Օլեգ Ստեփանյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ստեփանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Օլեգ Ստեփանյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 1, 1946 (78 տարեկան) |
Ծննդավայր | Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Syzran Higher Military Aviation School? (1969) |
Մասնագիտություն | օդաչու |
Աշխատավայր | Էրեբունի օդակայան |
Օլեգ Գրիգորի Ստեփանյան (հունվարի 1, 1946, Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ օդաչու, Արցախյան ազատամարտի մասնակից։ ՀՀ ՊԿ-ում ավիացիայի ներկայացուցիչ (1990)։ Ավարտել է օդաչուների պատրաստման Սիզրանի (Սամարայի մարզ, Ռուսաստան) բարձրագույն ռազմական ուսումնարանը (1969)։ 1969–1976 թվականներին ծառայել է տարբեր շրջաններում և Մոնղոլիայում տեղակայված ԽՍՀՄ զորախմբերում։ 1976–1986 թվականներին աշխատել է «Էրեբունի» օդանավակայանում։ 1991–1992 թվականներին Մի-8 ուղղաթիռի անձնակազմում (հրամանատար) մասնակցել է ՀՀ սահմանամերձ շրջանների և ԼՂ ինքնապաշտպանությանը։ Ընդհանուր թռիչքաժամը ԼՂ, Շահումյան և Գետաշեն կազմել է 92 ժամ[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Ղարաբաղյան ազատագրական պատերազմ.1988-1994, Ե., ՀՀՀ, 2004, էջ 678։