Jump to content

Ֆինն Մորթենսեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆինն Մորթենսեն
Բնօրինակ անուննորվ.՝ Finn Mortensen
Ծնվել էհունվարի 6, 1922(1922-01-06)[1][2][3][…]
Քրիստիանիա, Նորվեգիա[4]
Երկիր Նորվեգիա
Մահացել էմայիսի 21, 1983(1983-05-21)[5][6][4] (61 տարեկան)
Օսլո, Նորվեգիա
Մասնագիտությունկոմպոզիտոր, պրոֆեսոր և երաժշտական քննադատ
Գործիքներդաշնամուր
ԱշխատավայրՕսլոյի համալսարան, Oslo Conservatory of Music?[4][6] և Երաժշտության նորվեգական ակադեմիա[4][6]
ԿրթությունOslo Conservatory of Music?

Ֆինն Էյնար Մորթենսեն (նորվ.՝ Finn Einar Mortensen, հունվարի 6, 1922(1922-01-06)[1][2][3][…], Քրիստիանիա, Նորվեգիա[4] - մայիսի 21, 1983(1983-05-21)[5][6][4], Օսլո, Նորվեգիա) , նորվեգացի կոմպոզիտոր, երաժշտական քննադատ և մանկավարժ։

Կենսագրություն և կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆինն Էյնար Մորթենսենը ծնվել է 1922 թվականի հունվարի 6-ին Նորվեգիայում։ 1941-ից 1944 թվականներին մայրաքաղաք Օսլոյում դաշնամուրի դասեր է ստացել Էրլինգ Վեսթերի մոտ, հարմոնիա՝ Թորլեյդ Էքենի և բազմադաշնակություն՝ Քլաուս Էգգեի մոտ։ Ֆինն Էյնար Մորթենսենը 1956 թվականին Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում Նիլս Վիգգո Բեյթսոնի մոտ երաժշտական կրթություն է ստացել։

1973 թվականից Ֆինն Էյնար Մորթենսենը Օսլոյի բարձրագույն երաժշտական դպրոցի պրոֆեսոր է։ 1961-ից 1964 թվականներին Նոր երաժշտության կազմակերպության վարչության նախագահն է եղել։ Ֆինն Էյնար Մորթենսենը նորվեգական արվեստի ավանգարդիստական ուղղության կարկառուն ներկայացուցիչներից մեկն է համարվում։ Վաղ տարիների ստեղծագործությունները գրվել են Պաուլ Հինդեմիթի ազդեցությամբ։ Բայց ժամանակի ընթացքում կոմպոզիտոր Ֆինն Մորթենսենը սկսեց ստեղծագործել իր ոճի մեջ՝ դիմելով ալեաթորիային և սոնորիստիկային։

Կամպոզիտոր Ֆինն Էյնար Մորթենսենն իր մահկանացուն կնքել է վաթսունմեկ տարեկան հասակում՝ 1983 թվականի մայիսի 23-ին։

Ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Սիմֆոնիա(1957)
  • «Էվոլյուցիա» / Evolution (1961)
  • «Per orchestra» (1967)
  • «Կամերային երաժշտություն» (1968)
  • «Գեդդա» (1977)
  • Սոնատ ջութակի և դաշնամուրի համար (1964)
  • Տրիո ջութակի, ալտի և թավջութակի համար (1950)
  • Կվինտետ փողային գործիքների համար (1951)
  • Ֆանտազիա և ֆուգա դաշնամուրի համար (1958)
  • Սոնատ «Ֆորտունայի անիվը» (1967)
  • Սոնատինա№ 1 (1948)
  • Սոնատինա№ 2 (1952)
  • Կոնցերտ դաշնամուրի և օրկեստրի համար (1963)
  • Սոնատ№ 1 для 2-х фортепиано (1964)
  • Սոնատ№ 2 для 2-х фортепиано (1974)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Merkedager: fødselsdager, stiftelsesdatoer, begivenheterOslo: Biblioteksentralen, 1989. — ISBN 82-7022-061-2
  2. 2,0 2,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 Երաժշտություն (ֆր.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 Grove Music OnlineOUP. — doi:10.1093/GMO/9781561592630.ARTICLE.19175
  5. 5,0 5,1 5,2 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Музыкальный энциклопедический словарь / Гл. ред. Г. В. Келдыш. — М.: Советская энциклопедия, 1990. — с. 356 — ISBN 5-85270-033-9
  • Wallnеr В., Vеr tids musikk i Norden. — Stockh., 1968.
  • Lange К., Norwegian music. — Oslo, 1971.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]