Jump to content

Քրիստոֆեր Մառլո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քրիստոֆեր Մառլո
Christopher Marlowe
Դիմանկար (1585 թ․, անհայտ նկարիչ), ոմանց կարծիքով՝ Քրիստոֆեր Մառլոյի
Ծնվել էմոտ փետրվարի 23, 1564[1][2][3]
ԾննդավայրՔենթերբերի, Սիթի օֆ Քենթերբերի, Քենթ, Քենթ, Անգլիա[4]
Վախճանվել էմայիսի 30 (հունիսի 9), 1593[4][5][6][…] (29 տարեկան)
Վախճանի վայրԴեպտֆորդ[4][7]
Մասնագիտությունդրամատուրգ, բանաստեղծ, թարգմանիչ և գրող
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն Անգլիայի թագավորություն
ԿրթությունԿորպուս Քրիստի քոլեջ, Քեմբրիջի համալսարան և The King's School Canterbury?
Գիտական աստիճանարվեստների մագիստրոս (1587)
Գրական ուղղություններԵլիզավետյան դրամա
Ուշագրավ աշխատանքներԷդվարդ II, Բժիշկ Ֆուստի ողբերգական պատմությունը և The Jew of Malta?
Изображение автографа
 Christopher Marlowe Վիքիպահեստում

Քրիստոֆեր Մառլո (անգլ.՝ Christopher Marlowe, մոտ փետրվարի 23, 1564[1][2][3], Քենթերբերի, Սիթի օֆ Քենթերբերի, Քենթ, Քենթ, Անգլիա[4] - մայիսի 30 (հունիսի 9), 1593[4][5][6][…], Դեպտֆորդ[4][7]), անգլիացի բանաստեղծ, դրամատուրգ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1564 թվականի փետրվարի 26-ին Քենթրբերիում, կոշկակարի ընտանիքում։ Ընկերների աջակցությամբ կարողացել է ընդունվել Քեմբրիջի համալսարանը, որտեղ ինքնագլուխ, անհնազանդ ու հախուռն բնավորության տեր ուսանողի համբավ է ունեցել։ Ավարտել է (1583) թվականին։ Միայն Անգլիայի կառավարական օրգան Գաղտնի խորհրդի միջնորդությամբ է համալսարանի խորհուրդը համաձայնվել նրան մագիստրոսի աստիճան տալ։ Դա վկայում է, որ նա պետական գաղտնի գործունեության մեջ է եղել։ 1587 թվականին տեղափոխվել է Լոնդոն, որտեղ կապվել է ժամանակի լուսավորյալ ազնվական սըր Վալտեր Ռոլիի «աթեիստական» խմբակի հետ։

Մառլոն ունեցավ կարճատև կյանք։ 1593 թվականի մայիսի 30-ին քսանինը տարին նոր բոլորած, նա սպանվեց Լոնդոնից ոչ հեռու գտնվող Դեփթֆորդի մի պանդոկում։ «Թեթևաբարո կնոջ պատճառով» բռնկված սարքովի վեճի առասպելն անհուսալի քող էր՝ ծածկելու համար նշանավոր «աստվածագողի», վտանգավոր ազատախոհի սպանության իրական քաղաքական էությունը։ Շեքսպիրի նախորդներից ամենատաղանդավորը դարձավ Եղիսաբեթ I-ի կառավարության զոհերից մեկը, իսկ «ինքնապաշտպանության դիմելիս» նրա աչքը դաշույն խրած ոմն Ինգրեմ Ֆրիզեր արդարացվեց և ողորմած թագուհուց լիակատար ներում ստացավ։

Ստեղծագործություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մառլոյի առաջին ողբերգությունը «Լենկ-Թեմուր Մեծ»-ն է (1587-1588, հրատարակությունը 1590)՝ դրամայի վերածված կենսագրությունը Թեմուրի, որի բերանում ասավածամարա հանդուգն խոսքեր են դրված։ «Դոկտոր Ֆաուստի ողբերգական պատմությունը» (1582, հրատարակությունը 1604) պիեսի կենտրոնում կերպարն է գրբացի, ուսյալ դոկտորի, որի համար իմացությունը վեր է ամեն ինչից, հանուն դրա նա ըմբոստանում է նաև կրոնի դեմ։ Տիտանականությունն է բնորոշ «Մալթացի հրեան» (մոտ 1588, հրատարակությունը 1633) ողբերգության հերոսի համար։ «Էդուարդ II» (1593, հրատարակությունը 1594) պատմական ժամանակագրության մեջ Մառլոն արդեն հերոսներին զրկել է բացառիկությունից՝ նրանց մոտեցնելով կյանքին։ Նրա պատմական ժամանակագրության մեջ, ինչպես հետագայում Շեքսպիրի ժամանակագրության մեջ, քննարկվում են քաղաքական այժմեական խնդիրներ։ Մառլոյի ստեղծած ողբերգությունը նոր փուլ էր այդ ժանրի զարգացման ասպարեզում[8][9]։

Պիեսներից բացի, Մառլոն գրել է նաև «Հերո և Լեանդրոս» (մոտ 1593, անավարտ) ողբերգական պոեմը և «Կրքոտ հովիվն իր սիրածին» (1599) հովվերգությունը, լատիներենից անգլերեն է թարգմանել Օվիդիոսի «Ամորես» պոեմը (Ovid's Elegies վերնագրով, մոտ 1584-85) և Լուկանոսի «Փարսալիա» էպիկական պոեմի մի մասը (Lucan's First Book վերնագրով, մոտ 1592-93)[10]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Internet Speculative Fiction Database — 1995.
  3. 3,0 3,1 NooSFere (ֆր.) — 1999.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 4,7 4,8 Краткая литературная энциклопедия (ռուս.)М.: Советская энциклопедия, 1962. — Т. 4. — С. 644—646.
  5. 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  6. 6,0 6,1 6,2 Internet Broadway Database — 2000.
  7. 7,0 7,1 7,2 Oxford Dictionary of National Biography / C. MatthewOxford: OUP, 2004.
  8. ՀՍՀ. Երևան: հ.7. 1981. էջ 265.
  9. Ռընե Ուելլեք, Օսթին Ուորրեն (2008). Գրականության տեսություն. Երևան: Սարգիս Խաչենց. էջ 475.
  10. Cheney, P. (2006). «Marlowe, Christopher». The Oxford Encyclopedia of British Literature (անգլերեն). Oxford University Press.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրիստոֆեր Մառլո» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 265