Jump to content

Օլեգ Լոմակին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օլեգ Լոմակին
Ծնվել էօգոստոսի 26, 1924(1924-08-26)
ԾննդավայրԿրասնի Խոլմ, Բեժեցկի ուեզդ, Տվերի նահանգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էմարտի 25, 2010(2010-03-25) (85 տարեկան)
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունԻ. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ
Մասնագիտություննկարիչ
Ոճռեալիզմ
Ժանրդիմապատկեր
Թեմաներգեղանկարչություն
Պարգևներ
Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան «Խիզախության համար» մեդալ (ԽՍՀՄ) և «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալ
ԱնդամակցությունԽՍՀՄ նկարիչների միություն
 Oleg Lomakin Վիքիպահեստում

Օլեգ Լոմակին (ռուս.՝ Ломакин, Олег Леонидович, օգոստոսի 26, 1924(1924-08-26), Կրասնի Խոլմ, Բեժեցկի ուեզդ, Տվերի նահանգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - մարտի 25, 2010(2010-03-25), Սանկտ Պետերբուրգ, Ռուսաստան), խորհրդային գեղանկարիչ և գրաֆիկական նկարիչ, ՌԽՖՍՀ վաստակավոր նկարիչ, Սանկտ Պետերբուրգի նկարիչների միության անդամ (մինչև 1992 թվականը ՌԽՖՍՀ նկարիչների միության Լենինգրադի կազմակերպություն)[1], դիմանկարիչ, ժանրային գեղանկարիչ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օլեգ Լոմակինը ծնվել է 1924 թվականի օգոստոսի 26-ին, Տվերի նահանգի Կրասնի Խոլմ քաղաքում։ Ընտանիքի Լենինգրադ տեղափոխվելուց հետո սովորել է շրջանի գեղարվեստական դպրոցում, ապա քաղաքի Պիոների պալատի ստուդիայում, իսկ 1940 թվականին ընդունվել է Համառուսական արվեստի ակադեմիայի Գեղարվեստի միջնակարգ դպրոցի գեղանկարչության ութերորդ դասարանը։ Իր ուսուցիչների շարքից Լոմակինը հետագայում առանձնապես առանձնացնելու է Լ. Շոլոխովին, որին նա համարում էր իր առաջին ուսուցիչը։

Հայրենական մեծ պատերազմի սկսվելուց և շրջափակումից հետո Օլեգ Լոմակինը մնացել է Լենինգրադում։ 1942 թվականի փետրվարին Գեղարվեստի միջնակարգ դպրոցի հետ տարհանվել է Սամարղանդ։ 1942 թվականի ամռանը զորակոչվել է Կարմիր բանակ և ուղարկվել հակաօդային հրետանային դպրոց, որն ավարտելուց հետո կռվել է Կուրսկում, որտեղ ծանր վիրավորվել է։ Զորացրվել է հաշվանդամության կարգով և եֆրեյտորի կոչումով։ Պարգևատրվել է Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանով և «Արիության համար», «Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալներով[2]։

1944 թվականին Լոմակինը վերադարձել է ուսման Գեղարվեստի միջնակարգ դպրոց, որն ավարտել 1946 թվականին։ Նույն թվականին ընդունվել է Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտի գեղանկարչության առաջին կուրսը։ Սովորել է Ս. Միխայիլովի, Մ. Բերնշտեյնի, Վ. Անիսովիչի, Ալեքսանդր Զայցևի, Պ. Իվանովսկու, Բ. Իոգանսոնի հետ։ 1952 թվականին ավարտել է ինստիտուտը Բորիս Իոգանսոնի արհեստանոցում, նկարչի որակավորմամբ։ Դիպլոմային աշխատանքը եղել է «Մ. Կալինին իր համագյուղացիների շարքում» նկարը[3]։

1952 թվականից մասնակցել է ցուցահանդեսների։ Նկարել է դիմանկարներ, ժանրային և պատմական կոմպոզիցիաներ, բնանկարներ։ Դիմանկարային ժանրի ճանաչված վարպետ է։ Լավագույն աշխատանքների շարքից.

  • «Նկարիչ Վ. Օվչիննիկովի դիմանկարը»[4] (1956),
  • «Նկարիչ Յա. Գուլբևի դիմանկարը»[5] (1958),
  • «Նկարիչ Ա. Պարխոմենկոյի դիմանկարը»[6] (1957),
  • «Ուսուցիչ Լ. Տարականովի դիմանկարը» (1961), «Նկարի Ի. Վարիչևի դիմանկարը»[7] (1965),
  • «Փորձ (Դ. Շոստակովիչ և Ե. Մարվինսկի)»[8] (1967),
  • «Վ. Պոլյակովի դիմանկարը» (1973), «Ակադեմիկ Փ. Ուգլովի դիմանկկարը» (1978),
  • «Դերասան Վ. Ռոմանովի դիմանկարը» (1979),
  • «Պրոֆեսոր Գ. Րյաժկինի դիմանկարը»[9] (1980),
  • «Նկարիչ Ն. Բասկակովի դիմանկարը» (1982),
  • «Պրոֆեսոր Ռ. Ժիտնյուկի դիմանկարը» (1983),
  • «Ակադեմիկ Լ. Ֆադեևի դիմանկարը» (1984) և մի շարք ուրիշներ։

1960-1970 թվականներին իր աշխատանքներում առանձին թեման ձևավորվում է ժամանակակից գյուղի կյանքին և մարդկանց նվիրված ստեղծագործություններով։ Դրանց շարքից են.

  • «Կոլտնտեսության աշխատանքում»[10], «Գարունը Շուվալովում», «Խոզապանուհին»[11] (բոլորը 1960 թվական),
  • «Կոլտնտեսության տոնավաճառում»[12], «Հայտնի թռչնաբույժ` Ն. Խյամյալյայնենի դիմանկարը»[13] (երկուսնել 1961 թվական),
  • «Տրակտորավարորդ Իվան Սմիրնովի դիմանկարը»[14], «Խոզապանուհու դիմանկարը» (обе 1964),
  • «Թռչնապահուհի» (1968),
  • «Կոլտնտեսության ձիապանը»[15] (1972),
  • «Կթվորուհին», «Մեխանիզատոր»[16] (երկուսնել 1973 թվական),
  • «Տրակտորավարորդ Մատվիենկոյի դիմանկարը»[17], «Մեխանիզատորիստ Ի. Սմիրովի դիմանկարը»[18], «Կթվորուհի Սիդրովի դիմանկարը» (բոլորը 1975 թվական) և ուրիշներ։

Աշխատանքներ նկարչի ստեղծած կնոջ բազմաթիվ պատկերների շարքից.

  • «Աղջկա դիմանկարը» (1962)[19],
  • «Կատյա»[7],
  • «Շինարար Ալեկսանդր Ֆյոդորովի դիմանկարը» (1964)[20], «Կանացի դիմանկար» (երկուսնել 1965 թվական),
  • «Բանասեր Ի. Կրասովսկին»[21] (1971),
  • «Բուժքույր» (1970),
  • «Քիմիկոս Լյուբով Տիմոֆեևա»[22] (1972),
  • «Տանյա» (1974),
  • «Մերկ» (1975), «Զոի Կիմի դիմանկարը» (1977),
  • «Նկարչի մոր դիմանկարը» (1983),
  • «Կինը շալով» (1986) և ուրիշներ։

1960—1980-ական թվականներին Լոմակինը մի քանի անգամ դիմում է խմբային դիմանկարների ժանրին` ստեղծելով իր ժամանակակիցների մի շարք հիշարժան պատկերներ։ Այդ շարքից.

  • «Տրակտորավարորդներ» (1964)[23],
  • «Կրիվսկի գործարանի բրիգադան», «Հարսանիք»[17] (երկուսնել 1975 թվական),
  • «Կրիվսկի գործարանի աշխատավորները» (1977)[24],
  • «Լենինը բանվորների հետ», «Կրիվսկի գործարանի բանվորները», «Բժշկի կոլեկտիվային դիմանկարը»[9] (բոլորը 1980 թվական),
  • «Շինարարներ» (1981),
  • «Գազամուղի զոդագործը» (1983),
  • «Հայրենական մեծ պատերազմի վետերանների` Ն. Ստրելկովի, Ի. Պալկինի, Վ. Իլյինի դիմանկարները» (1984).

1952 թվականից Օլեգ Լոմակինը եղել է Սանկտ Պետերբուրգի նկարիչների միության անդամ (մինչև 1992 թվականը ՌԽՖՍՀ նկարիչների միության Լենինգրադի կազմակերպություն)։ 1981 թվականին նրան շնորհվել է ՌԽՖՍՀ վաստակավոր նկարիչ կոչումը։ 1989-1992 թվականներին նկարչի աշխատանքները մեծ հաջողությամբ ցուցադրվել են Ֆրանսիայում` L' Ecole de Leningrad ռուսական գեղանկարչության ցուցահանդեսներում և աճուրդներում[25]։ 1990-ական թվականներին իր աշխատանքները ցուցադրվել են նաև Բելգիայի, Անգլիայի, ԱՄՆ-ի ռուսական գեղանկարչության ցուցահանդեսներում և աճուրդներում, որտեղ նրա գործերը մեծ համբավ են ստացել։

Մահացել է 2010 թվականի մարտի 25-ին Սանկտ Պետերբուրգում, իր կյանքի 86-րդ ամյակում։

Օ. Լոմակինի աշխատանքները գտնվում են Ռուսական պետական թանգարանի հավաքածուներում, բազմաթիվ թանգարաններում և մասնավոր հավաքածուներում` Ռուսաստանում[26], Ֆրանսիայում[27], Մեծ Բրիտանիայում, Կորեայում, Ճապոնիայում, Գերմանիայում, Իտալիայում, ԱՄՆ-ում[28] և այլ երկրներում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Справочник членов Союза художников СССР. Том 1. — М.: Советский художник, 1979. — С. 640.
  2. Мы помним… Художники, искусствоведы — участники Великой Отечественной войны. — М.: Союз художников России, 2000. — С.174.
  3. Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — СПб. Первоцвет, 2007. — С.68.
  4. Осенняя выставка произведений ленинградских художников. 1956 года. Каталог. — Л.: Ленинградский художник, 1958. — С.15.
  5. Осенняя выставка произведений ленинградских художников 1958 года. Каталог. — Л.: Художник РСФСР, 1959. — С.17.
  6. 1917—1957. Выставка произведений ленинградских художников. Каталог. — Л.: Ленинградский художник, 1958. — С.20.
  7. 7,0 7,1 Каталог весенней выставки произведений ленинградских художников 1965 года. — Л.: Художник РСФСР, 1970. — С.20.
  8. Третья республиканская художественная выставка «Советская Россия». Каталог. — М.: Министерство культуры РСФСР, 1967. — С.36.
  9. 9,0 9,1 Зональная выставка произведений ленинградских художников 1980 года. Каталог. — Л.: Художник РСФСР, 1983. — С.16.
  10. Республиканская художественная выставка «Советская Россия». Каталог. — М.: Советский художник, 1960. — С.51.
  11. Выставка произведений ленинградских художников 1960 года. Каталог. — Л.: Художник РСФСР, 1963. — С.12.
  12. Ломакин О. На колхозной ярмарке // Художник. 1961, № 10. — С.11.
  13. Выставка произведений ленинградских художников 1961 года. Каталог. — Л.: Художник РСФСР, 1964. — С.25.
  14. Ленинград. Зональная выставка. — Л.: Художник РСФСР, 1965. — С.31.
  15. Наш современник. Вторая выставка произведений ленинградских художников 1972 года. Каталог. — Л.: Художник РСФСР, 1973. — С.8.
  16. Наш современник. Третья выставка произведений ленинградских художников 1973 года. Каталог. — Л.: Художник РСФСР, 1974. — С.9.
  17. 17,0 17,1 Наш современник. Зональная выставка произведений ленинградских художников 1975 года. Каталог. — Л.: Художник РСФСР, 1980. — С.18.
  18. Портрет современника. Пятая выставка произведений ленинградских художников 1976 года. Каталог. — Л.: Художник РСФСР, 1983. — С.14.
  19. Осенняя выставка произведений ленинградских художников 1962 года. Каталог. — Л.: Художник РСФСР, 1962. — С.17.
  20. Художник. 1965, № 3. — С.13.
  21. Наш современник. Каталог выставки произведений ленинградских художников 1971 года. — Л.: Художник РСФСР, 1972. — С.14.
  22. По родной стране. Выставка произведений художников Ленинграда. 50 Летию образования СССР посвящается. Каталог. — Л.: Художник РСФСР, 1974. — С.17.
  23. Вторая республиканская художественная выставка «Советская Россия». Каталог. — М.: Советский художник, 1965. — С.25.
  24. Выставка произведений ленинградских художников, посвященная 60-летию Великого Октября. — Л.: Художник РСФСР, 1982. — С.16.
  25. L' Ecole de Leningrad. Auction Catalogue. Paris, Drouot Richelieu. 1990, 11 Juin. Р.142-143.
  26. Иванов С. Неизвестный соцреализм. Ленинградская школа. — СПб.: НП-Принт, 2007. — С.6-7.
  27. L' Ecole de Leningrad. Catalogue. Paris, Drouot Richelieu. 1990, 21 Decembre. Р.48-51.
  28. Vern G. Swanson. Soviet Impressionism. Woodbridge, England, Antique Collectors' Club, 2001. Р.152, 158, 202, 203.
  • Осенняя выставка произведений ленинградских художников. 1956 года. Каталог. — Л.: Ленинградский художник, 1958. — С.15.
  • 1917—1957. Выставка произведений ленинградских художников. Каталог. — Л.: Ленинградский художник, 1958. — С.20.
  • Передвижная выставка произведений ленинградских художников. Каталог. — Мурманск: ЛССХ, 1957.
  • Всесоюзная художественная выставка, посвящённая 40-летию Великой Октябрьской социалистической революции. Каталог. — М.: Советский художник, 1957. — С.44.
  • Осенняя выставка произведений ленинградских художников 1958 года. Каталог. — Л.: Художник РСФСР, 1959. — С.17.
  • Передвижная выставка ленинградских художников. Каталог. — Новгород, Псков, Кохтла-Ярве, 1958.
  • Выставка произведений ленинградских художников 1960 года. Каталог. — Л.: Художник РСФСР, 1963. — С.12.
  • Выставка произведений ленинградских художников 1960 года. Каталог. — Л.: Художник РСФСР, 1961. — С.25.
  • Республиканская художественная выставка «Советская Россия». Каталог. — М.: Советский художник, 1960. — С.51.
  • Архангельский В. О детях и для детей // Художник. 1960, № 8. — С.19.
  • Выставка произведений ленинградских художников 1961 года. Каталог. — Л.: Художник РСФСР, 1964. — С.25.
  • Осенняя выставка произведений ленинградских художников 1962 года. Каталог. — Л.: Художник РСФСР, 1962. — С.17.
  • Ленинград. Зональная выставка. — Л.: Художник РСФСР, 1965. — С.31.
  • Колесова О. Две тысячи встреч. На выставке «Ленинград» // Ленинградская правда, 1964, 4 ноября.
  • Буткевич О. От находок к открытиям. Заметки с выставки «Ленинград» // Советская культура, 1964, 26 декабря.
  • Дмитренко А. Взором современника // Смена, 1964, 27 декабря.
  • Кривенко И. «Ленинград» (раздел живописи) // Художник. 1965, № 3. — С.27-36.
  • Вьюнова И. Главный герой — современник // Искусство. 1965, № 3. — С.9.
  • Каталог весенней выставки произведений ленинградских художников 1965 года. — Л.: Художник РСФСР, 1970. — С.20.
  • Вторая республиканская художественная выставка «Советская Россия». Каталог. — М.: Советский художник, 1965. — С.25.
  • Третья Республиканская художественная выставка «Советская Россия». Каталог. — М.: МК РСФСР, 1967. — C.36.
  • Аникушин М. О времени и о себе. // Вечерний Ленинград, 1967, 17 октября.
  • Наш современник. Каталог выставки произведений ленинградских художников 1971 года. — Л.: Художник РСФСР, 1972. — С.14.
  • А. Богданов. О нашем современнике. Вечерний Ленинград, 1971, 5 апреля.
  • По родной стране. Выставка произведений художников Ленинграда. 50 Летию образования СССР посвящается. Каталог. — Л.: Художник РСФСР, 1974. — С.17.
  • Наш современник. Вторая выставка произведений ленинградских художников 1972 года. Каталог. — Л.: Художник РСФСР, 1973. — С.8.
  • Каталог произведений художников Российской Федерации, переданных в дар организациям и учреждениям культуры (1963—1971 гг.). — М.: СХ РСФСР, 1972. — С.60.
  • Наш современник. Третья выставка произведений ленинградских художников 1973 года. Каталог. — Л.: Художник РСФСР, 1974. — С.9.
  • Богданов А. Ярче, но и глубже // Вечерний Ленинград, 1973, 25 декабря.
  • Яковлева Л. Величие подвига // Вечерний Ленинград, 1975, 27 мая.
  • Наш современник. Зональная выставка произведений ленинградских художников 1975 года. Каталог. — Л.: Художник РСФСР, 1980. — С.18.
  • Богданов А. О людях труда // Вечерний Ленинград, 1975, 3 ноября.
  • Пятая республиканская выставка «Советская Россия». — М.: Советский художник, 1975. — С.27.
  • Портрет современника. Пятая выставка произведений ленинградских художников 1976 года. Каталог. — Л.: Художник РСФСР, 1983. — С.14.
  • Изобразительное искусство Ленинграда. Каталог выставки. — Л.: Художник РСФСР, 1976. — С.22.
  • Выставка произведений ленинградских художников, посвящённая 60-летию Великого Октября. — Л.: Художник РСФСР, 1982. — С.16.
  • Дмитренко А. Человек на своей земле. // Ленинградская правда, 1977, 20 ноября.
  • 60 лет Великого Октября. Республиканская выставка произведений художников РСФСР. — М.: Советский художник, 1977. — С.22.
  • Выставка произведений художников — ветеранов Великой Отечественной войны. — Л.: ЛОСХ РСФСР, 1978. — С.4.
  • Справочник членов Союза художников СССР. Т. 1. — М.: Советский художник, 1979. — С.640.
  • Громов Н. Тема вечная, современная // Вечерний Ленинград, 1980, 14 апреля.
  • Зональная выставка произведений ленинградских художников 1980 года. Каталог. — Л.: Художник РСФСР, 1983. — С.16.
  • Левандовский С. Живопись на Ленинградской зональной // Искусство. 1981, № 2. — С.63.
  • Выставка произведений художников — ветеранов Великой Отечественной войны. — Л.: ЛОСХ РСФСР, 1981. — С.3.
  • По Родной стране. Всероссийская художественная выставка. — М.: Советский художник, 1981. — С.11.
  • Выставки советского изобразительного искусства. Справочник. Т. 5. 1954—1958 годы. — М.: Советский художник, 1981. — С.27, 139, 162, 259, 375, 386, 420, 548, 571.
  • Выставка произведений художников — ветеранов Великой Отечественной войны. — Л.: ЛОСХ РСФСР, 1987. — С.3.
  • Справочник членов Ленинградской организации Союза художников РСФСР. — Л.: Художник РСФСР, 1987. — С.77.
  • Выставка произведений ленинградских художников, посвящённая 40-летию полного освобождения Ленинграда от вражеской блокады. Каталог. — Л.: Художник РСФСР, 1989. — С.11.
  • 40 лет Великой победы. Выставка произведений художников — ветеранов Великой Отечественной войны. Каталог. — Л.: Художник РСФСР, 1990. — С.11.
  • Моисеева Н. Г. Олег Леонидович Ломакин. — Л.: Художник РСФСР, 1991.
  • Charmes Russes. Auction Catalogue. Paris, Drouot Richelieu. 1991, 15 Mai. Р.8-12.
  • L' Ecole de Leningrad. Catalogue. Paris, Drouot Richelieu. 1990, 11 Juin. Р.142-143.
  • L' Ecole de Leningrad. Catalogue. Paris, Drouot Richelieu. 1990, 21 Decembre. Р.48-51.
  • Peinture Russe. Catalogue. Paris, Drouot Richelieu. 1991, 18 Fevrier. Р.7,66-67.
  • L' Ecole de Leningrad. Catalogue. Paris, Drouot Richelieu. 1991, 25 Novembre. Р.80-81.
  • Les Saisons Russes. Catalogue. Paris, Drouot Richelieu. 1993, 29 Novembre. Р.22-23.
  • Связь времён. 1932—1997. Художники — члены Санкт-Петербургского Союза художников России. Каталог выставки. — СПб.: ЦВЗ «Манеж», 1997. — С.292.
  • Мы помним… Художники, искусствоведы — участники Великой Отечественной войны. — М.: Союз художников России, 2000. — С.174.
  • Vern G. Swanson. Soviet Impressionism. Woodbridge, England, Antique Collectors' Club, 2001. Р.152, 158, 202, 203.
  • Художники Петровской Академии наук и искусств. — СПб.: «Ладога», 2008. — С.108—109.
  • Иванов С. Неизвестный соцреализм. Ленинградская школа. — СПб.: НП-Принт, 2007. — С.9, 15, 18, 20, 24, 364, 389—401, 403—406, 439. ISBN 5-901724-21-6, ISBN 978-5-901724-21-7.
  • Юбилейный Справочник выпускников Санкт-Петербургского академического института живописи, скульптуры и архитектуры имени И. Е. Репина Российской Академии художеств. 1915—2005. — СПб.: Первоцвет, 2007. — С.68.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]