Jump to content

Little Big

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Little Big
ժանրռեփ ռեյվ, ռեյվ
տարիներ2013[1] - այժմ
երկիրՌուսաստան
քաղաքՍանկտ Պետերբուրգ
երգի լեզուանգլերեն, ռուսերեն
լեյբլLittle Big Family[2][3][4][5]
կազմըԻլյա Պրուսիկին՝ վոկալ
Սերգեյ Մակարով՝ դիջեյ, բեք վոկալ[6][7]
Սոֆյա Տայուրսկայա՝ վոկալ
Անտոն Լիսսով՝ վոկալ
նախկին
մասնակիցներ
Օլիմպիա Իվլևա
Աննա Կաստ
https://littlebig.ru/
 Little Big Վիքիպահեստում

Little Big, ռուսական փանկ ռեյվ խումբ, որը ստեղծվել է 2013 թվականին Սանկտ Պետերբուրգում[8]։ Խմբի կազմի մեջ են մտնում Իլյա Պրուսիկինը, Սերգեյ Մակարովը, Սոֆյա Տայուրսկայան և Անտոն Լիսսովը[9]։ Խումբը պետք է ներկայացներ Ռուսաստանը Եվրատեսիլ 2020 երգի մրցույթում[10]։ 2020 թվականի մարտի 12-ին Առաջին ալիքի «Երեկոյան Ուրգանտ» ծրագրի ժամանակ կայացել է «UNO» երգի պրեմիերան, որով Little Big-ը պետք է ելույթ ունենար այդ մրցույթում[11][12]։ Սակայն, 2020 թվականի մարտի 18-ին կազմակերպիչները հայտարարել են Եվրատեսիլ 2020 երգի մրցույթի չեղարկման մասին COVID-19 համավարակի պատճառով[13]։ Մրցույթը տեղափոխվել է 2021 թվական, որի համար երկրների ներկայացուցիչները պետք է նոր երգեր ձայնագրեն, քանի որ մրցույթի կաննոների համաձայն այս տարվա երգերը չեն կարող այլևս օգտագործվել։

Խումբն առաջին անգամ հայտնել է իր մասին 2013 թվականի ապրիլի 1-ին՝ թողարկելով ՅուԹյուբ-ում «Every Day I’m Drinking» տեսահոլովակը։

Արդեն 2013 թվականի հուլիսի 2-ին «А2» ակումբում նրանք ունեցել են առաջին հանրային ելույթը Die Antwoord-ից հետո[14]։

Աֆիշա Daily-ի համար հարցազրույցում խմբի ֆրոնտմեն Իլյա Պրուսիկինը հիշում է․

Little Big-ի պատմության մեջ շատ պատահականություններ կան՝ ուղղակի հոլովակ էինք նկարում ապրիլի 1-ի համար։ Ստացվել է այնպես, որ այն հայտնի է դարձել։ Ու բոլորը սկսել են խոսել․ «Դուք խումբ կստեղծե՞ք»։ Բայց խումբը չէր կարող լինել, եթե մենք ելույթ չունենայինք Die Antwoord-ի հետ։ Մենք ասում էինք․ «Վոու, վոու, մենք երգեր չունենք։ Բայց դեռ մի ամիս ունենք»[15]։ Ու մենք 6 երգ ենք գրել, տեսահոլովակներ նկարել, նրանք տարածվել են։ Ոչ ոք չէր կարծում, որ մենք կաշխատենք այդ երգերի վրա։ Այդպես է ստացվել։

Խմբի առաջին «With Russia From Love» ալբոմը թողարկվել է 2014 թվականի մարտի 17-ին[16]։

Ամբողջ գոյատևման ընթացքում Little Big-ը շրջագայություններ է ունեցել Եվրոպայում ու Ռուսաստանում։ Իլյա Պրուսիկինը UTV-ի համար հարցազրույցում նշել է[17][18]

Այսպիսի երաժշտությունն իսկապես պահանջարկ ունի։ Մենք գովազդի համար մի կոպեկ էլ չենք վճարել, ուղղակի վիդեոներ ենք նկարել ու հայտնի դարձել Եվրոպայում[19]։

2015 թվականի սեպտեմբերի 9-ին թողարկվել է «Give Me Your Money» տեսահոլովակը՝ Tommy Cash-ի մասնակցությամբ, ով նմանատիպ ոճ ուներ։ Տեսահոլովակի հետ զուգահեռաբար լույս է տեսել «American Russians» մինի սերիալի առաջին սերիան[20]։

2015 թվականի դեկտեմբերի 19-ին խումբը թողարկել է երկրորդ ալբոմը՝ «Funeral Rave»[21]։ Այն 8-րդ հորիզոնականն է զբաղեցրել ռուսական iTunes չարթի 2015 թվականի 52-րդ շաբաթվա ցանկում ու հինգերորդ՝ Google Play-ում[22]։

2016 թվականի մայիսի 21-ին խմբի տեսահոլովակները նշվել են Berlin Music Video Awards 2016-ում[23][24]։ «Big Dick» երգը զբաղեցրել է առաջին տեղը «Most Trashy» կատեգորիայում, իսկ «Give Me Your Money»-ն՝ երրորդ տեղ «Best Performer» անվանակարգում[25][26][27]։ «Big Dick» տեսահոլովակը անցել է 70 միլիոն դիտումների սահմանը[28][29]։ Վիդեոն լցված է գրավիչ կերպարներով ու ենթատեքստերով[30]՝ ծաղրելով գովազդային վիդեոները[31]։ Բեմ Մարջերան իր կայքում նշել է․

Այս տեսահոլովակում կարելի է տեսնել մարդկային գրավչության բոլոր տեսակները․ տեխնո բիթից մինչև մերկ մարմիններ ու համեմատություններ սեռական հարաբերությունների ու հաց ուտելու մեջ[32]։

2017 թվականի մարտի 31-ին խումբը թողարկել է չորրորդ սինգլը՝ «Rave On», ու դրա տեսահոլովակը[33]։ 2017 թվականի օգոստոստի 25-ին թողարկվել է Eskimo Callboy գերմանական էլեկտրոնիկային խմբի հետ համատեղ «Nightlife» երգը[34]։ 2018 թվականի փետրվարին «LollyBomb» տեսահոլովակը հաղթել է Լոս Անջելեսում կայացած Global Film Festival Awards-ի «Best Music Video» անվանակարգում[35][36]։

2018 թվականի ապրիլի 1-ին վոկալիստներից մեկը՝ Օլիմպիա Իվլևան, հայտարարել է, որ լքում է խումբը։ Պաշտոնական հայտարարության մեջ ասվում է․

Հինգ տարվա ընթացքում մենք Օլիմպիայի հետ միասին երկար ճանապարհ ենք անցել՝ նկարահանել ենք 14 տեսահոլովակ, որոնք միլիոնից շատ դիտումներ են հավաքել, մոտ 300 համերգ ենք ունեցել, շրջագայել ենք շատ տարբեր քաղաքներով ու կարողացել փոքր YouTube նախագծից դառնալ Ռուսաստանի ու Եվրոպայի կողմից հարգված երաժշտական խումբ[37]։

2018 թվականի մայիսի 8-ին խումբը թողարկել է «Antipositive» ալբոմի առաջին մասը[38] և «Punks Not Dead» տեսահոլովակը, հոկտեմբերի 5-ին՝ «Antipositive» ալբոմի երկրորդ մասը ու նոր տեսահոլովակ՝ «Skibidi»[39]։ 2018 թվականի դեկտեմբերին Սերգեյ Ժուկովի հետ միասին թողարկել են «Слэмятся пацаны» տեսահոլովակը։ 2019 թվականի փետրվարին «Skibidi» սինգլը պլատինե կարգավիճակ է ստացել։ Հետո թողարկվել է «Skibidi» ռեմիքսների ալբոմը, որի մեջ մտնում է երգ[40]։

Խումբը պետք է ներկայացներ Ռուսաստանը Եվրատեսիլ 2020 երգի մրցույթում, սակայն միջոցառումը հետաձգվել է մինչև 2021 թվական։

Երաժշտական ոճ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խումբն ինքն իրեն անվանում է երգիծական արտ-համագործակցություն, որը միանգամից խաղադրույք է կատարում և երաժշտության, և արտաքին տեսքի, և շոուի վրա։ Little Big-ը ծաղրում է ռուսների մասին տարբեր ազգային կայծրատիպեր։ Բոլոր տեսահոլովակները նկարահանում է համահիմնադիր Ալինա Պյազոկը։ Շնորհիվ դրան, որ խումբը ունի սեփական արտադրական ընկերություն (Little Big-ը «ԿլիկԿլակ» ստեղծագործական միության կազմի մեջ է մտնում)[41] ու տեսահոլովակների նկարահանման փորձ, իրենց բոլոր երաժշտական վիդեոները նրանք են թողարկում[42]։ Խմբի տեսահոլովակները տարբերվում են գրոտեսկով ու նպատակ ունեն տարածվել[43][44]։

Քանի որ խմբի առաջին ելույթը կայացել է Die Antwoord-ի համերգի ժամանակ, խումբը ինքն իրեն կնքել է «Ռուսական Die Antwoord»[45] ու հաճախ համեմատում է իրեն այդ խմբի հետ[46]։ Vice ամսագրի երաժշտական ենթաբաժինը Little Big-ը անվանել է«պատասխան Die Antwoord-ին ռուսական հոգեբուժարանից»[47]։ Այլ քննադատների նշում են, որ Little Big-ը ունի իր սեփական նույնականությունը՝ խումբը ներկայացնում է լսողին ռուսական ազգային երգերի ու մշակույթի իր տեսակետը։

Berlin Visual-ի համար հարցազրույցում խմբի վոկալիստ Իլյա Պրուսիկինը բացատրել է խմբի ծագումը՝

Մենք միշտ ռոք երաժիշտներ ենք և կմնանք։ Այն, ինչ մենք հիմա նվագում ենք ռոք երաժշտության նոր ֆորմացիա է։ Բոլոր մեր երգերը ռոք կոմպոզիցիայի կառուցվածք ունեն, այլ ոչ թե էլեկտրոնային երգի։ Բայց դրա հետ մեկտեղ դեռ մանուկ հասակից մենք սիրում էինք ռեյվը, դրա համար էլ որոշեցինք համատեղել այս երկու ժանրերը[48]։

Noisey ինտերնետ պորտալի համար հարցազրույցում խմբի ֆրոնտմեն Իլյա Պրուսիկինը պատմել է խմբի նպատակների մասին՝

Մենք ուղղակի ուզում ենք ցույց տալ մարդկանց, որ նրանք են իրենց կյանքի տերը։ Երկրներն ու կառավարություններն այդքան էլ կարևոր չեն, ինչքան նրանք մտածում են։ Մարդ կարող է անել այն, ինչ ուզում է։

Խումբը ոչ ֆորմալ լեյբլ ունի՝ Little Big Family[49], որի մեջ են մտնում The Hatters ռուսական ֆոլկ փանկ հարդկոր խումբը[50], ռուս թրեփ երգչուհի Tatarka-ն[51][52], ռուսական Хлеб խումբը, Lizer, իսրայելական Orgonite ռեյվ խումբը[53][54]։

Խմբի անդամներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընթացիկ կազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նախկին անդամներ

  • Աննա Կաստ՝ վոկալ (2013-2014)
  • Օլիմպիա Իվլևա՝ վոկալ (2013-2018)

Ժամանակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]


Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Անվանում Մանրամասնություններ
With Russia From Love[55]
Funeral Rave[56]
  • Թողարկվել է՝ Դեկտեմբերի 21, 2015
  • Ձևաչափ՝ Թվային ներբեռնում, CD
  • Լեյբլ՝ Little Big
Antipositive, Pt. 1[57]
  • Թողարկվել է՝ Մայիսի 8, 2018
  • Ձևաչափ՝ Թվային ներբեռնում
  • Լեյբլ՝ LB Family
Antipositive, Pt. 2[58]
  • Թողարկվել է՝ Հոկտմբերի 5, 2018
  • Ձևաչափ՝ Թվային ներբեռնում
  • Լեյբլ՝ Warner Music Russia

Կենդանի ալբոմներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Անվանում Մանրամասնություններ
Live in St. Petersburg
  • Թողարկվել է՝ 2019
  • Ձևաչափ՝ Թվային ներբեռնում

Մինի ալբոմներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Անվանում Մանրամասնություններ
Rave On[59]
  • Թողարկվել է՝ 2017
  • Ձևաչափ՝ Թվային ներբեռնում
Skibidi
  • Թողարկվել է՝ 2019
  • Ձևաչափ՝ Թվային ներբեռնում
Go Bananas
  • Թողարկվել է՝ 2019
  • Ձևաչափ՝ Թվային ներբեռնում
Անվանում Տարեթիվ Ալբոմ
Everyday I'm Drinking[60] 2013 With Russia From Love
We Will Push the Button
Russian Hooligans
Life in Da Trash
With Russia From Love 2014
Dead Unicorn[61] Funeral Rave
Kind Inside, Hard Outside[62] 2015
Give Me Your Money[63](Tommy Cash-ի հետ)
U Can Take[64](Tatarka-ի հետ) 2017
Lolly Bomb[65] Antipositive, Pt. 1
Слэмятся пацаны[66](Ruki Vverh!-ի հետ) 2018
Rave In Peace[67] 2019
I'm OK
Arriba

(Tatarka-ի և Clean Bandit)

Rock-Paper-Scissors Go Bananas

Տեսահոլովակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Little Big-ի սկավառակագրությունն իր մեջ է ներառում 23 տեսահոլովակ ու 1 տեսաալբոմ՝ «Live in St. Petersburg»[68]։

# Տարեթիվ Տեսահոլովակ Ռեժիսոր Ալբոմ
1 2013 «Everyday I’m Drinking» Ալինա Պյազոկ «With Russia From Love»
2 «We Will Push A Button»
3 «Life In Da Trash»
4 «Russian Hooligans»
5 2014 «With Russia From Love»
6 «Public Enemy»
7 «Dead Unicorn» Իլյա Պրուսիկին, Ալինա Պյազոկ «Funeral Rave»
8 2015 «Kind Inside, Hard Outside» Ալինա Պյազոկ, Իլյա Պրուսիկին
9 «Give Me Your Money» (Tommy Cash-ի հետ) Իլյա Պրուսիկին, Ալինա Պյազոկ, Tommy Cash
10 2016 «Big Dick» Ալինա Պյազոկ, Իլյա Պրուսիկին
11 «Hateful Love» Իլյա Պրուսիկին, Ալինա Պյազոկ
12 «Polyushko Polye» Ալինա Պյազոկ, Իլյա Պրուսիկին
13 2017 «U Can Take» (Tatarka feat. Little Big) Իլյա Պրուսիկին, Ալինա Պյազոկ
14 «Rave On» «Rave On» - EP
15 «LollyBomb» «Antipositive, Pt. 1»
16 2018 «Punks Not Dead»
17 «Faradenza» Ալինա Պյազոկ, Իլյա Պրուսիկին
18 «Ak-47» Մաքսիմ Սեմյոնով
19 «Skibidi» Ալինա Պյազոկ, Իլյա Պրուսիկին «Antipositive, Pt. 2»

«Skibidi» - EP

20 «Слэмятся пацаны» (Руки Вверх!-ի հետ) Միշա Սեմիչև
21 2019 «Skibidi» (Romantic Edition) Ալինա Պյազոկ, Իլյա Պրուսիկին «Skibidi» - EP
22
23 «Rock-Paper-Scissors» «Go Bananas» - EP
24 «Go Bananas»

Մասնակցություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 2014՝ Noize MC - «Капитан Америка (Не берёт трубу)»[69]
  • 2016՝ The Hatters - «Russian Style»[70]
  • 2018՝ The Hatters - «Forever Young Forever Drunk» (feat. Just Femi)[71]
  • 2019՝ Animal ДжаZ - «Чувства»[72]
  • 2019՝ Злой Малой - «В долгий путь» (1 раунд 17ib)[73]

Պարգևներ և անվանակարգեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարեթիվ Երկիր Մրցանակ Կատեգորիա Թեքնածու Արդյունք Նշումներ
2015 Ռուսաստան «Լայք 2015» Վիդֆեստ Լայք երաժշտության համար Little Big Առաջադրված [74]
2016 Ռուսաստան «Լայք 2016» Վիդֆեստ Լայք երգի համար Big Dick Առաջադրված [75]
Alfa Future Awards Ռուսաստանի TOP-100 լավագույն դիջեյներ Little Big 89-րդ հորիզոնական [76]
Գերմանիա Berlin Music Video Awards Most Trashy Big Dick Հաղթանակ [25][26]
Best Performer Give Me Your Money Առաջադրված [27]
2018 ԱՄՆ Global Film Festival Awards Best Music Video LollyBomb Հաղթանակ [35][36]
Գերմանիա Berlin Music Video Awards Most Trashy LollyBomb Հաղթանակ [77]
2019 Բելգիա Ketnet Het Gala van de Gouden K’s 2018 Hype van het jaar Skibidi Հաղթանակ [78][79][80]
Ռուսաստան Чартова дюжина Տեսահոլովակ Skibidi Հաղթանակ [81]
Родной звук Լավագույն փոփ Little Big Առաջադրված [82]
Լավագույն մեմ Little Big Հաղթանակ [83]
Տարվա լավագույն տեսահոլովակ Skibidi Առաջադրված [84]
BraVo Տարվա լավագույն վիդեո Skibidi Հաղթանակ [85]
Գերմանիա Berlin Music Video Awards Best Concept Skibidi Հաղթանակ [86]
Ռուսաստան RU.TV 2019 մրցանակ Լավագույն դուետ «Слэмятся пацаны» Առաջադրված [87]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. LITTLE BIG - Everyday I'm drinking — первое музыкальное видео и трек группы на видеохостинге Youtube. 1 апреля 2013 года
  2. «Клип дня: Tatarka «Алтын»» (ռուսերեն). Собака.ru. Վերցված է 2017 թ․ ապրիլի 18-ին.
  3. Little Big — With Russia from Love на iTunes
  4. Little Big — Funeral Rave на iTunes
  5. Little Big — Dead Unicorn на iTunes
  6. Little Big: «Если хочешь изменить страну, приходится ее показывать именно такой» Собака.ru
  7. «Little Big put on their happy faces for «Public Enemy»». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 2-ին.
  8. Official page of the group Little Big on SoundCloud «Little Big - Russian pop group, founded in 2013 in St. Petersburg »
  9. LISSOV VLOG - Backstage LITTLE BIG April 2 STEREO HALL (MSCs) «ANTHONY LISSOV (LISSOFF) Voice of JANE AIR, Clown from LITTLE BIG»
  10. Группа Little Big будет представлять Россию на конкурсе «Евровидение» Первый канал
  11. ВИДЕО. Программа «Вечерний Ургант». Группа «Little Big» — песня «Uno». Премьера клипа на конкурс «Евровидение» (фрагмент выпуска от 12 марта 2020 года).(չաշխատող հղում) Официальный сайт «Первого канала» // 1tv.ru (12 марта 2020 года)
  12. «Little Big» представила песню для «Евровидения». РИА «Новости» // ria.ru (12.марта 2020 года)
  13. «Евровидение-2020» отменено из-за коронавируса. Газета «Известия» // iz.ru (18 марта 2020 года)
  14. Die Antwoord vs Little Big // Собака.ru
  15. Афиша Daily: Little Big: как самая гадкая группа России пришла к успеху
  16. «Страница альбома WITH RUSSIA FROM LOVE на офф. сайте Little Big». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ ապրիլի 21-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 11-ին.
  17. Вероника Мечкивская (2016 թ․ ապրիլի 6). «Илья Прусикин: «Little Big – музыкальное отражение общества»». Роккульт. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 27-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 4-ին.
  18. «LITTLE BIG TOUR». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 11-ին.
  19. Интервью с группой Little Big Настоящая Музыка на UTV
  20. Плейлист American Russians на канале Little Big.
  21. Песня Ёлки про аутизм попала в чарты российского iTunes, lenta.ru «Официальные чарты российского iTunes за 52-ю неделю 2015 года: <…> Альбомы <…> 8. Little Big — Funeral Rave»
  22. «Чарты, рейтинги, хит-парады». Intermedia. 2015 թ․ դեկտեմբերի 31. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 23-ին.
  23. Berlin Music Video Awards 2016 — So the 2016 Winners are…
  24. «Berlin Music Video Awards 2016 — Meet the nominees». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 2-ին.
  25. 25,0 25,1 Berlin Music Video Awards on facebook List of FINALISTS
  26. 26,0 26,1 Berlin Music Video Award on Facebook: LITTLE BIG wins Most trashy
  27. 27,0 27,1 LITTLE BIG официальная страница «В контакте» — Клип Little Big — Big Dick взял первое место…
  28. Little Big — Big Dick on Youtube
  29. LITTLE BIG — BIG DICK набрал 10.000.000 просмотров на YouTube
  30. «Big Dick» is the song and super NSFW video of 2016 by Jordan Freiman, Death and Taxes Magazine «The video itself is chock full of sexual imagery, although imagery feels like the wrong word because it implies a certain amount of subtext, of which I will again point out, there is none».
  31. «50 лучших треков-2016, часть 2». the-flow.ru. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 23-ին.
  32. Guy Makes Re-D!CK-u-lous Music Video About His Record Breaking Schlong Արխիվացված 2016-06-30 Wayback Machine bammargerasworld.com «By watching the video you can observe all of the possibilities of human sexuality: from the techno beats, to the array of naked bodies, to the ridiculous amount of food/sex analogies, and of course a big d##k.»
  33. Little Big — Rave On на iTunes
  34. «Альбом в iTunes: The Scene (Eskimo Callboy)». iTunes. Վերցված է 2017 թ․ հունիսի 10-ին.
  35. 35,0 35,1 Global Film Festival Awards 2018
  36. 36,0 36,1 Наш клип «LollyBomb» выиграл в номинации Best Music Video…
  37. Официальная группа Little Big «ВКонтакте»: «Друг, у нас для тебя есть важные новости».
  38. Punks Not Dead ՅուԹյուբում
  39. Little Big (2018 թ․ հոկտեմբերի 5). «LITTLE BIG - SKIBIDI (official music video)». Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 5-ին.
  40. «Альбом «Skibidi» (Little Big)». Վերցված է 2019 թ․ փետրվարի 26-ին.
  41. The Village «Выходные в Петербурге: Концерт Little Big, Сальвадор Дали в Музее Фаберже и лекция Чечота о Шнурове»
  42. Ильич и Гокк (LITTLE BIG) — Интервью (Тула 31.10.2014)
  43. Los «Die Antwoord» rusos: Little Big Beat Mash Magazine, 2 May 2016
  44. Афиша Daily: «Big Dick» и другие отвратительные музыкальные клипы
  45. I FOUND THE RUSSIAN DIE ANTWOORD By Dan Wilkinson, Noisey
  46. Little Big from Russia METATRONIKS, Magazine for design and entertaiment
  47. Little Big: знаменитые дикие русские Արխիվացված 2016-02-22 Wayback Machine, НГС Афиша, 22.12.2015
  48. LITTLE BIG BRINGT BERLIN ZUM BEBEN Արխիվացված 2019-04-06 Wayback Machine, Berlin Visual, 25 Februar, 2015. Запись: Группа Little Big в Берлине: о музыке и политике
  49. LITTLE BIG | ОСТОРОЖНО, СОБЧАК! Илья Прусикин: «По сути мы лейбл, но у нас нет ни одного контракта. Мы — содружество. <…> Самое лучшее, по нашему мнению — работать без контракта»
  50. The Hatters — Полная шляпа на iTunes
  51. Радиф Кашапов (2017 թ․ փետրվարի 28). ««Я — золотой красивый цветок»». Colta.ru. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 23-ին.
  52. U Can Take (feat. Little Big) — Single на iTunes
  53. Little Big (2016 թ․ սեպտեմբերի 30). «Orgonite - Habibi Yaeni - אורגונייט - חביבי יעני (Official Video)». Վերցված է 2017 թ․ մայիսի 11-ին.
  54. Little Big (2017 թ․ փետրվարի 27). «ORGONITE - ADIBASS». Վերցված է 2017 թ․ մայիսի 11-ին.
  55. With Russia From Love ՅուԹյուբում
  56. «Страница альбома FUNERAL RAVE на офф. сайте Little Big». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2016 թ․ մայիսի 11-ին.
  57. Antipositive, Pt. 1 на iTunes
  58. Antipositive, Pt. 2 на iTunes
  59. Rave On ՅուԹյուբում
  60. Everyday I'm drinking ՅուԹյուբում
  61. Dead Unicorn ՅուԹյուբում
  62. Kind Inside, Hard Outside ՅուԹյուբում
  63. Give Me Your Money ՅուԹյուբում
  64. U Can Take ՅուԹյուբում
  65. LollyBomb ՅուԹյուբում
  66. Слэмятся пацаны ՅուԹյուբում
  67. Rave in Peace (In Memory of Keith Flint) ՅուԹյուբում
  68. «‎Альбом «Live in St. Petersburg» (Little Big)» (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ մարտի 18-ին.
  69. Noize MC (2014 թ․ օգոստոսի 27). «Noize MC — Капитан Америка (Не Берёт Трубу)». Վերցված է 2019 թ․ մարտի 20-ին.
  70. Little Big (2016 թ․ նոյեմբերի 10). «THE HATTERS - RUSSIAN STYLE». Վերցված է 2019 թ․ փետրվարի 11-ին.
  71. THE HATTERS (2018 թ․ հունվարի 16). «THE HATTERS - FOREVER YOUNG FOREVER DRUNK (feat. Just Femi)». Վերցված է 2019 թ․ փետրվարի 11-ին.
  72. animaljazzband (2019 թ․ մարտի 21). «Animal ДжаZ — Чувства». Վերցված է 2019 թ․ մարտի 21-ին.
  73. «ЗЛОЙ МАЛОЙ - В долгий путь (1 раунд 17ib) / Джарахов» (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 9-ին.
  74. Юрченко, Алиса (2015 թ․ հունիսի 14). «На ВДНХ прошел фестиваль молодых видеоблогеров Рунета». mk.ru. «Московский комсомолец». Վերցված է 2017 թ․ մարտի 13-ին.(չաշխատող հղում)
  75. «Премия «Лайк-2016»». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 2-ին.
  76. «Alfa Future Awards 2016 — Первая российская профессиональная Премия в области электронной музыки». alfafuturerating.ru. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 24-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 29-ին.
  77. «BERLIN MUSIC VIDEO AWARDS в Instagram: «The winner of the category "Most Trashy" is… The music video for @littlebigband's song "Lolly Bomb"! LITTLE BIG LOLLY BOMB LITTLE BIG…»» (ռուսերեն). Instagram. Վերցված է 2019 թ․ ապրիլի 2-ին.
  78. ketnet.be(չաշխատող հղում) Little Big en Baba Yega duiken op in de Dance-off!
  79. littlebigband official Instagram: «Had a big fun at the Gala van de Gouden K’s! Thank you @ketnet_be for our ‘Hype of the Year’ award — so proud»
  80. Вечерний Ургант. В гостях у Ивана Илья Прусикин. 01.02.2019
  81. «Стена». m.vk.com. Վերցված է 2019 թ․ փետրվարի 26-ին.
  82. «Стена». m.vk.com. Վերցված է 2019 թ․ ապրիլի 2-ին.
  83. «Стена». m.vk.com. Վերցված է 2019 թ․ ապրիլի 2-ին.
  84. «Стена». m.vk.com. Վերցված է 2019 թ․ ապրիլի 2-ին.
  85. Полина Старцева. «Little Big получили премию BraVo за лучшее музыкальное видео» (ռուսերեն). ПолитЭксперт. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 1-ին. Վերցված է 2019 թ․ ապրիլի 1-ին.
  86. «Winners BMVAs 2019» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 13-ին.
  87. «Номинация «Лучший дуэт» представлены:» (ռուսերեն). vk.com. Վերցված է 2019 թ․ մայիսի 25-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Little Big» հոդվածին։