Jump to content

Ֆոտոմետեոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայելային արտացոլում Քարի լճի վրա
Օպտիկական երևույթներ ծովի ալիքի վրա

Ֆոտոմետեոր (հին հունարեն φωτός / phōtós («լույս») և μετέωρος / metéōros («օդերում»), մթնոլորտային օպտիկայի մեջ պայծառ օբյեկտ կամ այլ օպտիկական երևույթ, որը հայտնվում է Երկրի մթնոլորտում, երբ արևի լույսը կամ լուսնի լույսը որոշակի հանգամանքներում ստեղծում է արտացոլում, բեկում, դիֆրակցիա կամ ինտերֆերենցիա։

Ամենատարածված օրինակները ներառում են լուսապսակներ, ծիածաններ, մառախուղե ծիածաններ, ամպերի ծիածանափայլեր (կամ երփներանգություն), գլորիաներ, Բիշոպի օղակներ, պսակներ, մթնշաղային ճառագայթներ, կեղծ արևներ, կեղծ լուսիններ լուսային սյուներ, միրաժներ, փայլատակումներ և կանաչ փայլատակումներ։

Սովորական եղանակային դիտարկումներում ֆոտոմետեորների մասին չի հաղորդվում[1]։

2015 թվականի փետրվարին բևեռափայլ Իսլանդիայի հարավում

Բևեռափայլերը միևնույն ժամանակ էլեկտրամետեորներ են և ֆոտոմետեորներ, քանի որ դրանք առաջանում են արեգակնային ծագման մասնիկների (պրոտոններ և էլեկտրոններ) երկրային ատոմների և մոլեկուլների (մասնավորապես թթվածնի և ազոտի) հետ փոխազդեցությունից։ Այս մասնիկները ուղղվում են Երկրի մագնիսական դաշտի ուժային գծերով դեպի բևեռներ[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Integrated Publishing, TPub. «PHOTOMETEORS». Meteorology Training. TPub Integrated Publishing. Վերցված է 2017 թ․ մարտի 24-ին.
  2. «Les photométéores». archive.wikiwix.com. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 22-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]