Jump to content

ICER

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ICER

ՄշակողՌեակտիվ շարժման լաբորատորիա
Ֆորմատի տեսակֆայլի ֆորմատ և գծագրական ֆորմատ

ICER, պատկերների խտացման ֆորմատ, որն օգտագործվում է Վեյվլետ փոխակերպման հետ։ Օգտագործվում է NASA֊ի միսիաներում, հիմնականում՝ մարսիական։ Ունի կորստով խտացման և առանց կորստի ռեժիմ։ Նման է JPEG2000 ֆորմատին։ ICER֊ը գործարկվել է հեռավոր տիեզերքի ֆոտոնկարների բարձր մակարդակով խտացման նպատակով[1]։

Ֆորմատը օգտագործվում է «Spirit» մարսագնացների (MER-A) և «Opportunity»֊ի (MER-B) կողմից գործնականորեն բոլոր երկչափ պատկերների համար։ Շուրջ 10 %֊ը պատկերների խտացել է LOCO֊ի (2004 թվականի սկզբին) կողմից[2][3]։

Ճկունություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

ICER ֆորմատը թույլատրում է օգտատիրոջը ընտրել երկու պարամետր, որոնք ազդում են խտացման աստիճանի և ստացված պատկերի որակի վրա։ Տրվում է ֆայլի առավելագույն հասանելի չափ և որակի թվային մակարդակ։ ICER կոդերը դադարեցնում է աշխատանքը կա՛մ ֆայլի չափսի մեծացման հաշվին, կա՛մ տրված որակի նվաճման հաշվին, կախված այն բանից, թե որ պայմանը կիրականացվի նախօրոք։ Այն դեպքում, երբ պահանջվում է ֆայլի չափսի փոքրացման դեպքում ստանալ մաքսիմալ որակ, սահմանվում է lossless (առանց կորստի) որակի մակարդակ։

ICER խտացված բիթային հոսքը կազմված է մի քանի մասերից (սեգմենտներից), որոնք կարող են դեկոդավորվել անկախ։ Սեգմենտները համապատասխանում են պատկերի ուղղանկյուն մասերով։ Դրանց միջև սահմանները կարող են նկատելի լինել կորստով խտացման ռեժիմի օգտագործման ժամանակ։

Բիթային հոսքի խտացման համար օգտագործվում է recursive interleaved entropy coding և Գոլոմբի կոդ։

Համեմատություն JPEG 2000֊ի հետ

[խմբագրել | խմբագրել կոդը]

ICER֊ը ինչպես և JPEG 2000֊ը հիմնված է վեյվլետների վրա և ապահովում է

  • պրոգրեսիվ կոդավորում,
  • առանց կորստի խտացում (ի հակադրություն JPEG 2000֊ի՝ ICER֊ը այդ ռեժիմում օգտագործում է մոդիֆիկացված LOCO կոմպրեսոր, անգլ.՝ Low Complexity Lossless Compression),
  • կորստով խտացում,
  • սխալների ուղղում, որը թույլ է տալիս սահմանափակել կապի կանալում տվյալների կորստի ազդեցությունը։

ICER֊ը ընդհանուր առմամբ ապահովում է խտացում ի տարբերություն JPEG 2000֊ի։

ICER֊ի JPEG 2000֊ին համապատասխանող ֆունկցիոնալ հնարավորությունները նրանում են, որ երկուսի կոմպրեսորները

  • ապահովում են բլոկի վրա խտացման արդյունավետության բարձրացման համար պատկերի մասնատում՝ թույլ տալով ավելի արդյունավետորեն օգտագործել կապի կանալը, օպերատիվ հիշողությունը և պրոցեսորի ժամանակը։
  • թույլ են տալիս տարատեսակել խտացման մակարդակը պատկերի չափսից (բայթերից) կախված։
  • թույլ են տալիս տարատեսակել խտացման մակարդակը որակից կախված (թեպետ ICER֊ը տարատեսակում է խտացման մակարդակը 1%-անոց սխալանքով)։

ICER և JPEG 2000֊ի տարբերություններ։

  • JPEG 2000֊ը օգտագործում է լողացող ստորակետով հանրահաշիվ, ICER֊ը օգտագործում է միայն ամբողջ թվերով հանրահաշիվ (սովորական պրոցեսորների վրա ֆորմատի օգտագործման պարզեցման համար, որը նշանակված է տիեզերական օգտագործման համար)։
  • ICER֊ը օգտագործում է մոդիֆիկացված LOCO կոմպրեսոր առանց կորստի խտացման համար,
  • JPEG 2000֊ը օգտագործում է առանց կորստի խտացման մի քանի տարբեր մոդելներ վեյվլետ կոմպրեսորի առանց կորստի խտացում հոսանքափոխման օգնությամբ։
  • ICER֊ը և JPEG 2000֊ը օգտագործում են տարբեր գունային տարածություններ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 29-ին.
  2. Preliminary Image Compression Results from the Mars Exploration Rovers A. Kiely, M. Klimesh. IPN Progress Report 42-156, February 15, 2004 "Most of the images were compressed with the ICER image compression software [1]. The remaining images that were compressed made use of modified Low Complexity Lossless Compression (LOCO) software [2–4]."
  3. http://www.montenegros.de/sergio/lehre/informatik_fuer_satellitenbau/08-space-odh.pdf Արխիվացված 2015-12-08 Wayback Machine slide 19

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]