Օլեգ Յակուբսոն
Օլեգ Յակուբսոն | |
---|---|
Ծնվել է | մայիսի 5, 1937 |
Ծննդավայր | Լիվնի, Կուրսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | հոկտեմբերի 29, 2016 (79 տարեկան) |
Մահվան վայր | Լիվնի, Օրյոլի մարզ, Ռուսաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Կրթություն | Օրյոլի պետական համալսարան |
Մասնագիտություն | հայրենագետ և թանգարանի աշխատակից |
Ամուսին | Սվետլանա Ստանիսլավովնա Յակուբսոն (Վիտկովսկայա) |
Ծնողներ | Լեոնիդ Յակուբսոն, Սոֆյա Ալեքսեեևնա Յակուբսոն |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Ալեքսանդր, Տատյանա, Պոլինա |
Oleg Iakupson Վիքիպահեստում |
Օլեգ Լեոնիդովիչ Յակուբսոն (ռուս.՝ Оле́г Леони́дович Якубсо́н, մայիսի 5, 1937, Լիվնի, Կուրսկի մարզ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 29, 2016, Լիվնի, Օրյոլի մարզ, Ռուսաստան), ռուս խորհրդային մանկավարժ և գավառագետ, Լիվնի քաղաքի պատվավոր քաղաքացի, Ռուսաստանի Դաշնության վաստակավոր ուսուցիչ, Լիվնի քաղաքի ժամանակակից գավառագիտական թանգարանի հիմնադիր։ Հայտնաբերել է մի կենդանատեսակի մնացորդներ, որը գոյություն է ունեցել 350 միլիոն տարի առաջ։ Այդ տեսակը հետագայում ստացել է Յակուբսոնիա լիվնինսիս անունը (Jakubsonia livnensis)[1][2]:
Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1937 թվականի մայիսի 4-ի երեկոյան Ռուսաստանի Լիվնի քաղաքում։ Սակայն, ինչպես ինքն էր պնդում, հոր խնդրանքով որպես ծննդյան օր է գրանցվել մայիսի 5-ը, որովհետև այդ օրն էլ ծնվել մարքսիզմի հիմնադիր Կառլ Մարքսը[3]։ Նրա ծնողները եղել են ուսուցիչներ Լեոնիդ Յակովլևիչը և Սոֆյա Ալեքսեևնան։
Իր ծնվելուց մի քանի շաբաթ անց հայրը ենթարկվել է բռնաճնշման, արդյունքում ազատազրկվել է 5 տարով, 2 տարով էլ զրկվել է իրավունքներից[4]։ Սակայն բանտում 1 տարի 8 ամիս մնալուց հետո, վճռաբեկ բողոքարկման արդյունքում համաներվել է և վերականգնել իր իրավունքները։ Նա մահացել է 1941 թվականի օգոստոսին ռազմաճակատում՝ Ելնյա քաղաքի մատույցներում, որտեղ կամավորականների հետ մեկնել էր դեռևս պատերազմի առաջին օրերին[3][5]։
1945 թվականին Օլեգ Յակուբսոնը տարհանումից վերադառնալով, սկսել է հաճախել Լիվնենյան № 1 դպրոցը։
Կրթություն (1955—1960)
[խմբագրել | խմբագրել կոդը]1955 թվականին, դպրոցը ավարտելով, աչքերի խնդրի պատճառով չի կարողացել գնալ զինվորական ուսումնարան։ Ծնողների օրինակին հետևելով ընդունվել է Օրյոլի պետական համալսարանը։ Սկզբում ընդունվել էր միայն որպես թեկնածու, քանի որ անցողիկ 17 միավորի փոխարեն վաստակել էր 15 միավոր։ Սակայն առաջին նստաշրջանից հետո դարձել է համալսարանի լիիրավ ուսանող[3]։
Համալսարանի վերջին կուրսում ստացել է բարձր կրթաթոշակ, իսկ պետական քննությունները հանձնել է գերազանց։
Որոշ կենսագրական փաստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1963 թվականի հոկտեմբերին երիտասարդ ուսուցիչը հերթական արշավն է անցկացրել իր աշակերտների հետ[6]։ Ներկայիս Լիպովչիկի շրջակայքում նրանք հայտնաբերել են մարդկային ոսկորներ։ Դրանցից հնարավոր է եղել հավաքել 6 կմախք։ Լուսանկարելուց հետո ոսկորները թաղվել են։ Արված հետազոտություններից հետո գիտնականները պարզել են, որ այդ ոսկորները պատկանել են Երկրորդ Համաշխարհային պատերազմի մասնակիցներին։
Սակայն 50-60-ական թվականների սկզբին քաղաքի պատմության մասին Վոլկովի հրատարակած գրքից և մի շարք հրապարակումներից հետո կրկին հետազոտություններ են սկսվել։
Շուտով պարզ է դարձել, որ այդ մնացորդները պատկանել են 1967-1938 թվականներին ԽՍՀՄ Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի կողմից սպանված բնակիչներին։ Որոշ ժամանակ անց արձանագրվել է նաև այդ իրադարձությունների մասնակիցներից մեկի վկայությունը[7] : 1992 թվականին այդ նույն վայրում հիմնվել է ստալինյան բռնաճնշումների զոհերի հուշակոթողը՝ Լիպովչիկը։
- 1960-ական թվականներին հիմնել է Լիվնի քաղաքի գավառագիտական թանգարանը։ Այնտեղ ներկայացվել են այն առարկաների հավաքածուները, որոնք նա հավաքել է իր աշակերտների հետ տարբեր էքսկուրսիաների և արշավների ընթացքում։ Սկզբնական շրջանում ցուցահանդեսի բոլոր հավաքածուները դրված են եղել Լիվնիի № 1 դպրոցում։ 1967 թվականի սեպտեմբերի 1-ին ցուցահանդեսը տեղափոխվել է իշխանության կողմից հատուկ ընտրված վայր, որը դրանից հետո դարձել է քաղաքային թանգարան։
- 1966 թվականին նկարիչ Սելիշչևի հետ կատարել են առաջին քայլերը Լիվնի քաղաքի զինանշանը վերականգնելու ուղղությամբ[8]։
- 1997 թվականին արժանացել է «Ռուսաստանի Դաշնության վաստակավոր ուսուցիչ» տիտղոսին։
- 1997, 1998, 1999, 2000 թվականների ամռանը գիտությունների թեկնածու Լեբեդևի գլխավորությամբ Բորիսյակայի հնէաբանական համալսարանի և Լիվենյան գավառագիտական թանգարանի ներկայացուցիչները պեղումներ են իրականացրել քաղաքի շրջակայքում։
1999 թվականի պեղումների ժամանակ Օլեգ Յակուբսոնը հայտնաբերել է մի կենդանատեսակի մնացորդներ, որը գոյություն է ունեցել 350 միլիոն տարի առաջ։ Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ դա անհայտ կենդանատեսակ է։ Կենդանին քառոտանի, փոքր չափերով (սալամանդրա կենդանատեսակի նման) երկկենցաղ է եղել։ Ունեցել է և՛ խռիկներ, և՛ թոքեր։ Մինչև այսօր էլ այն համարվում է Ռուսաստանի տարածքում հանդիպած ամենահին կենդանատեսակը։ Ըստ ավանդույթի, այն ստացել է հայտնաբերողի անունը՝ Յակուբսոնիա լիվնինսիս (Jakubsonia livnensis):
- 2009 թվականին պարգևատրվել է «Լիվնի քաղաքին մատուցած ծառայությունների համար» շքանշանին[9]։
- 2013 թվականին, չնայած քաղաքային խորհրդի կոմունիստ պատգամավորների դիմադրության, արժանացել է «Լիվնի քաղաքի պատվավոր քաղաքացի» տիտղոսին[10][11]։
Հիմնական հրատարակումները
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնականում Յակուբսոնի հրապարակումները նվիրված են Լիվենի և նրա շրջանների նախկին և ներկայիս պատմությանը։
- Աշխարհագրական դիրքի առանջնահատկություններ[12][13]
- Լիվենյան գավառագիտական թանգարանի կյանքը[14][15]
- Սերգեյ Նիկոլաևիչ Բուլգակովի կենսագրությունը[16][17]
- Հայրենական Մեծ պատերազմի և հերոս լիվենցիների մարտերի պատմությունը[18][19][20][21][22]
- Հին Լիվնըների պատմությունը[23][24][25][26][27][28]
- Պլեշկովյան բրուտագործական արհեստը[29][30]
- Մշակութային և հասարակական կյանքի էջեր[31][32][33]
- Լիվնիում բոլշևիկյան ահաբեկչության զոհերը[7][34]
- Լիվենյան խոզերի բուծման պատմությունը[35]
- Լիվնենյան Ուղղափառ եկեղեցիները[36]
- Լիվենյան շրջանի բնակիչները[37][38][39][40]
- Եղանակ և բնություն[41][42][43]
- Հակաբոլշևիկյան ապստամբությունը Լիվնըյում[44]
Օլեգ Յակուբսոնի տպագրված աշխատանքների թվին են պատկանում նաև բելետրիստիկաները[45]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ливцов В. А. Девонские древности. Արխիվացված 2016-03-04 Wayback Machine // Сайт научного, информационно-аналитического журнала Образование и общество
- ↑ Марьяна Мищенко Страна Якубсония Արխիվացված 2016-11-08 Wayback Machine // Сайт Cfo.gov.ru, 19 сентября 2013 года.
- ↑ 3,0 3,1 3,2 Краснощёков С. О. Л. Якубсон: «Я уходил на пенсию из той же школы, куда после войны пришёл первоклассником» // Принт : газета. —Ливны, 2004. — С. 4-5.
- ↑ Списки репрессированных по Ливенскому району в 20-40 гг. // На берегах Быстрой Сосны / Ред. коллегия: А. Ю. Максимов, О. Н. Булатников, О. Л. Якубсон, В. Н. Барабанов, Г. И. Цибизов. — Выпуск 12. — Ливны: Изд-во Ливенского краевед. музея, 2002. — С. 69-127. — 128 с. — 500 экз.
- ↑ «Сергей Волков Вспоминая Олега Якубсона // Газета Уездный город, № 44 (758), 01.11.2017». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 2-ին.
- ↑ Барабанов В., Якубсон О. Ливенский край — частица земли русской. — Орёл: ООО Полиграфическая фирма «Картуш», 2007. — С. 200—205. — 320 с. — 1000 экз. — ISBN 978-5-9708-0092-8
- ↑ 7,0 7,1 Якубсон О. Л. Память о мёртвых необходима живым // На берегах Быстрой Сосны / Ред. коллегия: А. Ю. Максимов, О. Н. Булатников, О. Л. Якубсон, В. Н. Барабанов, Г. И. Цибизов. — Выпуск 12. — Ливны: Изд-во Ливенского краевед. музея, 2002. — С. 35-43. — 128 с. — 500 экз.
- ↑ «В золотом поле три летящие перепёлки. Вести Орёл. 9 июня 2010 года». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 13-ին.
- ↑ Бондарев Ю. И. Школа в веках. — Орёл: Труд, 2009. — 176 с. — 1190 экз. — ISBN 978-5-89436-173-4
- ↑ Сергей Иванов Согласие и примирение — не для ливенского горсовета? // Газета Орловская искра, № 26 (848), 3 июля 2013 г.
- ↑ Анна Калинина Лица года — достояние города // Газета Принт в Ливных, № 27(1053), 4 июля 2013 г.]
- ↑ Якубсон О. Л. Самая родная точка на Земле // Принт : газета. —Ливны, 1995. — № 34 (78). — С. 1, 4.
- ↑ Якубсон О. Л. География // Наше наследие / Ред. коллегия: А. Ю. Максимов, О. Н. Булатников, О. Л. Якубсон, В. Н. Барабанов, Г. И. Цибизов. — Выпуск 3. — Ливны: Изд-во Ливенского краевед. музея, 1999. — С. 3-69. — 140 с. — 500 экз.
- ↑ Якубсон О. Л. Третье рождение // Наше наследие / Ред. коллегия: А. Ю. Максимов, О. Н. Булатников, О. Л. Якубсон, В. Н. Барабанов, Г. И. Цибизов. — Выпуск 1. — Ливны: Изд-во Ливенского краевед. музея, 1999. — С. 6-16. — 137 с. — 500 экз.
- ↑ Якубсон О. Л. Ливенский краеведческий музей как один из очагов культурного возрождения России // На берегах Быстрой Сосны / Ред. коллегия: А. Ю. Максимов, О. Н. Булатников, О. Л. Якубсон, В. Н. Барабанов, Г. И. Цибизов. — Альманах 13. — Ливны: Изд-во Ливенского краевед. музея, 2002. — С. 108-114. — 116 с. — 500 экз.
- ↑ Якубсон О. Л. Житие о.Сергия // Наше наследие / Ред. коллегия: А. Ю. Максимов, О. Н. Булатников, О. Л. Якубсон, В. Н. Барабанов, Г. И. Цибизов. — Выпуск 1. — Ливны: Изд-во Ливенского краевед. музея, 1999. — С. 19-81. — 137 с. — 500 экз.
- ↑ Якубсон О. Ливенский депутат Второй Госдумы // Принт : газета. —Ливны, 2006. — С. 4-5.
- ↑ Якубсон О. Л. Ливенский щит // Наше наследие / Ред. коллегия: А. Ю. Максимов, О. Н. Булатников, О. Л. Якубсон, В. Н. Барабанов, Г. И. Цибизов. — Выпуск 2. — Ливны: Изд-во Ливенского краевед. музея, 1999. — С. 28-105. — 184 с. — 500 экз.
- ↑ Якубсон О. Л. Ливенский щит // На берегах Быстрой Сосны / Ред. коллегия: А. Ю. Максимов, О. Н. Булатников, О. Л. Якубсон, В. Н. Барабанов, Г. И. Цибизов. — Альманах 11. — Ливны: Изд-во Ливенского краевед. музея, 2001. — С. 3-87. — 115 с. — 500 экз.
- ↑ Якубсон О. Л. Возвращение на Родину // На берегах Быстрой Сосны / Ред. коллегия: А. Ю. Максимов, О. Н. Булатников, О. Л. Якубсон, В. Н. Барабанов, Г. И. Цибизов. — Альманах 17. — Ливны: Изд-во Ливенского краевед. музея, 2004. — С. 80-106. — 106 с. — 500 экз.
- ↑ Якубсон О. Л. Подвиги лётчиков в Ливенском небе (1941-1943 гг.) // На берегах Быстрой Сосны. — Альманах № 23. — Орёл: Полиграф. фирма «Картуш», 2010. — С. 31-35. — 170 с. — 150 экз.
- ↑ Бондарев Ю. И., Якубсон О. Л. Ливенский щит. — Ливны: Картуш, 2011. — 212 с. — ISBN 978-5-9708-0285-4
- ↑ Якубсон О. Л. Ещё одно доказательство в пользу древности Ливен // Наше наследие / Ред. коллегия: А. Ю. Максимов, О. Н. Булатников, О. Л. Якубсон, В. Н. Барабанов, Г. И. Цибизов. — Выпуск 3. — Ливны: Изд-во Ливенского краевед. музея, 1999. — С. 89. — 139 с. — 500 экз.
- ↑ Якубсон О. Л. Некоторые размышления о происхождении топонима «ливны» // На берегах Быстрой Сосны / Ред. коллегия: А. Ю. Максимов, О. Н. Булатников, О. Л. Якубсон, В. Н. Барабанов, Г. И. Цибизов. — Альманах 5. — Ливны: Изд-во Ливенского краевед. музея, 2000. — С. 91-93. — 111 с. — 500 экз.
- ↑ Якубсон О. Л. Внутренняя планировка и застройка г.Ливны, его социальная топография в XVI-XX в. // На берегах Быстрой Сосны / Ред. коллегия: А. Ю. Максимов, О. Н. Булатников, О. Л. Якубсон, В. Н. Барабанов, Г. И. Цибизов. — Альманах 9. — Ливны: Изд-во Ливенского краевед. музея, 2001. — С. 88-118. — 122 с. — 500 экз.
- ↑ Якубсон О. Л. К вопросу о времени возникновения города Ливны // На берегах Быстрой Сосны / Ред. коллегия: А. Ю. Максимов, О. Н. Булатников, О. Л. Якубсон, В. Н. Барабанов, Г. И. Цибизов. — Альманах 22. — Ливны: Изд-во Ливенского краевед. музея, 2007. — С. 57-63. — 173 с. — 300 экз.
- ↑ Якубсон О. Л. Ливенский край – частица земли русской. — Орёл: Полиграф. фирма «Картуш», 2007. — 312 с. — 1000 экз.
- ↑ Якубсон О. Ливенский острог // Ливенская провинция : газета. —Орёл, 2007. — № 17-18. — С. 4.
- ↑ Якубсон О. Л. Плешковский гончарный промысел // Наше наследие / Ред. коллегия: А. Ю. Максимов, О. Н. Булатников, О. Л. Якубсон, В. Н. Барабанов, Г. И. Цибизов. — Выпуск 4. — Ливны: Изд-во Ливенского краевед. музея, 1999. — С. 83-104. — 155 с. — 500 экз.
- ↑ Якубсон О. Л. Возможен ли плешковский ренессанс? // На берегах Быстрой Сосны / Ред. коллегия: А. Ю. Максимов, О. Н. Булатников, О. Л. Якубсон, В. Н. Барабанов, Г. И. Цибизов. — Альманах 16. — Ливны: Изд-во Ливенского краевед. музея, 2003. — С. 35-53. — 107 с. — 500 экз.
- ↑ Якубсон О. Л. Взлёты и падения ливенского народного театра // Наше наследие / Ред. коллегия: А. Ю. Максимов, О. Н. Булатников, О. Л. Якубсон, В. Н. Барабанов, Г. И. Цибизов. — Выпуск 4. — Ливны: Изд-во Ливенского краевед. музея, 1999. — С. 23-58. — 155 с. — 500 экз.
- ↑ Якубсон О. Л. Обзор спортивной жизни города Ливны за 100 лет // На берегах Быстрой Сосны / Ред. коллегия: А. Ю. Максимов, О. Н. Булатников, О. Л. Якубсон, В. Н. Барабанов, Г. И. Цибизов. — Альманах 7. — Ливны: Изд-во Ливенского краевед. музея, 2000. — С. 52-121. — 124 с. — 500 экз.
- ↑ Якубсон О. В довоенных Ливнах кипела жизнь // Принт : газета. —Ливны, 2009.
- ↑ Волков С., Якубсон О. Опять штаны мешают? Արխիվացված 2016-03-04 Wayback Machine // Уездный город news: газета. — 2013. — № 23 (530; 5 июня)
- ↑ Якубсон О. Л. Наша марка // На берегах Быстрой Сосны / Ред. коллегия: А. Ю. Максимов, О. Н. Булатников, О. Л. Якубсон, В. Н. Барабанов, Г. И. Цибизов. — Альманах 13. — Ливны: Изд-во Ливенского краевед. музея, 2002. — С. 37-45. — 116 с. — 500 экз.
- ↑ Якубсон О. Л. Православные храмы города Ливны // На берегах Быстрой Сосны / Ред. коллегия: А. Ю. Максимов, О. Н. Булатников, О. Л. Якубсон, В. Н. Барабанов, Г. И. Цибизов. — Альманах 17. — Ливны: Изд-во Ливенского краевед. музея, 2004. — С. 81-106. — 107 с. — 500 экз.
- ↑ Якубсон О. Л. Афоня — шебановский нострадамус // Уездный город : газета. —Ливны, 2005. — С. 13.
- ↑ Грамматчиков К. Б., Тихомиров А. В., Шапочка В. В., Якубсон О. Л. Службой и храбростью: Георгиевские кавалеры в Орловском крае // Истории русской провинции : журнал. — Орёл: ПФ Картуш, 2009. — № 47. — ISBN 978-5-9708-0184-0.
- ↑ Якубсон О. Л. Проскурины // На берегах Быстрой Сосны. — Альманах № 23. — Орёл: Полиграф. фирма «Картуш», 2010. — С. 67-89. — 170 с. — 150 экз.
- ↑ Якубсон О. Л. Буцкие // На берегах Быстрой Сосны. — Альманах № 23. — Орёл: Полиграф. фирма «Картуш», 2010. — С. 90-109. — 170 с. — 150 экз.
- ↑ Якубсон О. Л. Всепогодные страдания (Обзор погоды за 100 лет) // На берегах Быстрой Сосны / Ред. коллегия: А. Ю. Максимов, О. Н. Булатников, О. Л. Якубсон, В. Н. Барабанов, Г. И. Цибизов. — Альманах 18. — Ливны: Изд-во Ливенского краевед. музея, 2005. — С. 3-27. — 109 с. — 500 экз.
- ↑ Якубсон О. Л. Животный мир Ливенского края // На берегах Быстрой Сосны / Ред. коллегия: А. Ю. Максимов, О. Н. Булатников, О. Л. Якубсон, В. Н. Барабанов, Г. И. Цибизов. — Альманах 20. — Ливны: Изд-во Ливенского краевед. музея, 2005. — С. 3-60. — 114 с. — 500 экз.
- ↑ Якубсон О. История и природа села Круглое. — Херсон: Надднепряночка, 2007. — 80 с. — 300 экз.
- ↑ Якубсон О. Л. Антибольшевистское восстание в Ливнах в августе 1918 года // Истории русской провинции : журнал. — Орёл: ПФ Картуш, 2009. — № 48. — С. 49-53. — ISBN 978-5-9708-0192-5.
- ↑ Андреуш М. Отставка старшего инспектора Скотланд-Ярда Уиллбурна / пер. с польского О.Якубсона // Принт : газета. —Ливны, 2004. — № 41-53; 2005. — № 2-5.