Jump to content

Battlelore

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Battlelore
ԵրկիրՖինլանդիա Ֆինլանդիա
Ժանրերսիմֆոնիկ մետալ
Գործունեություն1999
ԼեյբլNapalm Records
Կայքbattlelore.net
 Battlelore Վիքիպահեստում

Battlelore (անգլ.՝ ասք ճակատամարտի մասին), ֆիննական անգլալեզու խումբ՝ ստեղծված 1999 թվականին Յուրի Վահվանենի և Միկա Քոկկոլայի կողմից։ Խմբի երգերի տեքստի թեման բրիտանացի գրող Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքինի արվեստն է։

Battlelore-ի ոճը յուրահատուկ է և չի տեղավորվում մեկ ժանրի մեջ[1][2]։ Նրանք համատեղում են այնպիսի ժանրերի տարրեր, ինչպիսիք են գոթական մետալը[3][4][5], փաուեր մետալը[6], մելոդիկ-դեթ մետալը, ֆոլկ մետալը[7] և սիմֆոնիկ մետալը[8]։ Խումբը համադրում է տղամարդկային բրուտալ գրոուլը և կանացի վոկալը դուետը, որը քննադատնները «գեղեցկուհի և հրեշ» են անվանում։ Իրենք՝ կատարողները, իրենց ոճը բնութագրում են որպես true arctic fantasy metal։

2011 թվականի հոկտեմբերի 23-ին խումբը հայտարարեց իր գործունեության ժամանակավոր դադարի մասին[9]։ Battlelore-ի պաշտոնական կայքում հումորային տեղեկություն տեղադրվեց այն մասին, որ խումբը «ուղևորվել է համերգային շրջագայության դեպի անդրաշխարհ»։ 2012 թվականի հունիսի 11-ին խումբը վերադարձավ արձակուրդից, իսկ օգոստոսի 9-ին Հելսինկի քաղաքի Nosturi ակումբում ակուստիկ համերգ ունեցավ[10][11]։ 2016 թվականի հունվարի 16-ին Battlelore-ը կրկին վերադարձավ բեմ[12]։

Ներկայիս անդամներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Կաիսա Յոուկի (Kaisa Jouhki) — կանացի վոկալ
  • Թոմի Մյուքանեն (Tomi Mykkänen) — տղամարդու վոկալ
  • Յուսսի Ռաութիո (Jussi Rautio) — կիթառ
  • Յուրի Վահվանեն (Jyri Vahvanen) — կիթառ
  • Թիմո Հոնքանեն (Timo Honkanen) — բաս կիթառ
  • Մարիա Հոնքանեն (Maria Honkanen) — ստեղնաշարային գործիքներ, ֆլեյտա
  • Հենրի Վահվանեն (Henri Vahvanen) — հարվածային գործիքներ

Նախկին անդամներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Միկա Քոկկոլա (Miika Kokkola) — բաս կիթառ (1996—2005)
  • Պատրիկ Մեննանդեռ (Patrik Mennander) — վոկալ(1999—2004)
  • Թոմմի Հավո (Tommi Havo) — վոկալ, կիթառ (1998—2002)
  • Gorthaur — հարվածային գործիքներ
Ձախից աջ՝ Թոմի Մյուքյանեն, Քայսա Յոուհքի, Յուրի Վահվանեն

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Battlelore - Doombound (CD) review - Metal-Temple.com». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 4-ին.
  2. Рецензия на диск: Battlelore «Doombound» - МИР ФАНТАСТИКИ И ФЭНТЕЗИ
  3. Review of Battlelore - Evernight | Last Rites(չաշխատող հղում)
  4. Lords of Metal ezine
  5. Battlelore - Third Age Of The Sun review - Metal Storm
  6. The Metal Crypt - Review of Battlelore - ...Where The Shadows Lie
  7. http://rateyourmusic.com/release/album/battlelore/___where_the_shadows_lie/
  8. Battlelore - Encyclopaedia Metallum: The Metal Archives
  9. BATTLELORE GOING ON AN INDEFINITE BREAK Արխիվացված 2012-09-26 Wayback Machine (անգլ.)
  10. «Escape from the break!». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 4-ին.
  11. «AKUSTINEN HEVIKESÄKLUBI ?!?». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 4-ին.
  12. «Battlelore Return from the Break – Show confirmed @ Metal Female Voices Fest». www.battlelore.net. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 2-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 21-ին.


Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Battlelore» հոդվածին։