Օպերայի ուրվականը (ֆիլմ, 1943)
Օպերայի ուրվականը անգլ.՝ Phantom of the Opera | |
---|---|
Երկիր | ԱՄՆ |
Ժանր | սարսափ ֆիլմ[1], երաժշտական ֆիլմ, ֆիլմ հրեշների մասին, դրամա և վեպի էկրանավորում |
Հիմք | Օպերայի ուրվականը |
Թվական | 1943 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Arthur Lubin?[1][2] |
Պրոդյուսեր | George Waggner? |
Սցենարի հեղինակ | Սեմյուել Հոֆենշտայն և Eric Taylor?[3] |
Դերակատարներ | Նելսոն Էդդի[2][4], Կլոդ Ռեյնս[2][4], Ֆրենկ Պուլիա[4], Ֆրից Լեյբեր[4], Susanna Foster?[2][4], Edgar Barrier?[2][4], Leo Carrillo?[4], list of Bartimaeus characters?, Ջ. Էդվարդ Բրոմբերգ[4], Ֆրից Ֆելդ[4], Հյում Քրոնին[4], Barbara Everest?[4], Սիրիլ Դելևանտի[4], James Mitchell?[4], Մայլզ Մենդեր[4], Ստիվեն Գերեյ[4], Հենք Ման[3], William Desmond?[3] և Բելլ Միտչել |
Օպերատոր | Ու. Հովարդ Գրին և Հել Մոր |
Երաժշտություն | Edward Ward? |
Մոնտաժ | Russell F. Schoengarth? |
Պատմվածքի վայր | Փարիզ |
Կինոընկերություն | Universal Studios |
Տևողություն | 92 րոպե |
Phantom of the Opera (1943 film) Վիքիպահեստում |
Օպերայի ուրվականը, 1943 թվականին Արթուր Լուբինի նկարահանած սարսափ ֆիլմ, որը ստեղծվել է 1910 թվականին տպագրված Գաստոն Լեռուի «Օպերայի ուրվականը» գրքի ու դրա՝ 1925 թվականի համանուն էկրանավորման հիման վրա։ Գլխավոր դերակատարը Լոն Չեյնին է, թողարկվել է Universal Pictures կինոընկերության կողմից, որտեղ նկարահանվել են նաև Նելսոն Էդդին, Սյուզանա Ֆոստերը և Կլոդ Ռեյնսը։ Երաժշտության հեղինակը կոմպոզիտոր Էդուարդ Ուարդն է։
Նախկին նկարահանման համար ստեղծված Գրանդ օպերայի մանրակերտը օգտագործվել է այս ֆիլմում, որից բացի ֆիլմն այլևս ոչ մի ընդհանուր բան չունի նախկին տարբերակի հետ։ Սյուժեն ամբողջովին վերանայվել է, փորձ չի արվել նկարահանել դիմակահանդեսի դրվագը, թեև ջահի ընկնելու հանրահայտ դրվագը վերաբեմադրվել է։ Universal-ի նկարահանած միակ սարսափ ֆիլմն է, որ արժանացել է Օսկարի «Լավագույն բեմանկարչական աշխատանք» և «Լավագույն օպերատորական աշխատանք» անվանակարգերում։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջութակահար Էրիկ Կլոդինին ազատում են Գրանդ օպերայում իր աշխատանքից, երբ պարզվում է, որ նա այլևս չի կարողանում օգտագործել ձախ ձեռքի մատները։ Դիրիժորը համոզված է, որ Կլոդինը կարող է գոյատևել, սակայն նա տեղյակ չէ, որ երաժիշտն իր ամբողջ գումարը անանուն կերպով նվիրաբերել է երիտասարդ սոպրանո Քրիստին Դյուբուայի, որին ինքը սիրահարված էր, վոկալի դասերը ֆինանսավորելուն։ Հուսահատորեն փորձելով գումար վաստակել՝ Կլոդինը հրատարակչատուն է ներկայացնում իր գրած դաշնամուրի կոնցերտը։
Շաբաթներով պատասխան չստանալով՝ նա անհանգստանում է և վերադառնում հրատարակիչ Մորիս Փլեյելի մոտ նորություն իմանալու։ Վերջինս նրան կոպիտ ձևով դուրս է հրավիրում, սակայն Կլոդինը լսում է, որ գրասենյակում նվագում են իր կոնցերտը և համոզվում, որ Փլեյելը փորձում է այն գողանալ։ Նա տեղյակ չէր, որ այցելության եկած Ֆերենց Լիստն էր այն նվագում։ Սարսափելի բարկացած՝ Կլոդինը խեղդում է Փլեյելին, իսկ վերջինիս օգնականը՝ Ջորջետան, քլորաթթու է լցնում Կլոդինի դեմքին ու այլանդակում այն։ Սպանության մեջ մեղադրվելով՝ Կլոդինը փախչում է դեպի օպերայի կոյուղին ու իր այլանդակված դեմքը ծածկում սև դիմակով։
Այդ ընթացքում տեսուչ Ռաուլ Դյուբերը համոզում է Քրիստինին վերջ տալ օպերային ու ամուսնանալ իր հետ, թեև հանրահայտ բարիտոն Անատոլ Գարոնը նույնպես հույսեր է փայփայում նվաճել վերջինիս սիրտը։ Քրիստինը նրանց երկուսին էլ լավ ընկեր է համարում, բայց բացահայտ չի ասում, որ սիրում է։
Amore et Gloire օպերային ներկայացման ժամանակ Կլոդինը դեղ է լցնում պրիմադոննա Մադամ Բիանկարոլլիի գինու բաժակի մեջ ու վերջինս ուշաթափվում է։ Ռեժիսորը նրան փոխարինում է Քրիստինով ու նա իր երգեցողությամբ զարմացնում է հանդիսատեսին։ Բիանկարոլլին, որը կասկածում է, որ Գարոնն ու Քրիստինն են դեղել իրեն, հրամայում է Ռաուլին ձորբակալել նրանց, բայց նա հրաժարվում է ապացույցների բացակայության պատճառով։ Պրիմադոննան ասում է, որ կմոռանա այդ ամբողջ պատությունը, միայն թե թերթերում չնշվի Քրիստինի ելույթի մասին։ Հաջորդ գիշեր սակայն Կլոդինը սպանում է Բիանկարոլլիին ու իր աղախնին, ու օպերան փակվում է։
Որոշ ժամանակ անց օպերայի սեփականատերերը երկտող են ստանում Բիանկարոլլիին Քրիստինով փոխարինելու պահանջով։ Կլոդինին ձերբակալելու համար Ռաուլը պլան է մշակում․ թույլ չտալ Քրիստինին երգել ռուսական Le prince masqué du Caucase (“Կովկասի դիամկավոր արքայազնը”) օպերային ներկայացմանը, այդպիսով ստիպելով Կլոդինին բեմ բարձրանալ։ Գարոնը նաև պլանավորում է, որ ներկայացման ժամանակ Լիստը պետք է նվագի Կլոդինի կոնցերտը, սակայն վերջինս խեղդում է Ռաուլի մարդկանցից մեկին ու բարձրանում դահլիճի գմբեթվոր առաստաղը, որտեղից ցած է նետում հսկա ջահը հանդիսատեսի վրա՝ խառնաշփոթ առաջացնելով։ Մինչ հանդիսատեսն ու երաժիշտները փախչում են, Կլոդինը Քրիստինին տանում է գետնի տակ։ Նա նրան պատմում է իր սիրո մասին, և որ նա այժմ երգելու է միայն իր համար։
Ռաուլը, Անատոլն ու ոստիկանությունը սկսում են նրանց հետապնդել գետնի տակ։ Հենց որ Քրիստինն ու Կլոդինը հասնում են նրա որջը, նրանք լսում են, թե ինչպես են Լիստն ու նվագախումբը կատարում Կլոդինի կոնցերտը։ Կլոդինը նրանց նվագակցում է իր դաշնամուրի վրա։ Քրիստինն ուշադիր լսում ու հասկանում է, որ կոնցերտը գրվել է մանկությունից նրան հայտնի մի օրորոցային մեղեդու հիման վրա։ Ռաուլն ու Անատոլը լսում են Կլոդինի նվագը և գալիս երաժշտության հետևից։ Անչափ երջանիկ՝ Կլոդինն ստիպում է Քրիստինին երգել, որն էլ նա անում է, և մինչ Կլոդինը համակված է իր երաժշտությամբ, Քրիստինը հանում է նրա դիմակն ու բացում այլանդակված դեմքը։ Նույն պահին ներս են մտնում Ռաուլն ու Անատոլը։ Կլոդինը ճանկում է սուրը՝ նրանց հետ կռվելու, բայց Ռաուլն ատրճանակն ուղղում է նրա վրա, իսկ Անատոլը բռնում է վերջինիս ձեռքը, որի արդյունքում նա կրակում է առաստաղին ու այնտեղ անցք բացում։ Անատոլն ու Ռաուլը փախչում են Քրիստինի հետ, իսկ Կլոդինը ջախջախվում է առաստաղից ընկնող քարերի տակ։
Ավելի ուշ Անատոլն ու Ռաուլը պահանջում են, որ Քրիստինն ընտրի իրենցից մեկին։ Ի զարմանս նրանց նա չի ուզում ամուսնանալ նրանցից որևէ մեկի հետ, այլ նախընտրում է շարունակել իր կարիերան երգարվեստում․ նա ոգեշնչվել էր իր ապագայի հանդեպ Կլոդինի նվիրվածութունից։ Ֆիլմն ավարտվում է Անատոլի ու Ռաուլի ՝միասին ճաշելու գնալով։
Դերակատարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կլոդ Ռեյնսը Էրիկ Կլոդինի (Օպերայի ուրվականի) դերում։ Օպերային նվագախմբի ջութակահար, որն ուրվական է դառնում։ Գաղտնի նվիրված է Քրիստինին։
- Նելսոն Էդդին Անատոլ Գարոնի դերում։ Օպերային բարիտոն, որը սիրում է Քրիստինին ու օգնում նրան իր կարիերայի հարցում։
- Սյուզանա Ֆոստերը Քրիստին Դյուբուայի դերում։ Օպերային սոպրանո, որը տեղյակ չէ, որ Էրիկ Կլոդինը սիրում է իրեն ու հենց նա է ֆինանսավորում իր երգեցողության դասերը։
- Էդգար Բարիերը Ռաուլ Դյուբերի դերում։ Ոստիկան, որը ցանկանում է, որ Քրիստինը վերջ տա օպերային ու ամուսնանա իր հետ։
- Ջեյն Ֆառարը կառլոտա Բիանկարոլլիի դերում։ Ինքնահավան, փչցած դիվա, որին դուր չի գալիս ստվերում մնալը։
- Ջ․ Էդուարդ Բրոմբերգը Ամիոտի դերում։
- Ֆիրց Ֆելդը Լեկուրսի դերում
- Ֆրենկ Պուգլիան Վիլենյուվի դերում
- Ֆրից Լեյբերը Լիստի դերում
- Ստիվեն Գերայը Վերչերսի դերում
- Մայլզ Մենդերը Մորիս Փլեյելի դերում
- Հանս Հերբերտը Մարսելի դերում
- Հյում Քրոնինը Ջերարդի դերում
- Հենք Մեննը Ստեյջհենդի դերում
Երաժշտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Երաժշտության հեղինակը Էդուարդ Ուարդն է։ Ֆիլմին հատուկ են մյուզիքլի տարրեր, երկար օպերային դրվագներ, որի համար այն քննադատվել է՝ համարվելով ավելի շատ երաժշտական, քան սարսափ ֆիլմ։ Օպերային դրվագների համար Ուարդն օգտագործել է Չայկովսկու No. 4 սիմֆոնիայի երաժշտությունը, ինչպես նաև ստեղծել իր սեփական երաժշտությունը՝ Lullaby of the Bells, որը ֆիլմում ներկայացվում է որպես ուրվականի դաշնամուրային կոնցերտ։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը ներկայացվել է չորս Օսկարի, որոնցից հաղթել է երկու անվանակարգերում[5]․
- «Լավագույն բեմանկարչական աշխատանք» (Ջոն Բ․ Գուդման, Ալեքսանդր Գոլիցին, Ռասել Ա․ Գաուզման և Իրա Ս․ Ուեբբ) (հաղթել է)
- «Լավագույն օպերատորական աշխատանք» (Հալ Մոհր և Ու․ Հովարդ Գրին) (հաղթել է)
- «Ֆիլմի լավագույն երաժշտություն» (Էդուարդ Ուարդ) (առաջադրվել է)
- «Լավագույն հնչյունային ձևավորում» (Բերնարդ Բ․ Բրաուն) (առաջադրվել է)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt0036261/
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=47559.html
- ↑ 3,0 3,1 3,2 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 4,12 4,13 4,14 http://www.imdb.com/title/tt0036261/fullcredits
- ↑ «The 16th Academy Awards (1944) Nominees and Winners». oscars.org. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 14-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օպերայի ուրվականը (ֆիլմ, 1943)» հոդվածին։ |
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 1940-ականների անգլերեն ֆիլմեր
- 1943 ֆիլմեր
- Universal Pictures ֆիլմեր
- Ամերիկյան դրամա ֆիլմեր
- Ամերիկյան երաժշտական ֆիլմեր
- Ամերիկյան թրիլեր ֆիլմեր
- Ամերիկյան մելոդրամա ֆիլմեր
- Ամերիկյան ռիմեյք ֆիլմեր
- Ամերիկյան սարսափ ֆիլմեր
- Ամերիկյան ֆանտաստիկ ֆիլմեր
- Անգլերեն ֆիլմեր
- Ֆիլմեր Փարիզի մասին
- Ֆիլմեր հրեշների մասին
- Ֆիլմեր ուրվականների մասին
- 1940-ականների ամերիկյան ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1880-ականներին