Ֆլորա Քերոբյան
Ծնվել է | դեկտեմբերի 30, 1924 |
---|---|
Ծննդավայր | Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հոկտեմբերի 17, 2003 (78 տարեկան) |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Կրթություն | Երևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան (1944) |
Մասնագիտություն | ռենտգենաբան |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր (1967) և պրոֆեսոր (1969) |
Պարգևներ |
Ֆլորա Արշավիրի Քերոբյան (Խերոբյան) (դեկտեմբերի 30, 1924, Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 17, 2003, Երևան, Հայաստան), հայ խորհրդային ռենտգենաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (1967), պրոֆեսոր (1969)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը (1945), 1946 թվականից աշխատում է ՀԽՍՀ առողջապահության նախարարության ռենտգենաբանության և ուռուցքաբանության Բ․ Ֆանարջյանի անվան ԳՀԻ-ում, 1955 թվականից՝ ոսկրահոդային և միզասեռական համակարգերի ախտաբանության ռենտգենախտորոշման բաժանմունքի, 1981 թվականից՝ ռենտգենառադիոլոգիայի բաժնի վարիչ, միաժամանակ դասավանդել է Երևանի բժշկական ինստիտուտի ռենտգենաբանության ամբիոնում[1]։ Քերոբյանի գիտական աշխատանքները հիմնականում վերաբերում են Յուինգի ուռուցքների ռենտգենախտորոշման, բջջաբանության և ախտաբանական ձևաբանության հարցերին։ Ուսումնասիրել և ներդրել է տոմոգրաֆիայի հատուկ մեթոդ։ Քերոբյանը 1976 թվականից ՀՍԽՀ առողջապահության նախարարության գլխավոր ռենտգենաբանն է[2]։ 1989-1999 թվականներին եղել է Ռենտգենաբանների և ճառագայթաբանների համամիութենական ընկերության պատվավոր անդամ։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Опухоли Юинга. Ереван, 1973 (համահեղինակ).
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Հոբելյանական տարեթվեր». www.med-practic.com. Վերցված է 2017 թ․ հունվարի 6-ին.
- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |
- Դեկտեմբերի 30 ծնունդներ
- 1924 ծնունդներ
- Դոնի Ռոստով քաղաքում ծնվածներ
- Հոկտեմբերի 17 մահեր
- 2003 մահեր
- Երևան քաղաքում մահացածներ
- Երևանի պետական բժշկական համալսարանի շրջանավարտներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Բժիշկներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Հայ բժիշկներ
- Բժշկական գիտությունների դոկտորներ
- Հայ պրոֆեսորներ