Լև Տրոցկի
Լև Դավիդովիչ Տրոցկի (ռուս.՝ Лев Давидович Троцкий, իսկական անունը՝ Լեյբա Դավիդովիչ Բրոնշտեյն[2][3][4][5] [Лейба Давидович Бронштейн]), հոկտեմբերի 26 (նոյեմբերի 7), 1879[7][8], Բերեսլավկա, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն[7] - օգոստոսի 21, 1940[6][7][8], Կոյոական, Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), ռուս մարքիսիստ հեղափոխական, մարքսիզմի ու կոմունիզմի տեսաբան, խորհրդային Ռուսաստանի կուսակցական և պետական գործիչ, 1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխության կազմակերպիչներից և Կարմիր բանակի հիմնադիրներից մեկը։ Լինելով կոմունիստ՝ զարգացրել է մարքսիզմի մի տարբերակ, որն իր անունով կոչվել է տրոցկիզմ։
Ծնվել է ուկրաինացի հարուստ հրեայի ընտանիքում։ 1896 թվականին տեղափոխվել է Նիկոլաև քաղաք, որտեղ էլ ընդունվել է մարքսիստական կազմակերպության շարքերը։ 1898 թվականին ցարական իշխանությունները կալանավորել են նրան հեղափոխական գործունեության համար և աքսորել են Սիբիր։ 1902 թվականին Տրոցկին փախել է աքսորից, տեղափոխվել Լոնդոն, որտեղ ծանոթացել ու մտերմացել է Վլադիմիր Լենինի հետ։ 1903 թվականին՝ Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցության առաջին տրոհման ժամանակ, միացել է Մարտովի ղեկավարած մենշևիկներին՝ ընդդեմ Լենինի ղեկավարած բոլշևիկների։ Օգնել է կազմակերպելու 1905-1907 թթ. հեղափոխությունը, որի տապալումից հետո դարձյալ կալանավորվել է ու աքսորվել Սիբիր։ Մեկ անգամ ևս կարողացել է փախչել աքսորավայրից, հետագա 10 տարիներն անց է կացրել Բրիտանիայում, Ավստրիայում, Շվեյցարիայում, Ֆրանսիայում, Իսպանիայում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ 1917 թվականի փետրվարյան հեղափոխության արդյունքում ցարական միապետության տապալումից հետո Տրոցկին Նյու Յորքից եկել է Ռուսաստան, դարձել բոլշևիկյան ֆրակցիայի ղեկավարներից մեկը։ Լինելով Պետրոգրադի խորհրդի (սովետի) նախագահը՝ նա առանցքային դեր է խաղացել 1917 թվականի հոկտեմբերյան հեղափոխության իրականացման, ժամանակավոր կառավարության տապալման ժամանակ։
Ընդգրկվել է բոլշևիկների ձևավարած կառավարության կազմում, նախ՝ որպես արտաքին գործերի կոմիսար։ Այդ պաշտոնում ուղղակիորեն ներգրավվել է Բրեստ-Լիտովսկում 1917-1918 թթ. Գերմանիայի հետ տարվող բանակցություններում։ 1918 թվականի մարտ ամսից մինչև 1925 թվականի հունվար ամիսը Տրոցկին ղեկավարել է Կարմիր բանակը՝ որպես ռազմական ու ծովային գործերի կոմիսար և էական ավանդ է ներդրել 1917-1922 թթ. քաղաքացիական պատերազմում բոլշևիկների տարած հաղթանակում[9]։ 1919 թվականին նա դարձել է բոլշևիկյան առաջին քաղբյուրոյի (պոլիտբյուրոյի) յոթ անդամներից մեկը[10]։
Լենինի մահից (1924 թվականի հունվար) և Ստալինի՝ իշխանության գլուխ անցնելուց հետո Տրոցկին աստիճանաբար կորցրել է իր դիրքերը կառավարությունում, և ի վերջո քաղբյուրոն 1929 թվականի փետրվարին նրան վտարել է Խորհրդային Միությունից։ Իր կյանքի մնացած ժամանակը նա անց է կացրել աքսորում, շատ-շատ է գրել և բացահայտ քննադատել ստալինիզմը[11][12]։ 1938 թվականին Տրոցկին ու նրա աջակիցները հիմնել են Չորրորդ ինտերնացիոնալը՝ ի հակակշիռ Ստալինի նախաձեռնությամբ ստեղծված Կոմինտերնի։ Նրա նկատմամբ բազմաթիվ մահափորձեր են կատարվել, որոնցից կարողացել է փրկվել։ Սակայն 1940 թվականի օգոստոսին խորհրդային ներքին գործերի ժողկոմիսարիատի (ՆԳԺԿ-ի) գործակալ Ռամոն Մերկադերը կարողացել է Մեխիկոյի Կոյոական արվարձանում դաժանաբար կացնահարել նրան[13]՝ դրա համար հետագայում (1960 թ.) արժանանալով Խորհրդային Միության հերոսի կոչման և շքանշանների։ Ստալինի իշխանության տարիներին Տրոցկու անունը հանվել է պատմության գրքերից։ Վերջինս ստալինյան հալածանքների զոհ դարձած խորհրդային եզակի քաղաքական գործիչներից էր, ում խրուշչովյան վարչակարգը 1950-ական թվականներին չարժանացրեց արդարացնող վճռի[14]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Կրուգոսվետ (ռուս.) — 2000.
- ↑ «Տրոցկի Լեվ Դավիթի». armeniatotalitaris.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 6-ին.
- ↑ Государственная власть СССР. Высшие органы власти и управления и их руководители. 1923—1991 гг. / сост. В. И. Ивкин. — М. : Российская политическая энциклопедия, 1999.
- ↑ Центральный комитет КПСС, ВКП(б), РКП(б), РСДРП(б): Историко-биографический справочник / сост. Ю. В. Горячев — М. : Издательский дом «Парад», 2005.
- ↑ Иван Кривушин, энциклопедия «Кругосвет»
- ↑ 6,0 6,1 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 Большая российская энциклопедия. Электронная версия (ռուս.) — Большая российская энциклопедия, 2016.
- ↑ 8,0 8,1 8,2 Исаев Ю. Н. Чувашская энциклопедия (ռուս.) — Чувашское книжное издательство, 2006. — 2567 с. — ISBN 978-5-7670-1471-2
- ↑ Swain, 2006, էջեր 86–104
- ↑ Volkogonov, 1996, էջ 185
- ↑ Beilharz, 1987, Chapters 2 and 3
- ↑ McNeal, 2015
- ↑ За це вбивство Указом Президії Верховної Ради СРСР від 31 травня 1960 року Лопесу Рамону Івановичу присвоєне звання Героя Радянського Союзу з врученням ордена Леніна і медалі «Золота Зірка».
- ↑ Deutscher, 2003b, էջ vi
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ինքնակենսագրություն
- Троцкий Л. Моя жизнь. Опыт автобиографии, в 2 т. — Берлин: Гранит, 1930. — 325, 337 с.
- Կենսագրական գրքեր
- Дойчер И. Троцкий. Вооруженный пророк. 1879—1921 / Пер. с англ. Т. М. Шуликовой. — М.: Центрполиграф, 2006. — 527 с. — ISBN 5-9524-2147-4
- Дойчер И. Троцкий. Безоружный пророк. 1921—1929 / Пер. с англ. Л. А. Игоревского. — М.: Центрполиграф, 2006. — 495 с. — ISBN 5-9524-2155-5
- Дойчер И. Троцкий. Изгнанный пророк. 1929—1940 / Пер. с англ. А. С. Цыпленкова. — М.: Центрполиграф, 2006. — 526 с. — ISBN 5-9524-2157-1
- Четырёхтомная биография Ю. Фельштинского и Г. Чернявского (2012—2013):
- Фельштинский Ю., Чернявский Г. Лев Троцкий. Книга 1. Революционер. 1879—1917 гг. — М.: Центрполиграф, 2012. — 448 с. — 2000 экз. — ISBN 978-5-227-03783-1
- Фельштинский Ю., Чернявский Г. Лев Троцкий. Книга 2. Большевик. 1917—1923 гг. — М.: Центрполиграф, 2012. — 512 с. — ISBN 978-5-227-03802-9
- Фельштинский Ю., Чернявский Г. Лев Троцкий. Книга 3. Оппозиционер. 1923—1929 гг. — М.: Центрполиграф, 2013. — 464 с. — ISBN 978-5-227-04064-0
- Фельштинский Ю., Чернявский Г. Лев Троцкий. Книга 4. Враг №1. 1929—1940 гг. — М.: Центрполиграф, 2013. — 544 с. — 2500 экз. — ISBN 978-5-227-04154-8
- Чернявский Г. Лев Троцкий. — М.: Молодая гвардия, 2010. — 665 с. — (Жизнь замечательных людей: сер. биогр.; вып. 1261). — ISBN 978-5-235-03369-6
- Волкогонов Д. А. Троцкий. Политический портрет. — М.: АСТ, 1998. — Т. 1, 2. — 416 с. — (Всемирная история в лицах). — ISBN 5-237-00974-3
- Кармайкл Дж.[en] Троцкий = Trotsky: an Appreciation of His Life / Сокращённый перевод c английского. — Иерусалим: Книготоварищество "Москва - Иерусалим", 1980. — 316 с.
- Service R. Trotsky: A Biography. — Cambridge: Belknap Press / Harvard University Press, 2009. — 648 p. — ISBN 978-0674036154
- Thatcher I. D. Троцкий = Trotsky. — Routledge, 2005. — 264 p. — (Routledge Historical Biographies). — ISBN 9781134572144
- Broué P. Троцкий = Trotsky. — Fayard, 1988. — 1105 p. — ISBN 9782213022123
- Swain G. Trotsky. — Pearson Education, 2006. — 237 p. — (Profiles in power). — ISBN 9780582771901
- Le Blanc P.[en] Leon Trotsky. — Reaktion Books, 2015. — 224 p. — (Critical Lives). — ISBN 978-1780234304
- Renton D.[en] Trotsky. — Haus Publishing, 2004. — 180 p. — (Life & times). — ISBN 9781904341628
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Trotsky speaks about the Moscow Trials ՅուԹյուբում
- Trotsky in Havana by Dimitri Prieto from Havana Times
- FBI records relating to Trotsky's murder
- The Contradiction of Trotsky by Claude Lefort
- Uncommon Knowledge Արխիվացված 2014-12-16 Wayback Machine. Interview with Christopher Hitchens and Robert Service about Leon Trotsky
- "How We Made the October Revolution" by Leon Trotsky. The New York Times, 1919.
Լև Տրոցկու աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լև Տրոցկիի գործերը Գուտենբերգ նախագծում
- The Lubitz TrotskyanaNet dealing with Leon Trotsky, Trotskyism and Trotskyists (English)
- Պետերբուրգի պատմության «Радио Петербург» ակումբ
- Այլ
- Архивы Кремля. Политбюро и Церковь. 1922-25 гг. Под ред. Н. Н. Покровского и С. Г. Петрова (большой материал об участии Троцкого в антицерковных репрессиях)
- Антид Ото. Демон Революции. Радиоспектакль Владимира Чекмарева
- Александр Резник. Лев Троцкий на экране и в жизни. Часть 1. Программа «Цена революции» на «Эхо Москвы». 19 ноября 2017 года
- Александр Резник. Лев Троцкий на экране и в жизни. Часть 2. Программа «Цена революции» на «Эхо Москвы». 3 декабря 2017 года
Քաղաքական պաշտոններ | ||
---|---|---|
Նախորդող: Միխայիլ Տերեշչենկո (արտաքին գործերի նախարար) |
Արտաքին գործերի ժողկոմ 1917–1918 |
Հաջորդող: Գեորգի Չիչերին |
Նախորդող: Նիկոլայ Պոդվոյսկի |
Բանակի և նավատորմի գործերի ժողկոմ 1918–1925 |
Հաջորդող: Միխայիլ Ֆրունզե |
Պարգևներ և ձեռքբերումներ | ||
Նախորդող: Ուինստոն Չերչիլ |
Time ամսագրի շապիկի նկար 18 May 1925 |
Հաջորդող: Թոմաս Էդիսոն |
Նախորդող: Նյուտոն Բեյքեր |
Time ամսագրի շապիկի նկար 21 November 1927 |
Հաջորդող: Ֆրենկ Լոուդեն |
Նախորդող: Վիլյամ Կնուդսեն |
Time ամսագրի շապիկի նկար 25 January 1937 |
Հաջորդող: Թոմաս Դյուի |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լև Տրոցկի» հոդվածին։ |
|
- Օդեսայի համալսարանի շրջանավարտներ
- Կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Նոյեմբերի 7 ծնունդներ
- 1879 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Օգոստոսի 21 մահեր
- 1940 մահեր
- Մեխիկո քաղաքում մահացածներ
- 20-րդ դարի աթեիստներ
- 20-րդ դարի պատմաբաններ
- ԽՄԿԿ անդամներ
- Կոմունիստ գրողներ
- Հռետորներ
- Մարքսիզմ
- Պոլիգլոտներ
- Ռուս գրողներ
- Ռուս դիվանագետներ
- Ռուս լրագրողներ
- Ռուս կոմունիստներ
- Ռուս հեղափոխականներ
- Ռուս պետական գործիչներ
- Ռուս քաղաքական գործիչներ
- Սպանված քաղաքական գործիչներ
- Սպանվածներ
- Քաղաքական կեղծանուններ