||||||
1970 | Band of Gypsys[37] | 5 | 6 |
| |||
| |||||||
[39] | 1 | 35 |
| ||||
| |||||||
[41] | 16 | — |
| ||||
|
Չի թողարկվել | ||||||
Ժողովածուներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարեթիվ | Ալբոմի մանրամասնություններ | Ամենաբարձր հորիզոնականներ | Հավաստագրումներ | ||||
---|---|---|---|---|---|---|---|
US[26] | UK[26][27] | Այլ[28] | |||||
US թողարկում | UK թողարկում | ||||||
1968 | Smash Hits[43] | 6 | 4 | ||||
|
| ||||||
Electric Jimi Hendrix[46] | — | — | — | ||||
Չի թողարկվել |
| ||||||
Սինգլներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարեթիվ | Սինգլի մանրամասնություններ | Ամենաբարձր հորիզոնականներ | Ալբոմ | ||||
---|---|---|---|---|---|---|---|
US[26] | UK[26][27] | Այլ[28] | |||||
1966 | Hey Joe / Stone Free[47]
|
— | 6 | Are You Experienced | |||
1967 | Purple Haze / 51st Anniversary[47]
|
— | 3 | ||||
Hey Joe / 51st Anniversary[48]
|
— | — | — | ||||
The Wind Cries Mary / Highway Chile[47]
|
— | 6 | |||||
Purple Haze / The Wind Cries Mary[48]
|
65 | — | — | ||||
Burning of the Midnight Lamp / The Stars That Play with Laughing Sam's Dice[49]
|
— | 18 | Smash Hits (UK), Electric Ladyland
| ||||
Foxy Lady / Hey Joe[50]
|
67 | — | — | Are You Experienced | |||
1968 | Up from the Skies / One Rainy Wish[50]
|
82 | — | — | Axis: Bold as Love | ||
All Along the Watchtower / Burning of the Midnight Lamp[50]
|
20 | — | — | Electric Ladyland | |||
All Along the Watchtower / Long Hot Summer Night[52]
|
— | 5 | |||||
Crosstown Traffic / Gypsy Eyes[52]
|
52 | 37 | |||||
1969 | Stone Free / If 6 Was 9[53]
|
130 | — | — | Smash Hits (US) | ||
Let Me Light Your Fire / Burning of the Midnight Lamp[53]
|
— | — | — | Smash Hits (UK) | |||
1970 | Stepping Stone / Izabella[53]as Hendrix Band of Gypsys
|
— | — | — | Kiss the Sky, Voodoo Child
| ||
Ծանոթագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Noel Redding, 57; Bass Guitarist in Jimi Hendrix Band». Los Angeles Times. 2003 թ․ մայիսի 14. Վերցված է 2015 թ․ ապրիլի 19-ին.
- ↑ Issitt, Micah L. (2009). Hippies: A Guide to an American Subculture. Greenwood Press. էջ 42. ISBN 978-0-313-36572-0.
- ↑ Marten, Neville (2007). Guitar Heaven: The Most Famous Guitars to Electrify Our World. Collins Design. էջ 10. ISBN 978-0-06-135944-6. «Cream and The Jimi Hendrix Experience were both three-piece blues-rock bands but, whereas Clapton with his Gibson SG or ES-335 made huge, dark, distorted tones, Hendrix's Strat was generally cleaner and sweeter.»
- ↑ Potash, Chris, ed. (1996). The Jimi Hendrix Companion: Three Decades of Commentary. Schirmer Books. էջ 66. ISBN 978-0-02864-609-1. «With drummer Mitch Mitchell and bassist Noel Redding [Jimi Hendrix] formed the Jimi Hendrix Experience. They were the first of the super high energy bands — the epitome of acid rock.»
- ↑ Christopher Knowles (2010 թ․ հոկտեմբերի 1). The Secret History of Rock 'n' Roll. Simon and Schuster. էջ 147. ISBN 978-1-57344-564-1.
- ↑ During the April–September 1970 tour with bassist Billy Cox, the trio was sometimes referred to as the "Jimi Hendrix Experience"
- ↑ 7,0 7,1 Whiteley, Sheila. «Progressive Rock and Psychedelic Coding in the Work of Jimi Hendrix». Popular Music. 9 (1): 37–60. doi:10.1017/s026114300000372x.
- ↑ То есть говорят, например: альбом Джими Хендрикса «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 25-ին., вместо альбом «The Jimi Hendrix Experience»; или же «Умер басист Хендрикса» [1]"
- ↑ Mankin, Bill (2015). Freedom: Atlanta Pop Festival (Album notes). Jimi Hendrix. New York City: Legacy Recordings. էջ 1. 88875109222.
- ↑ 10,0 10,1 «The Jimi Hendrix Experience». Rock and Roll Hall of Fame. 2008. Վերցված է 2009 թ․ մարտի 19-ին.
- ↑ 11,0 11,1 11,2 Unterberger, Richie; Westergaard, Sean. «Jimi Hendrix – Biography». AllMusic. Վերցված է 2009 թ․ մարտի 19-ին.
- ↑ 12,0 12,1 12,2 Lawrence, Sharon (2005). Jimi Hendrix: The Intimate Story of a Betrayed Musical Legend (2006 ed.). New York City: HarperCollins. էջեր 56, 78, 84. ISBN 0-06-056301-X.
- ↑ Saunders, William (2010) Jimi Hendrix London, Roaring Forties Press, 978-0-9843165-1-9
- ↑ The Jimi Hendrix Experience Արխիվացված 2008-01-16 Wayback Machine (չաշխատող հղում — պատմություն, կրկնօրինակ)
- ↑ Биография Джими Хендрикса (офиц. сайт) Արխիվացված 2008-10-24 Wayback Machine (չաշխատող հղում — պատմություն, կրկնօրինակ)
- ↑ Snow, Matt (November 2006), "3 is the Magic Number", Mojo Magazine, pp. 81–82.
- ↑ 17,0 17,1 Gilliland, John (1969). «Show 53 – String Man» (audio). Pop Chronicles. Digital.library.unt.edu.
- ↑ Mitchell, Mitch; Platt, John (1990). Jimi Hendrix: Inside the Experience. New York City: St. Martin's Press. էջեր 88–96, 48–149. ISBN 978-0-312-10098-8.
- ↑ Vintage Amps Bulletin Board • View topic – Hendrix Bassist Noel Redding Dead At 57
- ↑ Jimi Hendrix drummer dies at 61 just days after tribute tour. Daily Mail. Retrieved June 16, 2012
- ↑ Начало Эксперимента(չաշխատող հղում).
- ↑ «Архивированная копия». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մարտի 11-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ Hendrix also sometimes played bass, piano, harpsichord, glockenspiel, recorder, and makeshift kazoo
- ↑ Shadwick, Keith (2003). Jimi Hendrix: Musician (1st ed.). San Francisco: Backbeat Books. էջ 223. ISBN 0-87930-764-1.
- ↑ Redding sometimes played guitar
- ↑ 26,0 26,1 26,2 26,3 26,4 26,5 26,6 26,7 Shapiro & Glebbeek 1990, Appendix 1: Music, Sweet Music: The Discography, pp. 523–621.
- ↑ 27,0 27,1 27,2 27,3 «Jimi Hendrix – Albums». Official Charts. Վերցված է 2014 թ․ հունիսի 21-ին.
- ↑ 28,0 28,1 28,2 28,3 Other charts:
- «Jimi Hendrix in the Austrian Hitparade». austriancharts.at (German). Hung Medien. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 21-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - «Jimi Hendrix: Top Singles RPM (Canada)». collectionscanada.gc.ca. RPM. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 21-ին.
- «Jimi Hendrix: Top Albums/CDs RPM (Canada)». collectionscanada.gc.ca. RPM. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 21-ին.
- «Jimi Hendrix in the French Charts». lescharts.com (French). Hung Medien. Վերցված է 2014 թ․ հունիսի 21-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - «Jimi Hendrix in German Charts». charts.de (German). GfK Entertainment GmbH. Վերցված է 2014 թ․ հունիսի 21-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - «Jimi Hendrix Single-Charts». musicline.de (German). PHONONET GmbH. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 21-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - «Jimi Hendrix Longplay-Charts». musicline.de (German). PHONONET GmbH. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 21-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - «Jimi Hendrix in Dutch Charts». dutchcharts.nl (Dutch). Hung Medien. Վերցված է 2014 թ․ հունիսի 21-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - «Jimi Hendrix in Norwegian Charts». norwegiancharts.com. Hung Medien. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 21-ին.
- «Jimi Hendrix in Swedish Charts». swedishcharts.com. Hung Meiden. Վերցված է 2014 թ․ հունիսի 21-ին.
- «Jimi Hendrix in the Austrian Hitparade». austriancharts.at (German). Hung Medien. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 21-ին.
- ↑ 29,0 29,1 29,2 29,3 29,4 29,5 29,6 «Gold & Platinum». Recording Industry Association of America. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 21-ին.
- ↑ 30,0 30,1 30,2 30,3 «BPI Certified Awards – Search». British Phonographic Industry. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 21-ին.
- ↑ McDermott, Kramer, էջ 61
- ↑ Shapiro, Glebbeek, էջ 529–530
- ↑ Experience Hendrix, January 15, 1968
- ↑ Shapiro, Glebbeek, էջեր 531–533
- ↑ McDermott, Kramer, էջ 117
- ↑ McDermott, Kramer, էջ 126
- ↑ Shapiro, Glebbeek, էջեր 535–536
- ↑ McDermott, Kramer, էջ 205
- ↑ Shapiro, Glebbeek, էջ 537
- ↑ McDermott, Kramer, էջ 212
- ↑ Shapiro, Glebbeek, էջ 538
- ↑ McDermott, Kramer, էջ 245
- ↑ Shapiro, Glebbeek, էջեր 531, 534
- ↑ McDermott, Kramer, էջեր 168–169
- ↑ «April 12, 1968 Smash Hits is released in the United Kingdom (Track, 613 400)». JimiHendrix.com (official website). Վերցված է 2018 թ․ ապրիլի 15-ին.
- ↑ Shapiro, Glebbeek, էջ 533
- ↑ 47,0 47,1 47,2 Shapiro, Glebbeek, էջ 526
- ↑ 48,0 48,1 Shapiro, Glebbeek, էջ 528
- ↑ Shapiro, Glebbeek, էջեր 528–529
- ↑ 50,0 50,1 50,2 Shapiro, Glebbeek, էջ 531
- ↑ McDermott, Kramer, էջ 81
- ↑ 52,0 52,1 Shapiro, Glebbeek, էջ 534
- ↑ 53,0 53,1 53,2 Shapiro, Glebbeek, էջ 535
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հենդրիքսի պաշտոնական կայք
- The Jimi Hendrix Experience allmusic.com-ում
- The Jimi Hendrix Experience discogs.com-ում
- Նոել Ռեդինգի հետ հարցազրույց
- Mitch Mitchell Drum! հարցազրույց
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «The Jimi Hendrix Experience» հոդվածին։ |
|