Jump to content

Օքտայ Զուլֆիղարով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օքտայ Զուլֆիղարով
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունադրբ.՝ Oqtay Zülfüqarov
Ծնվել էմայիսի 31, 1929(1929-05-31)
Բաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Ադրբեջան և  ԽՍՀՄ
Մահացել էօգոստոսի 31, 2016(2016-08-31) (87 տարեկան)
Բաքու, Ադրբեջան
ԳերեզմանII Alley of Honor
ԺանրերԲալետ, օպերետ, մանկական երգեր
Մասնագիտությունկոմպոզիտոր, ֆիլմերի երաժշտությունների հեղինակ, դիրիժոր, թավջութակահար և երաժշտության ուսուցիչ
Գործիքներթավջութակ և ֆորտեպիանո
ԿրթությունԲաքվի երաժշտական ակադեմիա և Բաքվի երաժշտական քոլեջ
Պարգևներ
«Փառքի» շքանշան
Ադրբեջանական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ և Ադրբեջանի ժողովրդական արտիստ

Օքտայ Ղադիր օղլի Զուլֆիղարով (ադրբ.՝ Oqtay Qədir oğlu Zülfüqarov, մայիսի 31, 1929(1929-05-31), Բաքու, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ - օգոստոսի 31, 2016(2016-08-31), Բաքու, Ադրբեջան), ադրբեջանցի կոմպոզիտոր և երաժիշտ, Ադրբեջանական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1972), Ադրբեջանի ժողովրդական արտիստ (2000), «Փառք»ի օրդենի դափնեկիր (2009)[1];

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օքտայ Զուլֆիղարովը ծնվել է 1929 թվականի մայիսի 31-ին՝ դատավորի ընտանիքում։ Ավարտել է երաժշտական դպրոցի թավջութակի դասարանը։ Սովորել է Զեյնալլու անվան երաժշտական դպրոցում և Պետական կոնսերվատորիայի թավջութակի դասարանում։ Պրոֆեսոր Կարա Կարաևի ուսանող էր[2]։

Նրա դաշնամուրային եռյակը հաջողությունն է հասել ադրբեջանցի կոմպոզիտորների համագումարում ՝1957 թվականինին, երբ նա երրորդ կուրսի ուսանող էր։ 1958 թվականին ավարտել է կոնսերվատորիան։ Ավարտելուց հետո նա սկսեց երեխաների համար երգեր գրել։

Նա գրել է նաև օպերաները, երաժշտական կատակերգությունները, թավջութակի և ֆլեյտայի համար համերգները, սիմֆոնիկ պոեմները, կանտատաները, չորս սիմֆոնիաները, գործիքային պիեսները և երաժշտությունները թատրոնի և կինոյի համար։

Օքտայ Զուլֆիղարովը մահացել է 2016 թվականի օգոստոսի 31-ին 87 տարեկան հասակում[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]