Jump to content

Օտզովիստներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Բոգդանով

Օտզովիստներ, 1905 թվականի ռուսական հեղափոխությունից հետո Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցության (ՌՍԴԲԿ) մեջ կազմավորված ձախ թևի ռադիկալ բոլշևիկների խումբ (Ալեքսանդր Բոգդանով, Դ․ Ա․ Ալեքսինսկի, Ա․ Վ․ Աոկոլով (Ս․ Վոլսկի), Ա․ Վ․ Լունաչարսկի, Մ․ Ն․ Լյադով, Մ․ Ն․ Պոկրովսկի և ուրիշներ)։ Ստեղծվել է 1908 թվականին՝ Ալեքսանդր Բոգդանովի կողմից։

Օտզովիստները պահանջում էին Պետական Դումայից ետ կանչել (отозвать – այստեղից էլ՝ անվանումը) սոցիալ-դեմոկրատ պատգամավորներին,

Օտզովիստների դիրքորոշում Լենինը անվանեց ռուսական առաջին հեղափոխության ժամանակաշրջանի «հեղափոխական խոսքերը պահելու (պահածոների մեջ) տակտիկա»։

Մենշկիկներն ուղղակիորեն առաջարկում էին լուծարել խմբավորումը։ Լենինն օտզովիզմը բնութագրում էր որպես «լիկվիդատորություն, ձախից», «լիկվիդատորության սաղմ», «շուռ տված մենշևիզմ»։ 1909 թվականի հունիսին «Պրոլետարի» թերթի ընդլայնված խմբագրության խորհրդակցությունը հայտարարեց, որ բոլշևիզմն ընդհանուր ոչինչ չունի օտզովիզմի և ուլտիմատիզմի (Օտզովիստների տարատեսակություն) հետ և կոչ արեց անզիջում պայքար մղել այդ թեքումների դեմ։ Օտզովիստների առաջնորդ Բոգդանովը վտարվեց բոլշևիկների շարքերից։

1909 թվականի դեկտեմբերին օտզովիստներն ընդգրվեցին «Վպերյոդ» խմբի կազմում։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Լենին Վ․ Ի․, «Հերթական հարցերի շուրջը» հոդվածի առթիվ, Երկրորդ լիակատար ժողով, հ․ 17։ Նույնի, Բոլշևիզմի ծաղրանկարը, նույն տեղում։ Նույնի, Օտզովիզմի և աստվածաշինարարության կողմնակիցների ֆրակցիայի մասին, նույն տեղում, հ․ 19։ ԽՄԿԿ–ն համագումարների, կոնֆերանսների և Կենտկոմի պլենումների բանաձևերում և որոշումներում, հ․ 1, Ե․, 1985։ История КПСС, т․ 2, М-, 1966․ Գ․ Խաչատրյան։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 578