Jump to content

Ֆրոդո Բեգինս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրոդո Բեգինս
Տեսակհոբիթ
ՀեղինակՋոն Ռոնալդ Ռուել Թոլքին
Ստեղծագործություն«Մատանիների տիրակալը»
Առաջին հիշատակում«Մատանիների տիրակալը»
Ներկայացված էՄատանիների տիրակալը, Հոբիթ. անսպասելի ճանապարհորդություն, Մատանիների տիրակալը. Մատանու եղբայրություն, Մատանիների տիրակալը. Երկու ամրոց, Մատանիների տիրակալը. Թագավորի վերադարձը, Lord of the Rings?[1] և Սիլմարիլիոն
Մասն էՄատանու եղբայրություն
Սեռարական
Ազգությունհոբիթ
ՔաղաքացիությունՇիր
Բնակության վայրՇիր
Հրարած տիեզերքիցՏոլկինի լեգենդարիում
Տարիքանհայտ
Ծննդյան տարեթիվԵ. Դ. 2968 թ. սեպտեմբերի 22
ԾննդավայրՇիր
Մահվան տարեթիվանհայտ
Մահվան վայրանհայտ
ԸնտանիքԴրոգո Բեգինս (հայր)
Պրիմուլա Բրենդիբակ (մայր)
Բիլբո Բեգինս (հորեղբայր)
ՀարստությունBaggins family?
Երեխաներչունի
ՄականունՄաուրա Լաբինգի
ԿոչումՄատանու պահապան
Մասնագիտությունթրավոր
Դերը կատարել ենԷլայջա Վուդ
ԵրկիրՄիջերկիր
 Frodo Baggins Վիքիպահեստում

Ֆրոդո Բեգինս (անգլ.՝ Frodo Baggins, թարգմանության այլ տարբերակներ՝ Թորբինս, Սումկինս, Սումնիկս, Բեբինս), հոբիթ, Ջոն Ռոնալդ Ռուել Թոլքինի «Մատանիների տիրակալը» ստեղծագործության գլխավոր հերոսը, Բիլբո Բեգինսի զարմիկը («Հոբիթ կամ գնալն ու գալը» ստեղծագործության գլխավոր հերոսը)։

Անվան ծագում

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Մատանիների տիրակալը» գրքի հավելվածում, որտեղ խոսվում է հերոսների անունների և տեղանունների ծագման մասին, Ֆրոդոյի անունը չի հիշատակվում։ Ջոն Թոլքինը Ֆրոդո անվան մասին խոսում է Ռիչարդ Ջեֆերին գրած նամակներից մեկում(սեպտեմբերի 7, 1955).

«Ֆրոդոն գերմանական ավանդական անուն է։ Նրա հին անգլիական տարբերակն է՝ Froda: Ամենայն հավանականությամբ՝ ստուգաբանորեն այն նշանակում է «իմաստուն ի շնորհիվ փորձի» (frod)։ Դիցաբանորեն այն կապված է նաև «Ոսկե դար»-ի հյուսիսային լեգենդներից մեկի հետ։»

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրոդոյի տեսքը նկարագրում է Գենդալֆը՝ իր գրած նամակներից մեկում։ Նամակում ասվում է, որ Ֆրոդոն ամուր, մյուսներից փոքր-ինչ բարձրահասակ հոբիթ է, բաց գույնի մազերով և պարզ աչքերով։

«A stout little fellow with red cheeks, This is one taller than and some fairer than most, and he has a cleft in his chin: perky ճաք with a bright eye.»
Fellowship of the Ring: Chapter 10 Strider

Բակշիի ֆիլմում Ֆրոդոն շագանակահեր է։ «Մատանիների տիրակալը» ֆիլմում Ֆրոդոյի դերը կատարում է Էլայջա Վուդը, որի արտաքին տեսքը փոքր-ինչ տարբերվում է գրքում նկարագրվածից։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրոդոն ծնվել է Ե. Դ. 2968 թվականի սեպտեմբերի 22-ին, Շիրում։ 12 տարեկանում որբացել է. ծնողները (Դրոգո Բեգինս, Պրիմուլա Բրենդիբակ) խեղդվել էին Բրենդիբակում։ Ֆրոդոյի խնամքով զբաղվում էր մորական պապը՝ Գորբադոկ Բրենդիբակը, այնուհետև՝ 9 տարի անց, նրան որդեգրում է հորեղբայրը՝ Բիլբո Բեգինսը։

Մասնակցություն Մատանու պատերազմին

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հորեղբորից ժառանգում է Համիշխանության մատանին, որը պետք է հասցներ Ռիվենդել՝ Էլրոնդի խորհրդին։ Նրան են միանում Սեմը՝ Ֆրոդոյի այգեպանը, Մերրին ու Պիպինը։ Էլրոնդի խորհրդում, որտեղ մասնակցում էին տարբեր ռասաների ներկայացուցիչներ, որոշվում է ոչնչացնել Մատանին։ Ֆրոդոն հանձն է առնում այդ առաջադրանքը, նրան են միանում Սեմը, Մերրին, Պիպինը, Արագորնը, Գենդալֆը, Բոռոմիրը, Լեգոլասը և Գիմլին։ Կազմվում է Մատանու եղբայրությունը։ Ճանապարհորդության սկզբում Բոռոմիրը ցանկանում է խլել Մատանին Ֆրոդոյից, սակայն նա դիմադրում է։ Տեսնելով, որ Մատանու ուժը կարող է քանդել Մատանու եղբայրությունը՝ Ֆրոդոն որոշում է մենակ հասնել Մորդոր։ Նրա հավատարիմ ընկեր Սեմը մենակ չի թողնում նրան։

Մորդորի ճանապարհին Ֆրոդոյի և Սեմի վրա է հարձակվում Գոլլումը՝ Մատանու նախկին տերը և փորձում է խլել իր գանձը։Ֆրոդոն ընտելացնում է նրան և ստիպում առաջնորդել իրենց։

Ինչքան շատ էին նրանք մոտենում Լեռանը, այնքան մեծանում էր Մատանու ազդեցությունը Ֆրոդոյի վրա։ Շուտով, հավատալով Գոլլումին, նա մեղադրում է Սեմին անհավատարմության մեջ և վռնդում է նրան՝ միայնակ շարունակելով ճանապարհը։ Հանկարծ հայտնվում է Շելոբ սարդը և վիրավորում է Ֆրոդոյին։ Սեմը հետ է վերադառնում և կարծելով, որ Ֆրոդոն մահացել է, վերցնում է Մատանին և շարունակում ճանապարհը։ Սակայն Ֆրոդոն մահացած չէր և նրան առևանգում են օրկերը։ Սեմին հաջողվում է ազատել նրան։

Հասնելով լեռանը՝ Ֆրոդոն չի ցանկանում ոչնչացնել Մատանին, սակայն հայտնվում է Գոլլումը և վերջինս Մատանու հետ միասին ընկնում է հրաբխի մեջ և ոչնչանում։ Սեմին Ֆրոդոյին փրկում են հսկա արծիվները։

Կյանքի վերջին տարիներ, ճանապարհորդություն դեպի Արևմուտք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրոդոն և ընկերները հերոսացած վերադարձան Շիր։ Ֆրոդոն գրեց Կարմիր գրքի երկրորդ մասը՝ «Մատանու պատերազմի ժամանակագրությունը»։

Հետագա տարիներին Ֆրոդոյին տանջում էին մարգուլների թրերի վերքերը, Շելոբի, Գոլլումի հասցրած վնասվածքները, ինչպես նաև Մատանուց մնացած հիշողությունները։ Այս ամենի պատճառով նա հաճախ էր հիվանդանում և ի վերջո որոշում է հեռանալ Շիրից՝ Արևմուտք՝ էլֆերի, Գենդալֆի և Բիլբոյի հետ։

Քննադատությունը և արձագանքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ֆրոդոն զբաղեցրել է 1-ին տեղը աշխարհի 10 ֆենտեզի հերոսների ցանկում։ Հեղինակը նրան անվանել է բոլոր ժամանակների և ժողովուրդների առավել հայտնի հեքիաթների առանցքային կերպար[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրոդո Բեգինս» հոդվածին։