Քրիստինա Ալեքսանդրովնա Օբլասովա (ռուս.՝ Кристина Александровна Обласова, սեպտեմբերի 11, 1984(1984-09-11), Մոսկվա, ԽՍՀՄ), ռուս գեղասահորդուհի, 2004 թվականի Ռուսաստանի առաջնության բրոնզե մրցանակակիր։ 2004 թվականի Եվրոպայի առաջնությանը ներկայացնում էր Ռուսաստանը (զբաղեցրել է 16-րդ տեղը)։ Կրկնակի չեմպիոնուհի է Ռուսաստանի պատանիների առաջնության (2001 և 2002 թվականներ) և մեկ անգամ էլ դարձել է աշխարհի չեմպիոնուհի (2001 թվական)։ Ռուսաստանի միջազգային կարգի սպորտի վարպետ է։
Քրիստինա Օբլասովան ծնվել է 1984 թվականին՝ Մոսկվայում։ Երիտասարդ տարիքից խոստումնալից ու շնորհալի գեղասահորդուհի էր։
2000 թվականին նրան հաջողվեց հասնել պատանիների Գրան-Պրի եզրափակիչ փուլ, որտեղ արժանացավ արծաթե մեդալի։ 2001 թվականին նա հաղթեց պատանիների աշխարհի առաջնությանը[1]։
2005 թվականի Ռուսաստանի առաջնությունը վերջինն էր նրա սպորտային կարիերայում, որտեղ էլ ավարտեց իր ելույթները։