Jump to content

NBA-ի ամառային լիգա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

NBA-ի ամառային լիգա, Լաս Վեգասի ամառային լիգա, կամ NBA Լաս Վեգասի ամառային լիգա (անգլ.` NBA Summer League, Las Vegas Summer League և the Las Vegas NBA Summer League), բասկետբոլի ոչ ավանդական մրցակցային ժամանակաշրջան, որի ընթացքում Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) ակումբները մի քանի հանդիպումներ են անցկացնում` օգտագործելով ոչ իրենց խաղացողներին։ Հիմնականում թիմերը բաղկացած են լինում տվյալ տարվա դրաֆթում ընտրված նորեկներից, փոխարինող խաղացողներից, ինչպես նաև այլ բասկետբոլիստներից, ովքեր ունեն պոտենցիալ հաջորդ տարիների դրաֆթներում ընտրվելու համար։ Վերջիններիս ցույց տված խաղային ունակությունների հիման վրա ակումբների նախագահական կազմերը որոշումներ են կայացնում՝ պայմանագիր կնքել տվյալ մարզիկների հետ, թե՝ ոչ։

Ամառային լիգան կարևոր նշանակություն ունի ոչ միայն բասկետբոլիստների, այլ նաև երկրպագուների և ԶԼՄ-ների համար, քանի որ նրանք հնարավորություն են ստանում անվճար հաճախել այդ մինիհանդիպումներին և ականատես լինել տվյալ տարում դրաֆթացված առաջատար նորեկների ցուցադրած խաղին։

Ամառային լիգաներում կարող են հանդես գալ նաև ազատ գործակալներ, որոնց թիմերը կարող են հրավիրել իրենց ճամբարները և լիգայի ավարտից հետո պայմանագիր կնքել կամ չկնքել տվյալ անձանց հետ։ Օրինակ՝ Ջերեմի Լինը, ով 2012 թվականին ստացել էր NBA-ի տարվա ամենակատարելագործված բասկետբոլիստի տիտղոսը, ներկայացնելով Հարվարդի համալսարանը, չէր դրաֆթացվել 2010 թվականի դրաֆթում, սակայն «Դալաս Մավերիքսը» նրան հրավիրել էր խաղալու իր ճամբարում։ Լիգայի ամփոփումից հետ Լինի ունակությունները բավարարում են «Գոլդեն սթեյթ Ուորիորսին», որն էլ պայմանագիր է կնքում մարզիկի հետ։

Ամառային լիգայում հաղթանակը կամ պարտությունը քիչ նշանակություն ունի։ Շեշտը հիմնականում դրվում է երիտասարդ բասկետբոլիստների ցուցադրած ունակությունների վրա։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]