Վնասվածքի և գեղասահքի նկատմամբ հետաքրքրության բացակայության պատճառով Օքսաննան բաց թողեց 2005-2006 մրցաշրջանը և մասամբ[1] 2006-2007 մրցաշրջանը[2]։
2009 թվականին Ռուսաստանի պատանեկան առաջնությունում նա նվաճել է բրոնզե մեդալ[3]։ Հաշվի առնելով, որ առաջին և երկրորդ տեղերը գրաված 12-ամյա Ադելինա Սոտնիկովան և Ելիզավետա Տուկտամիշևան Չմշկասահորդների միջազգային միության կողմից անցկացվող միջազգային մրցաշարերին տարիքի պատճառով իրավունք չունեին մասնակցելու՝ Օքսաննան ուղարկվեց մասնակցելու Բուլղարիայում անցկացվող պատանիների 2009 թվականի աշխարհի առաջնությանը (Ռուսաստանից` երկու մասնակից)։ Առաջնության ժամանակ զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը, ինչը այդքան էլ վատ չէր դեբյուտի համար և հաշվի առնելով Ալյոնա Լեոնովայի զբաղեցրած առաջին հորիզոնականը` Ռուսաստանին իրավունք տրվեց հաջորդ առաջնությանը կանանց մենասահքում ներկայանալ արդեն երեք մասնակցով։
2010 թվականին Ռուսաստանի առաջնությունում նա զբաղեցրեց 7-րդ հորիզոնականը, սակայն Չմշկասահորդների միջազգային միության կողմից եղած սահմանափակումների շնորհիվ կարողացավ ընդգրկվել 2010 թվականի Եվրոպայի առաջնության Ռուսաստանի հավաքականի կազմում[4], որտեղ էլ զբաղեցնում է 13-րդ հորիզոնականը։ 2010-2011 մրցաշրջանից ի վեր նա մրցումների չի մասնակցել։