Օննիկ Ադամյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ադամյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Օննիկ Ադամյան | |
---|---|
Ծնվել է | 1925 |
Ծննդավայր | Ալեքսանդրետտա, Թուրքիա |
Վախճանվել է | 1999 |
Մասնագիտություն | նկարիչ |
Օննիկ Հովհաննեսի Ադամյան (1925, Ալեքսանդրետտա, Ալեքսանդրետի սանջակ - 1999), հայ նկարիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սովորել է նկարիչ Օննիկ Ավետիսյանի մոտ։ Առաջին անգամ ցուցադրվել է 1948 թվականին Կիպրոսում։ 1968 թվականին անհատական ցուցահանդես է ունեցել Երևանում։ Գործերից են՝ «Մարդը և ծառը», «Աղջիկն ու շունը», «Մարդը լուսամուտի տակ», «Սիրահարներ», «Այգում, Երևան», «Ընտանիքը շնով»։ Ապրել, ստեղծագործել է Լոնդոնում[1]։ Աշխատանքներից գտնվում են Հայաստանի ազգային պատկերասրահում[2]։
Մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Օննիկ Ադամյան, կատալոգ. Երևան, 1968 թ.։
- Երկու ցուցահանդես. «Խորհրդային Հայաստան», 1968 թ., 12 դեկտեմբերի, Աղասի Այվազյան, Մտքեր, գույներ, կերպարներ։
- «Գրական թերթ», 1968 թ., 20 դեկտեմբերի։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Դանիել Դզնունի, Հայ կերպարվեստագետներ, համառոտ բառարան
- ↑ Օննիկ Ադամյանի աշխատանքներից ՀԱՊ-ում
|