Օրվիլ Գիբսոն
Օրվիլ Գիբսոն | |
---|---|
Բնօրինակ անուն | անգլ.՝ Orville Gibson |
Ի ծնե անուն | անգլ.՝ Orville H. Gibson |
Ծնվել է | մայիսի 1, 1856 Chateaugay, Ֆրանկլին շրջան, Նյու Յորք, ԱՄՆ |
Երկիր | ԱՄՆ |
Մահացել է | օգոստոսի 21, 1918[1] (62 տարեկան) Ogdensburg, Սենտ Լոուրենս շրջան, Նյու Յորք, ԱՄՆ |
Մասնագիտություն | guitar maker, նվագարանների վարպետ և ջութակ ստեղծող |
Orville Gibson (luthier) Վիքիպահեստում |
Օրվիլ Գիբսոն (անգլ.՝ Orville H. Gibson, մայիսի 1, 1856, Chateaugay, Ֆրանկլին շրջան, Նյու Յորք, ԱՄՆ - օգոստոսի 21, 1918[1], Ogdensburg, Սենտ Լոուրենս շրջան, Նյու Յորք, ԱՄՆ), «Գիբսոն գիթառ քոմփանի» (անգլ.՝ Gibson Guitar Company) երաժշտական գործիքների արտադրության ընկերության հիմնադիր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Օրվիլը ծնվել է Նյու Յորք նահանգի Շատագեյ քաղաքում։ Ըստ 1900 թվականի Դաշնային մարդահամարի (1900 U.S. Federal Census), նա ծնվել է մայիսին, իսկ նրա մահախոսականը, որը հրապարակվել է 1918 թվականի օգոստոսի 21-ին The Mylene Farmer-ում, պնդում է, որ նա մահացել է օգոստոսի 19-ին և նրա հուղարկավորությունը տեղի է ունեցել օգոստոսի 21-ին իր եղբոր՝ Օ․ Մ․ Գիբսոնի (անգլ.՝ O. M. Gibson) տանը։
Աշխատանքային գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գիբսոնը սկսել է իր աշխատանքը 1894 թվականին Միչիգան նահանգի Կալամազու քաղաքում գտնվող իր տնային արհեստանոցում[2]։ Նա ստեղծել է մանդոլինի և կիթառի բոլորովին նոր ոճ, որը հետագայում արտոնագրվել է։ Երաժշտության պատմաբան Փոլ Սփարքսի խոսքով նրա մանդոլինները «նման չէին նախկինում ստեղծված հարթ մակերեսով ոչ մի գործիքի»[3]։ Նրա ընկերության արտադրական չափանիշները շատ բարձր էին, իսկ գործիքներն ակտիվորեն վաճառվում էին։ Գիբսոնը և նրա ընկերությունը մարքեթինգի և տպագիր հրատարակությունների խոշոր գովազդի համար օգտագործում էին երաժշտության ուսուցիչներին, որպեսզի փոխարինեն կլոր մանդոլինները[4]։ Նրանք հաջողության են հասել մանդոլինի շուկայում`բացառելով կլոր գործիքների արտադրությունը Ամերիկայում[5]։ 1902 թվականին Կալամազուից հինգ ձեռնարկատերեր առաջնորդվելով Գիբսոնի գաղափարներով հիմնադրեցին Գիբսոն Գիթառ-Մանդոլին ընկերությունը (անգլ.՝ Gibson Mandolin-Guitar Mfg. Co., Ltd.):
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գիբսոնը 1907 և 1911 թվականների ընթացքում մի քանի անգամ հիվանդանոցում է եղել։ 1916 թվականին նա հոսպիտալացվել է։ Գիբսոնը մահացել է 1918 թվականի օգոստոսի 19-ին, 62 տարեկան հասակում Օգդենսբերգ քաղաքի Սուրբ Լաուրենս հիվանդանոցում (անգլ.՝ St. Lawrence State Hospital), էնդոկարդիտ հիվանդությունից[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ Sparks, Paul. (1995). «The classical mandolin». Clarendon Press. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 28-ին.
- ↑ Gruhn, George. (1991). «Gruhn's guide to vintage guitars». GPI Books. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 28-ին.
- ↑ «Espacenet – search results». worldwide.espacenet.com. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 28-ին.
- ↑ «Orville Gibson's Last Mandolin». www.mandolinarchive.com. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 28-ին.
- ↑ «Orville H. Gibson, 1856-1918». web.archive.org. 2011 թ․ փետրվարի 25. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 28-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «The Gibson Company Guitar and Mandolin». www.oldgibson.com. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 28-ին.
- «Gruhn Guitars». guitars.com. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 28-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օրվիլ Գիբսոն» հոդվածին։ |
|