Jump to content

Ֆեոդոր Սմիռնով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆեոդոր Սմիռնով
Ծնվել էփետրվարի 21, 1923(1923-02-21)
ԾննդավայրԿիմրի, Kimrsky Uyezd, Տվերի նահանգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էսեպտեմբերի 17, 1988(1988-09-17) (65 տարեկան)
Մահվան վայրԼենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունԻ. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ
Մասնագիտություննկարիչ
Ժանրդիմապատկեր
Պարգևներ
«Մարտական ծառայությունների» մեդալ «Լենինգրադի պաշտպանության համար» մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ
և ՌԴ վաստակավոր նկարիչ
ԱնդամակցությունԽՍՀՄ նկարիչների միություն

Ֆեոդոր Սմիռնով (ռուս.՝ Смирнов, Фёдор Иванович, փետրվարի 21, 1923(1923-02-21), Կիմրի, Kimrsky Uyezd, Տվերի նահանգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - սեպտեմբերի 17, 1988(1988-09-17), Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), խորհրդային նկարիչ, Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստ, Լենինգրադի նկարիչների միության անդամ[1]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆեոդոր Սմիռնովը ծնվել է 1923 թվականի փետրվարի 21-ին, Տվեր նահանգի Կիմրի հնամյա քաղաքում։ Մեկ տարեկան հասակում նա ծնողների հետ տեղափոխվել է Լենինգրադ։ Նկարչության հանդեպ հետաքրքրությունը Ֆեոդոր Սմիռնովին տարել է Լենիգրադի պիոներների պալատի ստուդիա, որտեղ նա սովորել է հայտնի մանկավարժ Կոնստանտին Կորդոբովսկու մոտref>Фёдор Иванович Смирнов. Выставка произведений. Каталог. — Л: Художник РСФСР, 1990. — с.9.</ref>:

1941 թվականի սեպտեմբերից մինչև 1945 թվականի մայիսը ծառայել է գործող բանակում և մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ Կռվել է Լենինգրադյան, Մերձբալթյան 2-րդ և 3-րդ ճակատի հրետանային հետախուզությունում։ Զորացրվել է սերժանտի կոչումով։ Պարգևատրվել է «Լենինգրադի պաշտմանության համար», «Մարտական վաստակի համար» և «Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալներով։

Զորացրումից հետո 1947 թվականին ընդունվել է Սանկտ Պետերբուրգի Ն. Ռերիխի անվան գեղարվեստական ուսումնարան, որը ավարտել է 1950 թվականին։ Այդ նույն տարում ընդունվել է Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտի առաջին կուրս, որն ավարտել է 1956 թվականին, Վիկտոր Օրեշնիկովի արվետանոցում։ Դիպլոմային աշխատանքը եղել է «Սիրելի երգը։ Չապայևցիներ» նկարը[2]։

1957 թվականին համամիութենական գեղարվեստական ցուցահանդեսին մասնակցելու համար դարձել է Լենինգրադի նկարիչների միության անդամ։ 1957 թվականից մշտապես մասնակցել է ցուցահանդեսների` իր աշխատանքները ցուցադրելով Լենինգրադի կերպարվեստի առաջատար վարպետների աշխատանքների հետ միասին։ 1958 թվականից սկսել է դասավանդել Լենինգրադի Շտիգլիցի անվան գեղարվեստաարդյունաբերական ակադեմիայում։ 1979 թվականին ընտրվել է որպես ընդհանուր գեղանկարչության ամբիոնի վարիչ։ Նույն թվականին նրան շնորհվել է Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստի պատվավոր կոչումը։

Ֆեոդոր Սմերնովը մահացել է 1988 թվականի սեպտեմբերի 17-ին, Լենինգրադում, 66 տարեկան հասակում։ Նրա աշխատանքները պահվում են Սանկտ Պետերբուրգի և Ռուսաստանի պետական թանգարաններում, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և այլ երկրների թանգարաններում և մասնավոր հավաքածուներում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Справочник членов Союза художников СССР. Том 2. — М: Советский художник, 1979. — с.363.
  2. Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — Санкт Петербург: «Первоцвет», 2007. — с.77.

Մատենագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Воронов Н. Дела и дни родного народа.- Советская культура, 1959, 22 декабря.
  • Выставка произведений ленинградских художников 1960 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1963. — с.17.
  • Выставка произведений ленинградских художников 1960 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1961. — с.39.
  • Никифоровская И. У художников весна. // Ленинградская правда, 1965, 19 июня.
  • Дмитренко А. О времени, о человеке… // Смена, 1967, 11 ноября.
  • Весенняя выставка произведений ленинградских художников 1969 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1970. — с.17.
  • Губарев А. В. и Дмитренко А. Ф. Выставка произведений Ф. И. Смирнова. Каталог. — Л., 1974.
  • Петрова Ю. Выставки столицы.- Художник, 1975, № 1.
  • Петров Б. Пейзажи Ф. И. Смирнова.- Горьковская правда, 1975, 13 июня.
  • Наш современник. Зональная выставка произведений ленинградских художников 1975 года. Каталог. — Л: Художник РСФСР, 1980. — с.24.
  • Шаматова Е. «Времена года» художника Смирнова.- Ленинградская смена, 1975, 25 июня
  • Губарев А. На полотнах — человек труда. Выставка «Наш современник». / Ленинградский рабочий, 1975, 11 октября.
  • Леняшин В. Думая о будущем. Время. Художник. Творчество. // Вечерний Ленинград, 1976, 26 января.
  • Дмитренко А. Человек на своей земле. // Ленинградская правда, 1977, 20 ноября.
  • Справочник членов Союза художников СССР. Т.2.. М., Советский художник, 1979. с.363.
  • Гусев В. А., Леняшин В. А. Изобразительное искусство Ленинграда.1917-1977. Альбом. Л., 1981.
  • Леняшин В. А. Поиск художественной правды.- Художник, 1981, № 1.
  • Зональная выставка «Ленинград». Живопись. Комплект репродукций. Вступительная статья Леняшина В. А. Л., 1982.
  • Образ Родины. Живопись мастеров Российской Федерации. 1960—1980. Альбом. Вступительная статья Леняшина В. А. Л., 1982.
  • Дмитренко А. Когда поют краски. // 1983, 14 сентября.
  • Механикова В. М. Стержень поиска. В мастерской художника.- Правда, 1986, 15 августа.
  • Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. Л., Художник РСФСР, 1987. с.122.
  • Дмитренко А. Фёдор Иванович Смирнов. — Л: Художник РСФСР, 1989.
  • Федор Иванович Смирнов. Выставка произведений. Каталог. — Л: Художник РСФСР, 1990.
  • Иванов С. Неизвестный соцреализм. Ленинградская школа. СПб., НП-Принт, 2007. с.391, 400. ISBN 5-901724-21-6, ISBN 978-5-901724-21-7.
  • Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — Санкт Петербург: «Первоцвет», 2007. — с.77.