Eulenspiegel
Eulenspiegel գերմ.՝ Eulenspiegel[1] | |
---|---|
Տեսակ | պարբերական |
Լեզու | գերմաներեն[1] |
Հիմնադրվել է | մայիս 1954 |
Երկիր | Արևելյան Գերմանիա |
ISSN | 0423-5975 |
Կայք | satiremagazin.de(գերմ.) |
Eulenspiegel magazine Վիքիպահեստում |
Eulenspiegel (գերմ.՝ Eulenspiegel), նկարազարդ գրական-գեղարվեստական երգիծական և հումորային պարբերական, որը հրատարակվել է Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Frischer Wind» երգիծական պարբերականի շարունակողն է, որը հրատարակվել է 1946 թվականից։ Այս պարբերականի գլխավոր խմբագիրը նախ լրագրող Լեկս Էնդեն էր, ապա, 1949 թվականից` Վալտեր Հայնովսկին։ 1954 թվականին թերթը վերանվանվել է «Eulenspiegel», այն բանից հետո, երբ գրեթե նույն անվանումով և նմանատիպ բովանդակությամբ ամսագիրը դադարել է թողարկվել 1950 թվականին։
Գրեթե ամեն համարում տպագրվում էին ծաղրանկարիչ Լուիս Ռաուվոլֆի[2] և Հենրի Բյուտտների նկարները։
Մինչև 1972 թվականը «Eulenspiegel»-ը հրատարակվել է «Eulenspiegel Verlag»-ի կողմից, որը նույնպես հիմնադրվել է 1954 թվականին։
Սա Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունում միակ երգիծական ամսագիրն էր։ Դրա պահանջարկը գերազանցել է տպաքանակը, որը կազմել է 500 հազար օրինակ։
Թերթի նյութերը, ինչպես պատմում է հայտնի «13 աթոռ պանդոկ» հեռուստահաղորդման նախկին հաղորդավարը, օգտագործվել են այդ հաղորդման մեջ, օրինակ, այդտեղից է վերցված պանի Մոնիկան[3]։
ԳԴՀ-ի այն երեք թերթերից մեկն է, որը վերապրել է Գերմանիայի միավորումը։ Այժմ թողարկվում է առցանց։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Eulenspiegel» հոդվածին։ |