Jump to content

Chevrolet Malibu

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Chevrolet Malibu
Ստեղծվել էChevrolet

Chevrolet Malibu (ʃəvroˈleː maˑliˈbuː), Chevrolet-ի միջին դասի մեքենաներից։ Նախկինում եղել է Chevrolet Chevelle-ի շքեղ տարբերակը, բայց 1978 թվականին դարձել է առանձին մոդել։ Սկզբնապես ունեցել է հետևի հաղորդակ, բայց 1997 թվականին, երբ General Motors-ը վերստեղծել է Մալիբուն, մեքենան ստացել է հաղորդակ առջևի անվի վրա։ Ավանդաբար Մալիբուն վաճառվել է Հյուսիսային Ամերիկայում, սակայն Մալիբուի մոդելը, որն ստեղծվել է 2012 թվականին, վաճառվում է համաշխարհային շուկաների մեծ մասում[1]։

Չորրորդ սերունդ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Chevrolet Malibu, 1983 թվական

1978 թվականին Chevelle-ն, որն այդ ժամանակ բեսթսելլեր էր, պաշտոնապես վերանվանվել է Malibu: Դա եղել է երկրորդ նոր Chevrolet-ը Chevrolet Caprice-ից հետո։ Նոր, ավելի արդյունավետ պլատֆորմն ավելի է կարճացվել, և նախորդ տարբերակների համեմատությամբ նրա քաշը նվազել է 230-450 կգ-ով, բայց միևնույն ժամանակ մեծացվել են բեռնախցիկը, ոտքերի տեղն ու գլխի համար նախատեսված տարածքը։ Առաջարկվել է ընդամենը երկու տարբերակ՝ «Malibu» և «Malibu Classic»: Malibu Classic Landau series ունեցել է երկգույն թափք, վերևի հատվածը՝ վինիլային։

Մեքենան արտադրվել է սեդան, ունիվերսալ և կուպե թափքերով։ Սեդանն ի սկզբանե ունեցել է վեց կանոնավոր պատուհաններ՝ ի տարբերություն Oldsmobile և Buick ավտոմեքենաների, որոնք ունեցել են հարդթոփ և նոթչբեք թափքեր։ Արտադրության ծախսերը նվազեցնելու համար 4 դուռ ունեցող սեդանների հետևի դռների պատուհանները եղել են ֆիքսված, իսկ ունիվերալ թափքով մեքենաներն ունեին միայն օդափոխման շարժական փոքր անցքեր։ Նման քայլը պահանջում էր մեքենաների լավ օդափոխություն, ինչից օգտվել են General Motors-ի և Chevy-ի դիլերները՝ լրացուցիչ վճար պահանջելով օդորակիչի համար։ 1981 թվականին սեդանը դարձել չորս պատուհանով՝ ձևական հենակներով։ Երկդռնանի կուպեի արտադրությունն ավարտվել է 1981 թվականին։ 1982 թվականինին Malibu-ն թարմացվել է։ Թափքը դարձել է ավելի քառակուսի, հայտնվել են չորս լուսարձակներ, որոնց տակ կա շրջադարձային լույսերի երկար ժապավեն։ Արտաքին տեսքը շատ նման էր թարմացված Chevrolet Caprice-ին։ 1983 թվականին մեքենայի առջևում ավելացվել է «Malibu» նշանը։

Չորսդռնանի Malibu-ն հաճախ օգտագործվել է որպես խոշոր ընկերությունների և ոստիկանության մեքենա։ 1979 թվականին Chevrolet Nova-ի արտադրության դադարեցումից հետո հայտնվել է ոստիկանության համար 9C1 ձևափոխված տարբերակը (չշփոթել Chevrolet Impala 9C1-ի հետ, որը նույնպես օգտագործվում էր ոստիկանության կողմից)։ Camaro-ի LT-1 Z-28 շարժիչով 9C1-ն 1979 թվականին Cannonball Run-ում վարել է Էվերեթ Փիրս Մարշալը։

Malibu SS-ն հասանելի է 1980 թվականից։ Շատ հազվադեպ Malcar M80 մասլքարը վաճառվել է միայն Հյուսիսային և Հարավային Կարոլինա նահանգներում։ Մինչ օրս արտադրված այդպիսի մեքենաների քանակը անհայտ է, մոտավոր գնահատականների համաձայն՝ արտադրվել է 1901 մեքենա։ Մալիբու M80-ը երկդռնանի սպորտային սեդան էր, որը հագեցած էր F41 սպորտային փաթեթով և V8 շարժիչով (140 ձիաուժով)։ Թափքին եղել են երկու կապույտ շերտեր «M80» մակագրությամբ։ Ընտրանքների փաթեթին ավելացվել են նաև փոփոխված առջևի և հետևի սփոյլերները և պողպատե սկավառակներ։ M80–ները սպիտակ էին՝ մուգ կապույտ շերեփաձև նստելատեղերով և կենտրոնական բարձակով։

Մեքսիկայում General Motors-ը մեքենա արտադրել է Ռամոս Արիսպեի գործարանում, որը հետագայում վաճառվել է երեք տարվա ընթացքում (1979-1981)։ Մեքսիկական տարբերակն ունեցել է երեք ձև՝ «Chevelle», «Malibu» և «Malibu Classic», և երկու թափք՝ սեդան և կուպե՝ 4,1-լիտրանոց L6 հիմնական շարժիչով և 5,7-լիտրանոց «V8»՝ 260 ձիաուժ հզորությամբ որպես լրացուցիչ։ Այս շարժիչը եղել է ստանդարտ Malibu Classic-ի համար երեք տարի, որովհետև մեքսիկական արտանետման կարգավորումները ավելի ճկուն էին, քան Միացյալ Նահանգներում։

Իրաքյան տաքսի

[խմբագրել | խմբագրել կոդը]

1981 թվականին Կանադայի Օշավա քաղաքում գտնվող General Motors-ի գրասենյակը ստացել է 25 500 չորսդռնանի սեդան Malibu-ի պատվեր Իրաքի՝ Սադդամ Հուսեյնի գլխավորած կառավարության կողմից։ Գործարքը կազմել է ավելի քան 100 միլիոն դոլար։ Այս հատուկ Malibu մեքենան ունեցել է 3,8 լիտրանոց 110 ձիաուժ V6 կարբյուրատորային շարժիչի ցածր հզորության անսովոր ահամադրություն եռաստիճան փոխանցման տուփի հետ, որի լծակը գտնվում էր հատակին։ Բոլոր մեքենաները հագեցած էին օդորակիչով, սառեցման ծանր համակարգով, AM/FM ռադիոյով, կոշտ տվիդային և վինիլային երեսպատմամբ և 14-դյույմանոց շտամպած պողպատե անիվներով։

Իրաքի համար արտադրվել է ընդամենը 13 000 մեքենա, որոնց մեծ մասն օգտագործվել է որպես տաքսի Բաղդադում։ Շուրջ 12 500 Malibu մեքենաները մնացել են Օշավայում, որտեղ դրանք արտադրվել էին, որովհետև իրաքցիներն անսպասելիորեն չեղյալ էին հայտարարել պատվերը 1982 թվականին։ Իրաքն իր քայլն արդարացրել է այն պատճառաբանությամբ, թե իբր դրանք ունեցել են վատ որակ և տեղացի վարորդները չեն կարողացել հարմարվել յուրահատուկ մեխանիկական փոխանցատուփին:Ավելի ուշ հայտնի է դարձել, որ իրաքցիները ստիպված են եղել հրաժարվել պատվերից ֆինանսական նկատառումներից ելնելով՝ կապված Իրանի դեմ ռազմական գործողությունների հետ, որոնք պահանջել են միջոցների անհապաղ ուղղում իրաքյան ռազմական ուժերի աջակցությանը։ Կանադայում գործող GM-ի նախագահ Դոնալդ Հոքվորսն ասել է, որ մեքենաները կվաճառվեն Մերձավոր Արևելքի այլ շուկաներ, բայց, ի վերջո, «իրաքյան տաքսիների» համար նախատեսված Malibu-ն վաճառվել է կանադացի սպառողներին զգալիորեն իջեցված գնով` մոտավորապես 6,800 դոլար։ Տարիների ընթացքում նրանք ձեռք են բերել հայտնիության կարգավիճակ և երբեմն խոսակցականում կոչվում են «Iraqibu»:

Մալիբուն լայնորեն օգտագործվել է NASCAR- ի մրցարշավներում 1973-1983 թվականներին։ Մասնավորապես, Laguna S-3-ի տարբերակը մեծ հաջողություն է ունեցել 1975-1977 մրցաշրջանում՝ Քեյլ Յարբորոյին թույլ տալով հաղթել 20 մրցարշավում այդ տարիներին նվաճել, ինչպես նաև հաղթել NASCAR-ի առաջնությունում։ 1981 թվականից ի վեր միայն մեկ մրցարշավորդ՝ Դեյվ Մարկիսն է օգտագործել է այն 1981 և 1982 թվականներին՝ տանելով ընդամենը մեկ հաղթանակ։

1978 թ. = 3.3 լ V6 (95 ձ․ ու․), 3.8 լ V6 (105 ձ․ ու․), 5.0 լ V8 (140 ձ․ ու․), 5.7 լ V8 (165 ձ․ ու․)

1979 թ. = 3.3 լ V6 (95 ձ․ ու․), 3.8 լ V6 (115 ձ․ ու․), 4.4 լ V8 (125 ձ․ ու․), 5.0 լ V8 (140 ձ․ ու․), 5.7 լ V8 (165 ձ․ ու․)

1980 թ. = 3.7 լ V6 (110 ձ․ ու․), 3.8 լ V6 (110 ձ․ ու․), 4.4 լ V8 (115 ձ․ ու․), 5.0 լ V8 (140 ձ․ ու․), 5.7 լ V8 (170 ձ․ ու․)

1981 թ. = 3.7 լ V6 (110 ձ․ ու․), 3.8 լ V6 (110 ձ․ ու․), 4.4 լ V8 (115 ձ․ ու․), 5.0 լ V8 (140 ձ․ ու․), 5.7 լ V8 (170 ձ․ ու․)

1982 թ. = 3.7 լ V6 (110 ձ․ ու․), 3.8 լ V6 (110 ձ․ ու․), 4.3 լ V6 Diesel (85 ձ․ ու․), 5.0 լ V8, 5.7 լ V8 Diesel (105 ձ․ ու․)

1983 թ. = 3.7 լ V6 (110 ձ․ ու․), 3.8 լ V6 (110 ձ․ ու․), 4.3 լ V6 Diesel (85 ձ․ ու․), 5.0 լ V8, 5.7 լ V8 Diesel (105 ձ․ ու․)

1982 թվականից վերանվանված Malibu-ի համար սկսել են օգտագործել G պլատֆորմը, որն արդեն օգտագործվել էր Pontiac Grand Prix, Oldsmobile Cutlass Supreme և Buick Regal ավտոմեքենաներում։ Malibu Classic-ի արտադրությունը դադարել է 1982-ին, 4-դռնանի սեդանի արտադրությունը` 1983 թվականին, իսկ ունիվերսալներինը՝ 1984 թվականին, փոխարենը սկսել են արտադրել առջևի հաղորդակով Chevrolet Celebrity: Չնայած այն հանգամանքին, որ սեդանի և ունիվերսալի արտադրությունը դադարեցվել է, El Camino պիկապը, որը ոճով նման էր Մալիբուին, շարունակել է արտադրվել մինչև 1987 թվականը։

Հինգերորդ սերունդ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Chevrolet Malibu, 1997-1999 թվականներ

Տասնչորս տարվա դադարից հետո առջևի հաղորդակով նոր Malibu-ն ներկայացվել է 1997 թվականին GM N պլատֆորմի ընդլայնված անվային բազայի վրա Buick Skylark, Oldsmobile Achieva, Oldsmobile Alero и Pontiac Grand Am հետ համատեղ։ Chevrolet N-body պլատֆորմով բոլոր Malibu-ներն արտադրվել են Օկլահոմա Սիթիում (2002 թվականից հետո գործարանը վերասարքավորվել է GMT360 պլատֆորմի վրա տրանսպորտային միջոցներ ստեղծելու համար) և Ուիլմինգթոնի գործարանում (1997-1999 թվականներին) նախքան Լենսինգում (Միչիգան) արտադրությունը սկսելը։ Ուիլմինգթոնի գործարանը 1999 թվականին վերասարքավորվել է Saturn L-Series արտադրելու համար։ Oldsmobile Cutlass-ը եղել է Մալիբուի կլոնը և փոխարինել է Oldsmobile Cutlass Ciera-ին, բայց արտադրությունը տևել է ընդամենը երկու տարի՝ մինչև 1999 թվականը։ Դրանից հետո այն փոխարինվել է կոմպակտ Chevrolet Corsica-ով։ Առաջարկվել են շարժիչներ 2,4 լ 150 ձ․ու․ կամ 3,1 լիտր 155 ձ․ու․։ Malibu-ն 1997 թվականին ընտրվել է տարվա մեքենա Motor Trend ամսագրի կողմի, ինչը հետագայում քննադատվել է Car and Driver ամսագրի կողմից 2009 թվականին, որում նշվել է, որ Malibu-ն բավական լավը չի եղել աչդյունավետության և ներքին որակների տեսանկյունից։

1997 թվականից մինչև 1999 թվականը ռադիատորի ցանցի կենտրոնում եղել է Malibu-ի արծաթագույն նշանը, 2000 թվականից մինչև 2003 թվականը ցանցի վրա եղել է Chevrolet-ի կապույտ խորհրդանիշը։ 1997-1999 թվականներին LS մոդելները երբեմն ունեցել են հատուկ ոսկեգույն նշաններ (Malibu մակագրությունն ու պատկերանշանը)։

Նոր Malibu-ն ներկայացվել է Epsilon հարթակում 2004 թվականին։ N-body պլատֆորմի Malibu-ն վերանվանվել է Chevrolet Classic և մնացել արտադրության մեջ մինչև 2005 թվականի մոդելային տարին, այն հիմնականում մատակարարվել է վարձակալության և նավատորմի պատվերների համար։

3,1 լիտր V6-ը թարմացվել է 2000 թվականին՝ 170 ձ․ու․ նոր հզորությամբ, իսկ 2,4 լիտր I4-ի արտադրությունը դրանից հետո դադարեցվել է։ Այնուամենայնիվ, քառամխոց շարժիչը վերականգնվել է 2004 թվականին, երբ Classic-ի համար առաջարկվել է 2,2 լիտր ծավալով Ecotec շարժիչ։ Վառելիքի ծախսը կազմել է 6,9 ... 9,8 լ/100 կմ։

2004 թվականին Malibu-ն «վատ» գնահատական է ստացել մայրուղում կողքից հարվածի համար անվտանգության ամերիկյան ապահովագրական ինստիտուտի կողմից, որովհետև մեքենան չունի կողային բարձիկներ[2]։

2004 թվականին General Motors-ը հետ է կանչել 1,5 միլիոն մեքենա, այդ թվում՝ 2003 թվականի Malibu[3]։

2002 թվականի փետրվարին HCI: Hot Compact & Imports ամսագրում ներկայացվել է Chevrolet Malibu Cruiser հայեցակարգը GM Performance-ից, որը ստեղծվել է 2001 թվականին SEMA շոուի համար։ Մեքենան ներկված էր Sublime Lime գույնով և ուներ խիստ ձևափոխված տուրբոշարժիչ 3500 SFI 60 ° V6, 230 ձ․ու․ 5000 պտույտ րոպեում և 380 Ն · մ պտտող մոմենտ՝ 2900 պտույտ րոպեում արագությամբ, 4T65-E ձեռքով փոխանցման չորս արագությամբ, 19-դյույմանոց անիվներ Evo-ից՝ բարձրակարգ Toyo Proxes T1-S անվադողերով։ Բազմաթիվ փոփոխություններ են կատարվել մեքենայի սրահում, ինչպիսիք են սև Sparco կաշվե նստատեղերը և Kenwood Entertainment Center-ը (ռադիո, CD, DVD, հեռուստատեսություն, 10-սկավառակային փոխարկիչ և բազմաթիվ ուժեղացուցիչներ և բարձրախոսներ)։ Արտաքին փոփոխություններից էին HID լուսարձակները (մոտ և հեռահար լուսարձակում), «Altezza» հետևի լուսարձակները և հատուկ ծածկոցը։

Chevrolet-ը պատրաստել է Cruiser-ը որպես ցուցադրական մեքենա, որը նախատեսված չէ վաճառքի համար։ Ընկերության նպատակն է եղել գրավել երիտասարդ գնորդներին սովորական մոդելների համար և ցույց տալ, որ մեքենայում նման փոփոխություններ կատարելը հնարավոր է։

Վեցերորդ սերունդ

[խմբագրել | խմբագրել կոդը]
2004-2005 Chevrolet Malibu

Malibu-i նոր սերունդը տեղափոխվել է Epsilon նոր պլատֆորմ 2002 թվականին՝ հիմնվելով 2004 թվականի Opel Vectra C-ի վրա։ Epsilon-ի համար պատրաստվել է թափքի 2 տեսակ՝ ստանդարտ 4 դռնով սեդան և 5 դռնով Malibu Maxx՝ ունիվերսալ։ Maxx-ը հայտարարվել է որպես «հինգդռնանի ընդլայնված սեդան», որը նախատեսված էր գործնական մարդկանց համար, բայց ոչ որպես ունիվերսալ, և դա առաջին միջին չափի Chevrolet հեթչբեքն էր 1980 թվականից ի վեր։ 2005 թվականի Նյու Յորքի ավտոսրահում ցուցադրվել է SS տարբերակը[4]։

Սկզբում տեղադրվել է 2,2 լ Ecotec L61 l4, 144 ձ. ու․ շարժիչ նախորդ սերնդից։ LS և LT ամբողջական փաթեթի վրա դրվել է 3,5 լ High Value LX9 V6, 201 ձ. ու. շարժիչ, իսկ սեդանը և Maxx SS-ն ունեին 3,9 լ High Value LZ9 V6, 240 ձ. ու. շարժիչ։ 2007 թվականին LX9-ը փոխարինվել է LZ4 V6-ով, որն արտադրում է 217 ձ․ ու․։ L61 Ecotec-ը նույնպես թարմացվել է 2007 թվականի մոդելային տարում՝ բազմաթիվ բարելավումներով։ Սկզբնական Ecotec L61-ը նույնպես հասանելի էր, բայց ներկայացվել էր GM-ի մի շարք այլ մեքենաների վրա 2004 թվականին։

2006 թվականին բամպերի առջևի մասը թարմացվել է ավելի ավանդական ոճով․ ռադիատորի ցանցը փոխարինվել է «chrome bar» ոճով, այն դարձել է ավելի փոքր և ավելի նման նախորդ Malibu-ի ցանցին, իսկ առջևի դռների վրա հայտնվել են GM նշաններ։

Malibu Maxx-ի արտադրությունը դադարեցվել է 2008 թվականին։ Այնուամենայնիվ, սեդանը արտադրության մեջ մնացել է մինչև 2007 թվականը, հիմնականում նավատորմի պատվերների համար։ GM-ն այդ մեքենաները վերանվանել է Malibu Classic: Մեքենաներն ունեին «Մալիբու» նշաններ, ի տարբերություն նախորդ Classic տարբերակի։

2005 թվականին ամերիկյան ճանապարհային անվտանգության ինստիտուտը Malibu-ին տվել է «արծաթն» ամենաանվտանգ մեքենաների իր ցանկում[5]։

2006 թվականին «HIT WITH the ugly stick»՝ Motor Trend ամսագրի գլխավոր խմբագիր Անգուս Մակենցը 2002 թվականի Chevy Malibu-ի մասին ասել է. «Chevy Malibu-ն հիմնականում նույն մեքենա է (Opel Vectra)»: Նույն թվականին ամերիկյան BusinessWeek ամսագիրը Malibu-ն անվանել է որպես լավագույն սեդան[6]։

2007 թվականին CNNMoney ամերիկյան հրատարակությունը Maliby Hybrid-ը ներառել է առավել եկամտաբեր հիբրիդային մեքենաների ցանկի երկրորդ հորիզոնականում։ Ըստ նրանց գնահատականների՝ մեքենան իր ծախսը կարդարացնի 4,6 տարվա ընթացքում գնումից հետո, որից հետո սեփականատերը կծախսի 116 դոլար պակաս[7]։ Նույն թվականին ամերիկյան ճանապարհային անվտանգության ապահովագրական ինստիտուտը հրապարակել է այն մեքենաների ցուցակը, որոնց վթարից հետո վերանորոգումը ամենաէժանն է։ Մալիբուն 6,646 դոլար արժեքով զբաղեցրել է 8-րդ հորիզոնականը[8]։

2013 թվականին Edmunds.com-ը Malibu Maxx-ն ընդգրկել է ամենադգեղ մեքենաների ցանկի 62-րդ հորիզոնականում[9]։

SS-ի հատուկ հավաքակազմը հասանելի էր Malibu-ի և Malibu Maxx-ի վրա 2006 թվականից մինչև 2007 թվականը՝ 3,9 լ V6 LZ9 շարժիչով, որը զարգացնում է 240 ձ․ ու․ հզորություն և կառավարվում է 4-աստիճան 4T65-E ավտոմատ փոխանցման տուփով։ SS-ի տարբերակիչ փոփոխություններին են առջևի և հետևի ավելի ագրեսիվ բամպերները, մառախուղային լույսերը և 18-դյույմանոց անիվները։

Յոթերորդ սերունդ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Chevrolet Malibu LS, 2008 թվական

Malibu-ն վերամշակվել է 2008 թվականին դիզայներ Բրայան Նեսբիթի կողմից՝ GM-ի փոխնախագահ Ռոբերտ Լութցի ղեկավարությամբ. հենց նա է որոշել սկսել մրցակցություն ԱՄՆ-ում շատ սիրված ճապոնական միջին չափի մեքենաների հետ։

Malibu-ի յոթերորդ սերունդը կառուցված է Epsilon պլատֆորմի վերանայված տարբերակի վրա՝ երկարացված անվային բազայով, Saturn Aura-ի, Opel Signum-ի, ինչպես նաև Pontiac G6-ի հետ միասին։ Malibu-ն հավաքել են Կանզաս Սիթիում (Կանզաս նահանգ)։ Ընդհանուր առմամբ, այն 76 մմ-ով ավելի երկար է, քան նախորդ սերունդը, իսկ անիվային բազայի նույնպես երկարացվել է 152 մմ-ով։ Ինտերիերն ընդհանուր առմամբ մնացել է նույնը, ինչ նախորդ Malibu-ի դեպքում, բայց ներքին սրահի ծավալը փոքրացվել է 2,9 մ³-ից մինչև 2,8 մ³, չնայած ավելի երկար անվային բազային, ըմդ որում՝ առջևում ոտքերի համար նախատեսված տարածքն ավելացվել է 1064 մմ-ից մինչև 1072 մմ։ Հետևի ուղևորների ոտքերի համար նախատեսված տարածքը նվազել է 978-ից 955 մմ։ Ինտերիերի դիզայնը ամբողջովին վերափոխվել է՝ երկու երկգույն գունային համադրություններ (աղյուսագույն և արևայրուքի գույն) ընտրությամբ, կարգավորվող ղեկ, ավելի որակյալ նյութեր և փոփոխված վահանակ։

3,5 լ V6 շարժիչը առաջարկվել է որպես թարմացում Ecotec շարժիչի համար, հիմնականում այնպիսի շարժիչներով մեքենաները վաճառվել են նավատորմին, մատչելի չի եղել մանրածախ հաճախորդներին։ Բացի այդ, այն մատչելի չէր LTZ կազմաձևում։ Բացի այդ, 4-աստիճան փոխանցման տուփի դեպքում միայն այս շարժիչն է մատչելի եղել 2008, 2009 և 2010 թվականներին Իսրայելում։ 2008 թվականի մոդելային տարում 2,4 լ Ecotec-ն առաջարկվել է 6-աստիճան ավտոմատ փոխանցման տուփի դեպքում՝ բարձրացնելու համար արտադրողականությունն ու վառելիքի տնտեսումը։

2009 թվականի մոդելների համար մատչելի է եղել 6-աստիճան փոխանցման տուփը, որը զուգորդվել էր 2,4 լ քառամխոց շարժիչով (217 ձիաուժ) կամ 3,5 լ V6-ով՝ զուգակցված 4-աստիճան ավտոմատ փոխանցման տուփով 1LT-ի համար, իսկ 6-աստիճան 2LT շարժիչի համար։ LS մոդելները հագեցած էին միայն 4-աստիճան փոխանցման տուփով։ Մեխանիկական փոխանցումատուփ չի առաջարկվել։ Բոլոր մոդելները եղել են առջևի հաղորդակով սեդան։ Chevrolet Malibu MAXX-ն արտադրությունը դադարեցվել է։

2010 թվականի մոդելային տարում GM-ի նշանները հանվել են առջևի դռներից։ OnStar ֆունկցիան ստանդարտ էր բոլոր Մալիբուի լրամշակումների համար, ինչպես նաև վեց անվտանգության բարձիկները՝ երկու երկաստիճան առջևի բարձիկներ, երկու կողային անվտանգության բարձիկներ առջևի և հետևի ուղևորների պաշտպանության համար, երկու բարձիկներ առջևի նստարաների վրա, հակաքարշակման համակարգ, էլեկտրոնային TPMS-ը, 4 անիվի սկավառակային արգելակները, հակաարգելափակման համակարգերը, ցերեկային լույսերը և GM ESP-ները նույնպես դարձել են ստանդարտ մեքենայի բոլոր տարբերակների համար։ 2011 թվականին քառաստիճան ավտոմատ փոխանցման տուփն այլևս չի դրվել մեքենաների վրա։

2008 թվականին վաճառքում հայտնվել է հիբրիդային մեքենա՝ հիմնվելով Saturn Aura Green Line-ի վրա։ Malibu Hybrid-ը դադարել է արտադրվել 2010 թվականին։

Վաճառքի առաջին արդյունքները դրական են եղել։ Malibu-ն Cadillac CTS-ի և Buick Enclave-ի հետ միասին ընդգրկվել է GM այն մեքենաների ցանկում, որոնց վաճառքը գերազանցել է սպասումները։ 2008 թվականին վաճառվել է ավելի քան 50 %-ով ավելի նոր Malibu, քան 2007 թվականին, ինչը նպաստել է GM-ի ավտոմեքենաների վաճառքի ավելանալուն միջին չափի շուկայում՝ 5,7 %-ից հասնելով 8,4%-ի, իսկ Camry-ն և Accord-ը մնացել են 21 % և 17,5 %։ Վարձույթի համար մեքենաների վաճառքը նվազել է ընդհանուրի 27 %-ով, այդ պատճառով GM-ը սահմանափակել է վաճառքը նավատորմի համար։

Malibu Hybrid-ը նույնպես երկար ժամանակ չի վաճառել, ինչպես և Saturn Aura Green Line-ը, որոնք հատկապես քննադատության են ենթարկվել վառելիքի մեծ ծախսի և գնի պատճառով (համեմատած ստանդարտ քառամխոց Malibu-ի հետ), ինչպես նաև այն պատճառով, որ վատթարացել էր շարժման դինամիկան։

Սեդանը մնացել է արտադրության մեջ նավատորմի պատվերների համար մինչև 2013 թվականի մոդելային տարին։ Այս մոդելները վերանվանվել են Malibu Classic: Մեքենաներն ունեն «Malibu» նշաններ, ի տարբերություն Classic վերջին երկու սերունդների։

2008 թվականին Malibu-ն քննադատության է արժանացել ավտոմոբիլային մամուլի կողմից։ The New York Times-ը գրել է. «Դա նման է Accord-ին, բայց GM-ից», իսկ Car and Driver ամսագիրը հայտարարել է. «Camry, զգուշացի՛ր»։ Malibu-ն նաև բարձր է գնահատվել Trend Motor ամսագրի կողմից, որը ավելի բարձր է դասել, քան Honda Accord-ը և Nissan Altima-ը 2008 թվականի լավագույն ավտոմեքենաների մրցույթում։ Kelley Blue Book-ը այն անվանել է «2008 թվականի լավագույն վերամշակված մեքենա» Car and Driver ամսագիրը հայտարարել է, որ մեքենան «վաճառքով չի հասնի երկարամյա ու ձանձրացրած Honda-ին և Toyota-ին», բայց նշել է. «1997 թվականից ի վեր առաջին անգամ Chevrolet-ը վերակենդանացել է, և նրանք պետք է Malibu-ն զգալի քանակությամբ վաճառեն հանրությանը, և ոչ միայն վարձակալության և նավատորմի համար»։

Ճանապարհային անվտանգության ամերիկյան ապահովագրական ինստիտուտը հրապարակել է 2010 թվականի ամենաապահով մեքենաների ցուցակը, որում ներառվել է Malibu-ն[10]։

Edmunds.com-ը բարձր է գնահատել Malibu-ի ներքին և արտաքին ձևավորումը, հանգստությունը և հավասարակշռությունը ընթացքի թեթևության և ղեկավարման հետ միասին, բայց քննադատել է հետևի հաստ հենակները, որոնք խանգարում են վարորդին տեսադաշտը, ինչպես նաև մյուս միջին չափի այլ մեքենաների համեմատ ավելի քիչ սարքավորումներ ունենալը (կրճատվել է հետևի ուղևորների ոտքերի համար նախատեսված տարածքը, ինչի պատճառով հանվել է մեջտեղի արմնկակալը), ինչպես նաև այնպիսի ֆունկցիաների բացակայությունը, ինչպիսիք են երկակի օդորակման գոտին, Bluetooth-ի և գործարկման կոճակները համատեղելիությունը։

Թեև պլատֆորմի հետ կապված Saturn Aura-ն քննադատության է ենթարկվել, հատկապես ինտերիերում էժանագին նյութերի օգտագործման պատճառով (երկար ժամանակ, սա համարվում էր բազմաթիվ GM մեքենաների խնդրահարույց ոլորտը), այդ խնդիրներն արդեն ուղղվել են Malibu-ում։ Տարբեր խմբագիրներ նկատել են, որ Chevy Malibu-ն վերջապես վերադառնում է «իր տարածք»՝ միջին չափի սեգմենտ, Chevrolet-ի սովորական, «փափուկ» առաջարկներից հետո, ինչպիսիք են Celebrity-ը, Korsica-ն, Lumina-ն և նույնիսկ Malibu-ի երկու նախորդ սերունդները 1997 թվականին նրա վերածննդից ի վեր։

J.D. Power ամերիկյան գործակալությունը 2010 թվականին մեքենան ընդգրկել է միջին չափի մեքենաների ցանկում, որոնք փչանում են գնմանը հաջորդող առաջին 3 ամիսների ընթացքում[11]։

2008 թվականի հունվարին նոր Malibu-ն Դետրոյթում գտնվող Հյուսիսային Ամերիկայի միջազգային ավտոսրահում ստացել է Հյուսիսամերիկյան տարվա մեքենա և բեռնատար մրցանակ, ավելի քան 50 լրագրողի քվեարկությամբ։ Malibu-ն մրցույթում հաղթել է այնպիսի մրցակիցների, ինչպիսիք են Cadillac CTS-ը և Honda Accord-ը[12]։ GM Epsilon պլատֆորմի վրա կառուցված մեքենան այս մրցանակը շահել է երկրորդ տարին՝ 2007 թվականին Saturn Aura-ի հաղթանակից հետո։

Ընդհանուր վաճառքը ԱՄՆ-ում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Ընդհանուր վաճառք
2000[13] 207,376
2001[14] 176,583
2002 169,000
2003 122,771
2004[15] 179,806
2005 203,503
2006[16] 163,853
2007 128,312
2008[17] 178,253
2009[18] 161,568
2010[19] 198,770
2011[20] 204,808
2012[21] 210,951
2013[22] 200,594
2014[23] 188,519
2015[24] 194,854
2016 227,881
2017 185,857
2018 144,542

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Представлен Chevrolet Malibu для Европы и России» (ռուսերեն). Auto@mail.ru. 2011 թ․ օգոստոսի 23. Վերցված է 2014 թ․ մարտի 10-ին.
  2. «Jaguar оказался слишком мягким» (ռուսերեն). Auto@mail.ru. 2004 թ․ հոկտեմբերի 6. Վերցված է 2014 թ․ մարտի 10-ին.
  3. «GM отзывает полтора миллиона автомобилей» (ռուսերեն). Auto@mail.ru. 2004 թ․ նոյեմբերի 9. Վերցված է 2014 թ․ մարտի 10-ին.
  4. «Салон пятисекундных автомобилей» (ռուսերեն). Auto@mail.ru. 2005 թ․ մարտի 27. Վերցված է 2014 թ․ մարտի 10-ին.
  5. «Обнаружены золотые и серебряные автомобили» (ռուսերեն). Auto@mail.ru. 2005 թ․ դեկտեմբերի 6. Վերցված է 2014 թ․ մարտի 10-ին.
  6. «Названы лучшие американские автомобили» (ռուսերեն). Auto@mail.ru. 2006 թ․ հուլիսի 6. Վերցված է 2014 թ․ մարտի 10-ին.
  7. «За сколько лет окупятся гибриды» (ռուսերեն). Auto@mail.ru. 2007 թ․ դեկտեմբերի 10. Վերցված է 2014 թ․ մարտի 10-ին.
  8. «Определены самые дорогие при ДТП автомобили» (ռուսերեն). Auto@mail.ru. 2007 թ․ մարտի 5. Վերցված է 2014 թ․ մարտի 10-ին.
  9. «Названы самые уродливые автомобили в мире» (ռուսերեն). Auto@mail.ru. 2013 թ․ ապրիլի 18. Վերցված է 2014 թ․ մարտի 10-ին.
  10. «Американцы назвали самые безопасные автомобили» (ռուսերեն). Auto@mail.ru. 2009 թ․ նոյեմբերի 19. Վերցված է 2014 թ․ մարտի 10-ին.
  11. «Какие машины ломаются в первые три месяца после покупки» (ռուսերեն). Auto@mail.ru. 2010 թ․ հունիսի 18. Վերցված է 2014 թ․ մարտի 10-ին.
  12. «Названы лучшие автомобили в США» (ռուսերեն). Auto@mail.ru. 2008 թ․ հունվարի 14. Վերցված է 2014 թ․ մարտի 10-ին.
  13. «アーカイブされたコピー». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 10-ին. Վերցված է 2009 թ․ հոկտեմբերի 30-ին.
  14. «mediaOnline». Media.gm.com. 2003 թ․ հունվարի 3. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 23-ին.
  15. «GM Reports December 2005 and Year Results». The Auto Channel.
  16. «GM Media Online». Media.gm.com. 2007 թ․ հունվարի 3. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 23-ին.
  17. «GM Media Online». Media.gm.com. 2009 թ․ հունվարի 5. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2009 թ․ ապրիլի 23-ին.
  18. «Deliveries December 2009». General Motors. Վերցված է 2011 թ․ մայիսի 9-ին.
  19. «GM U.S. Deliveries for December 2010» (PDF). General Motors. Վերցված է 2011 թ․ մայիսի 9-ին.
  20. [1](չաշխատող հղում)(չաշխատող հղում)
  21. «GM 2012 Sales: Chevrolet Silverado, Volt End Strong - GM Sells One Million 30-MPG Cars - Motor Trend WOT». Wot.motortrend.com. 2013 թ․ հունվարի 3. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 29-ին.
  22. «GM U.S. Deliveries for December 2013» (PDF). General Motors. 2014 թ․ հունվարի 3. Վերցված է 2014 թ․ հունվարի 6-ին.
  23. «GM U.S. Deliveries for December 2014» (PDF). General Motors. 2015 թ․ հունվարի 5. Վերցված է 2015 թ․ հունվարի 13-ին.
  24. «GM U.S. Deliveries for December 2015» (PDF). General Motors. 2016 թ․ հունվարի 5. Վերցված է 2016 թ․ փետրվարի 9-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Chevrolet Malibu» հոդվածին։