Լավատեսություն
Լավատեսություն (Օպտիմիզմ, լատին․՝ optimus՝ «լավագույն» բառից), դրական աշխարհայացք, վստահություն լավագույն ապագա ունենալու մեջ։ Լավատեսները պնդում են, որ տիեզերքը հիասքանչ է, յուրաքանչյուր իրավիճակից ելք կա, ամեն ինչ է լավ է լինելու, և որ բոլոր մարդիկ ընդհանուր առմամբ լավն են։
Համարվում է վատատեսության (պեսիմիզմի) հակապատկերը։
Լավատեսության և վատատեսության հայտնի օրինակ է համարվում մարդու դատողությունը բաժակի մասին, որը կիսով չափ լցված է ջրով կամ այլ հեղուկով։ Լավատեսը համարում է, որ բաժակը կիսով չափ լիքն է, իսկ վատատեսը վստահ է, որ այն կիսով չափ դատարկ է։
Փիլիսոփայության մեջ լավատեսությունն ասոցացվում է Գոթֆրիդ Լայբնիցի հետ[1], ով կարծում էր, որ մենք ապրում ենք «բոլոր հնարավոր աշխարհներից լավագույնում»։
Գիտական հետազոտությունները ցույց են տվել, որ լավատեսությունը նպաստում է լավ առողջոււթյուն ունենալուն։ Այն
- խանգարում է անօգնականության զգացման վիճակի առաջացմանը, պահպանում է իմունիտետի մշտական «պատրաստակամությունը»
- նպաստում է առողջ ապրելակերպ վարելուն, ժամանակին բժշկի դիմելուն
- լավատեսների համար հեշտ է հաստատել և պահպանել ընկերական հարաբերություններ, իսկ սոցիալական աջակցության առկայությունը լավ առողջություն ունենալու գրավականներից մեկն է։
Մարտին Սելիգմանը լավատեսությունը համարում է մտածողության ոճ, որի դեպքում մարդը անհաջողությունները համարում է ոչ կայուն, իսկ լավ իրադարձությունները՝ բնական և օրինական։ Իսկ վատատեսը, ընդհակառակը՝ լավ դեպքերը համարում է պատահական, ոչ մի կերպ կապ չունեցող արժանապատվության և վաստակի հետ։ Մարտին Սելիգմանի «Նոր դրական հոգեբանություն։ Գիտական հայացք դեպի երջանկությունն և կյանքի իմաստը» գրքում[2] կա թեստ՝ լավատեսությունը որոշելու համար, ինչպես նաև «Ֆա-Մի-Ռե-Դո-Է» մեթոդիկա՝ մարդու մեջ լավատեսություն արթնացնելու և 4 եղանակ վատատեսական մտքերը հերքելու համար։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Л. В. Блинов. Краткий словарь философских персоналий
- ↑ Մարտին Սելիգման, Նոր դրական հոգեբանություն։ Գիտական հայացք դեպի երջանկությունն և կյանքի իմաստը, 2005, Գլուխ 6։ Օպտիմիստական վերաբերմունք ապագայի նկատմամբ
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Оптимизм и пессимизм / Дробницкий О. Г. // Никко — Отолиты. — М. : Советская энциклопедия, 1974. — (Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров ; 1969—1978, т. 18).
- Мартин Селигман Как научиться оптимизму: Измените взгляд на мир и свою жизнь = Learned Optimism. How to Change Your Mind and Your Life. — М.: Альпина Паблишер, 2013. — 338 с. — ISBN 978-5-9614-4431-5
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 492)։ |